Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

աստղադիտակեր

308 views

Published on

Mane Barseghyan
9-4 grade

Published in: Internet
  • Be the first to comment

  • Be the first to like this

աստղադիտակեր

  1. 1. ԱՍՏՂԱԴԻՏԱԿԵՐ 9-4 ԴԱՍԱՐԱՆ ՄԱՆԵ ԲԱՐՍԵՂՅԱՆ
  2. 2. • Աստղադիտակ, երկնային մարմինները դիտելու գործիք։ Մասնավորապես, աստղադիտակ ասելով հասկանում են օպտիկական աստղադիտակները, որոնք օգտագործվում են ոչ միշտ աստղագիտական նպատակներով։ • Աստղադիտակը կազմված է երկու հիմնական մասից՝ դիտակ (երկնային մարմնի լույսը կամ այլ տիրույթի ճառագայթումը հավաքում է կիզակետում, որտեղ լուսանկարչական թիթեղի, ժապավենի կամ այլ կրիչի վրա կարող է նկարվել երկնքի դիտվող տիրույթը) և մեխանիկական (թույլ է տալիս աստղադիտակը ուղղել երկնքի այս կամ այն տիրույթը և երկնոլորտի օրական պտույտին համրնթաց պտտելու միջոցով դիտարկման օբյեկտը դիտման ընթացքում պահել տեսադաշտի նույն դիրքում)։
  3. 3. • Գոյություն ունեն աստղադիտակներ էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթների համար. • Օպտիկական աստղադիտակներ, • Ռադիոաստղադիտակներ, • Ռենտգենյան աստղադիտակներ, • Գամմա աստղադիտակներ: • Բացի այդ, նեյտրինոների տվիչները հաճախ անվանում են նեյտրինոների աստղադիտակներ: Նույնպես աստղադիտակներ կարող են անվանել գրավիտացիոն ալիքների տվիչները։
  4. 4. • Առաջին աստղադիտակի գծագրերը հայտնաբերվել են Լեոնարդո Դա Վինչիի գրառումներում։ Առաջին աստղադիտակը կառուցել է Յոհան Լիպերսգեյը 1608թվականին։ Աստղադիտակի ստեղծումը նույնպես վերագրում են նրա ժամանակակից Զաքարիաս Յանսենին: • Առաջինը, ով ուղղել է դիտակը դեպի երկինք, դարձնելով այն աստղադիտակ, և ստացել է առաջին գիտական տվյալները եղել է Գալիլեո Գալիլեյը: 1609 թվականին նա ստեղծել է իր առաջին դիտակը, երեք անգամյա խոշորացումով։ Նույն տարվա ընթացքում նա կառուցեց ութանգամյա խոշորացմամբ մոտ կես մետր երկարությամբ աստղադիտակ։ Ավելի ուշ, նա կարողացավ կառուցել մոտ մեկ մետրանոց աստղադիտակ, որի օբյեկտիվի տրամագիծը կազմում էր 4,5 սմ, և այս դիտակը ապահովում էր 32-անգամյա խոշորացում։ Դա չափազանց անկատար գործիք էր, այն ուներ բոլոր հնարավոր աբերացիաները, այնուամենայնիվ, նրա օգնությամբ Գալիլեյը կատարեց մի շարք հայտնագործություններ։ • Սովետական Միությունում խոշոր աստղադիտակների նախագծումը և կառուցման աշխատանքները ղեկավարում էր Լենինյան մրցանակի դափնեկիր Բ. Իոանիսյանը։
  5. 5. ԱՍՏՂԱԴԻՏԱԿՆԵՐԻ ՀԵՆՔԸ • Աստղադիտակների մեխանիկական մասը՝ հենքը, նախատեսված է նրա զանգվածը կրելու համար, ինչպես նաև ուղղելու այն երկնոլորտի անհրաժեշտ տիրույթ և ապահովելու ճշգրիտ ուղղվածությունը։ Տարիների ընթացքում նախագծվել և կիրառվել են մեխանիկական կառուցվածքների բազմաթիվ տեսակներ։ Առավել մեծ ուշադրություն է դարձվում այն տեսակի հենքերին, որոնք ապահովում են աստղադիտակի պտույտը երկնային մարմինների երկնոլորտով պտույտին համընթաց։ Այսպիսի հենքերի երկու հիմնական տեսակներն են՝ Ալտ-ազիմուտային հենքը և Հասարակածային հենքը:
  6. 6. • Աստղախցիկ, երկնային մարմինների լուսանկարելու համար աստղադիտակ։ • Ի սկզբանե, Գալիլեյի հայտնագործությունից սկսած աստղադիտակները օգտագործվում էին միայն տեսողական դիտարկումների համար։ 19-րդ դարի վերջում, լուսանկարչության հայտնագործությունից հետո, աստղագիտության մեջ կիրառվում է նաև դիտարկումների լուսանկարման մեթոդը։ Աստղադիտակի ֆոկալ հարթության մեջ տեղադրվում է ֆոտոթիթեղ, կամ ֆոտոժապավեն, որի վրա և տպվում էին դիտարկվող մարմինները։ • Ստեղծվեցին նաև մասնագիտացված աստղադիտակներ, որոնք նախատեսված էին միայն լուսանկարչական դիտարկումների համար, դրանք ստացան աստղախցիկ կամ խցիկ անունը։
  7. 7. • Այժմ որպես լուսաընդունիչ օգտագործվում են CCD մատրիցաներ։ • Մեր օրերում խոշոր դիտարկման գործիքները հիմնականում նախատեսվում են լուսանկարչական դիտարկումների համար։ «Աստղախցիկ» եզրը օգտագործվում է միայն հնացած աստղադիտակների համար։ • Լուսանկարչական խցիկը և նրան զուգահեռ (դեպի երկնքի որոշակի մասը վիզուալ ուղղման համար) դրված դիտակը ամրացվում են հասարակածային տեղակայքի վրա։ Դիտման ընթացքում, ժամացուցային մեխանիզմի օգնությամբ, աստղադիտակը պտտվում է երկնոլորտի պտույտի արագությամբ, որի շնորհիվ լուսատուն մնում է դիտակի նկատմամբ անշարժ և դիտման տևողությունը ընտրվում է ըստ անհրաժեշտության։
  8. 8. • Գալիլեյին հաջողվեց պատրաստել 32 անգամ մեծացնող աստղադիտակ, որով նա շատ հայտնագործություններ կատարեց Լուսնի, Արեգակի և մոլորակների վերաբերյալ: • 1671 թ-ին Նյուտոնը ստեղծեց անդրադարձումային աստղադիտակ՝ ռեֆլեկտոր, որտեղ, ի տարբերություն ռեֆրակտորի, օբյեկտիվի ոսպնյակը փոխարինված էր գոգավոր հայելիով:

×