2. • Ազոտն անգույն, անհոտ, անհամ, ջրում քիչ լուծվող գազ է:
Ամենատարածված քիմիական տարրերից է: Բնության
մեջ հանդիպում է ինչպես ազատ վիճակում, այնպես էլ
միացությունների ձևով: Ազոտն օդի հիմնական
բաղադրիչն է և կազմում է նրա 75%-ը՝ ըստ զանգվածի,
78%-ը՝ ըստ ծավալի: Ազոտի պարունակությունը
երկրակեղևում կազմում է 0,02%, որտեղ ազոտը գտնվում
է միացությունների ձևով: Ազոտ են պարունակում
քարածուխը, նավթը և կենդանի օրգանիզմները :
Բույսերն ազոտը հիմնականում վերցնում են հողից՝
միացությունների ձևով, իսկ կենդանիներն այն ստանում
են բույսերից: Ազոտը մտնում է սպիտակուցների և այլ
բնական օրգանական միացությունների բաղադրության
մեջ:
3. • Ատոմների միջև ամուր քիմիական կապի պատճառով
սովորական պայմաններում ազոտը քիմիապես կայուն է և
նյութերի մեծ մասի հետ միանում է միայն միայն բարձր
ջերմաստիճանում: Արդյունաբերության մեջ ազոտն
ստանում են հեղուկ օդը թորելով: Գազային ազոտն
օգտագործվում է բազմաթիվ քիմիական ռեակցիաների
իրականացման, սրվակները հեղուկ դեղանյութերով
լցնելու համար: Հեղուկ ազոտը չափազանց սառն է (-
196օC). սննդարդյունաբերության մեջ այն օգտագործում
են սննդամթերքն արագ սառեցնելու և երկար
պահպանելու, բժշկության մեջ՝ մարդու սերմնաբջիջներն
ու ձվաբջիջները երկար պահպանելու, նաև մի շարք
հիվանդություններ բուժելու համար: