SlideShare a Scribd company logo
1 of 20
Download to read offline
ԾՐԱԳՐԵՐԻ
ՆԿԱՐԱԳԻՐ
Ֆինանսական տարի
2018
Հաբիթաթ Արմենիան կերտում է ուժ,
կայունություն, ինքնավստահություն
և կառուցում է ապաստաններ
www.habitat.am
Փաստեր Հայաստանի մասին
Մայրաքաղաքը՝ Երևան
Բնակչությունը՝ 2,986,000
Աղքատության ցուցանիշը՝ 29.8%
Գործազրկությունը՝ 18.5%
Կյանքի միջին տևողությունը՝ 74 տարի
Տեղեկության աղբյուրներ՝ www.armstat.am, data.worldbank.org
Գիտեի՞ք արդյոք…
Հայաստանում է գտնվում ՏաԹևեր ճոպանուղին, որն իրար է կապում Սյունիքի
մարզի Հալիձոր գյուղը և Հայաստանի ամենահայտնի վանքերից Տաթևը:
Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար
հետադարձ կապով ճոպանուղին է (5,752 մ):
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.:
Հարգելի ընթերցող,
Մեր տեսլականն է ստեղծել մի այնպիսի աշխարհ, որտեղ
յուրաքանչյուր ոք ունի ապրելու պատշաճ վայր: Մենք`
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի աշխատակից-
ներս, լիովին ընդունում և ջանք չենք խնայում՝ ստեղծելու
այդ աշխարհը: Ահա թե ինչու` յուրաքանչյուր տարին էլ
ավելի շատ ընտանիքների է պարգևում ապահով և
անվտանգ ապաստան ունենալու բերկրանքը: Հայաստա-
նը պետք է դառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր ոք
կունենա ապրելու պատշաճ կացարան:
Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա ծրագ-
րերի մասին ընթերցելիս դուք կիմանաք ոչ միայն մեր
իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին, այլև
կծանոթանաք Հաբիթաթ Արմենիայի 2017 ֆինանսական
տարվա հիմնական ձեռքբերումներին:
Այսպիսով, ես անչափ ուրախ եմ, որ 2017 թ.ին մեր գործ-
ընկեր ընտանիքների, միջազգային և տեղական կամա-
վորների, գործընկեր ֆինանսական կազմակերպություն-
ների և այլ աջակիցների միասնական ջանքերի շնորհիվ
մենք օգնել ենք 870 ցածր և միջին եկամուտ ունեցող ըն-
տանիքների, «Գլոբալ վիլիջ» ծրագրի շրջանակում ընդու-
նել ենք 7 կամավորական թիմերի և 1,013 ընտանիքների
տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից ծա-
ռայություններ, ինչպես նաև բազմազանեցրել ենք առկա
ծրագրերը:
Այնուամենայնիվ, 2017 ֆինանսական տարվա հիմնական
ձեռքբերումը «Հայաստանում կենսապայմանների բարե-
լավում» ծրագրի մեկնարկն էր: Այս ծրագրի միջոցով Հա-
բիթաթ Արմենիան նպատակ ունի ստեղծելու ReStore ռե-
սուրսային կենտրոն:
Ձեր աջակցությամբ մենք կշարունակենք ներդնել մեր ջան-
քերը` հասնելու Հաբիթաթ Արմենիայի տեսլականին:
Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը:
Լուիզա Վարդանյան,
Գործադիր տնօրեն
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ
3
4
2001ՖՏ
2002ՖՏ
2003ՖՏ
2004ՖՏ
2005ՖՏ
2006ՖՏ
2007ՖՏ
2008ՖՏ
2009ՖՏ
2010ՖՏ
2011ՖՏ
2012ՖՏ
2013ՖՏ
2014ՖՏ
2015ՖՏ
2016ՖՏ
2017ՖՏ
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ին-
թերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրա-
քանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։
2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 6,000 ցածր եկա-
մուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։
Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների
բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրակա-
նացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառա-
վարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրություն-
ների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան նախաձեռնում է
լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։
Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրա-
քանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիք-
ներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել
բարեկեցիկ կյանք։
Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայք:
Աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր
թիվն՝ ըստ ֆինանսական տարիների
1 14
2,728
3,470
5,184
1,000
2,000
3,000
4,000
5,000
6,000
7,000
50 82 122 209 329 396 482
751
1,351
4,160
6,054
596
Բնակարանային միկրոֆինանսավորում
Համագործակցելով ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ՝ Հաբիթաթ Արմենիան
իրականացնում է միկրոֆինանսավորման ծրագրեր, որոնց նպատակն է օժանդակել ցածր և միջին
եկամուտ ունեցող ընտանիքներին վերանորոգելու և վերակառուցելու իրենց կացարանները, բա-
րելավելու էներգաարդյունավետությունը, ջրամատակարարման և սանիտարական պայմանները և օգ-
տագործելու վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Համագործակցելով միկրոֆինանսական կազ-
մակերպությունների հետ՝ Հաբիթաթ Արմենիան հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները
ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար: Ծրագրերը նպատակ ունեն նաև կյանքի վե-
րակոչել պատերազմից տուժած քաղաքային և գյուղական համայնքները: Բնակարանային միկրոֆի-
նանսավորման ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան 2000 թ-ից մինչև 2017 թ-ի հունիսի 30-ն
աջակցել է 4,453 ընտանիքի:
Ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կացարաններում առկա հիմնական խնդիրներն են
գազամատակարարման վատ պայմանները, կացարանների թերի ջերմամեկուսացումը, ջեռուցման,
ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի տեխնիկական վատ վիճակը, սանիտարական
հանգույցների և խոհանոցային պայմանների ոչ բավարար վիճակը: Պատուհանների ջերմամեկու-
սացումն առաջնային խնդիր է բոլոր մարզերում: Մի շարք մարզերում շատ ընտանիքներ չունեն պատ-
շաճ ջեռուցման համակարգ և կացարանի տաքացման համար փայտ են օգտագործում, որն իր հեր-
թին բացասական ազդեցություն է ունենում նրանց առողջության և շրջակա միջավայրի վրա:
Այս ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն՝
կազմակերպելով դասընթացներ մասնակից ընտանիքների, ինչպես նաև գործընկեր ֆինանսական
հաստատությունների վարկային մասնագետների համար՝ մշակելով և բաժանելով տեղեկատվական
բուկլետներ, տրամադրելով շինարարական տեխնիկական խորհրդատվություն: Սույն ծրագրերը նաև
հնարավորություն են տալիս կամավորներին մասնակցելու շինարարական աշխատանքներին:
5
Ծրագրի անվանումը` «Վերականգնվող էներգիայի ֆինանսավորում»
Ÿ Ծրագրի տևողությունը՝ օգոստոս, 2016թ. – օգոստոս, 2020թ.
Ÿ Ներդրված կապիտալ՝ ընդհանուր $136,450, որից $105,000-ը` Հաբիթաթ Արմենիայի
ֆինանսավորում և $31,450-ը` «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի համաֆինանսավորում
Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $23,769
Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2018 ՖՏ-ում՝ 61 ընտանիք
Ÿ Վարկի միջին գումարը՝ $1,160
Ÿ Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $1,380
Ÿ Ծրագրի գործընկերը՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ
Ÿ Պահանջվող գումարը՝ $13,500
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. տարեկան կտրվածքով Հայաստանում արևային
ժամերի միջին քանակը կազմում է 2500 ժամ: Սույն ծրագիրը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտա-
նիքներին հնարավորություն է տալիս ձեռք բերել և տեղադրել արևային սարքավորումներ: Արևային
էներգիայի կիրառումը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կողմից հնարավորություն է ըն-
ձեռում վերջիններիս ունենալ մատչելի տաք ջուր և էլեկտրականություն` միաժամանակ կրճատելով
էներգակիրների ծախսերը:
Բնական գազի գինը վերջին տասնամյակում ավելի քան կրկնապատկվել է` բացասաբար ազդելով
ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչության ջեռուցման պայմանների վրա: Այսպիսով, ծրագրի
հաջող իրականացումը զգալիորեն կմեղմացնի էներգակիրների աճող գների ազդեցությունը բնակ-
չության բարեկեցության վրա:
Կազմակերպությունը նաև բարձրացնում է բնակչության իրազեկվածությունն արևային տեխնոլոգիա-
ների և դրանց առավելությունների վերաբերյալ՝ կազմակերպելով դասընթացներ ծրագրին մասնակից
ընտանիքների և գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների համար:
6
7
Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և
էներգաարդյունավետության բարձրացում
Համատիրությունների կարողությունների զարգացում
Հայաստանում բնակչության գրեթե կեսը բնակվում է բազմաբնակարան շենքերում (շուրջ 19,000 շենք
և 435,350 բնակարան): Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վի-
ճակում: Չկան պատշաճ պահպանման և կառավարման համակարգեր, որոնք հանգեցնում են բնա-
կարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Միևնույն ժամանակ շենքերում իրա-
կանացված չէ պատշաճ ջերմամեկուսացում, քանի որ կառուցապատման և ջեռուցման նախկինում
կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության ժամանակակից չափանիշների վրա:
Սույն խնդիրը լուծելու համար Հաբիթաթ Արմենիան իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բազմաբնա-
կարան շենքերում ընդհանուր տարածքների վերանորոգմանը և էներգաարդյունավետության բարձ-
րացմանը: Այս ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան համագործակցում է քաղաքապետա-
րանների հետ, որոնք տրամադրում են սուբսիդավորում, և ֆինանսական հաստատությունների հետ,
որոնք տրամադրում են վարկավորում: Մինչ այժմ Հաբիթաթ Արմենիան համագործակցել է Վայքի և
Սպիտակի, ինչպես նաև Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների հետ, որոնք տրամադրել են
մինչև 40% սուբսիդավորում: 2017թ. հունիսի վերջի դրությամբ սույն ծրագրերի շրջանակում վերանո-
րոգվել է 37 շենք, սպասարկվել 1,601 ընտանիք: Միայն 2017 ֆինանսական տարում վերանորոգվել է 18
շենք և սպասարկվել 552 ընտանիք:
Համաձայն ծրագրերին մասնակցած համատիրությունների հարցման արդյունքների՝ ծրագրերի իրա-
կանացմամբ բարձրացել է շենքերի հարմարավետության մակարդակը, այն շենքերում, որտեղ տե-
ղադրվել են դռներ և պատուհաններ, բարելավվել է էներգաարդյունավետությունը, բարձրացել է բնա-
կիչների վստահությունը համատիրությունների նկատմամբ:
8
Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի
էներգաարդյունավետության բարձրացում ` ուղղված
ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ)
Ÿ Ծրագրի տևողությունը՝ ապրիլ, 2013թ. – ապրիլ, 2019թ.
Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $77,830
Ÿ Ներդրված կապիտալ՝ $200,000` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից և $17,270՝ Երևանի քաղաքապե-
տարանի կողմից
Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում ՝ 216 ընտանիք, 6 շենք
Ÿ Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $3,160
Ÿ Ծրագրի նվիրատուն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ), Հաբիթաթ
Արմենիայի համաֆինանսավորում
Ÿ Ծրագրի գործընկերները՝ Երևանի քաղաքապետարան, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետությունը և նվա-
զեցնել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից կատարված ծախսերը էներգակիրների վրա:
2017թ. հունիսի վերջի դրությամբ սույն ծրագրի շրջանակում 10 բազմաբնակարան շենքում իրականացվել
են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ՝ ներառելով շքամուտքերի պատուհան-
ների և մուտքի դռների տեղադրում/ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում
և նկուղների ջերմամեկուսացում: Ծրագրի արդյունքում աջակցություն է տրամադրվել 488 ընտանիքի:
Հաբիթաթ Արմենիան համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, ֆինանսական
հաստատությունների, համատիրությունների, բնակիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ
ունենալով խրախուսել և բարելավել էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում: Ծրագ-
րի շրջանակում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ԲԲՇ էներգաարդյունավետության բարե-
լավմանն ուղղված աշխատանքներ, համատիրությունների կարողությունների զարգացում, բնակիչների և
համատիրությունների իրազեկվածության բարձրացում բազմաբնակարան շենքերում էներգաարդյունա-
վետ միջոցառումների իրականացման բազմակի օգուտների վերաբերյալ, ինստիտուցիոնալ և օրենսդրա-
կան բարեփոխումների իրականացման ջատագովում՝ ուղղված Հայաստանում բնակարանային ֆոնդի
արդյունավետ կառավարմանն ու պահպանմանը և ԲԲՇ ոլորտում ներդրումային դաշտի բարելավմանը:
Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր
տարածքների վերանորոգում»
Ÿ Ծրագրի տևողությունը՝ 2011թ. - անժամկետ
Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում ՝ $30,472
Ÿ Ներդրված կապիտալ՝ $33,300՝ Հաբիթաթ Արմենիայի կողմից, $32,362՝
քաղաքապետարանների կողմից և $15,435՝ համատիրությունների կողմից
Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում՝ 1,080 ընտանիք,
30 շենք
Ÿ Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը ՝ $3,500
Ÿ Ծրագրի գործընկերներ՝ քաղաքապետարաններ, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ
Ÿ Պահանջվող գումար՝ առնվազն $100,000՝ երաշխիքային ֆոնդի ստեղծման նպատակով
Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում: Բազմաբնակա-
րան շենքերի սեփականատերերի կողմից վճարվող պարտադիր վճարները բավարար չեն շենքերի
վերանորոգման ծախսերը հոգալու համար: Սույն ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան մշա-
կել է ֆինանսական մոդել, որը վարկավորման և սուբսիդավորման մեխանիզմների միջոցով համա-
տիրությունների համար հասանելի է դարձնում անհրաժեշտ ֆինանսական միջոցները բազմա-
բնակարան շեքների ընդհանուր օգտագործման տարածքները վերանորոգելու համար: 2017թ. հու-
նիսի վերջի դրությամբ սույն ծրագրի շրջանակում վերանորոգվել է 18 շենք, աջակցություն է տրա-
մադրվել 878 ընտանիքների:
Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ստեղծել երաշխիքային ֆոնդ՝ վարկավորման գործընթացն
ավելի դյուրին դարձնելու նպատակով: Վերջինս կնպաստի նաև ծրագրում նոր ֆինանսական հաս-
տատությունների ներգրավմանը: Միևնույն ժամանակ համատիրությունները ձեռք կբերեն ֆինան-
սական հաստատությունների հետ աշխատելու փորձ և կսկսեն ստեղծել վարկային պատմություն,
որն իր հերթին կբերի կայուն համագործակցության:
9
Ծրագրի անվանումը՝ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի
արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ
քաղաքներում» (ՎԱԷՀՔ)
Ÿ Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2014թ. – դեկտեմբեր, 2018թ.
Ÿ Ծրագրի բյուջեն 2014-2018թթ.՝ ընդամենը՝ €1,687,500, որից €1,350,000 ֆինանսավորվում է
Եվրոպական միության կողմից, իսկ €337,500՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների
կողմից
Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ €801,650
Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում՝ 745 ընտանիք, 35
շենք, 2 արևային ֆոտովոլտայիկ կայան
Ÿ Մեկ շենքի համար նախատեսված աշխատանքների միջին գումարը՝ €23,100
Ÿ Ծրագրի գործընկերները՝ Սպիտակի քաղաքապետարան, Վայքի քաղաքապետարան, «Ինեկո-
բանկ» ՓԲԸ
ՎԱԷՀՔ ծրագիրն ուղղված է Սպիտակի և Վայքի բնակիչների համար էներգախնայողության կիրա-
ռելի և արդյունավետ մոդել մշակելուն և փորձարկելուն՝ կիրառելով էներգաարդյունավետության
կայուն միջոցառումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ բազմաբնակարան և հանրային
շենքերում: Ծրագիրը համահունչ է քաղաքապետարանների Համայնքային զարգացման կամ Կա-
յուն էներգիայի զարգացման գործողությունների պլաններին՝ ըստ Քաղաքապետերի դաշնագրի
պահանջների:
10
Ծրագիրը ֆինանսավորվ‫ٳ‬մ է
Եվրոպական ﬕ‫ٳ‬թյան կողﬕց
Ծրագրի շրջանակում ակնկալվող արդյունքներն են՝
Ÿ Տարեկան 15-30% էներգախնայողություն ընտրված բազմաբնակարան և հանրային շենքերում:
Ÿ Ընտրված բազմաբնակարան շենքերի բնակիչների իրազեկվածության բարձրացում էներգա-
արդյունավետության և էներգախնայող վարքի կարևորության մասին:
Ÿ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների կարողությունների զարգացում՝ իրականացնելու կա-
յուն էներգետիկ զարգացման ծրագրեր:
Ÿ Քաղաքապետարանների կողմից էներգիայի ընդհանուր սպառման մեջ վերականգնվող էներ-
գիայի չափաբաժնի աճ:
Ծրագրի առաջին փուլում Սպիտակի 4 և Վայքի 5 բազմաբնակարան շենքերում աճել է էներգիայի
խնայողությունը՝ ընդհանուր բարելավման և էներգախնայողությանն ուղղված աշխատանքների մի-
ջոցով:
11
տագգ ոօ րծտ մաեվ նա հնւ նո այդ րր
ա
ա
վո
իյ
րո
ա
ւթ
իգ
յո
ր
ւն
ե
ը
նէ
Վ
և
ա
ի
յ
յ
ք
ա
և
իգ
Ս
ր
պ
ե
ի
նէ
տ
ղ
ա
ո
կ
վն
ք
գ
ա
ն
ղ
ա
ակ քա նր եե րոՎ ւմ
12
Ծրագրի անվանումը՝ «Հայաստանում
կենսապայմանների բարելավում»
Ÿ Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2016թ. - դեկտեմբեր, 2018թ.
Ÿ Ծրագրի բյուջեն՝ €340, 003
Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ €130,886
Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը՝400 մարդ
Ÿ Ծրագրի նվիրատուն՝ Եվրոպական միություն, Հաբիթաթ Արմենիայի համաֆինանսավորում
Ÿ Ծրագրի գործընկերները՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Հյուսիսային Իռլանդիա
Ծրագրի շրջանակում կստեղծվի ReStore ռեսուրսների կենտրոն, որը կտրամադրի 3 հիմնական
ծառայություն.
- ձեռք բերված նոր և օգտագործված կահույքը, շինանյութերը և կենցաղային տեխնիկան կվաճառվի
հանրությանը զգալի զեղչերով,
- տան բարեկարգման և էներգաարդյունավետության վերաբերյալ բնակարանային ոլորտի աջակից
ծառայություններ կտրամադրվեն ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին,
- Restore ռեսուրսային կենտրոնը և վերապատրաստման ստուդիան կուսուցանի և տեխնիկական
խորհուրդներ կտրամադրի կամավորներին՝ օգտագործված կահույքի վերանորոգման և արդիակա-
նացման վերաբերյալ:
Ծրագիրը ֆինանսավորվ‫ٳ‬մ է
Եվրոպական ﬕ‫ٳ‬թյան կողﬕց
13
Մինչև 2018 թվականի դեկտեմբեր ծրագրի արդյունքում.
Ÿ 800 ցածր և միջին եկամուտ ունեցող անձինք կստանան Restore-ի բնակարանային ոլորտի
աջակից ծառայություններ, և վերջիններիս գիտելիքը բնակարանների բարելավման և
էներգաարդյունավետության մասին կբարձրանա 50 տոկոսով,
Ÿ 400 ցածր և միջին եկամուտ ունեցող անձինք Restore ռեսուրային կենտրոնից ձեռք կբերեն
շինարարական նյութեր, կահույք, կենցաղային տեխնիկա,
Ÿ 50 անհատներ կբարելավեն իրենց կենցաղային պարագաները՝ օգտագործելով Restore
կենտրոնի ծառայությունները:
14
Աղետների ռիսկերի նվազեցում և արձագանքում (ԱՌՆԱ)
Հաբիթաթ Արմենիան ՀՀ աղետների կառավարման թիմի (ՀՀԱԿԹ) և Աղետների ռիսկի նվազեցման
ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) անդամ է և արտակարգ իրավիճակների դեպքում կներգրավվի հա-
մատեղ գործողություններում՝ աջակցելու ՀՀ կառավարությանը կյանքեր փրկելու և կորուստները նվա-
զեցնելու գործում:
ԱՌՆԱՊ-ի հիմնական գործողությունները ներառում են ռիսկերի նվազեցման պատրաստվածություն
և արձագանքում:
Հաբիթաթ Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքման ռազմավարությամբ սահ-
մանվում են Հաբիթաթ Արմենիայի աղետների արձագանքման ծրագրի սկզբունքները, չափանիշ-
ները, ինչպես նաև իր՝ աղետների արձագանքման ծրագրի գործողությունների ու համագործակցու-
թյան շրջանակները:
Հաբիթաթ Արմենիան մշակել է երկրին համապատասխանող Աղետների արձագանքման օպերատիվ
պլան: Պլանը նախատեսում է արձագանքման ժամանակացույց, գնահատման ձևաթղթեր, հաղոր-
դակցության ստանդարտ նյութեր, օրինակելի բյուջեներ և տեխնիկական լուծումներ, որոնք կարող են
կիրառվել աղետի դեպքում: Հաբիթաթ Արմենիան մշակել է նաև «Ինչպես դիմակայել երկրաշարժե-
րին» ձեռնարկ, որն ուղղված է բնակիչների՝ երկրաշարժերին դիմակայելու կարողությունների զար-
գացմանը:
Հաբիթաթ Արմենիան 2017 ֆինանսական տարում բաշխել է 228 ձեռնարկ և պլանավորում է 2018
ֆինանսական տարում բաշխել մոտ 1,000 ձեռնարկ խոցելի խմբերին:
Կամավորական աշխատանքի հնարավորություններ
Ծրագրի անվանումը՝ «Գլոբալ վիլիջ»
Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2017թ.-հոկտեմբեր, 2018թ.
Ներդրված կապիտալ՝ $5,212
Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2018 ՖՏ-ում ՝ 6 ընտանիք
Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $27,906 Մեկ ընտանիքին տրամադրվող վարկի միջին գումարը՝
$1,737
Ծրագրի գործընկերը՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ
«Գլոբալ վիլիջ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում կամավորներին աշխարհի տարբեր անկյուն-
ներից ճանապարհորդել Հայաստան և անմիջականորեն ներգրավվել Հաբիթաթ Արմենիայի աշխա-
տանքներին՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր մշակույթ:
«Գլոբալ վիլիջ» թիմի անդամները ձեռք ձեռքի տված աշխատում են գործընկեր ընտանիքների և հա-
մայնքի անդամների հետ` ստեղծելով ամուր ընկերություն և բարեկամական կապեր: Նրանք միասին
բարեկարգում են տներ և բարելավում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայ-
մանները:
Կամավորները Հաբիթաթ Արմենիայի առաքելության շարժիչ ուժն են: Նրանց աշխատանքը նպաս-
տում է հայ ժողովրդի բարեկեցությանը և հնարավորություն է տալիս նրանց կատարելու այնպիսի լայ-
նածավալ աշխատանքներ, ինչպիսիք են՝ տան ամբողջական սվաղը, կոյուղու փոսի փորումը և այլն:
Մի ընտանիքից առնվազն մի քանի ամիս կպահանջի կատարելու այն, ինչ կամավորները կատարում
են մեկ շաբաթում:
15
Նախկինում միկրոֆինանսական հաստատությունները վարկեր էին տրամադրում ընտանիքներին
կամավորական թիմի կողմից կատարվող աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերը ձեռք
բերելու նպատակով: Ներկայում Հաբիթաթ Արմենիան համագործակցություն է հաստատել Միավոր-
ված մեթոդիստների օգնության կոմիտեի հետ («ԱՄՔՈՐ Հայաստան»), որը ֆոնդեր է հատկացնում
ընտրված ընտանիքների տների վերանորոգման համար: «ԱՄՔՈՐ Հայաստան»-ը և Հաբիթաթ Ար-
մենիան համագործակցությունը մեկնարկել են 3 թիմերի հյուրընկալմամբ: Փորձնական ծրագրի հա-
ջող իրականացման դեպքում կմշակվի կայուն ու երկարատև ծրագիր, որը մեծապես կթեթևացնի ըն-
տանիքների ֆինանսական բեռը:
2017 ՖՏ-ում Հաբիթաթ Արմենիան տարբեր երկրներից հյուրընկալել է 89 կամավորների, որոնք
ներդրել են 3,618 ժամ թոթափելու անբավարար կենսապայմանների ծանր լուծը: 2017 ՖՏ-ում Հա-
բիթաթ Արմենիան ընդունել է 7 կամավորական թիմերի Կանադայից, Իռլանդիայից, Հոնգ Կոնգից և
Ամերիկայի Միացյալ Նահանգներից:
16
STRENGTH
“ love
OPPORTUNITY
partnership
UNITY
hope
Community
blessing
OFFERING A
FAMILY A
HAND UP
empowerment
FAITH
IN ACTION
strangers
becoming
neighbors
MAKING A
DIFFERENCE
stability
SELF-RELIANCE
Ծրագրի անվանումը՝ «Մեկօրյա շինարարություն»
Հաբիթաթ Արմենիան հրավիրում է բիզնեսների, կորպորատիվ խմբերի, կազմակերպությունների և
անհատների թիմի մասնակցելու «Մեկօրյա շինարարություն» ծրագրին և աջակցելու բնակարանային
պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին:
Անկախ ձեր շինարարական հմտություններից՝ դուք կարող եք հավաքագրել թիմ, միանալ նախաձեռ-
նությանը և օգնել որևէ հայ ընտանիքի բարելավելու իրենց կենսապայմանները: Ծրագրի մասնակցու-
թյունն ընձեռում է արդյունավետ թիմի ձևավորման և զարգացման եզակի հնարավորություն:
17
Վերափոխելով կյանքեր…
Սերս համայնքում գտնվող այս տանն ապրել ենք 1960թ. ի վեր: Դեռևս այդ ժամանակ
իմ կինը՝ Լիդան և ես շատ ջանք և եռանդ ենք գործադրել այն ընդլայնելու, խոհանոց ու
բաղնիք ավելացնելու համար: Այնուամենայնիվ, տանը դեռևս շատ անավարտ աշխա-
տանքներ կան: Որդիս՝ Գասպարը, բանակում է ծառայում, իսկ երկու դուստրերս՝
Համեստն ու Հասմիկն օգնում են մեզ ինչով հնարավոր է, սակայն աշխատանքի ծա-
վալն ահռելի է: Մեզ նաև շատ ժամանակ ու համբերություն է հարկավոր գյուղատնտե-
սության միջոցով տան բարեկարգման նպատակով գումար խնայելու համար:
Այնքան ուրախ եմ, որ տեղեկացա Հաբիթաթ Արմենիայի մասին: Ավելի ուշ Միացյալ
Նահանգներից կամավորական թիմ եկավ Հայաստան և օգնեց մեզ ավարտելու
սենյակներից մի քանիսի վերանորոգումը: Դեռևս չեմ հավատում՝ ինչպես մարդիկ
կտրեցին-անցան այդքան ճանապարհ օգնելու մեկին, ում չեն էլ ճանաչում: Միթե դա
հրաշալի չէ: Գլոբալ վիլիջ կամավորական թիմի աջակցությունը հսկայական էր: Մեր
երախտիքն արտահայտելու համար բառեր չեմ գտնում:
Սմբատ Հարությունյան՝ գործընկեր ընտանիք
18
«
«
Աջակցության կոչ
Հայաստանում դեռևս կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել աղքատ բնակա-
րանային պայմաններում: Միացեք մեր նախաձեռնությանը՝ կառուցելու պայծառ ապագա պատշաճ
բնակարանային պայմաններ ստեղծելու միջոցով: Դուք կարող եք դառնալ մեր առաքելության մաս-
նիկը Ձեր ֆինանսական նվիրատվությունների և կամավորական աշխատանքի շնորհիվ: Ցանկացած
չափի նվիրատվություն այսօր նշանակում է, որ շուտով մեկ այլ ընտանիք կկարողանա ապրել
ապահով, պատշաճ և մատչելի կացարանում: Ձեռք ձեռքի տալով՝ մենք միասին կարող ենք կոտրել
աղքատության կապանքները:
Կատարեք նվիրատվություն այսօր և փոխեք ընտանիքների կյանքը: Եվս մեկ օր աղքատ բնա-
կարանային պայմաններում ապրելը կարող է ճակատագրական լինել սերունդների համար:
Կատարեք նվիրատվություն առցանց՝
ԱՄՆ դոլար - www.habitat.org/donate/armenia
Բանկային փոխանցում՝
«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ, HSBC Բանկ Հայաստան
ՀՀ՝ 001-174127-001
Շնորհակալություն
ՀԱԲԻԹԱԹ ՖՈՐ ՀՅՈՒՄԵՆԻԹԻ ԱՐՄԵՆԻԱ
Հասցե` Երևան 0001, Հանրապետության 85 ա, բն. 9
Հեռախոս` +37410 587 188
Էլ. փոստի hասցե` info@habitat.am
Կայքէջ՝ www.habitat.am

More Related Content

More from Hasmik Paytyan

Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Hasmik Paytyan
 
Energy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaEnergy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaHasmik Paytyan
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Hasmik Paytyan
 
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Hasmik Paytyan
 
Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Hasmik Paytyan
 
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaCalendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaHasmik Paytyan
 
Country profile: Armenia
Country profile: ArmeniaCountry profile: Armenia
Country profile: ArmeniaHasmik Paytyan
 
Global Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaGlobal Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaHasmik Paytyan
 
Habitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHabitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHasmik Paytyan
 
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներԷներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներHasmik Paytyan
 

More from Hasmik Paytyan (11)

Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2017
 
Energy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat ArmeniaEnergy Saving Tips by Habitat Armenia
Energy Saving Tips by Habitat Armenia
 
CoM-DeP Newsletter N5
CoM-DeP Newsletter N5CoM-DeP Newsletter N5
CoM-DeP Newsletter N5
 
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
Habitat Armenia's Thanksgiving Newsletter 2016
 
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
Habitat for Humanity Armenia: Summer Newsletter 2016
 
Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016Program Overview for FY 2016
Program Overview for FY 2016
 
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity ArmeniaCalendar 2016: Habitat for Humanity Armenia
Calendar 2016: Habitat for Humanity Armenia
 
Country profile: Armenia
Country profile: ArmeniaCountry profile: Armenia
Country profile: Armenia
 
Global Village trip to Armenia
Global Village trip to ArmeniaGlobal Village trip to Armenia
Global Village trip to Armenia
 
Habitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 NewsletterHabitat Armenia's January 2016 Newsletter
Habitat Armenia's January 2016 Newsletter
 
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներԷներգախնայողության օգտակար խորհուրդներ
Էներգախնայողության օգտակար խորհուրդներ
 

Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա ծրագրերի նկարագիր

  • 1. ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ Ֆինանսական տարի 2018 Հաբիթաթ Արմենիան կերտում է ուժ, կայունություն, ինքնավստահություն և կառուցում է ապաստաններ www.habitat.am
  • 2. Փաստեր Հայաստանի մասին Մայրաքաղաքը՝ Երևան Բնակչությունը՝ 2,986,000 Աղքատության ցուցանիշը՝ 29.8% Գործազրկությունը՝ 18.5% Կյանքի միջին տևողությունը՝ 74 տարի Տեղեկության աղբյուրներ՝ www.armstat.am, data.worldbank.org Գիտեի՞ք արդյոք… Հայաստանում է գտնվում ՏաԹևեր ճոպանուղին, որն իրար է կապում Սյունիքի մարզի Հալիձոր գյուղը և Հայաստանի ամենահայտնի վանքերից Տաթևը: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձ կապով ճոպանուղին է (5,752 մ): Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է, որը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.:
  • 3. Հարգելի ընթերցող, Մեր տեսլականն է ստեղծել մի այնպիսի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի ապրելու պատշաճ վայր: Մենք` «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ի աշխատակից- ներս, լիովին ընդունում և ջանք չենք խնայում՝ ստեղծելու այդ աշխարհը: Ահա թե ինչու` յուրաքանչյուր տարին էլ ավելի շատ ընտանիքների է պարգևում ապահով և անվտանգ ապաստան ունենալու բերկրանքը: Հայաստա- նը պետք է դառնա այն երկիրը, որտեղ յուրաքանչյուր ոք կունենա ապրելու պատշաճ կացարան: Հաբիթաթ Արմենիայի 2018 ֆինանսական տարվա ծրագ- րերի մասին ընթերցելիս դուք կիմանաք ոչ միայն մեր իրականացվող և նախատեսվող ծրագրերի մասին, այլև կծանոթանաք Հաբիթաթ Արմենիայի 2017 ֆինանսական տարվա հիմնական ձեռքբերումներին: Այսպիսով, ես անչափ ուրախ եմ, որ 2017 թ.ին մեր գործ- ընկեր ընտանիքների, միջազգային և տեղական կամա- վորների, գործընկեր ֆինանսական կազմակերպություն- ների և այլ աջակիցների միասնական ջանքերի շնորհիվ մենք օգնել ենք 870 ցածր և միջին եկամուտ ունեցող ըն- տանիքների, «Գլոբալ վիլիջ» ծրագրի շրջանակում ընդու- նել ենք 7 կամավորական թիմերի և 1,013 ընտանիքների տրամադրել ենք բնակարանային ոլորտի աջակից ծա- ռայություններ, ինչպես նաև բազմազանեցրել ենք առկա ծրագրերը: Այնուամենայնիվ, 2017 ֆինանսական տարվա հիմնական ձեռքբերումը «Հայաստանում կենսապայմանների բարե- լավում» ծրագրի մեկնարկն էր: Այս ծրագրի միջոցով Հա- բիթաթ Արմենիան նպատակ ունի ստեղծելու ReStore ռե- սուրսային կենտրոն: Ձեր աջակցությամբ մենք կշարունակենք ներդնել մեր ջան- քերը` հասնելու Հաբիթաթ Արմենիայի տեսլականին: Միասին մենք կարող ենք փոխել աշխարհը: Լուիզա Վարդանյան, Գործադիր տնօրեն «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ 3
  • 4. 4 2001ՖՏ 2002ՖՏ 2003ՖՏ 2004ՖՏ 2005ՖՏ 2006ՖՏ 2007ՖՏ 2008ՖՏ 2009ՖՏ 2010ՖՏ 2011ՖՏ 2012ՖՏ 2013ՖՏ 2014ՖՏ 2015ՖՏ 2016ՖՏ 2017ՖՏ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասին «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա»-ն (Հաբիթաթ Արմենիա) «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ին- թերնեշնլ»-ի ազգային գրասենյակն է Հայաստանում՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ յուրա- քանչյուր ոք պետք է ունենա պատշաճ տուն։ 2000 թվականից ի վեր, Հաբիթաթ Արմենիայի ջանքերի շնորհիվ, ավելի քան 6,000 ցածր եկա- մուտ ունեցող ընտանիքներ նոր հույս են գտել մատչելի բնակարանների տեսքով։ Վերջին տարիներին Հաբիթաթ Արմենիան մեծացրել է իր դերը բնակարանային պայմանների բարելավման գործում՝ նպաստելով երկրում էներգախնայողության բարեփոխումների իրակա- նացմանը։ Համագործակցելով ֆինանսական հաստատությունների, տեղական ինքնակառա- վարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, համատիրություն- ների և բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ՝ Հաբիթաթ Արմենիան նախաձեռնում է լայնածավալ, կայուն էներգախնայողության ծրագրեր բազմաբնակարան շենքերում։ Մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերին կարող է օգնել յուրա- քանչյուր ոք՝ ֆինանսական աջակցության և կամավորության միջոցով սատարելով ընտանիք- ներին ունենալ ուժ, կայունություն և ինքնավստահություն և իրենց համար կերտելու առավել բարեկեցիկ կյանք։ Ապաստան շնորհելով՝ մենք հզորացնում ենք։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.habitat.am կայք: Աջակցություն ստացած ընտանիքների ընդհանուր թիվն՝ ըստ ֆինանսական տարիների 1 14 2,728 3,470 5,184 1,000 2,000 3,000 4,000 5,000 6,000 7,000 50 82 122 209 329 396 482 751 1,351 4,160 6,054 596
  • 5. Բնակարանային միկրոֆինանսավորում Համագործակցելով ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ՝ Հաբիթաթ Արմենիան իրականացնում է միկրոֆինանսավորման ծրագրեր, որոնց նպատակն է օժանդակել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին վերանորոգելու և վերակառուցելու իրենց կացարանները, բա- րելավելու էներգաարդյունավետությունը, ջրամատակարարման և սանիտարական պայմանները և օգ- տագործելու վերականգնվող էներգիայի աղբյուրներ: Համագործակցելով միկրոֆինանսական կազ- մակերպությունների հետ՝ Հաբիթաթ Արմենիան հասանելի է դարձնում ֆինանսական ռեսուրսները ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար: Ծրագրերը նպատակ ունեն նաև կյանքի վե- րակոչել պատերազմից տուժած քաղաքային և գյուղական համայնքները: Բնակարանային միկրոֆի- նանսավորման ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան 2000 թ-ից մինչև 2017 թ-ի հունիսի 30-ն աջակցել է 4,453 ընտանիքի: Ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կացարաններում առկա հիմնական խնդիրներն են գազամատակարարման վատ պայմանները, կացարանների թերի ջերմամեկուսացումը, ջեռուցման, ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի տեխնիկական վատ վիճակը, սանիտարական հանգույցների և խոհանոցային պայմանների ոչ բավարար վիճակը: Պատուհանների ջերմամեկու- սացումն առաջնային խնդիր է բոլոր մարզերում: Մի շարք մարզերում շատ ընտանիքներ չունեն պատ- շաճ ջեռուցման համակարգ և կացարանի տաքացման համար փայտ են օգտագործում, որն իր հեր- թին բացասական ազդեցություն է ունենում նրանց առողջության և շրջակա միջավայրի վրա: Այս ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն՝ կազմակերպելով դասընթացներ մասնակից ընտանիքների, ինչպես նաև գործընկեր ֆինանսական հաստատությունների վարկային մասնագետների համար՝ մշակելով և բաժանելով տեղեկատվական բուկլետներ, տրամադրելով շինարարական տեխնիկական խորհրդատվություն: Սույն ծրագրերը նաև հնարավորություն են տալիս կամավորներին մասնակցելու շինարարական աշխատանքներին: 5
  • 6. Ծրագրի անվանումը` «Վերականգնվող էներգիայի ֆինանսավորում» Ÿ Ծրագրի տևողությունը՝ օգոստոս, 2016թ. – օգոստոս, 2020թ. Ÿ Ներդրված կապիտալ՝ ընդհանուր $136,450, որից $105,000-ը` Հաբիթաթ Արմենիայի ֆինանսավորում և $31,450-ը` «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի համաֆինանսավորում Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $23,769 Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2018 ՖՏ-ում՝ 61 ընտանիք Ÿ Վարկի միջին գումարը՝ $1,160 Ÿ Մեկ ընտանիքի սպասարկման միջին գումարը՝ $1,380 Ÿ Ծրագրի գործընկերը՝ «Գլոբալ Կրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ Ÿ Պահանջվող գումարը՝ $13,500 Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ. տարեկան կտրվածքով Հայաստանում արևային ժամերի միջին քանակը կազմում է 2500 ժամ: Սույն ծրագիրը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտա- նիքներին հնարավորություն է տալիս ձեռք բերել և տեղադրել արևային սարքավորումներ: Արևային էներգիայի կիրառումը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների կողմից հնարավորություն է ըն- ձեռում վերջիններիս ունենալ մատչելի տաք ջուր և էլեկտրականություն` միաժամանակ կրճատելով էներգակիրների ծախսերը: Բնական գազի գինը վերջին տասնամյակում ավելի քան կրկնապատկվել է` բացասաբար ազդելով ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչության ջեռուցման պայմանների վրա: Այսպիսով, ծրագրի հաջող իրականացումը զգալիորեն կմեղմացնի էներգակիրների աճող գների ազդեցությունը բնակ- չության բարեկեցության վրա: Կազմակերպությունը նաև բարձրացնում է բնակչության իրազեկվածությունն արևային տեխնոլոգիա- ների և դրանց առավելությունների վերաբերյալ՝ կազմակերպելով դասընթացներ ծրագրին մասնակից ընտանիքների և գործընկեր ֆինանսական հաստատության վարկային մասնագետների համար: 6
  • 7. 7 Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետության բարձրացում Համատիրությունների կարողությունների զարգացում Հայաստանում բնակչության գրեթե կեսը բնակվում է բազմաբնակարան շենքերում (շուրջ 19,000 շենք և 435,350 բնակարան): Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վի- ճակում: Չկան պատշաճ պահպանման և կառավարման համակարգեր, որոնք հանգեցնում են բնա- կարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Միևնույն ժամանակ շենքերում իրա- կանացված չէ պատշաճ ջերմամեկուսացում, քանի որ կառուցապատման և ջեռուցման նախկինում կիրառված մեթոդները չեն հիմնվել էներգաարդյունավետության ժամանակակից չափանիշների վրա: Սույն խնդիրը լուծելու համար Հաբիթաթ Արմենիան իրականացնում է ծրագրեր՝ ուղղված բազմաբնա- կարան շենքերում ընդհանուր տարածքների վերանորոգմանը և էներգաարդյունավետության բարձ- րացմանը: Այս ծրագրերի շրջանակում Հաբիթաթ Արմենիան համագործակցում է քաղաքապետա- րանների հետ, որոնք տրամադրում են սուբսիդավորում, և ֆինանսական հաստատությունների հետ, որոնք տրամադրում են վարկավորում: Մինչ այժմ Հաբիթաթ Արմենիան համագործակցել է Վայքի և Սպիտակի, ինչպես նաև Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների հետ, որոնք տրամադրել են մինչև 40% սուբսիդավորում: 2017թ. հունիսի վերջի դրությամբ սույն ծրագրերի շրջանակում վերանո- րոգվել է 37 շենք, սպասարկվել 1,601 ընտանիք: Միայն 2017 ֆինանսական տարում վերանորոգվել է 18 շենք և սպասարկվել 552 ընտանիք: Համաձայն ծրագրերին մասնակցած համատիրությունների հարցման արդյունքների՝ ծրագրերի իրա- կանացմամբ բարձրացել է շենքերի հարմարավետության մակարդակը, այն շենքերում, որտեղ տե- ղադրվել են դռներ և պատուհաններ, բարելավվել է էներգաարդյունավետությունը, բարձրացել է բնա- կիչների վստահությունը համատիրությունների նկատմամբ:
  • 8. 8 Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացում ` ուղղված ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին» (ԲԲՇԷԱԲ) Ÿ Ծրագրի տևողությունը՝ ապրիլ, 2013թ. – ապրիլ, 2019թ. Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $77,830 Ÿ Ներդրված կապիտալ՝ $200,000` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կողմից և $17,270՝ Երևանի քաղաքապե- տարանի կողմից Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում ՝ 216 ընտանիք, 6 շենք Ÿ Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $3,160 Ÿ Ծրագրի նվիրատուն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ), Հաբիթաթ Արմենիայի համաֆինանսավորում Ÿ Ծրագրի գործընկերները՝ Երևանի քաղաքապետարան, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ Ծրագիրը նպատակ ունի բարելավել բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետությունը և նվա- զեցնել ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կողմից կատարված ծախսերը էներգակիրների վրա: 2017թ. հունիսի վերջի դրությամբ սույն ծրագրի շրջանակում 10 բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ՝ ներառելով շքամուտքերի պատուհան- ների և մուտքի դռների տեղադրում/ջերմամեկուսացում, լուսավորության համակարգի արդիականացում և նկուղների ջերմամեկուսացում: Ծրագրի արդյունքում աջակցություն է տրամադրվել 488 ընտանիքի: Հաբիթաթ Արմենիան համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, ֆինանսական հաստատությունների, համատիրությունների, բնակիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով խրախուսել և բարելավել էներգաարդյունավետությունը բազմաբնակարան շենքերում: Ծրագ- րի շրջանակում իրականացվում են հետևյալ աշխատանքները՝ ԲԲՇ էներգաարդյունավետության բարե- լավմանն ուղղված աշխատանքներ, համատիրությունների կարողությունների զարգացում, բնակիչների և համատիրությունների իրազեկվածության բարձրացում բազմաբնակարան շենքերում էներգաարդյունա- վետ միջոցառումների իրականացման բազմակի օգուտների վերաբերյալ, ինստիտուցիոնալ և օրենսդրա- կան բարեփոխումների իրականացման ջատագովում՝ ուղղված Հայաստանում բնակարանային ֆոնդի արդյունավետ կառավարմանն ու պահպանմանը և ԲԲՇ ոլորտում ներդրումային դաշտի բարելավմանը:
  • 9. Ծրագրի անվանումը` «Բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգում» Ÿ Ծրագրի տևողությունը՝ 2011թ. - անժամկետ Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում ՝ $30,472 Ÿ Ներդրված կապիտալ՝ $33,300՝ Հաբիթաթ Արմենիայի կողմից, $32,362՝ քաղաքապետարանների կողմից և $15,435՝ համատիրությունների կողմից Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում՝ 1,080 ընտանիք, 30 շենք Ÿ Մեկ շենքին տրամադրվող վարկի միջին գումարը ՝ $3,500 Ÿ Ծրագրի գործընկերներ՝ քաղաքապետարաններ, համատիրություններ, «Ինեկոբանկ» ՓԲԸ Ÿ Պահանջվող գումար՝ առնվազն $100,000՝ երաշխիքային ֆոնդի ստեղծման նպատակով Հայաստանում բնակարանային ֆոնդի մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում: Բազմաբնակա- րան շենքերի սեփականատերերի կողմից վճարվող պարտադիր վճարները բավարար չեն շենքերի վերանորոգման ծախսերը հոգալու համար: Սույն ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան մշա- կել է ֆինանսական մոդել, որը վարկավորման և սուբսիդավորման մեխանիզմների միջոցով համա- տիրությունների համար հասանելի է դարձնում անհրաժեշտ ֆինանսական միջոցները բազմա- բնակարան շեքների ընդհանուր օգտագործման տարածքները վերանորոգելու համար: 2017թ. հու- նիսի վերջի դրությամբ սույն ծրագրի շրջանակում վերանորոգվել է 18 շենք, աջակցություն է տրա- մադրվել 878 ընտանիքների: Հաբիթաթ Արմենիան նախատեսում է ստեղծել երաշխիքային ֆոնդ՝ վարկավորման գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Վերջինս կնպաստի նաև ծրագրում նոր ֆինանսական հաս- տատությունների ներգրավմանը: Միևնույն ժամանակ համատիրությունները ձեռք կբերեն ֆինան- սական հաստատությունների հետ աշխատելու փորձ և կսկսեն ստեղծել վարկային պատմություն, որն իր հերթին կբերի կայուն համագործակցության: 9
  • 10. Ծրագրի անվանումը՝ «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) Ÿ Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2014թ. – դեկտեմբեր, 2018թ. Ÿ Ծրագրի բյուջեն 2014-2018թթ.՝ ընդամենը՝ €1,687,500, որից €1,350,000 ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, իսկ €337,500՝ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների կողմից Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ €801,650 Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների և շենքերի թիվը 2018 ՖՏ-ում՝ 745 ընտանիք, 35 շենք, 2 արևային ֆոտովոլտայիկ կայան Ÿ Մեկ շենքի համար նախատեսված աշխատանքների միջին գումարը՝ €23,100 Ÿ Ծրագրի գործընկերները՝ Սպիտակի քաղաքապետարան, Վայքի քաղաքապետարան, «Ինեկո- բանկ» ՓԲԸ ՎԱԷՀՔ ծրագիրն ուղղված է Սպիտակի և Վայքի բնակիչների համար էներգախնայողության կիրա- ռելի և արդյունավետ մոդել մշակելուն և փորձարկելուն՝ կիրառելով էներգաարդյունավետության կայուն միջոցառումներ և վերականգնվող էներգիայի աղբյուրներ բազմաբնակարան և հանրային շենքերում: Ծրագիրը համահունչ է քաղաքապետարանների Համայնքային զարգացման կամ Կա- յուն էներգիայի զարգացման գործողությունների պլաններին՝ ըստ Քաղաքապետերի դաշնագրի պահանջների: 10 Ծրագիրը ֆինանսավորվ‫ٳ‬մ է Եվրոպական ﬕ‫ٳ‬թյան կողﬕց
  • 11. Ծրագրի շրջանակում ակնկալվող արդյունքներն են՝ Ÿ Տարեկան 15-30% էներգախնայողություն ընտրված բազմաբնակարան և հանրային շենքերում: Ÿ Ընտրված բազմաբնակարան շենքերի բնակիչների իրազեկվածության բարձրացում էներգա- արդյունավետության և էներգախնայող վարքի կարևորության մասին: Ÿ Սպիտակի և Վայքի քաղաքապետարանների կարողությունների զարգացում՝ իրականացնելու կա- յուն էներգետիկ զարգացման ծրագրեր: Ÿ Քաղաքապետարանների կողմից էներգիայի ընդհանուր սպառման մեջ վերականգնվող էներ- գիայի չափաբաժնի աճ: Ծրագրի առաջին փուլում Սպիտակի 4 և Վայքի 5 բազմաբնակարան շենքերում աճել է էներգիայի խնայողությունը՝ ընդհանուր բարելավման և էներգախնայողությանն ուղղված աշխատանքների մի- ջոցով: 11 տագգ ոօ րծտ մաեվ նա հնւ նո այդ րր ա ա վո իյ րո ա ւթ իգ յո ր ւն ե ը նէ Վ և ա ի յ յ ք ա և իգ Ս ր պ ե ի նէ տ ղ ա ո կ վն ք գ ա ն ղ ա ակ քա նր եե րոՎ ւմ
  • 12. 12 Ծրագրի անվանումը՝ «Հայաստանում կենսապայմանների բարելավում» Ÿ Ծրագրի տևողությունը՝ դեկտեմբեր, 2016թ. - դեկտեմբեր, 2018թ. Ÿ Ծրագրի բյուջեն՝ €340, 003 Ÿ Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ €130,886 Ÿ Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը՝400 մարդ Ÿ Ծրագրի նվիրատուն՝ Եվրոպական միություն, Հաբիթաթ Արմենիայի համաֆինանսավորում Ÿ Ծրագրի գործընկերները՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Հյուսիսային Իռլանդիա Ծրագրի շրջանակում կստեղծվի ReStore ռեսուրսների կենտրոն, որը կտրամադրի 3 հիմնական ծառայություն. - ձեռք բերված նոր և օգտագործված կահույքը, շինանյութերը և կենցաղային տեխնիկան կվաճառվի հանրությանը զգալի զեղչերով, - տան բարեկարգման և էներգաարդյունավետության վերաբերյալ բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ կտրամադրվեն ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին, - Restore ռեսուրսային կենտրոնը և վերապատրաստման ստուդիան կուսուցանի և տեխնիկական խորհուրդներ կտրամադրի կամավորներին՝ օգտագործված կահույքի վերանորոգման և արդիակա- նացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվ‫ٳ‬մ է Եվրոպական ﬕ‫ٳ‬թյան կողﬕց
  • 13. 13 Մինչև 2018 թվականի դեկտեմբեր ծրագրի արդյունքում. Ÿ 800 ցածր և միջին եկամուտ ունեցող անձինք կստանան Restore-ի բնակարանային ոլորտի աջակից ծառայություններ, և վերջիններիս գիտելիքը բնակարանների բարելավման և էներգաարդյունավետության մասին կբարձրանա 50 տոկոսով, Ÿ 400 ցածր և միջին եկամուտ ունեցող անձինք Restore ռեսուրային կենտրոնից ձեռք կբերեն շինարարական նյութեր, կահույք, կենցաղային տեխնիկա, Ÿ 50 անհատներ կբարելավեն իրենց կենցաղային պարագաները՝ օգտագործելով Restore կենտրոնի ծառայությունները:
  • 14. 14 Աղետների ռիսկերի նվազեցում և արձագանքում (ԱՌՆԱ) Հաբիթաթ Արմենիան ՀՀ աղետների կառավարման թիմի (ՀՀԱԿԹ) և Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) անդամ է և արտակարգ իրավիճակների դեպքում կներգրավվի հա- մատեղ գործողություններում՝ աջակցելու ՀՀ կառավարությանը կյանքեր փրկելու և կորուստները նվա- զեցնելու գործում: ԱՌՆԱՊ-ի հիմնական գործողությունները ներառում են ռիսկերի նվազեցման պատրաստվածություն և արձագանքում: Հաբիթաթ Արմենիայի Աղետների պատրաստվածության և արձագանքման ռազմավարությամբ սահ- մանվում են Հաբիթաթ Արմենիայի աղետների արձագանքման ծրագրի սկզբունքները, չափանիշ- ները, ինչպես նաև իր՝ աղետների արձագանքման ծրագրի գործողությունների ու համագործակցու- թյան շրջանակները: Հաբիթաթ Արմենիան մշակել է երկրին համապատասխանող Աղետների արձագանքման օպերատիվ պլան: Պլանը նախատեսում է արձագանքման ժամանակացույց, գնահատման ձևաթղթեր, հաղոր- դակցության ստանդարտ նյութեր, օրինակելի բյուջեներ և տեխնիկական լուծումներ, որոնք կարող են կիրառվել աղետի դեպքում: Հաբիթաթ Արմենիան մշակել է նաև «Ինչպես դիմակայել երկրաշարժե- րին» ձեռնարկ, որն ուղղված է բնակիչների՝ երկրաշարժերին դիմակայելու կարողությունների զար- գացմանը: Հաբիթաթ Արմենիան 2017 ֆինանսական տարում բաշխել է 228 ձեռնարկ և պլանավորում է 2018 ֆինանսական տարում բաշխել մոտ 1,000 ձեռնարկ խոցելի խմբերին:
  • 15. Կամավորական աշխատանքի հնարավորություններ Ծրագրի անվանումը՝ «Գլոբալ վիլիջ» Ծրագրի տևողությունը՝ հունիս, 2017թ.-հոկտեմբեր, 2018թ. Ներդրված կապիտալ՝ $5,212 Պլանավորված գործընկեր ընտանիքների թիվը 2018 ՖՏ-ում ՝ 6 ընտանիք Ծրագրի բյուջեն 2018 ՖՏ-ում՝ $27,906 Մեկ ընտանիքին տրամադրվող վարկի միջին գումարը՝ $1,737 Ծրագրի գործընկերը՝ «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամ «Գլոբալ վիլիջ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում կամավորներին աշխարհի տարբեր անկյուն- ներից ճանապարհորդել Հայաստան և անմիջականորեն ներգրավվել Հաբիթաթ Արմենիայի աշխա- տանքներին՝ միաժամանակ ուսումնասիրելով նոր մշակույթ: «Գլոբալ վիլիջ» թիմի անդամները ձեռք ձեռքի տված աշխատում են գործընկեր ընտանիքների և հա- մայնքի անդամների հետ` ստեղծելով ամուր ընկերություն և բարեկամական կապեր: Նրանք միասին բարեկարգում են տներ և բարելավում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայ- մանները: Կամավորները Հաբիթաթ Արմենիայի առաքելության շարժիչ ուժն են: Նրանց աշխատանքը նպաս- տում է հայ ժողովրդի բարեկեցությանը և հնարավորություն է տալիս նրանց կատարելու այնպիսի լայ- նածավալ աշխատանքներ, ինչպիսիք են՝ տան ամբողջական սվաղը, կոյուղու փոսի փորումը և այլն: Մի ընտանիքից առնվազն մի քանի ամիս կպահանջի կատարելու այն, ինչ կամավորները կատարում են մեկ շաբաթում: 15
  • 16. Նախկինում միկրոֆինանսական հաստատությունները վարկեր էին տրամադրում ընտանիքներին կամավորական թիմի կողմից կատարվող աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութերը ձեռք բերելու նպատակով: Ներկայում Հաբիթաթ Արմենիան համագործակցություն է հաստատել Միավոր- ված մեթոդիստների օգնության կոմիտեի հետ («ԱՄՔՈՐ Հայաստան»), որը ֆոնդեր է հատկացնում ընտրված ընտանիքների տների վերանորոգման համար: «ԱՄՔՈՐ Հայաստան»-ը և Հաբիթաթ Ար- մենիան համագործակցությունը մեկնարկել են 3 թիմերի հյուրընկալմամբ: Փորձնական ծրագրի հա- ջող իրականացման դեպքում կմշակվի կայուն ու երկարատև ծրագիր, որը մեծապես կթեթևացնի ըն- տանիքների ֆինանսական բեռը: 2017 ՖՏ-ում Հաբիթաթ Արմենիան տարբեր երկրներից հյուրընկալել է 89 կամավորների, որոնք ներդրել են 3,618 ժամ թոթափելու անբավարար կենսապայմանների ծանր լուծը: 2017 ՖՏ-ում Հա- բիթաթ Արմենիան ընդունել է 7 կամավորական թիմերի Կանադայից, Իռլանդիայից, Հոնգ Կոնգից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից: 16 STRENGTH “ love OPPORTUNITY partnership UNITY hope Community blessing OFFERING A FAMILY A HAND UP empowerment FAITH IN ACTION strangers becoming neighbors MAKING A DIFFERENCE stability SELF-RELIANCE
  • 17. Ծրագրի անվանումը՝ «Մեկօրյա շինարարություն» Հաբիթաթ Արմենիան հրավիրում է բիզնեսների, կորպորատիվ խմբերի, կազմակերպությունների և անհատների թիմի մասնակցելու «Մեկօրյա շինարարություն» ծրագրին և աջակցելու բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին: Անկախ ձեր շինարարական հմտություններից՝ դուք կարող եք հավաքագրել թիմ, միանալ նախաձեռ- նությանը և օգնել որևէ հայ ընտանիքի բարելավելու իրենց կենսապայմանները: Ծրագրի մասնակցու- թյունն ընձեռում է արդյունավետ թիմի ձևավորման և զարգացման եզակի հնարավորություն: 17
  • 18. Վերափոխելով կյանքեր… Սերս համայնքում գտնվող այս տանն ապրել ենք 1960թ. ի վեր: Դեռևս այդ ժամանակ իմ կինը՝ Լիդան և ես շատ ջանք և եռանդ ենք գործադրել այն ընդլայնելու, խոհանոց ու բաղնիք ավելացնելու համար: Այնուամենայնիվ, տանը դեռևս շատ անավարտ աշխա- տանքներ կան: Որդիս՝ Գասպարը, բանակում է ծառայում, իսկ երկու դուստրերս՝ Համեստն ու Հասմիկն օգնում են մեզ ինչով հնարավոր է, սակայն աշխատանքի ծա- վալն ահռելի է: Մեզ նաև շատ ժամանակ ու համբերություն է հարկավոր գյուղատնտե- սության միջոցով տան բարեկարգման նպատակով գումար խնայելու համար: Այնքան ուրախ եմ, որ տեղեկացա Հաբիթաթ Արմենիայի մասին: Ավելի ուշ Միացյալ Նահանգներից կամավորական թիմ եկավ Հայաստան և օգնեց մեզ ավարտելու սենյակներից մի քանիսի վերանորոգումը: Դեռևս չեմ հավատում՝ ինչպես մարդիկ կտրեցին-անցան այդքան ճանապարհ օգնելու մեկին, ում չեն էլ ճանաչում: Միթե դա հրաշալի չէ: Գլոբալ վիլիջ կամավորական թիմի աջակցությունը հսկայական էր: Մեր երախտիքն արտահայտելու համար բառեր չեմ գտնում: Սմբատ Հարությունյան՝ գործընկեր ընտանիք 18 « «
  • 19. Աջակցության կոչ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել աղքատ բնակա- րանային պայմաններում: Միացեք մեր նախաձեռնությանը՝ կառուցելու պայծառ ապագա պատշաճ բնակարանային պայմաններ ստեղծելու միջոցով: Դուք կարող եք դառնալ մեր առաքելության մաս- նիկը Ձեր ֆինանսական նվիրատվությունների և կամավորական աշխատանքի շնորհիվ: Ցանկացած չափի նվիրատվություն այսօր նշանակում է, որ շուտով մեկ այլ ընտանիք կկարողանա ապրել ապահով, պատշաճ և մատչելի կացարանում: Ձեռք ձեռքի տալով՝ մենք միասին կարող ենք կոտրել աղքատության կապանքները: Կատարեք նվիրատվություն այսօր և փոխեք ընտանիքների կյանքը: Եվս մեկ օր աղքատ բնա- կարանային պայմաններում ապրելը կարող է ճակատագրական լինել սերունդների համար: Կատարեք նվիրատվություն առցանց՝ ԱՄՆ դոլար - www.habitat.org/donate/armenia Բանկային փոխանցում՝ «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամ, HSBC Բանկ Հայաստան ՀՀ՝ 001-174127-001 Շնորհակալություն
  • 20. ՀԱԲԻԹԱԹ ՖՈՐ ՀՅՈՒՄԵՆԻԹԻ ԱՐՄԵՆԻԱ Հասցե` Երևան 0001, Հանրապետության 85 ա, բն. 9 Հեռախոս` +37410 587 188 Էլ. փոստի hասցե` info@habitat.am Կայքէջ՝ www.habitat.am