Antarner

5,337 views

Published on

0 Comments
1 Like
Statistics
Notes
• Be the first to comment

No Downloads
Views
Total views
5,337
On SlideShare
0
From Embeds
0
Number of Embeds
5
Actions
Shares
0
Downloads
20
Comments
0
Likes
1
Embeds 0
No embeds

No notes for slide

Antarner

1. 2.

Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով : Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլիոն կմ²՝ ցամաքի մակերեսի 30%- ը (ամ բ ողջ մակերևույթի 9.4%) : Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, իսկ մեկ քառորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում :

2. 4. ԱՆՏԱՌՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
3. 5.

Կախված տեղից, անտառների տարիքից, նրանց տեսակից՝ գոյություն ունեն անտառների մի քանի դասակարգումնե :

Կախված աշխարհագրական լայնությունից՝ տարբերում են.

1. թ աց արևադարձային անտառներ (սելվա, գիլեա, ջունգլիներ)՝ հասարակածային մշտադալար անտառներ, որոնք ունեն ֆլորայի և ֆաունայի մեծ տեսականի : Մեծ հարկայնությունը միայն փոքր քանակությամբ լույս է թույլ տալիս ներթափանցել ներքին հարկեր : Բոլոր արևադարձային անտառների կեսից ավելին արդեն ոչնչացված է : Դասական օրինակ կարող են լինել Ամազոնիայի, Հնդկաստանի և Կոնգո գետի ավազանի ջունգլիները ,

2. կ աատինգա՝ չոր տերևաթափվող արևադարձային անտառներ (երաշտի ժամանակ տերևաթափ են լինում) ,

3. Ավստրալիայի էվկալիպտի անտարներ՝ մշտադալար մերձարևադարձային անտառնե ր,

4. 7.

4. տ երևաթափվող անտառներ (լայնատերև և մանրատերև). հ իմնականում գտնվում են հյուսիսային կիսագնդում : Շնորհիվ լույսի թափանցման՝ կյանքը ներքին հարկերում ավելի ակտի վ է,

5. տ այգա՝ փշատերև անտառ, ամենատարածվածն է: Ներառում է Սիբիրի, Կանադայի, Սկանդինավիայի, և Ալյասկայի անտառների 50%-ից ավելին : Ֆլորան հիմնականում ներկայացված է մշտադալար փշատերև անտառներով և բույսերո վ,

6. խ առը անտառներ . անտառներ, որոնցում աճում են ինչպես տերևային, այնպես էլ փշատերև ծառեր։ Տարածված է գրեթե ողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայու մ:

5. 10. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԱՆՏԱՌԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
6. 11.

Անտառը փոխազդում է շրջակա միջավայրի հետևյալ բաղադրի չ ների հե տ.

1. ա րևային էներգիա . անտառային գոյության հիմնական աղբյուրներից է : Շնորհիվ արևի էներգիայի՝ անտառն իրագործում է ֆոտոսինթեզի գործառույթ ,

2. հ իդրոսֆերա . անտառն անմիջականորեն մասնակցում է բնության մեջ ջրի շրջապտույտի ն և այդպիսով փոխազդում հիդրոսֆերայի հե տ,

3. մ թնոլորտ. անտառը մասնակցում է բնության մեջ թթվածնի շրջապտույտին ամենաակտիվ կերպով : Շնորհիվ անտառի հսկայական ծավալի՝ անտառը մեծ ազդեցություն ունի երկրի մթնոլորտի գազաբաղադրության վրա ,

7. 13.

4. կ ենդանական աշխարհ . ա նտառը բազմաթիվ կենդանիների բնակության միջավայր ն է: Կենդանիներն իրենց հերթին անտառում սանիտարի դեր են կատարու մ,

5. մ արդ . ա նտառը հսկայական նշանակություն ունի մարդու առողջության և կենսագործունեության համար։ Մարդկ ա ն ց կենսագործունեությունն իր հերթին ազդում է անտառի վր ա,

6. լ իտոսֆերա . լիտոսֆերայի վերին շերտերի կազմությունը կապված է համապատասխան տեղերում անտառի աճելու հետ :

8. 16. ԱՆՏԱՌԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅ Ա Ն ՀԱՄԱՐ
9. 18.

Կարելի է առանձնացնել անտառի տնտեսական նպատակներով օգտագործման հետևյալ հիմնական ուղղությունները .

1. ս ննդի աղբյուր (սնկեր, հատապտուղներ, գազաններ, թռչուններ, մեղր),

2. է ներգիայի աղբյուր (փայտ),

3. ա րտադրության հումք (թղթի արտադրություն),

4. բ նական գործընթացների կագավորիչ (անտառատնկումներ ՝ քամահարությունից հողը պաշտպանելու համար) :

10. 20. ԱՆՏԱՌԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
11. 21.

Անտառ ը սանիտարահիգիենիկ և բուժիչ մեծ նշանակություն ունի : Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացություններ: Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես` գազանմանները : Առավել թթվայնացնող ունակություններ ն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև` կեչու և լորենու որոշ տեսակներ : Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները :

12. 23.

Անտառը (հատկապե ս՝ փշ ատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանր է ասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածին մանր է ները : Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը : Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են : Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևն ու ճյուղը տաս ն անգամ քչացնում է մանր է ների քանակությունն օդում, հատկապես ՝ կապույտ հազի և դիֆտերիայի : Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները:

13. 26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԸ
14. 27.

Ինչպես յուրաքանչյուր պետություն, այնպես էլ Հայաստանի Հանապետությունն ունի իր անտառները: Դրանցից հայտնի են հատկապես Խոսրովի անտառը, որը նաև արգելոց է համարվում, Դիլիջանի արգելոցը, Շիկահողի արգելոցը, Էրեբունու արգելոցը, «Սևան» ազգային պարկը:

15. 28. ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ (ԱՐԳԵԼՈՑ)
16. 29.

Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27 . 000հա տարածք: Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին: Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա : Խոսրովի անտառը 1958 թ . -ից հանդիսանում է պետական արգելոց: Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակո վ: Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտ ը : Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով: Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս: Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է :

17. 31.

Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխար) և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն: Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան: 1954 թ . -ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն :

18. 33.

Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը և այլ պատմական հուշարձաններ : Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժնե ր: «Խոսրովի անտառ» անվանումն առաջացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին: Ըստ Խորենացու ՝ Խոսրովի գահակալության ժամանակ արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ :

19. 36. ԴԻԼԻՋԱՆԻ ԱՐԳԵԼՈՑ
20. 37.

Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է 24 . 000հա տարածություն: Այն ընդգրկում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը` Հալաբի արևելյան, Միափորի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը : Կազմակերպվել է 1958 թ . -ին` բուսական և կենդանական աշխարհի պահպանման, հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով : Անտառներն առաջին կարգի են: Ունեն հողապաշտպան, ջրակարգավորիչ, գիտական և տնտեսական նշանակություն: Հիմնական ծառատեսակներն են` հաճարենի, կաղնի, բոխի, լորենի, հացենի, թեղի, սոճի և գիհի: Դիլիջանի արգելոցում են երրորդական դարաշրջանի մնացորդ` կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասու մ:

21. 40.

Դիլիջանի ա րգելոցն ունի հարուստ կենդանական աշխարհ: Հանդիպում են գորշ արջ, այծյամ, գորշուկ, քարի կ զ աքիս, անտառային կատու, աղվես, լուսան, պարսկական սկյուռ, ինչպես նաև բազմաթիվ սողուններ ու երկկենցաղներ: Կան նաև բազմաթիվ թռչուններ` կովկասյան ցախաքլոր, լեռնային հնդկահավ, գորշ կաքավ, անտառային կտցար, կեռնեխ և աղավնիներ: Կլիմայավարժեցվում են ուսսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը : Արգելոցի տարածքում են գտնվում Հաղարծինը, Ջուխտակը, Գոշավանքը, Մաթոսավանքը և, իհարկե, հիասքանչ Գոշի լիճը :

22. 42. ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑ
23. 43.

Շիկահողի արգելոցը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում ` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին , Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում: Այն հիմնվել է 1958 թվականին: Տարածքը կազմում է մոտ 10 . 330 հա: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով: Արգելոցի տարածքը խիստ մասնատված ռելիեֆ ունի: Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները:

24. 44.

Բուսական աշխարհ ներկայացված է բարձրակարգ բույսերի 432 ցեղի և 92 ընտանիքի 1100 տեսակներ, որոնցից 70-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով: Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները, որոնցից շատերը կոչվում են Զանգեզուր տեղանունով` Զանգեզուրի զանգակածաղիկ, Զանգեզուրի շնկոտեմ և այլն: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է: Անտառառաջացնող ծառատեսակներն աճում են արգելոցի ավելի բարձր ՝ լանջային տեղամասերում: Այստեղ տարածված են արևելյան և սովորական բոխին , վրացական և խոշորառէ ջ կաղնիները , հատապտղային կենին, արևելյան հաճարենին, արևելյան սոսին (Կովկասում միակ սոսու պուրակը): Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենին, արևելյան խնձորենին, կենին, հունական վայրի ընկուզենին, լորենին , հացենին, թխկին , թեղին, սալորենին: Ծառաթփային տեսակներից հանդիպում են բթատերև ինկենին, շագանակենին, կովկասյան խուրման , սովորական նռնենին , թզենին , զկեռենին : Կան 18 տեսակի հազվագյուտ մատուռներ: Հատկապես հայտնի է բարակ ֆաբրոնիան :

25. 46.

Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը: Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ արջը , գորշուկը , վարազը , այծյամը , գայլը, աղվեսը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը, հովազը : Կենդանիներից շատերը նույնպես գրանցված են ՀՀ Կարմիր գրքու մ:

26. 49. ԷՐԵԲՈՒՆՈՒ ԱՐԳԵԼՈՑ
27. 50.

Էրեբունու արգելոցը կազմավորվել է 1978 թ., զբաղեցնում է 87 հա մակերես: Գտնվում է Երևանի հարավ-արևելքում, Ողջաբերդ գետակի ավազանում: Ընդարձակ չէ՝ մոտ 90 հա, բայց ունի շատ բարձր գիտական արժեք: Այն աշխարհում միակ արգելոցն է, որը կազմավորվել է վայրի հացազգիների պահպանության և վերարտադրության նպատակով: Արգելոցում աճող արարատյան ցորենը և վայրի միահատիկ ցորենը մտել են Հայաստանի Հանրապետության «Կարմիր գիրք»:

28. 51. «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
29. 52.

«Սևան» ազգային պարկը կազմավորվել է 1978թ., զբաղեցնում է 151400 հա մակերես՝ ներառյալ Սևանա լիճը: Ընդգրկված է Գեղարքունիքի մարզում: Ազգային պարկի հիմնական նպատակը լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանումն է և բնական ռեսուրսների խնայողական օգտագործումը: