SlideShare a Scribd company logo
1 of 16
Անապատ
Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային
շրջաններն են:
   Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և
    տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով:
    Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը
    հասնում է 50–58օC-ի: Բաց մակերևույթից ջրի
    գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է
    մթնոլորտային տեղումների քանակը: Տարեկան
    թափվում են 100–200 մմ տեղումներ: Դա շատ քիչ է
    հողի խոնավությունը պահելու համար, այդ
    պատճառով էլ այստեղ բուսականությունը շատ
    սակավ է, հետևաբար հողում հումուսի
    պարունակությունն էլ է շատ քիչ (հումուսի
    պարունակությունը 1-1.5 տոկոս):
   Ըստ լանդշաֆտային
    առանձնահատկությունների՝ անապատները
    լինում են քարային, կավային, ավազային,
    աղուտային և այլ տիպերի:
   Անապատներում բուսականությունը շատ աղքատ է:
    Բույսերը քսերոֆիլ են՝ սիրում են չոր կլիմա, ունեն
    երկար առանցքային արմատներ` հարմարված չոր
    ցամաքային կլիմային: Նրանց շնորհիվ նրանք
    կարողանում են բավական խոնավություն
    կլանել: Բույսերից շատերը զուրկ են տերևներից, բայց
    դրանց փոխարեն երբեմն առկա են փշերը:
   Անապատներում տարածված է սաքսաուլը,
    ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային
    ակացիան, կակտուսները, անապատային բոշխը,
    վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:
   Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ
    սովորաբար աճում է փարթամ բուսականություն
    (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս
    շրջաններին անվանում են թուգայներ:
   Անապատներում շատ են սողունները,
    կրծողները, սարերը , կարիճները: Անապատում
    ապրող կենդանիները քիչ են, բայց ունիկալ, չէ որ ամեն
    մեկը յուրովի է դիմանում կիզիչ արևին: Նրանցից
    շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը
    թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային
    կենդանիներն աշխուժանում են միայն վաղ
    առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ուղտը մեկ
    շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ, որոշ
    սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում
    են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի
    ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար
    ժամում անցնում է 60 կմ. տարածք: Անապատային
    կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար
    ժամանակ:
   Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է
    անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում:
    Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի
    միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝
    արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել
    շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի
    շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի
    տարածքներ, որոնք ապահովում են տեղական
    բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում
    են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ,
    խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և
    պարարտացման դեպքում օազիսներում տարեկան
    կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի
    մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան
    ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ
    են:
 Զարմանալի է , բայց անապատներում գործում են մեծ
  քանակությամբ ջերմոցներ: Օրինակ Իսրայելում
  անապատը վերածել են վարելահողերի և ջերմոցների:
  Ճիշտ է , ոռոգման ջուրը այնտեղ ավելանում է կաթիլ
  առ կաթիլ, բայց դրանց քանակը գնալով ավելի է
  մեծանում:
 Հնդկաստանում մարդիկ ջուր հայթայթելու համար
  անցնում են հազարավոր կիլոմետրեր: Վերջին 15
  տարիների ընթացքում այստեղ փորվել է
  մոտավորապես 21 միլիոն ջրհոր: Դրանցից 30 %
  հիմա լքված են :
  Չնայած այս ամենին հեռավոր Ամերիկայում՝
  Լաս-վեգասում, որը կառուցված է անապատում ,
  ամեն մարդ օրական միջինում օգտագործում է 800
  լիտր ջուր: Լաս-վեգասի բնակիչները համարվում են
  ջրի ամենամեծ սպառողներից մեկը: Պալմ-սպրինգսը
  նույնպես ԱՄՆ-ում է, Լաս-վեգասի կողքին : Այն
  հայտնի է իր շքեղ գոլֆի դաշտերով:
 Այս քաղաքները
 ջրով սնուցող
գետերից մեն էլ
Կոլորադոն է: Այն
ցավոք այլևս ծով չի
թափվում ինչպես շատ այլ գետեր: Ջրի
  մակարդակը այստեղ արագորեն
  իջնում է:Այսպիսի օրինակներ շատ
  կան: Այս գետերի ջրերը երբեմն
  օգտագործվում են տարբեր մրգեր
  աճեցնելու համար, որոնք ուղվում են
  դեպի տարբեր սուպերմարկետների
  դարակներ:
   Ահա անապատային տարածքների
    օգտագործման ձևերը: Ինչպես
    տեսանք դրանք բազմազան են և
    հիմնականում տեղի են ունենում
    խմելու՝ ստորերկրյա ջրերի հաշվին:
    Իմ կարծիքով դա այդքան ել ձեռնտու
    չէ, չէ որ հիմա առկա է խմելու ջրի
    հիմնախնդիրը: Ես առաջարկում եմ
    այլ տարբերակներ:
   Օրինակ կարելի է օգտագործել
    անապատային հողերը արևային
    էներգիա ստանալու նպատակով: Դա
    շատ ձեռնտու կլինի, չէ որ
    անապատներում միշտ շոգ և արևոտ
    է: Օրինակ Սահարայում շատ են
    քամիները: Քամին կարելի է
    օգտագործել նույնպես էներգիա
    ստանալու համար:
   Սրանք ընդամենը այս խնդրի լուծման
    մի քանի օրինակներ էին, բայց կարծում
    եմ դրան կարելի է տալ տարբեր
    լուծումներ: Այդքան շատ ջերմոցներ,
    տարբեր մեծ և էլիտար քաղաքներ
    կառուցելիս պետք է հաշվի առնել
    մաքուր ջրի օգտագործման հարցը: Մեր
    օրերում այն օգտագործվում է անխնա:
    Մենք չենք խնայում բնությունը,
    չհասկանալով, որ այդպիսով վնասում
    ենք ինքներս մեզ:
Նյութը պատրաստեց՝
Էմմա Խաչատրյանը
Աղբյուրներ՝
 http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5
  %B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%
  BF_(%D5%A1%D5%B7%D5%AD%D5%
  A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3
  %D6%80%D5%B8%D6%82%D5%A9%
  D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
 http://www.encyclopedia.am/pages.php?
  bId=1&hId=40
 http://www.youtube.com/watch?v=7hFivb
  gIEqk

More Related Content

Similar to Անապատներ

Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Naira Nahapetyan
 
Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըMher Atoyan
 
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըՀամաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըAnna Khachatryan
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
ԿենսոլորտAnnagspoyan
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումSatenik Soghoyan
 
Օրգանիզմների բնակեցման վայրերը
Օրգանիզմների բնակեցման վայրերըՕրգանիզմների բնակեցման վայրերը
Օրգանիզմների բնակեցման վայրերըMark Mikail
 
Water and energetic complex
Water and energetic complexWater and energetic complex
Water and energetic complexHayk Akarmazyan
 

Similar to Անապատներ (20)

Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
Open lesson in Mrgavan Secondary school,8th grade,04.05.15
 
Antarner
AntarnerAntarner
Antarner
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
ջուր
ջուրջուր
ջուր
 
կենսոլորտ
կենսոլորտկենսոլորտ
կենսոլորտ
 
Էներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցներըԷներգիայի այլընտրանքային միջոցները
Էներգիայի այլընտրանքային միջոցները
 
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումըՀամաշխարհային ռեսուրսների գնահատումը
Համաշխարհային ռեսուրսների գնահատումը
 
անտառներ
անտառներանտառներ
անտառներ
 
Կենսոլորտ
ԿենսոլորտԿենսոլորտ
Կենսոլորտ
 
Էկոլոգիա
ԷկոլոգիաԷկոլոգիա
Էկոլոգիա
 
Էկոլոգիա
Էկոլոգիա Էկոլոգիա
Էկոլոգիա
 
ջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփումջրոլորտ ամփոփում
ջրոլորտ ամփոփում
 
Jur Aida
Jur AidaJur Aida
Jur Aida
 
ջրոլորտ
ջրոլորտջրոլորտ
ջրոլորտ
 
Օրգանիզմների բնակեցման վայրերը
Օրգանիզմների բնակեցման վայրերըՕրգանիզմների բնակեցման վայրերը
Օրգանիզմների բնակեցման վայրերը
 
անտառ
անտառանտառ
անտառ
 
հրազդան
հրազդանհրազդան
հրազդան
 
Water and energetic complex
Water and energetic complexWater and energetic complex
Water and energetic complex
 

Անապատներ

  • 1. Անապատ Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային շրջաններն են:
  • 2. Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը հասնում է 50–58օC-ի: Բաց մակերևույթից ջրի գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը: Տարեկան թափվում են 100–200 մմ տեղումներ: Դա շատ քիչ է հողի խոնավությունը պահելու համար, այդ պատճառով էլ այստեղ բուսականությունը շատ սակավ է, հետևաբար հողում հումուսի պարունակությունն էլ է շատ քիչ (հումուսի պարունակությունը 1-1.5 տոկոս):
  • 3. Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների՝ անապատները լինում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի:
  • 4. Անապատներում բուսականությունը շատ աղքատ է: Բույսերը քսերոֆիլ են՝ սիրում են չոր կլիմա, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային: Նրանց շնորհիվ նրանք կարողանում են բավական խոնավություն կլանել: Բույսերից շատերը զուրկ են տերևներից, բայց դրանց փոխարեն երբեմն առկա են փշերը:  Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:  Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս շրջաններին անվանում են թուգայներ:
  • 5.
  • 6. Անապատներում շատ են սողունները, կրծողները, սարերը , կարիճները: Անապատում ապրող կենդանիները քիչ են, բայց ունիկալ, չէ որ ամեն մեկը յուրովի է դիմանում կիզիչ արևին: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ, որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք: Անապատային կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար ժամանակ:
  • 7.
  • 8. Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում: Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝ արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի տարածքներ, որոնք ապահովում են տեղական բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ են:
  • 9.
  • 10.  Զարմանալի է , բայց անապատներում գործում են մեծ քանակությամբ ջերմոցներ: Օրինակ Իսրայելում անապատը վերածել են վարելահողերի և ջերմոցների: Ճիշտ է , ոռոգման ջուրը այնտեղ ավելանում է կաթիլ առ կաթիլ, բայց դրանց քանակը գնալով ավելի է մեծանում:  Հնդկաստանում մարդիկ ջուր հայթայթելու համար անցնում են հազարավոր կիլոմետրեր: Վերջին 15 տարիների ընթացքում այստեղ փորվել է մոտավորապես 21 միլիոն ջրհոր: Դրանցից 30 % հիմա լքված են : Չնայած այս ամենին հեռավոր Ամերիկայում՝ Լաս-վեգասում, որը կառուցված է անապատում , ամեն մարդ օրական միջինում օգտագործում է 800 լիտր ջուր: Լաս-վեգասի բնակիչները համարվում են ջրի ամենամեծ սպառողներից մեկը: Պալմ-սպրինգսը նույնպես ԱՄՆ-ում է, Լաս-վեգասի կողքին : Այն հայտնի է իր շքեղ գոլֆի դաշտերով:
  • 11.
  • 12.  Այս քաղաքները ջրով սնուցող գետերից մեն էլ Կոլորադոն է: Այն ցավոք այլևս ծով չի թափվում ինչպես շատ այլ գետեր: Ջրի մակարդակը այստեղ արագորեն իջնում է:Այսպիսի օրինակներ շատ կան: Այս գետերի ջրերը երբեմն օգտագործվում են տարբեր մրգեր աճեցնելու համար, որոնք ուղվում են դեպի տարբեր սուպերմարկետների դարակներ:
  • 13. Ահա անապատային տարածքների օգտագործման ձևերը: Ինչպես տեսանք դրանք բազմազան են և հիմնականում տեղի են ունենում խմելու՝ ստորերկրյա ջրերի հաշվին: Իմ կարծիքով դա այդքան ել ձեռնտու չէ, չէ որ հիմա առկա է խմելու ջրի հիմնախնդիրը: Ես առաջարկում եմ այլ տարբերակներ:
  • 14. Օրինակ կարելի է օգտագործել անապատային հողերը արևային էներգիա ստանալու նպատակով: Դա շատ ձեռնտու կլինի, չէ որ անապատներում միշտ շոգ և արևոտ է: Օրինակ Սահարայում շատ են քամիները: Քամին կարելի է օգտագործել նույնպես էներգիա ստանալու համար:
  • 15. Սրանք ընդամենը այս խնդրի լուծման մի քանի օրինակներ էին, բայց կարծում եմ դրան կարելի է տալ տարբեր լուծումներ: Այդքան շատ ջերմոցներ, տարբեր մեծ և էլիտար քաղաքներ կառուցելիս պետք է հաշվի առնել մաքուր ջրի օգտագործման հարցը: Մեր օրերում այն օգտագործվում է անխնա: Մենք չենք խնայում բնությունը, չհասկանալով, որ այդպիսով վնասում ենք ինքներս մեզ:
  • 16. Նյութը պատրաստեց՝ Էմմա Խաչատրյանը Աղբյուրներ՝  http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5 %B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5% BF_(%D5%A1%D5%B7%D5%AD%D5% A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3 %D6%80%D5%B8%D6%82%D5%A9% D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)  http://www.encyclopedia.am/pages.php? bId=1&hId=40  http://www.youtube.com/watch?v=7hFivb gIEqk