• Share
  • Email
  • Embed
  • Like
  • Save
  • Private Content
Գույներ
 

Գույներ

on

  • 4,628 views

 

Statistics

Views

Total Views
4,628
Views on SlideShare
4,628
Embed Views
0

Actions

Likes
0
Downloads
12
Comments
0

0 Embeds 0

No embeds

Accessibility

Categories

Upload Details

Uploaded via as Microsoft PowerPoint

Usage Rights

© All Rights Reserved

Report content

Flagged as inappropriate Flag as inappropriate
Flag as inappropriate

Select your reason for flagging this presentation as inappropriate.

Cancel
  • Full Name Full Name Comment goes here.
    Are you sure you want to
    Your message goes here
    Processing…
Post Comment
Edit your comment

    Գույներ Գույներ Presentation Transcript

    • ԳՈՒՅՆԵՐ
    • Մեզանիցյուրաքանչյուրընկատել է, որկապույտերկնքինկամկապույտծովիալիքներիներկարնայելիսմերհոգունհանգստություն և խաղաղություն է իջնում, տերևների և խոտիհյութալիկանաչըկենարարուժ է հաղորդումմեզ, իսկկրակիկարմրանարնջագույնբոցըբարձրացնում է մերտրամադրությունը և առնականություններշնչում: Նույնիսկհինբժշկողներնեն, որգույնիմիջոցովներազդելովմարդուվրա , հնարավոր է վերականգնելնրահոգեկանհավասարակշռություննունրանձերբազատելհիվանդություններից:
    • Գույնը, որմենքընտրումենք
      Աչքի ցանցաթաղանթի ռեֆլեքսոգեն հատվածում լույսի ու գույնի ազդեցության հետևանքով գլխուղեղին հասնող իմպուլսներ են ձևավորվում։Գույները և դրանց երանգները տարբեր կերպ են անդրադառնում տրամադրության և ինքնազգացողության վրա։Թե ո՞ր գույնին է մարդը նախապատվություն տալիս, կարելի է դատել նրա բնավորության ու տրա մա դրու թյան մասին։Անդրադառնանք հիմնական գույներին։
    • Երկնագույն
      Երկնագույնը մաքուր գիտակցության, ջրի գույնն է, որը հանգստացնում է, զովացնում մարմինը, հանդարտեցնում մըտքերը։Այս գույնն ընտրում են դյուրահավատ, հավատարիմ, ինքնազոհաբերության պատրաստ մարդիկ, ովքեր սակայն, անհաջողության պահին հեշտությամբ ընկնում են վհատության մեջ։Եթե դուք չեք ընդունում երկնագույնը, ապա դա վկայում է ձեր հոգեկան աշխարհի լարվածության, անբավարարվածության մասին, և կամ հաճախ իրավիճակների փոփոխության ցանկություն եք ունենում։
    • Վարդագույն
       
      կյանքի և կենսուրախության գույնն է:
      Այս գույնը նախընտրողները սիրելու, սիրվելու, բարիության կարիք ունեն:
    • Մոխրագույն
      Մոխրագույնը չեզոք է, հեռու զգացմունքայնությունից; Մոխրագույնն ունի իր արժանիքները չի հայտնում իր տեղը, ինչպես կարմիրը: Շատերն ատում են մոխրագույնը:
      Քննադատ մարդկանց գույնն է, որոնք երկար են մտածում մինչև որոևէ որոշում կայացնելը: Այս գույնը նաև նախընտրում են նրանք, ովքեր չեզոք են  և օբյեկտիվ:
    • Թանաքագույն
      Թանաքագույնն ազդեցիկ է իր բնույթով և կարող է ներգործել հոգեկան աշխարհի վրա ի հայտ բերելով խստության և անտարբերության հատկանիշներ:Մուգ թանաքագույնն ունի խաղաղեցնող հատկություն,
      իսկ ավելի բաց երանգները , օրինակ, լավանդայի գույնը կարող է գոյացնել ռոմանտիկ խորհրդավորություն:Այդ գույնն ինքնատիպ է և ավելի հաճախ կիրառում են կանացի իրերի գովազդներում:Լավանդայի գույնը ունի ռոմանտիկ գրավչություն:Մինչդեռ թանաքագույնը տարաբնույթ զգացմունքներ է առաջացնում, և հազվադեպ օգտագործվում գովազդներում:
    • Դեղին
      Դեղինը արևի լույսն է, խորհրդանշում է պայծառություն, երջանկություն, խթանում է ազատասիրությունը, բանականությունը և ստեղծագործ ուժը։
      Դեղին գույն սիրող մարդիկ ձգտում են անկախության ու երջանկության։Ձեր կյանքում այդ գույնի պակասը վկայում է ստեղծագործական, ինտելեկտուալ լճացման, տրամադրության հաճախակի փոփոխման մասին։
    • Կանաչ
      Կանաչը հույսի, կենսունակ ուժի գույնն է, որը հանգստացնում, հանդարտեցնում է հույզերը։Այս գույնին նախապատվություն են տալիս այն անձինք, ովքեր ինքնավստահ են, իսկ շրջապատի թերությունների հանդեպ` անհանդուրժող։Կանաչ գույնը չեն սիրում նրանք, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և համոզված են, որ իրենցից շատ բան չի էլ պահանջվում։
    • Մանուշակագույն
      Մանուշակագույնը նախընտրողներն իրենց շուրջը համերաշխ և ներդաշնակ միջավայր են ստեղծում, բայց հաճախ, վստահություն չունենալով իրենց ուժերի նկատմամբ, նրանք տատանվում են կարևոր որոշումներ կայացնելիս։
      Մանուշակագույնը չընդունելը վկայում է մարդու կողմից չգիտակցված, թախծոտ հոգեվիճակի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին։Մանուշակագույնի երանգները հոգու ներհայեցողական ելևէջների հոմանիշներն են։Կապույտը խորհրդանշում է հանգստություն, հավասարակշռություն և նրբություն։Այս գույնը սիրում են շփվող ու հանգիստ անձնավորությունները, իսկ չեն սիրում նրանք, ովքեր տագնապի, վախի զգացողություն ունեն և մեկուսացում են փնտրում։
    • Արծաթագույն
      Արծաթագույնն առանձնանում է իր փափկությամբ ու թեթևությամբ, հանգստացնող հատկությամբ:
      Մուգ գույները պահանջում են ուշադրություն, իսկ վառ գույները երկնագույնը, կարմիրը, դեղինը,նարնջագույնը, գրավում են մեր ուշադրությունը:
    • Նարնջագույն
      Նարնջագույնը կենսուրախության և ստեղծագործելուն նպաստող գույն է։Այս գույնը ընտրում են հավակնոտ, եռանդուն մարդիկ, ովքեր օժտված են սեքսուալ գրավչությամբ կամ ձգտում են դրան։Այս գույնը չեն սիրում նրանք, ովքեր թույլ են, ձգտում են հանգստի ու անգործության։Երազկոտ մարդկանց գույնն է:
    • Սպիտակ
      Սպիտակը ճշմարտության, համերաշխության, լիարժեք ազատության և նախաձեռնության նշանաբանն է։Այս գույնը նախընտրում են հանգստության և ներդաշնակության կարիք ունեցողները, նաև՝ նրանք, ովքեր պետք է որոշում կայացնեն կամ նոր գործ սկսեն։Եթե դուք ինքներդ ձեզ հետ համերաշխ չեք և չեք փնտրում հանգստություն, ուրեմն՝ սպիտակը ձեր գույնը չէ: Որոշ ազգերի մոտ սպիտակ հագուստ կրել են արքաները, առաջնորդները:Սակայն սպիտակ գույնը նաև հակառակ իմաստն ունի, այն համադրվում է դատարկության, լռության և վերջապես մահվան հետ: Որոշ երկրներում սպիտակը սգի գույն է: Սպիտակը բոլոր գույների սինթեզն է և կարելի է ասել իդեալական գույն է: Ցանկացած բնավորության տեր մարդ կարող է նախընտրել սպիտակը:
    • Կարմիր
      Կարմիրը կրակի գույնն է, խորհրդանշում է զայրույթ, ֆիզիկական ուժ։Այս գույնին նախապատվություն են տալիս տաքարյուն խառնվածքի տեր անձինք,
      ովքեր իրենց զգացմունքներն արտահայտում են բուռն ու կարիք ունեն հուզական ուժեղ զգացողությունների։Կարմիր գույնը չեն սիրում անվստահ և հոգեպես ճնշված մարդիկ։
    • Սև
      Որպես կանոն դժբախտության, սգի, մահվան գույն է համարվում: Սև աչքերը համարվում են վտանգավոր: Արաբների մոտ “սև աչքեր” արտահայտությունը նշանակում է սիրահարված, իսկ “սրտի սրությունը”` սեր: Սև նախընտրողները անվստահ են, հաճած տխուր, թերահավատ են: Սևը ժխտման, լճացման, ներքին լռության գույնն է։Այս գույնը սիրում են ինքնամփոփ, ճակատագրի հարվածներից վախեցող մարդիկ, չեն սիրում նրանք, ովքեր կյանքից մեծ սպասելիքներ չունեն։
    • Գույնիբուժիչուժը
      Գույնի օգնությամբ կարելի է ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը, այլև՝ բուժել։Գունային թերապիան օգտագործում էին դեռևս Հին Եգիպտոսում, սակայն դարերի ընթացքում այդ մասին գիտելիքներն անհետացան։Այդ երևույթի հանդեպ հետաքրքրության նոր ալիք բարձրացավ, երբ 1878 թ. հետազոտող - գիտնական Էդվին Բեբբիթի կողմից լույս ընծայվեց «Գույնի բուժիչ ուժը» աշխատությունը, որը հաջողություն ունեցավ և բժշկական շրջանակներում մեծ աղմուկ հանեց։Իր աշխատության մեջ Բեբբիթը, երկարատև հետազոտությունների ար դյուն քնե րի վրա հիմնվելով, շարադրեցլուսային և գունային թերապիայի հիմունքները։Գիտնականը գրում էր.«Գույնը չունի անմիջական թերապևտիկ ազդեցություն, այլ, ավելի շուտ, հոգեթերապիայի տեսակներից մեկն է»:
      Բեբբիթը գունային ազդեցությունը բաժանեց երկու ուղղությունների` «կարմիր» և «կապույտ»։Իր կարծիքով՝ հենց ա՛յդ հիմնական գույներն են ազդում նյարդային համակարգի աշխատանքի վրա, իսկ դեղնականաչավուն հարաբերակցումը նա համարեց չեզոք։Կարմիրի երանգները ուժեղացնում են երակների և մկանների տոնուսը, նպաստում արյան ճնշման բարձրացմանը, արագացնում սրտի աշխատանքը, բարելավում նյութափոխանակության և սպիացման գործընթացները։
    • Կարմիրը կարող է առաջացնել փսխում, լեղազատում, վերացնել կանգային պրոցեսները, ունենալ տաքացնող էֆեկտ։Կարմիրի երանգները կարելի է օգտագործել նյարդային և էնդոկրին համակարգերի խթանման համար։Բացի այդ՝ դրանց ազդեցությունը կարող է արագացնել սակավարյունությամբ տառապաող հիվանդների կազդուրման գործընթացը, ինչպես նաև՝ օգնել երկարատև հիվանդությունից հետո վերականգնելու ուժերը։Տաք գույները վնասակար են ազդում սուր բորբոքային պրոցեսների, անքնության և նյարդային համակարգի գրգռվածության ժամանակ։Կապույտի սառը երանգները նպաստում են արյան ճնշման իջեցմանը, դանդաղեցնում են պուլսը, վերացնում բորբոքային պրոցեսները։Դրանք նպաստում են ջերմության իջեցմանը, հանգստացնում են նյարդերը, արագացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։
    • Միևնույն ժամանակ՝ այդ գույները հակացուցված են կաթվածների, կանգային երևույթների, լեղուղիներում և երիկամներում քարերի գոյացման, այտուցների, ոչ արագ ընթացող քրոնիկ հիվանդությունների և հիպոթենզիայի ժամանակ։Ուսումնասիրելով մարդու բիոէներգետիկան` Բեբբիթը հանգեց այն եզրակացության, որ ամեն մի օրգան «ունի» իր համապատասխան գույնը։Այսպես.գլխին համապատասխանում են սառը գույները` մանուշակագույնը, կապույտը և երկնագույնը։
      Սրտին, թոքերին, իմուն և արյունատար համակարգերին` կանաչը, իսկ աղիներին, ենթաստամոքսային գեղձին, լյարդին և ստամոքսին` դեղինը կամ դեղնականաչը։Սեռական օրգաններին, միզապարկին և հաստ աղիքին համապատասխանում է նարնջագույնը, պոչուկին` կարմիրը (այդ մասը էներգիայով լիցքավորում է ողջ մարմինը):
    • Գունաթերապիայիմեթոդները
      Հիմնվելով իր ուսումնասիրությունների վրա` Բեբբիթը ստեղծեց մի նոր գիտություն` քրոմոթերապիան (հունարենից chromos` գույն), նաև՝ մշակեց գույնով բուժելու մի շարք յուրահատուկ սարքեր։Դրանցից մեկը քրոմոլյումն է, որը բաղկացած է գունավոր ապակիներից։Մեկնարկային թեզն այն է, որ յուրաքանչյուր օրգան «ունի» իր համապատասխան գույնը։Բեբբիթը գունավոր ապակիները տեղադրեց փայտե շրջանակների մեջ, որոնք իրենց հերթին ունեին ներքին մետաղե երիզ։Սա գրեթե նույն հայտնի վիտրաժն էր։Ստացված վիտրաժը, որն ուներ ծիածանի բոլոր գույները, Բեբբիթն առաջարկեց ապակու փոխարեն օգտագործել ննջասենյակում կամ հյուրասենյակում որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։Քրոմոլյումին կցվում էր օգտագործմանը վերաբերող հրահանգների մի ամբողջ շարք։Ավելի արագ բժշկական արդյունքի հասնելու համար Բեբբիթը իր ստեղծածին հավելեց նորերը` քրոմոդիսկը և քրոմոոսպնյակը։Առաջին սարքը լուսային ճառագայթները կուտակում էր արտացոլման միջոցով, իսկ երկրորդը` բեկման։Մարմնի համապատասխան մասի վրա ազդեցությունը ուժեղացնելու համար գունավոր ապակիները պատրաստվեցին հախճապակուց։
    • Բացի այդ՝գունավոր ոսպնյակի օգնությամբ համապատասխան գույնի միջոցով կարելի էր մի քանի րոպեի ընթացքում լիցքավորել խմելու, թրջոցների և կոմպրեսների համար նախատեսված ջուրը։Մեր ժամանակակիցները փոքր-ինչ հեշտացրին գունային թերապիայի մեթոդը և ապակու փոխարեն սկսեցին օգտագործել գունավոր լուծույթներ ու կտորե վարագուրում:
      Իսկ ջուրը լիցքավորելու համար ամանը փաթաթեցին գունավոր թղթի շերտով ու դրեցին արևի լույսի տակ։Այդպիսի գործընթացը տևեց 4-5 ժամ։ Որևէ գույնի չընդունելը վկայում էր համապատասխան օրգանի ֆունկցիայի խանգարման մասին։ Այստեղից էլ բխում է, որ բուժական նպատակով պետք է հագնել այն գույնի հագուստ կամ հիվանդ օրգանի շրջանում կապել այն գույնի բրդե կտոր, որը դրական է ներազդում տվյալ օրգանի վրա:
      Անհրաժեշտ է նաև խմել այդ նույն գույնով լիցքավորված ջուր։Գունաբուժության մեջ ոչ քիչ դեր է խաղում նաև զգեստի ընտրությունը: Բեբբիթի տեսության համաձայն՝ սպիտակ և բաց գույնի զգեստները առատորեն արտացոլում են արևի շողերը։Սևը, ընդհակառակն, կլանում է լուսային շողերը` էներգիան փոխակերպելով ջերմության։Այդ պատճառով մուգ գույնի զգեստներն ավելի շատ համապատասխանում են զով եղանակին։
    • Հոգեբանները և կենսաէներգոթերապևտները գտնում են, որ յուրաքանչյուր մարդ կարող է բուժվել մրսածությունից, եթե երկու օր հագնի միայն սպիտակ գույնի զգեստ, քանի որ սպիտակն առավելագույնս ակտիվացնում է իմունիտետը, իհարկե, չմոռանալով մաքուր օդում զբոսանքների ու ջրային պրոցեդուրաների մասին։
      Այդ գույնը կհանգստացնի ցավը և կօգնի վերացնել բորբոքումը։Ճիշտ ընտրած գույնը կամ տարբեր գույների զուգակցումը յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ դեր ունեն։Դրանով էլ է պայմանավորված ոչ միայն տրամադրությունը և ինքնազգացողությունը, այլև՝ վերաբերմունքը շրջապատող աշխարհի հանդեպ:
      Եթե դուք ցրտահարվել եք, ունեք արյան ցածր ճնշում, սակավարյունություն, ապա հագնեք կարմիր երանգների ներքնազգեստ ու տաբատ, նույնիսկ կարմիր գուլպա։Կարելի է սրբոսկրի շրջանում ամրացնել կարմիր թղթե շերտեր, կամ դնել դրանք կոշիկի մեջ։Ստամոքսի և աղիների բորբոքային պրոցեսի, օսթեոխոնդրոզի ժամանակ ցանկալի է հագնել կապույտ ներքնազգեստ։
    • Ասոցիատիվտեստ
      Պատկերացրե՛ք մաքուր, անամպ կապույտ երկինք։Այդ պատկերը հանգստացնում է, այդպես չէ՞։Այժմ փորցեք մտովի պատկերացնել դրան հաջորդող շրջակա բնապատկերը։Թվարկած պատկերներից ո՞ր մեկն է հանգստացնում Ձեզ.* Ձյունապատ սպիտակ դաշտավայրը    * Կապույտ ծովը    * Կանաչ անտառներով պատված սարերը    * Դեղին ծաղիկներով պատված դաշտը
    • Թեստիբանալին
      Կապույտ լույսը հանգստացնում է և հնարավորություն է տալիս ներթափանցելու ինքնագիտակցության խորքերը, որտեղ ամեն գույն ունի իր իմաստը և նշանակությունը։Պատկերը, որը բխում է Ձեր գիտակցությունից, բացահայտում է Ձեր թաքնված տաղանդն ու նիրհում է գիտակցության խորքերում։
      * Սպիտակ ձյունապատ դաշտավայր.Դուք օժտված եք յուրահատուկ դյուրըմբռնելիությամբ, որը թույլ է տալիս վայրկենապես գնահատել իրավիճակը և լուծել բարդ խնդիրներ։Դուք վճռական եք, խորաթափանց, օժտված եք երևույթները կանխատեսելու հատկությամբ։Վստահե՛ք Ձեր ներքին ձայնին, որը Ձեզ միշտ տանում է ճիշտ ուղղությամբ։* Կապույտ ծով.Դուք ունեք շփվելու բնածին տաղանդ։Մարդիկ գնահատում են դա։Եվ միայն Ձեր ներկայությունն է օգնում մարել վեճը, ստեղծել հարմարավետություն ընկերական միջավայրում։Ձեր գովեստը անկեղծ է, իսկ խոսքին կարելի է վստահել։
    • * Կանաչ անտառներով պատված սարեր.թվում է` Դուք միշտ կարող եք ընտրել պիտանի խոսքեր, որպեսզի արտահայտեք այն, ինչ մտածում եք։Եվ Ձեզ շրջապատող մարդիկ սկսում են գիտակցել, որ զգում են նույնը։Ասում են` կիսված ուրախությունը կրկնապատկվում է, կիսված տխրությունը` պակասում։Դուք միշտ պատրաստ եք օգնել, քանի որ օժտված եք անկաշկանդ շփման ձիրքով։    * Դեղին ծաղիկներով պատված դաշտ.Դուք շատ խելացի եք, նոր մտահղացումներով, ստեղծագործ ձիրքով և էներգիայով լի։Մնացեք շրջապատի հետ ներդաշնակ և աշխատեք Ձեր մտահղացումների իրագործման ուղղությամբ։Այդ դեպքում Ձեզ համար անհնարին ոչինչ չի լինի։
    • Խաղեր
    • Աշխույժնարնջագույն
      Ձգտելդրան
      Եսնախընտրումեմգործելառանց մտածելու և նախօրոք պլանավորելու: Գերադասում եմ զբաղվել նոր և գրավիչ զբաղմունքներով: Սիրում եմ զվարճացնել մարդկանց` ցուցադրելով իմ կարողությունները:Ձանձրանում եմ պլանավորված աշխատանքից, դասերից,, ինչպես նաև զբաղմունքներից: Ձգտում եմ անկախության և ազատության: Երբեմն դժվարությամբ եմ հետևում ղեկավարների կողմից հաստատված կանոններին: Կոկիկությունը և մաքրությունը, անշուշտ, իմ լավագույն բարեկամները չեն: Կարդալուց և դասախոսություններ լսելուց ավելի գեքադասում եմ փորձի միջոցով ձեռք բերված գիտելիքների տարբերակը:
      Ես համարձակ եմ և չեմ վախենում ֆիզիկական խաղերից և փորձություններից: Սիրում եմ մարդկանց անսպասելի անակնկալներ մատուցել: Ձգտում եմ լինել այնպիսի տեղերում, որտեղ իշխում է աշխուժությունը և զվարճալի մթնոլորտը: Ես կյանքը ընկալում եմ որպես մեծ խաղ կամ էլ` խնջույք:Սիրում եմ ֆիզիկական աշխատանքներ:
    • Անկեղծ կապույտ
      Զգացմունքներնավելիկարևորեն
      Սիրումեմշրջապատվածլինելմարդկանցով: Երբեքչեմամաչումխոսելիմզգացմունքներիմասին: Չեմսիրումկոնֆլիկտայինիրավիճակներվեճեր, լարվածություն: Հեշտությամբեմմտերմանումմարդկանցհետ: Սիրումեմխոսել և երբեմնշատախոսությանպատճառովպրոբլեմներեմունենում: Որոշումներկայացնելիսմիշտհետևումեմսրտիսթելադրանքին: Մարդիկ և բարեկամությանըշատկարևորենինձհամար:
      Բավականությունեմստանումնամակներկամբացիկներուղարկելուց: Փնտրումեմկյանքիիրականիմաստը: Սիրումեմմարդկանցերջանկությունպարգևել:Ինձոգևորում է մարդկանցկարծիքները: Եսլավ և ազնիվընկերեմ:Ընկերներսինձհետկիսվումենիրենցպրոբլեմներով: Խմբայինաշխատանքըինձբավականություն է պատճառում: Ընկերներիսհետլինելը, թերևս, ավելիկարևոր է քանայն, ինչովմենքզբաղվումենք:
    • Վստահելիդեղին
      Եսկոկիկեմ և կազմակերպված: Պատասխանատուանձնավորությունեմ և սովորաբարխաղումեմմիայն հանձնարարություներս կատարելուց հետո: Կայուն մարդ եմ, և շատ հազվադեպ եմ կանգնում երկընտրանքի առաջ: Մարդիկ սովորաբար ապավինում են ինձ: Չափահասները ինձ դիմում են, երբ զգում են իմ օգնության կարիքը: Ես համառ աշխատում եմ այնքան ժամանակ, մինչև ավարտում եմ ինձ հանձնարարված աշխատանքը:Սիրում եմ դպրոցը և հետևում եմ նրա կանոններին, հարգանքով եմ մոտենում իմ ուսուցիչներին: Նախընտրում եմ կատարել նախապես պլանավորած աշխատանք: Լուրջ եմ մոտենում կյանքին: Աշխատանքով եմ ապացուցում իմ սերը մարդկանց հանդեպ: Մեծ ուշադրություն եմ դարձնում մանրուքներին:Գտնում եմ, որ ժամանակին տեղում լինելը անհրաժեշտությունը է: Գիտեմ` ինչն է ճիշտ և ինչը` սխալ և սովորաբար սխալ գործելու դեպքում ինձ մեղավոր եմ զգում:Իմ խոսքի տերն եմ: Բավականություն եմ ստանում միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց:
      Հպարտեմծառայել
    • Հետաքրքրասեր կանաչ
      Մտածեք
      Ես սովորաբար կյանքին այլ աչքերով եմ նայում: Ես հետաքրքրասեր եմ և միրշտ շատ հարցեր եմ ունենում: Որոշումներ կայացնելուց առաջ անպայման հաշվի եմ առնում սեփական հնարավորություններս: Սիրում եմ բացահայտել շրջակայքը: Մենակ մնալուց և սիրած զբաղմունքով զբաղվելուց երբեք չեմ հրաժարվում: Նախընտրում եմ խոսել տարբեր թեմաների շուրջ: Սիրում եմ զբաղվել այնպիսի աշխատանքով, որը ինձ հետաքրքրում է և ստիպում աշխատել:
      Օրենքներին ենթարկվելուց առաջ պետք է պարզեմ դրանց էությունը: Երբեմն սահմանված կարգերը ինձ ձանձրեցնում են: Ծայրահեղություների մեջ քիչ եմ ընկնում, նախընտրում եմ կայուն իրավիճակը: Ինձ հետաքրքրում են ուսուցողական տիպի խաղեր:
    • Նյութըպատրաստեց
      ՄարտիրոսյանԼիանան
      ԳալստյանՍյուզաննան
      ԶուլալյանԱրաքսյան
      ՕսիպովաՎարդուհին