SlideShare a Scribd company logo
1 of 3
Download to read offline
Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը

                                                           Արտակ Զարգարյան


Հարավ-Կովկասյան երեք պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), Խորհրդային
Միության փլուզումից հետո հռչակեցին իրենց անկախությունները: Եթե Հայաստանը ու
Ադրբեջանը, ներքաշված լինելով Արցախյան հակամարտության մեջ, հավուր պատշաճի
ուշադրություն չէին դարձնում արտաքին քաղաքականության վրա, ապա Վրաստանը, որը
«դե յուրե» չէր գտնվում պատերազմի մեջ որևէ պետության հետ, հնարավորություն ստացավ
ավելի ակտիվորեն գործելու արտաքին դաշտում: Ավելին, արևմտյան առաջատար երկրները,
ցանկանալով թուլացնել Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հենց Վրաստանին
էին դիտարկում այն հավանական պետությունը, ի շնորհիվ որի հնարավոր կլիներ
թափանցել տարածաշրջան և արմատներ նետել: Սակայն միշտ չէ, որ ռուսական դիրքերի
թուլացումը ինքնաբերաբար ենթադրում է արևմտյան առաջատար երկրների ազդեցության
ընդլայնում: Հարավ-Կովկասյան ռազմաքաղաքական գործընթացներին, արևմտյան
տերություններից բացի ակտիվորեն ներգրավվեց նաև Թուրքիան: Շնորհիվ այնպիսի
գործոնների, ինչպիսիք են ռազմական հզորությունը, աշխարհագրական դիրքը, տնտեսական
ազդեցությունը, պատմական ու մշակութային կապերը, Թուրքիան հավակնում է լուրջ
ազդեցություն ունենալ հարավ-կովկասյան տարածաշրջանում: Ոչ պակաս կարևորություն
ունի նաև այն հանգամանքը, որ այսօր Թուրքիայի տարածքում ապրում և աշխատում են մի
քան միլիոն կովկասցիներ:
Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Անկարան ակտիվացրեց իր արտաքին
քաղաքականությունը Կովկասում: Թուրքիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց
Անդրկովկասի երեք պետությունների անկախությունը, ու այս տարածաշրջանի
հայտարարեց որպես ստրատեգիական նշանակության գոտի` իր արտաքին քաղաքական
ուղեգծում: Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշման` կայունության
հաստատումը և ժողովրդավարությունը Հարավային Կովկասում հանդիսանում է գերական
ուղղություն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ինչպես հայտարարում է
Թուրքիայի քաղաքական վերնախավը` Հարավային Կովկասում անկախ, խաղաղ գայատևող
և միմյանց հետ համագործակցող պետությունների առկայությունը կարևոր է թուրքական
պետության արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ, Անկարան ջանք չի
խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու գործադրող միակ
պետությունը դառնալու համար:
Նման շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում,
բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ Թուրքիան լրջորեն հավակնում է
դառնալ տարանցիկ երկիր Արևմուտքի և Արևելքի միջև: Անկարան ջանում է դառնալ
հիմնական տնտեսական միջնորդը Կենտրոնական Ասիայի հումքային շուկաների և
զարգացած Եվրոպայի միջև:
Վրաստանը հետաքրքրում է Թուրքիային առաջին հերթին որպես տարանցիկ երկիր`
միջտարածաշրջանայաին տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Այս ծրագրերը
Անկարայի կողմից դիտարկվում են որպես կարևոր գործոն` միջազգային թատերաբեմում իր
ազդեցության հզորացման տեսանկյունից: Այդ նկատառումներից դրդված, Թուրքիան
պատրաստ է իր վրա վերցնել Վրաստանի տարածքով անցնող այդ ծրագրերի
ֆինանսավորումը: Անկարայում նստած թուրք պաշտոնյաները լավ են գիտակցում, որ միայն
Վրաստանի քաղաքական կայունության պայմաներում է հնարավոր իրականացնել իրենց
հեռու գնացող տնտեսական ու քաղաքական ծրագրերը կովկասյան տարածաշրջանում:
Էության մեջ հիմնականում այս պատճառով է, որ Թուրքիան կողմնակից է վրաց-
աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը`
Վրաստանի տարածքային ամբողջության սկզբունքի շրջանակներում: Բացի դրանից
Վրաստանը Թուրքիայի համար ձեռք է բերում ստրատեգիական դաշնակցի կարևորություն,
եթե հաշվի առնենք, որ նա հանդիսանում է բուֆերային տարածք Թուրքիայի երկու
պոտենցիալ հակառակորդների միջև, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը:
2005թ. ընդունված Վրաստանի Ազգային Անվտանգության հայեցակարգում Թուրքիան
ներկայացված է որպես ստրատեգիական կարևոր դաշնակից: Վրաց-թուրքական ռազմական
հարաբերությունները նույնպես ակտիվորեն զարգանում են: Անկարան ակտիվ
մասնակցություն ունի պրոֆեսիոնալ Վրացական բանակի ձևավորման և նրա
նյութատեխնիկական սպառազինման գործընթացին: Դեռևս 1998թ. Վրաստանի
պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև
ստորագրվեց հուշագիր ռազմական համագործակցության մասին: Բացի այդ, Թուրքիան
աջակցում և նպաստում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Թերևս, վերջինիս
հիմնական պատճառ պետք է դիտարկել այն պարագան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում
ունի երկրորդ մեծության զորքը, և լրջորեն հավակնում է տեղակայել իր ռազմական
բազաները ՆԱՏՕ-ի ապագա անդամ Վրաստանի տարածքում:
2006թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային ռեժիմի
վերացման մասին: Այս քայլով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն խորացնել
շփումը երկու երկրների հասարակ բնակչության միջև: Վրաստանի տարածքում մեծանում է
նաև միջնակարգ և բարձրագույն հաստատությունների թիվը, որտեղ դասավանդում են
թուրքերեն լեզուն: Ակնհայտ է որ, Թուրքիայի մշակութային ազդեցության աճը Վրաստանում
ուղղված է առաջին հերթին նվազեցնել Ռուս աստանի նույնատիպ ներկայությունը
Վրաստանի տարծքում: Վրաստանի հարավում թուրքերով բնակեցված գոտի ստեղծելու
նպատակով, որով փաստորեն Վրաստանի տարածքով անցնող և Թուրքիան Ադրբեջանին
միցնող գոտին կդառնա ամբողջությամբ թուրքաբնակ, ԵԽ-ում թուրք պատգամավորները
բարձրացրեցին թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը: Անկարան ամեն ջանք
գործադրում է մեսխեթցի թուրքերին Ջավախքի հայաբնակ շրջանում վերաբնակեցնելու
համար: Այլ կերպ ասած, Թուրքիան ձգտում է հայաթափվող Ջավախքը բնակեցնել
թուրքերով:
Վրացական իշխանությունները լավ են հասկանում, որ Թուրքիան ունի հեռու գնացող և
հավակնոտ նպատակներ տարածաշրջանում, և որ Վրաստանը Անկարայում նստած
պաշտոնյաների համար կամուրջ է այդ նպատակների իրականացման ճանպարհին:
Վրացական իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ կամուրջի դերը կարող է
ստանձնել նաև Հայաստանը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը և հաստատվեն
դիվանագիտական հարաբերություններ: Այս տարբերակը այդքան էլ մտահոգեցուցիչ չէ
Վրաստանի համար, քանզի եթե հայ-թուրքական սահմանի բացումը հավանական է մոտ
ապագայում, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացում կարծես թե մոտ
ապագայում չի սպասվում: Ինչը նշանակում է, որ Վրաստանը կշարունակվի մնալ Թուրքիան
Ադրբեջանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը տարածաշրջանում, անգամ եթե
մոտ ապագայում բացվի հայ-թուրքական սահմանը: Միաժամանակ, Վրաստանը ձգտում է
մաքսիմալ օգուտ քաղել Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվող տարածաշրջանային
տրանսպորտային և էներգետիկ ծրագրերից: Մասնավորապես, Վրաստանը փորձում է
Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի հաշվին լրացնել իր էներգետիկ պաշարները և
նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Բացի դրանից
տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, որոնք մեկուսացնում են Հայաստանին, ոչ
միայն ձեռնտու են Թուրքիայի համար` որպես Հայաստանի վաղեմի թշնամի, այլև որոշ
առումով ձեռնտու են նաև Վրաստանին. դրանք խորացնում են հայ-թուրքական
հարաբերություններում առկա լարվածությունը, ու ձգձգում հարաբերությունների
կարգավորումը երկու երկրների միջև, որը անշուշտ բարձրացնում է Վրաստանի դերը`
որպես տարածաշրջանի միակ ապահով տարանցիկ երկիր: Կարելի է եզրակացնել, որ հայ-
թուրքական սահմանի փակ լինելը, ինչպես նաև հարաբերություններում առկա
լարվածությունը նպաստում է Վրաստանի ու Թուրքայի մերձեցմանը: Ըստ էության, ո´չ
Վրաստանը և ո´չ էլ Ադրբեջանը չեն պատրաստվում Հայաստանին մասնակից դարձնել
տարածաշրջանային տնտեսական ծրագրերն, անգամ հայ-թուրքական սահմանի բաց լինելու
պարագայում: Առավել ևս, որ բոլոր նմանատիպ ծրագրերի մեջ գերիշխող են էներգետիկ
ոլորտի հետ առնչվողները, որոնցում պարտադիր մասնակցություն ունի Ադրբեջանը, որպես
տարածաշրջանի միակ նավթի և գազի պաշարներ ունեցող պետություն: Դժվար թե
պաշտոնական Բաքուն, որ միլիոնավոր նավթային դոլլարներ է վատնում պետական
մակարդակով հակահայ քարոզչության և միջազգային գետնի վրա հակահայ հիստերիայի
վրա, մի օր հայ-թուրքական բաց սահմանի և Թուրքիայի անմիջական «ճնշման» ներքո,
ասենք հայտարարի, թե Հայաստանի հետ վարականգնում ենք առևտրա-տնտեսական
հարաբերություններ: Դժվար թե, այդ նույն Թուրքիան, որ 1993թ. փակեց Հայաստանի հետ
սահմանը, պատճառաբանելով, թե վերջինս պատերազմի մեջ է իր փոքր եղբոր` Ադրբեջանի
հետ, այսօր բացի սահմանը, իմանալով որ այդ քայլով ինչ-որ ձև կվնասի ադրբեջանական
տնտեսությանը:
Վերջին շրջանում, կապված հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հետ,
հնչում են բազմաթիվ, շատ հաճախ իրավամերժ կարծիքներ: Օրվա իշխանությունները, ամեն
ջանգ գործագրում են, այդ հարաբերությունները դրական լույսի տակ ներկայացնելու համար:
Առավել հաճախ կարելի է լսել այն, տեսակետը, որ սահմանի բացման պարագայում,
կբարելավի Հայստանի տնտեսական դրությունը, կբարձրանա ժողովրդի կենսամակարդակը,
կբացվեն նոր աշխատատեղեր: Կարճ ասած, սպասվում է թուրքական կապիտալի ակտիվ
ներհոսք հայկական շուկա:
Կարելի է ենթադրել, որ մեր պետության արտաքին գերատեսչության կամ նախագահի
աշխատակազմի փորձագետներն ու խորհրդականները երբևիցէ նմանատիպ
ուսումնասիրություն չեն էլ կատարել: Իսկ եթե կատարել են ու տիրապետում են անհրաժեշտ
տեղեկատվության, ապա ի՞նչ շահերից ելնելով են շարունակում տարածել
ապատեղեկատվություն: Ո՞րն է սեփական ժողովուրդը մոլորության մեջ պահելու այսօրվա
մեր իշխանությունների իրական դրդապատճառը:

More Related Content

Featured

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by HubspotMarius Sescu
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTExpeed Software
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsPixeldarts
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthThinkNow
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfmarketingartwork
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024Neil Kimberley
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)contently
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024Albert Qian
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsKurio // The Social Media Age(ncy)
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Search Engine Journal
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summarySpeakerHub
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Tessa Mero
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentLily Ray
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best PracticesVit Horky
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project managementMindGenius
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...RachelPearson36
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Կովկասյան մեծ խաղ

  • 1. Կովկասյան մեծ խաղ: Թուրքիայի վերադարձը Արտակ Զարգարյան Հարավ-Կովկասյան երեք պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան), Խորհրդային Միության փլուզումից հետո հռչակեցին իրենց անկախությունները: Եթե Հայաստանը ու Ադրբեջանը, ներքաշված լինելով Արցախյան հակամարտության մեջ, հավուր պատշաճի ուշադրություն չէին դարձնում արտաքին քաղաքականության վրա, ապա Վրաստանը, որը «դե յուրե» չէր գտնվում պատերազմի մեջ որևէ պետության հետ, հնարավորություն ստացավ ավելի ակտիվորեն գործելու արտաքին դաշտում: Ավելին, արևմտյան առաջատար երկրները, ցանկանալով թուլացնել Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հենց Վրաստանին էին դիտարկում այն հավանական պետությունը, ի շնորհիվ որի հնարավոր կլիներ թափանցել տարածաշրջան և արմատներ նետել: Սակայն միշտ չէ, որ ռուսական դիրքերի թուլացումը ինքնաբերաբար ենթադրում է արևմտյան առաջատար երկրների ազդեցության ընդլայնում: Հարավ-Կովկասյան ռազմաքաղաքական գործընթացներին, արևմտյան տերություններից բացի ակտիվորեն ներգրավվեց նաև Թուրքիան: Շնորհիվ այնպիսի գործոնների, ինչպիսիք են ռազմական հզորությունը, աշխարհագրական դիրքը, տնտեսական ազդեցությունը, պատմական ու մշակութային կապերը, Թուրքիան հավակնում է լուրջ ազդեցություն ունենալ հարավ-կովկասյան տարածաշրջանում: Ոչ պակաս կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որ այսօր Թուրքիայի տարածքում ապրում և աշխատում են մի քան միլիոն կովկասցիներ: Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո Անկարան ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը Կովկասում: Թուրքիան առաջիններից մեկն էր, որ ճանաչեց Անդրկովկասի երեք պետությունների անկախությունը, ու այս տարածաշրջանի հայտարարեց որպես ստրատեգիական նշանակության գոտի` իր արտաքին քաղաքական ուղեգծում: Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշման` կայունության հաստատումը և ժողովրդավարությունը Հարավային Կովկասում հանդիսանում է գերական ուղղություն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Ինչպես հայտարարում է Թուրքիայի քաղաքական վերնախավը` Հարավային Կովկասում անկախ, խաղաղ գայատևող և միմյանց հետ համագործակցող պետությունների առկայությունը կարևոր է թուրքական պետության արտաքին քաղաքականության համար: Դրա հետ մեկտեղ, Անկարան ջանք չի խնայում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի շահերը ներկայացնող ու գործադրող միակ պետությունը դառնալու համար: Նման շահագրգռվածությունը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում, բացատրվում է առաջին հերթին այն հանգամանքով, որ Թուրքիան լրջորեն հավակնում է դառնալ տարանցիկ երկիր Արևմուտքի և Արևելքի միջև: Անկարան ջանում է դառնալ հիմնական տնտեսական միջնորդը Կենտրոնական Ասիայի հումքային շուկաների և զարգացած Եվրոպայի միջև: Վրաստանը հետաքրքրում է Թուրքիային առաջին հերթին որպես տարանցիկ երկիր` միջտարածաշրջանայաին տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Այս ծրագրերը Անկարայի կողմից դիտարկվում են որպես կարևոր գործոն` միջազգային թատերաբեմում իր ազդեցության հզորացման տեսանկյունից: Այդ նկատառումներից դրդված, Թուրքիան պատրաստ է իր վրա վերցնել Վրաստանի տարածքով անցնող այդ ծրագրերի ֆինանսավորումը: Անկարայում նստած թուրք պաշտոնյաները լավ են գիտակցում, որ միայն Վրաստանի քաղաքական կայունության պայմաներում է հնարավոր իրականացնել իրենց հեռու գնացող տնտեսական ու քաղաքական ծրագրերը կովկասյան տարածաշրջանում: Էության մեջ հիմնականում այս պատճառով է, որ Թուրքիան կողմնակից է վրաց- աբխազական և վրաց-հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը`
  • 2. Վրաստանի տարածքային ամբողջության սկզբունքի շրջանակներում: Բացի դրանից Վրաստանը Թուրքիայի համար ձեռք է բերում ստրատեգիական դաշնակցի կարևորություն, եթե հաշվի առնենք, որ նա հանդիսանում է բուֆերային տարածք Թուրքիայի երկու պոտենցիալ հակառակորդների միջև, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը: 2005թ. ընդունված Վրաստանի Ազգային Անվտանգության հայեցակարգում Թուրքիան ներկայացված է որպես ստրատեգիական կարևոր դաշնակից: Վրաց-թուրքական ռազմական հարաբերությունները նույնպես ակտիվորեն զարգանում են: Անկարան ակտիվ մասնակցություն ունի պրոֆեսիոնալ Վրացական բանակի ձևավորման և նրա նյութատեխնիկական սպառազինման գործընթացին: Դեռևս 1998թ. Վրաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև ստորագրվեց հուշագիր ռազմական համագործակցության մասին: Բացի այդ, Թուրքիան աջակցում և նպաստում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Թերևս, վերջինիս հիմնական պատճառ պետք է դիտարկել այն պարագան, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ունի երկրորդ մեծության զորքը, և լրջորեն հավակնում է տեղակայել իր ռազմական բազաները ՆԱՏՕ-ի ապագա անդամ Վրաստանի տարածքում: 2006թ. փետրվարի 10-ին Անկարան և Թիֆլիսը հայտարարեցին անցագրային ռեժիմի վերացման մասին: Այս քայլով Թուրքիայի իշխանությունները նպատակ ունեն խորացնել շփումը երկու երկրների հասարակ բնակչության միջև: Վրաստանի տարածքում մեծանում է նաև միջնակարգ և բարձրագույն հաստատությունների թիվը, որտեղ դասավանդում են թուրքերեն լեզուն: Ակնհայտ է որ, Թուրքիայի մշակութային ազդեցության աճը Վրաստանում ուղղված է առաջին հերթին նվազեցնել Ռուս աստանի նույնատիպ ներկայությունը Վրաստանի տարծքում: Վրաստանի հարավում թուրքերով բնակեցված գոտի ստեղծելու նպատակով, որով փաստորեն Վրաստանի տարածքով անցնող և Թուրքիան Ադրբեջանին միցնող գոտին կդառնա ամբողջությամբ թուրքաբնակ, ԵԽ-ում թուրք պատգամավորները բարձրացրեցին թուրք-մեսխեթցիների վերաբնակեցման հարցը: Անկարան ամեն ջանք գործադրում է մեսխեթցի թուրքերին Ջավախքի հայաբնակ շրջանում վերաբնակեցնելու համար: Այլ կերպ ասած, Թուրքիան ձգտում է հայաթափվող Ջավախքը բնակեցնել թուրքերով: Վրացական իշխանությունները լավ են հասկանում, որ Թուրքիան ունի հեռու գնացող և հավակնոտ նպատակներ տարածաշրջանում, և որ Վրաստանը Անկարայում նստած պաշտոնյաների համար կամուրջ է այդ նպատակների իրականացման ճանպարհին: Վրացական իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ կամուրջի դերը կարող է ստանձնել նաև Հայաստանը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Այս տարբերակը այդքան էլ մտահոգեցուցիչ չէ Վրաստանի համար, քանզի եթե հայ-թուրքական սահմանի բացումը հավանական է մոտ ապագայում, ապա հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացում կարծես թե մոտ ապագայում չի սպասվում: Ինչը նշանակում է, որ Վրաստանը կշարունակվի մնալ Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը տարածաշրջանում, անգամ եթե մոտ ապագայում բացվի հայ-թուրքական սահմանը: Միաժամանակ, Վրաստանը ձգտում է մաքսիմալ օգուտ քաղել Թուրքիայի նախաձեռնությամբ իրականացվող տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ ծրագրերից: Մասնավորապես, Վրաստանը փորձում է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի հաշվին լրացնել իր էներգետիկ պաշարները և նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից: Բացի դրանից տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, որոնք մեկուսացնում են Հայաստանին, ոչ միայն ձեռնտու են Թուրքիայի համար` որպես Հայաստանի վաղեմի թշնամի, այլև որոշ առումով ձեռնտու են նաև Վրաստանին. դրանք խորացնում են հայ-թուրքական հարաբերություններում առկա լարվածությունը, ու ձգձգում հարաբերությունների կարգավորումը երկու երկրների միջև, որը անշուշտ բարձրացնում է Վրաստանի դերը` որպես տարածաշրջանի միակ ապահով տարանցիկ երկիր: Կարելի է եզրակացնել, որ հայ- թուրքական սահմանի փակ լինելը, ինչպես նաև հարաբերություններում առկա
  • 3. լարվածությունը նպաստում է Վրաստանի ու Թուրքայի մերձեցմանը: Ըստ էության, ո´չ Վրաստանը և ո´չ էլ Ադրբեջանը չեն պատրաստվում Հայաստանին մասնակից դարձնել տարածաշրջանային տնտեսական ծրագրերն, անգամ հայ-թուրքական սահմանի բաց լինելու պարագայում: Առավել ևս, որ բոլոր նմանատիպ ծրագրերի մեջ գերիշխող են էներգետիկ ոլորտի հետ առնչվողները, որոնցում պարտադիր մասնակցություն ունի Ադրբեջանը, որպես տարածաշրջանի միակ նավթի և գազի պաշարներ ունեցող պետություն: Դժվար թե պաշտոնական Բաքուն, որ միլիոնավոր նավթային դոլլարներ է վատնում պետական մակարդակով հակահայ քարոզչության և միջազգային գետնի վրա հակահայ հիստերիայի վրա, մի օր հայ-թուրքական բաց սահմանի և Թուրքիայի անմիջական «ճնշման» ներքո, ասենք հայտարարի, թե Հայաստանի հետ վարականգնում ենք առևտրա-տնտեսական հարաբերություններ: Դժվար թե, այդ նույն Թուրքիան, որ 1993թ. փակեց Հայաստանի հետ սահմանը, պատճառաբանելով, թե վերջինս պատերազմի մեջ է իր փոքր եղբոր` Ադրբեջանի հետ, այսօր բացի սահմանը, իմանալով որ այդ քայլով ինչ-որ ձև կվնասի ադրբեջանական տնտեսությանը: Վերջին շրջանում, կապված հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» հետ, հնչում են բազմաթիվ, շատ հաճախ իրավամերժ կարծիքներ: Օրվա իշխանությունները, ամեն ջանգ գործագրում են, այդ հարաբերությունները դրական լույսի տակ ներկայացնելու համար: Առավել հաճախ կարելի է լսել այն, տեսակետը, որ սահմանի բացման պարագայում, կբարելավի Հայստանի տնտեսական դրությունը, կբարձրանա ժողովրդի կենսամակարդակը, կբացվեն նոր աշխատատեղեր: Կարճ ասած, սպասվում է թուրքական կապիտալի ակտիվ ներհոսք հայկական շուկա: Կարելի է ենթադրել, որ մեր պետության արտաքին գերատեսչության կամ նախագահի աշխատակազմի փորձագետներն ու խորհրդականները երբևիցէ նմանատիպ ուսումնասիրություն չեն էլ կատարել: Իսկ եթե կատարել են ու տիրապետում են անհրաժեշտ տեղեկատվության, ապա ի՞նչ շահերից ելնելով են շարունակում տարածել ապատեղեկատվություն: Ո՞րն է սեփական ժողովուրդը մոլորության մեջ պահելու այսօրվա մեր իշխանությունների իրական դրդապատճառը: