Աշոտ Տիգրանյան - կիսամյակային հաշվետվություն
- 1. Կայունություն փոփոխությունների հորձանուտում
(կիսամյակային հաշվետվություն)
Կարգախոսներ
«Յուրաքանչյուր դասավանդող ունի իր դասարանը, իսկ յուրաքանչյուր ուսուցիչ` իր
աշակերտը», «Կրթությունը համագործակցության բարձրագույն աստիճանն է, ինչպես
պետությունը` ազգի կազմակերպման», «Գաղափարը գործունեության վառելիքն է, իսկ
ակզբունքայնությունը` նրա ճանապարհային քարտեզը»:
Ներածություն
Քանզի կրթությունն անընդհատ գործընթաց է, մի ուսումնական տարին սահուն կերպով
վերափոխվում է մյուսի: 2011թ.-ի ամառը խորացված ուսուցման սովորողների ընտրության
ժամանակաշրջան էր: 10-1 դասարանի աշնանային ստարտը և առաջին ձմեռային բերքն
ամառային ընտրության հաջողությունների ու բացթողումների մարմնավորումն է:
Տեսական գործունեություն
Կիսամյակագրիս գրավոր ժառանգությունը (մեթոդական հոդվածներ, թարգմանություններ,
ուսումնական պալաններ, առարկայական ծրագրեր, հեռավար ուսուցում, վերլուծություններ,
նախագծեր, այդ թվում`կարգերի, առաջարկություններ, նամակագրություն,
մեկնաբանություն-արձագանքներ, գրական ստեղծագործություններ) հրապարակայնության
տեսակետից բաժանվում է երկու անհավասար մասի` էլեկտրոնային հասարակությանը
հասու (www.mskh.am, dpir.mskh.am) և փոքրաթիվ էլեկտրոնային հասցեներում
պահպանված:
Ամենօրյա աշխատանք
Տողերիս հեղինակի կրթական գործունեությունն ունի հետևյալ բաղկացուցիչները`
դասացուցակային դասեր, անհատական աշխատանք սովորողների և դասավանդողների
հետ, սեմինարներ, դասալսումներ, նախագծային աշխատանք, այդ թվում` ավարտական
դասարանում ուսումնառության կազմակերպման, ակտիվ, երբեմն`նախաձեռնողական,
մասնակցություն արհկոմի, վարչական խորհրդի և մասնաժողովի նիստերին,
հասարակական գործունեություն, ինքնակրթություն: Արդյունքները դրսևորվում են
սովորողների սոցիալ-կրթական վարքում, այդ թվում` հաշվետվություններում,
գործընկերների մասնագիտական որակների զարգացման ոլորտում և իմ
արհեստավարժության նորացման ասպարեզում:
Առաջարկություններ
1. Հռետորական արվեստի դասերի տեսագրում
2. «Համալրում» և «Ասպետ» նախագծերի ներառում կրթահամալիրային
համապատասխան ցուցակում
3. «Խորասուզում գիտությունների հիմունքների ընդերքը» մեթոդի փորձարկում
4. «Առանց առարկայական սահմանափակումների փոխադարձ դասալսման» կարգի
սահմանում
Վերջաբանի փոխարեն
Ներկան մեռնում է առանց հառաչի,
Ինչպես հունդն` ընկած խորքը ակոսի:
28.01.2012 © Աշոտ Տիգրանյան