3. Մինչ այժմ սովորած մարդու իրավունքների երաշխիքները և պաշտպանության միջոցները կարգավորված ընթացակարգեր էին: Սակայն դրանց իրավունքը` պաշտպանել իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր րից է, որն արտացոլված է Սահմանադրության մեջ որպես ինքնապաշտպանության իրավունք. <<Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք>>: Ինքնապաշտպանության միջոցնե- րն այն եղանակներն ու ձևերն են, որոնց կարող են, որոնց կարող են դիմել մարդիկ իրենց իրավունքներն ու ազատությունը վերականգնելու համար: Դրանք հատկապես արդյունավետ են այն ժամանակ, երբ պաշտպանության պետական ձևերը չեն աշխատում:
4. Ինքնապաշտպանության ձևերը բազմազան են ` չպետք է լինել օրենքով արգելված, չպետք է կրեն բռնության բնույթ, չպետք է խախտեն այլոց իրավունքները: Ինքնապաշտպանության իրավունքի սահմանափակումը: Ինքնապաշտպանության միջոցները ընրելիս անհրաժեշտ է իմանալ , որ Սահմանադրությունը մեզանից յուրաքանչյուրին ազատ է համարում կատարել այն, ինչն արգելված չէ օրենքով, սակայն պայմանով, որ դա չի խախտում այլոց իրավունքները և ազատությունը: Ինքնապաշտպանության միջոցները պետք է համաչափ լինեն իրավունքի խախտմանը և դուրս չգան այն խափանելու համար անհրաժեշտ գործողությունների սահմաններից: Մտորումներ: Ինքնապաշտպանության ուրիշ ինչ եղանակներ կարող եք նշել: Կարելի է այգու մետաղյա ցանկապատով 220 վ էլեկտրական հոսանք անցկացնել գողությունը կանխելու նպատակով: