SlideShare a Scribd company logo
1 of 8
ԱՊԱԿԻ
Միջին դպրոց
8.4 դասարան
Մանե Բարսեղյան
Մարինե Իշխանյան
ԱՊԱԿԻ
Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ։
Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն,
հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև
հրաբխային ապակիներ։
Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն
նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3),
կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով։
Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ,
որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ
ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի
ապակին կոչվում է սիլիկատային։
Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են
դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան
պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։
Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս
սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III)
օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝
կարմրամանուշակագույն և այլն։
Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում
է քվարցային ապակի։
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ
վիճակի։ Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝
սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է։ Ապակու այս
հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն
իրականացվում է տարբեր եղանակներով։ Ապակու ձգումը մեքենաներով
կիրառվում է թերթային ապակու, խողովակների,
ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝
շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար։
ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ
պատերով իրեր պատրաստելու համար։
Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի
շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական,
էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական,
լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն։
Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ
մետաղների օքսիդներ են ավելացնում։ Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն
ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը (Cr2O3)`
կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ խիստ մանրացված
ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի)։
ԱՊԱԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Գոյություն ունեն ապակու հետևյալ տեսակները. թափանցիկ էքստրա
թափանցիկ գունավոր ռեֆլեկտ ձևավոր էներգախնայող կամ ցածր
հաղորդիչ ներկած հայելի, վիտրաժային ապակի։ Ապակու հայաստանյան
խոշոր ներկրող, մշակող և վաճառող ընկերություններից է Գապէքս ՍՊԸ-ն։
ՍԻՏԱԼՆԵՐ
Սիտալներն ապակեբյուրեղային նյութեր են, որոնք ջերմային
մշակման միջոցով ապակենման վիճակից վերածվում են
միկրոբյուրեղային վիճակի։ Բյուրեղացման համար ապակու զանգվածին
ավելացրած կատալիզատորը ծառայում է որպես բյուրեղների աճի
կենտրոն։ Ապակու համեմատ սիտալներն ունեն մեծ ամրություն։
Դրանցից պատրաստում են թերթավոր
նյութեր, էլեկտրամեկուսիչներ, պանելներ, առանցքակալներ, քիմիական
սարքեր, ամանեղեն, խողովակներ և այլն։
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՊԱԿԻ
Օրգանական պոլիմերների հիմքով, թափանցիկ, ամուր նյութերը, որոնք
նման են սիլիկատային ապակուն, կոչվում են օրգանական ապակի։
Սովորաբար օրգանական ապակի են անվանում պոլիստիրոլից և
թերթավոր պոլիմեթիլմետակրիլատից պատրաստված իրերը։
Սովորական սիլիկատային ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու
փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր
առաձգականությամբ։ Օրգանական ապակին կիրառվում է ավիա-,
մեքենա- և նավաշինության մեջ, ջերմատների, պատուհանների,
գմբեթների և շենքերի գեղազարդային ապակեպատման համար։ Դրանից
պատրաստում են գործիքներ, բժշկական պրոթեզներ, օպտիկական
ոսպնյակներ և այլն։

More Related Content

More from Մանե Բարսեղյան

լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներՄանե Բարսեղյան
 
նյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներնյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներՄանե Բարսեղյան
 
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակներըներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակներըՄանե Բարսեղյան
 

More from Մանե Բարսեղյան (20)

Pollution in armenia
Pollution in armeniaPollution in armenia
Pollution in armenia
 
Easter
EasterEaster
Easter
 
լուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներլուսնի և արեգակի խավարումներ
լուսնի և արեգակի խավարումներ
 
Բջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներԲջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներ
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
 
աստղադիտակեր
աստղադիտակերաստղադիտակեր
աստղադիտակեր
 
էլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներէլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներ
 
նյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներնյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներ
 
ջուր H2 o
ջուր   H2 oջուր   H2 o
ջուր H2 o
 
ֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզ
 
հրազդան գետ
հրազդան գետհրազդան գետ
հրազդան գետ
 
ջրածին
ջրածինջրածին
ջրածին
 
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակներըներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
 
Dictionary
DictionaryDictionary
Dictionary
 
Dictionary
DictionaryDictionary
Dictionary
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
 
Սպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 OՍպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 O
 
Ավստրալիա մայրցամաք
Ավստրալիա մայրցամաքԱվստրալիա մայրցամաք
Ավստրալիա մայրցամաք
 
ավստրալիա մայրցամաք
ավստրալիա մայրցամաքավստրալիա մայրցամաք
ավստրալիա մայրցամաք
 

Apaki

  • 1. ԱՊԱԿԻ Միջին դպրոց 8.4 դասարան Մանե Բարսեղյան Մարինե Իշխանյան
  • 2. ԱՊԱԿԻ Գոյություն ունեն բնական և արհեստական ապակիներ։ Բնական ապակիները՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ։ Արհեստական ապակին ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են նատրիումի և կալցիումի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային։
  • 3. Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։ Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների օքսիդներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։ Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է քվարցային ապակի։
  • 4. Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի։ Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է։ Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով։ Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ թիթեղապակիների համար։
  • 5. ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար։ Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն։ Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում։ Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը (Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի)։
  • 6. ԱՊԱԿՈՒ ՏԵՍԱԿՆԵՐԸ Գոյություն ունեն ապակու հետևյալ տեսակները. թափանցիկ էքստրա թափանցիկ գունավոր ռեֆլեկտ ձևավոր էներգախնայող կամ ցածր հաղորդիչ ներկած հայելի, վիտրաժային ապակի։ Ապակու հայաստանյան խոշոր ներկրող, մշակող և վաճառող ընկերություններից է Գապէքս ՍՊԸ-ն։
  • 7. ՍԻՏԱԼՆԵՐ Սիտալներն ապակեբյուրեղային նյութեր են, որոնք ջերմային մշակման միջոցով ապակենման վիճակից վերածվում են միկրոբյուրեղային վիճակի։ Բյուրեղացման համար ապակու զանգվածին ավելացրած կատալիզատորը ծառայում է որպես բյուրեղների աճի կենտրոն։ Ապակու համեմատ սիտալներն ունեն մեծ ամրություն։ Դրանցից պատրաստում են թերթավոր նյութեր, էլեկտրամեկուսիչներ, պանելներ, առանցքակալներ, քիմիական սարքեր, ամանեղեն, խողովակներ և այլն։
  • 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՊԱԿԻ Օրգանական պոլիմերների հիմքով, թափանցիկ, ամուր նյութերը, որոնք նման են սիլիկատային ապակուն, կոչվում են օրգանական ապակի։ Սովորաբար օրգանական ապակի են անվանում պոլիստիրոլից և թերթավոր պոլիմեթիլմետակրիլատից պատրաստված իրերը։ Սովորական սիլիկատային ապակուց տարբերվում է փոքր խտությամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով և բարձր առաձգականությամբ։ Օրգանական ապակին կիրառվում է ավիա-, մեքենա- և նավաշինության մեջ, ջերմատների, պատուհանների, գմբեթների և շենքերի գեղազարդային ապակեպատման համար։ Դրանից պատրաստում են գործիքներ, բժշկական պրոթեզներ, օպտիկական ոսպնյակներ և այլն։