3. Համարվում է, որ Կախովի այգիները կառուցվել են
մ.թ.ա. 600թ.-ին Նաբուգոդոնոսոր II-ի կողմից:
Պատմաբանները հաճախակի վիճում են այն հարցի
շուրջ, թե արդյոք այդ այգիները գոյություն են ունեցել,
քանի որ նրանց մասին ոչ մի հիշատակում չի
պահպանվել նույնիսկ Բաբելոնի
փաստաթղթերում: Առաջին անգամ այգիները
նկարագրել են հունական գիտնականները:
Այնուամենայնիվ, շատերը հավատում են, որ դրանք
եղել են:
Մեկը մյուսի վրա խոյանում էին այգիներով
հարթակները, որոնք ամրացված էին սյուներով: Այդ
հարթակները լցված էին հողով, և նրանց վրա աճում
էին ծառեր և ծաղիկներ, որոնք կախվում էին
կողքերից: Այգիները ավիրվել էին մ.թ.ա. առաջին
դարում երկրաշարժի պատճառով:
4.
5. Սրբատեղի որ գտնվում
է ԿոլումբիայիՆարինյո նահանգում՝
Իպիալես քաղաքից 7 կմ հեռավորության
վրա՝ Գուաիտարա գետի կանիոնում:
Կոլումբիայում ամենամեծ թվով
այցելություններ ունեցող եկեղեցիներից
է։ Նեոգոթիկայի ոճով կառուցված եկեղեցին
գտնվում է անմիջապես կամրջի վրա։
6.
7. Lencois Maranhenses ազգային պարկը
գտնվում է Ատլանտիան օվկիանոսի ափին՝
հյուսիսարևելյան Բրազիլիայում: Ամեն
տարի՝ անձրևային եղանակների ժամանակ,
ավազաթմբերի մեջ փիրուզագույն
ծովածոցեր են հայտնվում: Դեռ առեղծված
է, թե այստեղ ինչպես են ձկները և
ծովախեցգետինները շարունակում
գոյատևել տարեցտարի աճող երաշտի
պայմաններում: Ազգային պարկ այցելելու
լավագույն ժամանակը հուլիսից սեպտեմբեր
ընկած ժամանակաշրջանն է, երբ
ծովածոցերը հասնում են իրենց կատարյալ
գեղեցկությանը:
8.
9. Հուաքաչինան օազիս քաղաք է հսկայական
անապատի մեջտեղում: Պերուի
մայրաքաղաք Լիմայից դեպի այս հրաշալի
վայրը 5 ժամվա ճանապարհ է: Քաղաքի
բնակչությունը մոտավորապես 200 մարդ է,
այնպես որ, կարելի է ասել, որ դուք այնտեղ
կկտրվեք աշխարհից: Ինչպես նաև դուք
կարող եք զբոսնել պերուական ավազոտ
բլուրների վրա:
10.
11. Պոպեյ գյուղում հանդիպում են միայն
փայտե փոքրիկ տնակներ, որոնք ի սկզբանե
կառուցված են եղել 1980-ականներին
Պոպեյում նկարահանվող երաժշտական
ֆիլմի համար: Այս օրերին դա մի
հանգստավայր էր՝ զվարճանքների այգիով,
ծովածոցի շուրջն անցկացվող
նավարկություններով և աներևակայելի
գեղեցիկ տեսարաններով: Որոշ տներ դեռևս
կահավորված են այն նույն ձևով, ինչպես որ
ֆիլմի նկարահանումների ժամանակ էր:
12.
13. Ֆլորես կղզին տեղ է զբաղեցնում
ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային
ժառանգության ցուցակում: Այնտեղ կա
յուրահատուկ բուսականությամբ և
կենդանական աշխարհով ազգային պարկ:
Կղզին գտնվում է Ազորյան կղզիների
ամենաարևմտյան կետում և մոտ
է Պորտուգալիայի ափին:
Պորտուգալերենից թարգմանած՝ այն
նշանակում է ծաղիկների հրվանդան, քանի
որ գրեթե ամբողջությամբ ծածկված է
գույնզգույն ծաղիկներով: Բացի այդ,
այստեղ կան նաև բնական տաք
աղբյուրներ, ծովածոցեր, բրնձի դաշտեր,
գյուղեր, լճեր, հրաբուխներ և
համաշխարհային ճանաչում ունեցող
քարանձավներ:
14.
15. Դոնգչուանի Կարմիր հողը լեռնային հովիտ
է: Քանի որ բավականին հեռու է գտնվում
բնակելի տարածաշրջաններից, այդ իսկ
պատճառով այն չկա Չինաստանի
տուրիստական քարտեզի վրա: Այն
հայտնաբերվել է 1990-ականների կեսերին:
Ալեխառն բնապատկերները նման են
գունավոր վերմակների, առավելապես՝
շագանակագույնի և կարմիրի երանգներով,
ինչը պայմանավորված է հանքաքարերի և
օգտակար հանածոների մեծ
կենտրոնացվածությամբ: