SlideShare a Scribd company logo
1 of 6
ձկներ
• կները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային
կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների
մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ
ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային
շերտերում:
• Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն
է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային
լողակը մանգաղաձև է:
• Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի
կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ
տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ,
տափակաձուկ):
• Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի
ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում
է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան
շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ
(զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն
կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման
համար օգտագործում կրծքային լողակները, որոնք
սովորաբար հարմարված են հավասարակշռությունը
պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ
շարժումներն արգելակելուն:
• Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում
ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված
լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը:
• Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը
(43 հզ. տեսակ):
• ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5
կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ,
ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային
ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39
տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են
բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը,
սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում,
երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում
• Արարատյան դաշտի և մի շարք այլ
ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան,
սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ
հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ,
բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական
նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական
կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն)
մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն
արգելված է:
• Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ
բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ
Կարմիր գրքում:
Նյութը պատրաստեց Տիգրան Արամյանը

More Related Content

Similar to Ձկներ

Similar to Ձկներ (9)

Ձկների կառուցվածքը
Ձկների կառուցվածքըՁկների կառուցվածքը
Ձկների կառուցվածքը
 
Dasaranakan
DasaranakanDasaranakan
Dasaranakan
 
Dasaranakan
DasaranakanDasaranakan
Dasaranakan
 
Kria
KriaKria
Kria
 
Kria
KriaKria
Kria
 
ձկներ
ձկներձկներ
ձկներ
 
հիդրա
հիդրահիդրա
հիդրա
 
ձկներ
ձկներձկներ
ձկներ
 
Թառափ
ԹառափԹառափ
Թառափ
 

Ձկներ

  • 2. • կները ջրային սառնարյուն կենդանիներ են. ունեն ոսկրային կմախք, խռիկներ ու լողակներ: Ծովային ձկների մեծամասնությունը, որպես կանոն, ապրում է ափամերձ ծանծաղուտներում կամ բաց օվկիանոսի մակերեսային շերտերում: • Արագալող ձկների (օրինակ՝ թյունիկի) մարմինը երկարավուն է, ունի շրջահոսելի և ծայրերում կրճատվող ձև, իսկ պոչային լողակը մանգաղաձև է: • Դանդաղալողների (օրինակ՝ ծածանի) մարմինն ավելի կլորավուն է, իսկ պոչային լողակը՝ թեթևակի երկարած: Որոշ տեսակներ ապրում են ծովի հատակին (կատվաձկներ, տափակաձուկ):
  • 3. • Նրանց մարմինը տափակ է, գույնը՝ միջավայրի ընդհանուր գունավորմանը համահունչ: Մի մասը լողում է դանդաղ, և նրանց նկատելը դժվար է: Ձկան շարժողության օրգանը պոչն է, որի ոլորապտույտ (զիգզագաձև) շարժումների շնորհիվ ձուկն այս ու այն կողմ է լողում: Միայն առանձին տեսակներ են շարժման համար օգտագործում կրծքային լողակները, որոնք սովորաբար հարմարված են հավասարակշռությունը պահպանելուն, մարմնի կայուն դիրքն ապահովելուն կամ շարժումներն արգելակելուն:
  • 4. • Նույնիսկ լիովին անշարժ դիրքում ձկները երբեք չեն սուզվում ջրի հատակը, քանի որ մեծամասնությունն ունի օդով լցված լողափամփուշտ, որն ապահովում է լողունակությունը: • Ձկները կազմում են ողնաշարավոր կենդանիների գրեթե կեսը (43 հզ. տեսակ): • ՀՀ ջրավազաններում հայտնաբերված է ոսկրային ձկների 5 կարգի 9 ընտանիքի (բալիտորաձկներ, լոքոյաձկներ, ծածանաձկներ, ծականաձկներ, կատվալոքոներ, պեցիլային ձկներ, սաղմոնաձկներ, սիգաձկներ և ցլիկաձկներ) 34 ցեղի 39 տեսակ, որոնցից 36-ը գետերի բնակիչ են, սակայն կարող են բնակվել նաև լճերում, ջրամբարներում: 3 տեսակը` իշխանը, սիգը, Սևանի բեղլուն, հանդիպում են միայն Սևանա լճում, երբեմն՝ նրա մեջ թափվող գետակներում
  • 5. • Արարատյան դաշտի և մի շարք այլ ձկնատնտեսություններում աճեցվում են ծածան, սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ հաստաճակատներ և այլն: Ձկների շատ տեսակներ (սիգ, բեղլու, ճանար և այլն) ունեն ձկնարդյունագործական նշանակություն, իսկ որոշ տեսակներ (հայկական կարմրակն, թեփուղ, արծաթափայլ կարաս և այլն) մարզական որսի օբյեկտներ են: Կարմրախայտի որսն արգելված է: • Հայկական կարմրակնը, իշխանը և Սևանի բեղլուն ՀՀ բնաշխարհիկներ են: Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: