SlideShare a Scribd company logo
Լուսնի և Արեգակի
խավարումներ
Ավագ դպրոց
9-4 դասարան
Մարինե Իշխանյան
Մանե Բարսեղյան
Խավարումներ
Խավարումներն աստղագիտական երևույթներ են, երբ երկնային մարմինները մեկը
մյուսին ծածկելու պատճառով Երկրից դիտողին ամբողջությամբ կամ մասամբ չեն երևում:
Մասնավորապես, խավարումներ տեղի են ունենում, երբ Երկիրը, Լուսինը և Արեգակը
տարածության մեջ հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա: Եթե Երկրի և Արեգակի միջև
հայտնվում է Լուսինը, ապա տեղի է ունենում արեգակնային խավարում, իսկ եթե
Արեգակի և Լուսնի միջև հայտնվում է Երկիրը, դիտվում է լուսնային խավարում: Լուսինը
Երկրի շուրջը լրիվ պտույտ կատարում է 1 ամսում, սակայն ուղիղ Արեգակի առջևով այն
անցնում է տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ: Երկրից դիտողին թվում է, թե Լուսինը
և Արեգակը մոտավորապես նույն չափերն ունեն: Իրականում Արեգակը բազմաթիվ
անգամ մեծ է Լուսնից, պարզապես Արեգակը շատ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը:
Ուստի դրանց թվացյալ չափերը զուտ պատահաբար գրեթե ճշգրիտ համընկնում են, այդ
պատճառով էլ, երբ Լուսինն անցնում է Արեգակի առջևով, նրա սկավառակն ամբողջապես
ծածկում է Արեգակը, և մենք դիտում ենք լրիվ արեգակնային խավարում: Այդ ժամանակ
երկինքը մթնում է, իսկ Լուսնի սև սկավառակի շուրջը սկսում է տեսանելի դառնալ
արևապսակը՝ շիկացած գազի թույլ լուսարձակումը:
Լրիվ արեգակնային խավարում կարելի է դիտել միայն ընդամենը մի քանի
կիլոմետր լայնության Երկրի մակերեվույթի նեղ շերտից: Երկրի յուրաքանչյուր
կոնկրետ վայրից լրիվ արեգակնային խավարում շատ հազվադեպ է դիտվում:
Փոխարենը, մասնակի խավարում, երբ Լուսինը ծածկում է արեգակնային
սկավառակի միայն մի մասը, տեղի է ունենում շատ ավելի հաճախ: Շատ ավելի
դյուրին է դիտել Լուսնի խավարումները. դրանք երևում են Երկրի այն բոլոր
վայրերից, որտեղ Լուսինն արդեն վեր է բարձրացել հորիզոնից: Խավարումների
ժամանակ Լուսինը դառնում է ավելի սև ու կարմրավուն, սակայն ամբողջությամբ չի
անհետանում:
Արեգակի լրիվ խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինն
ամբողջությամբ փակում է Արեգակի սկավառակը: Այն տևում է մինչև 7,5ր:
Ահա արեգակի խավարման սխեման․
Լուսնի խավարում
Լուսնի խավարումը Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող
Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի
դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի
խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի
մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի
խավարում։
Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու
պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է
ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով
Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝
ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են
«Արյունոտ Լուսին»։
Արեգակի ու Լուսնի խավարումները հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում
գիտնականներին։ Օրինակ՝ Արեգակի լրիվ խավարման ժամանակ է միայն հնարավոր
ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։ Իսկ Լուսնի
խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի
մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։
Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2
խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ
է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։
Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ
մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները
չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։
Խավարումների առաջացման պարբերությունը և հաճախությունը, երբ Արեգակը ծածկվում է Լուսնի
կողմից, կամ Լուսինը ծածկվում է Երկրի կողմից, նկարագրված է սարոսի ցիկլում: Դեռևս հին
բաբելոնյան աստղագետները հայտնաբերել են, որ խավարումների հաջորդականությունը կրկնվում է
6585,321 օր, կամ 18 տարի 11 օր և 8 ժամ պարբերությամբ և այն անվանել են սարոս (կրկնություն)։
Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում մոտ 70-71 խավարում, որից Լուսնի 28 և Արեգակի 42-43
խավարում։
Արեգակի խավարումների թիվը մոտ 1,5 անգամ ավելի մեծ է Լուսնի խավարումների թվից։ Բայց
Երկրից Լուսնի խավարումները ավելի հաճախ են դիտվում քան Արեգակի, քանի որ Արեգակի
խավարումները դիտվում են Երկրի նեղ շերտից, իսկ Լուսնի խավարումը՝ Երկրի ամբողջ գիշերային
կիսագնդից։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։
Լուսնի խավարումը մշակույթում
Ըստ առասպելների և սնահավատությունների Լուսնի խավարումը լավ կամ վատ նշան է։
Օրինակ՝ եգիպտացիները կարծում էին, որ լուսնի խավարումը ոչ այլ ինչ է, քան խոզ, որը
որոշ ժամանակով կուլ է տալիս լուսինը։ Կարծում են, որ Լուսինը կուլ են տալիս ուրիշ
կենդանիներ, օրինակ հովազը` Մայաների մշակույթում, կամ եռոտանի դոդոշը՝
Չինաստանում։ Չինաստանում նաև հավատում էին, որ կարող էին խանգարել վիշապին,
որ կծի Լուսինը՝ զանգերը ղողանջելով։
Մշակութային որոշ խմբեր կարծում էին, որ դև կուլ է տալիս Լուսինը, որին հնարավոր էր
քշել՝ քարեր շպրտելով և նրան անիծելով։ Հին հույները կարծում էին, որ Երկիրը կլոր է և
օգտագործում էին Լուսնի խավարման ստվերը որպես ապացույց։ Հնդիկները փրկության
համար հարկավոր էր խավարումից հետո լողալ Գանգես գետում։
Հարավ-արևելյան ասիացիները կարծում էին, որ հղի կանայք լուսնի խավարման
ժամանակ պետք է ոչինչ չանեին, նույնիսկ տնից դուրս չգային, որովհետև նրանց բոլոր
արարքները կանդրադառնային երեխայի վրա։ Եթե ճաշ պատրաստելիս լինեին, ապա
երեխայի մաշկը կլիներ փոքր-ինչ այրված, եթե ներարկվեին՝ երեխան կծնվեր սպիերով։
Օրինակ Աֆրիկայում կար առասպել, ըստ որի խավարման ժամանակ արևն ու լուսինը
միմյանց հետ կռվելուց հետո հաշտվում էին։
Շատ գիտնականներ հավատացել են որ ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի
բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին: Արդյունքում այդ մոլորակը բաժանվել է
կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել» է և
առաջացել է լուսինը: Երբ Լուսինը հեռու է լինում Երկրից, եղանակը դառնում են ավելի կանխատեսելի, իսկ
երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը: Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև:
Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ, Երկիրը
շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին: Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով
դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ:
Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի
այնտեղ չկան քամիներ և խոնավություն: Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի
լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
Լուսնի խավարում
Արեգակի խավարում
Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ
ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր
դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ
խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։
Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև
խավարում է դիտվում։ Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։
Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ
մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն
կենտրոնական մասը։
Մեծագույն արեգակնային խավարում ԱՄՆ-ում
Հյուսիսային Ամերիկայում 2017 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը բացառիկ աստղագիտական
իրադարձություն էր Արեգակի լրիվ խավարումը, որը եղել է ամբողջ Միացյալ Նահանգներում, Արեւմտյան
ափից մինչև Արեւելյան ափ։ Այն սկսվել է Խաղաղօվկիանոսյան հյուսիս արեւմտյան ափից, անցնել է
Օրեգոն, Այդահո, Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Միսսուրի, Իլինոյս, Կենտուկի, Թենեսի, Հյուսիսային
Կարոլինա, Ջորջիա ԱՄՆ նահանգներով և ավարտվել է Հարավային Կարոլինա նահանգում։ Տևել է մի քանի
վայրկյանից մինչև 2 րոպե 44 վայրկյան։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի
տվյալների սա Արեգակի խավարման ամենաերկար տևողությունն է։ Այն կդիտվի Հարավային Իլինոյիսի
Շոնի ազգային անտառում։
Արեգակի խավարում

More Related Content

What's hot

Anatomía palpebral.pptx
Anatomía palpebral.pptxAnatomía palpebral.pptx
Anatomía palpebral.pptx
MariangelGonzlezMora
 
Laser em glaucoma
Laser em glaucoma Laser em glaucoma
Laser em glaucoma
Pietro de Azevedo
 
Hipermetropia elevada
Hipermetropia elevada Hipermetropia elevada
Hipermetropia elevada
Pedro Campoy
 
Aqueous humor by shahla
Aqueous humor by shahla Aqueous humor by shahla
Aqueous humor by shahla
Shahla Thesnim
 
Anatomy and Lesions of Visual Pathways
Anatomy and Lesions of Visual Pathways Anatomy and Lesions of Visual Pathways
Anatomy and Lesions of Visual Pathways
neurophq8
 
Business game studio
Business game studioBusiness game studio
Business game studio
maicagiulia
 
Anatomía del cristalino
Anatomía del cristalinoAnatomía del cristalino
Anatomía del cristalino
Stefany Alcalde Gómez
 
Embriología Músculos extraoculares
Embriología Músculos extraocularesEmbriología Músculos extraoculares
Embriología Músculos extraoculares
Stefany Alcalde Gómez
 
Test-de-krimsky para vision binocular
Test-de-krimsky para vision binocularTest-de-krimsky para vision binocular
Test-de-krimsky para vision binocular
Alex C
 
Ley de lising y Donders
Ley de lising y DondersLey de lising y Donders
Ley de lising y Donders
UCV
 
Lensometro
LensometroLensometro
Retinografia digital y f o
Retinografia digital y f o Retinografia digital y f o
Retinografia digital y f o
enriqueta jimenez cuadra
 
Anatomia Del Ojo
Anatomia Del OjoAnatomia Del Ojo
Anatomia Del OjoUMSNH
 
Correspondencia sensorial
Correspondencia sensorialCorrespondencia sensorial
Correspondencia sensoriallorenijiju
 
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdfophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
StormKelvin
 
14. fenómenos entópticos
14. fenómenos entópticos14. fenómenos entópticos
14. fenómenos entópticosMarvin Barahona
 
Fisiología de la Cornea
Fisiología de la CorneaFisiología de la Cornea
Fisiología de la Cornea
Kepa Balparda, MD
 

What's hot (20)

Talamo via visual ...
Talamo via visual ...Talamo via visual ...
Talamo via visual ...
 
Anatomía palpebral.pptx
Anatomía palpebral.pptxAnatomía palpebral.pptx
Anatomía palpebral.pptx
 
Laser em glaucoma
Laser em glaucoma Laser em glaucoma
Laser em glaucoma
 
Humor Acuoso
Humor AcuosoHumor Acuoso
Humor Acuoso
 
Hipermetropia elevada
Hipermetropia elevada Hipermetropia elevada
Hipermetropia elevada
 
Aqueous humor by shahla
Aqueous humor by shahla Aqueous humor by shahla
Aqueous humor by shahla
 
Anatomy and Lesions of Visual Pathways
Anatomy and Lesions of Visual Pathways Anatomy and Lesions of Visual Pathways
Anatomy and Lesions of Visual Pathways
 
Business game studio
Business game studioBusiness game studio
Business game studio
 
Anatomía del cristalino
Anatomía del cristalinoAnatomía del cristalino
Anatomía del cristalino
 
Embriología Músculos extraoculares
Embriología Músculos extraocularesEmbriología Músculos extraoculares
Embriología Músculos extraoculares
 
Test-de-krimsky para vision binocular
Test-de-krimsky para vision binocularTest-de-krimsky para vision binocular
Test-de-krimsky para vision binocular
 
Estudio de la fijación
Estudio de la fijaciónEstudio de la fijación
Estudio de la fijación
 
Ley de lising y Donders
Ley de lising y DondersLey de lising y Donders
Ley de lising y Donders
 
Lensometro
LensometroLensometro
Lensometro
 
Retinografia digital y f o
Retinografia digital y f o Retinografia digital y f o
Retinografia digital y f o
 
Anatomia Del Ojo
Anatomia Del OjoAnatomia Del Ojo
Anatomia Del Ojo
 
Correspondencia sensorial
Correspondencia sensorialCorrespondencia sensorial
Correspondencia sensorial
 
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdfophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
ophthalmology-v-eye-anatomy-and-function.pdf
 
14. fenómenos entópticos
14. fenómenos entópticos14. fenómenos entópticos
14. fenómenos entópticos
 
Fisiología de la Cornea
Fisiología de la CorneaFisiología de la Cornea
Fisiología de la Cornea
 

Similar to լուսնի և արեգակի խավարումներ

Tiezerq (3).pptx
Tiezerq (3).pptxTiezerq (3).pptx
Tiezerq (3).pptx
NairuhiHambardzumyan
 
արեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումարեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումmilena-milena10
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
NairuhiHambardzumyan
 
խավարումներ
խավարումներխավարումներ
խավարումներganyan
 
Arevi ....
Arevi ....Arevi ....
Arevi ....ganyan
 
Տիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptxՏիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptx
NairuhiHambardzumyan
 
Tiezerq (2).pptx
Tiezerq (2).pptxTiezerq (2).pptx
Tiezerq (2).pptx
NairuhiHambardzumyan
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
annamovsisyan5
 
արեգակի խավարում
արեգակի խավարումարեգակի խավարում
արեգակի խավարում
ganyan
 
արեգակի խավարում
արեգակի խավարումարեգակի խավարում
արեգակի խավարում
Smbat Poxosyan
 
Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
Emanuel Arutunyan
 
Տիեզերք
ՏիեզերքՏիեզերք
Տիեզերք
Azniv Hovhannisyan
 
Տիեզերք.pptx
Տիեզերք.pptxՏիեզերք.pptx
Տիեզերք.pptx
NairuhiHambardzumyan
 
մոլորկներ
մոլորկներմոլորկներ
մոլորկներ
Smbat Poxosyan
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգwww.mskh.am
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
Hrant Abrahamyan
 
արեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներարեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներMarina Ghorghanyan
 
արեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներարեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներMarina Ghorghanyan
 

Similar to լուսնի և արեգակի խավարումներ (20)

Tiezerq (3).pptx
Tiezerq (3).pptxTiezerq (3).pptx
Tiezerq (3).pptx
 
արեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարումարեվի եվ լուսնի խամարում
արեվի եվ լուսնի խամարում
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
խավարումներ
խավարումներխավարումներ
խավարումներ
 
Arevi ....
Arevi ....Arevi ....
Arevi ....
 
Տիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptxՏիեզերք (1).pptx
Տիեզերք (1).pptx
 
Tiezerq (2).pptx
Tiezerq (2).pptxTiezerq (2).pptx
Tiezerq (2).pptx
 
Tiezerq.pptx
Tiezerq.pptxTiezerq.pptx
Tiezerq.pptx
 
արեգակի խավարում
արեգակի խավարումարեգակի խավարում
արեգակի խավարում
 
արեգակի խավարում
արեգակի խավարումարեգակի խավարում
արեգակի խավարում
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
Վեներա
Վեներա Վեներա
Վեներա
 
Տիեզերք
ՏիեզերքՏիեզերք
Տիեզերք
 
Տիեզերք.pptx
Տիեզերք.pptxՏիեզերք.pptx
Տիեզերք.pptx
 
մոլորկներ
մոլորկներմոլորկներ
մոլորկներ
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
արեգակ
արեգակարեգակ
արեգակ
 
արեգակնային համակարգ
արեգակնային համակարգարեգակնային համակարգ
արեգակնային համակարգ
 
արեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներարեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներ
 
արեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներարեգակի և լուսնի խավարումներ
արեգակի և լուսնի խավարումներ
 

More from Մանե Բարսեղյան

Pollution in armenia
Pollution in armeniaPollution in armenia
Pollution in armenia
Մանե Բարսեղյան
 
Easter
EasterEaster
Բջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներԲջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներ
Մանե Բարսեղյան
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
Մանե Բարսեղյան
 
աստղադիտակեր
աստղադիտակերաստղադիտակեր
աստղադիտակեր
Մանե Բարսեղյան
 
էլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներէլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներ
Մանե Բարսեղյան
 
նյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներնյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներ
Մանե Բարսեղյան
 
ջուր H2 o
ջուր   H2 oջուր   H2 o
ֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզ
Մանե Բարսեղյան
 
հրազդան գետ
հրազդան գետհրազդան գետ
հրազդան գետ
Մանե Բարսեղյան
 
ջրածին
ջրածինջրածին
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակներըներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
Մանե Բարսեղյան
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
Մանե Բարսեղյան
 
Dictionary
DictionaryDictionary
Dictionary
DictionaryDictionary
թթվածին
թթվածինթթվածին
Apaki
ApakiApaki
սպիրտ C2 h6 o
սպիրտ C2 h6 oսպիրտ C2 h6 o
սպիրտ C2 h6 o
Մանե Բարսեղյան
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
Մանե Բարսեղյան
 
Սպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 OՍպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 O
Մանե Բարսեղյան
 

More from Մանե Բարսեղյան (20)

Pollution in armenia
Pollution in armeniaPollution in armenia
Pollution in armenia
 
Easter
EasterEaster
Easter
 
Բջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներԲջջային հեռախոսներ
Բջջային հեռախոսներ
 
հոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներհոսանքի աղբյուրներ
հոսանքի աղբյուրներ
 
աստղադիտակեր
աստղադիտակերաստղադիտակեր
աստղադիտակեր
 
էլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներէլեկտրական երեվույթներ
էլեկտրական երեվույթներ
 
նյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներնյութի ագրեգատային վիճակներ
նյութի ագրեգատային վիճակներ
 
ջուր H2 o
ջուր   H2 oջուր   H2 o
ջուր H2 o
 
ֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզֆոտոսինթեզ
ֆոտոսինթեզ
 
հրազդան գետ
հրազդան գետհրազդան գետ
հրազդան գետ
 
ջրածին
ջրածինջրածին
ջրածին
 
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակներըներքին էներգիայի փոփոխման եղանակները
ներքին էներգիայի փոփոխման եղանակները
 
ջերմաչափ
ջերմաչափջերմաչափ
ջերմաչափ
 
Dictionary
DictionaryDictionary
Dictionary
 
Dictionary
DictionaryDictionary
Dictionary
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
Apaki
ApakiApaki
Apaki
 
սպիրտ C2 h6 o
սպիրտ C2 h6 oսպիրտ C2 h6 o
սպիրտ C2 h6 o
 
վիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյանվիկտոր համբարձումյան
վիկտոր համբարձումյան
 
Սպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 OՍպիրտ C2 H6 O
Սպիրտ C2 H6 O
 

լուսնի և արեգակի խավարումներ

  • 1. Լուսնի և Արեգակի խավարումներ Ավագ դպրոց 9-4 դասարան Մարինե Իշխանյան Մանե Բարսեղյան
  • 2. Խավարումներ Խավարումներն աստղագիտական երևույթներ են, երբ երկնային մարմինները մեկը մյուսին ծածկելու պատճառով Երկրից դիտողին ամբողջությամբ կամ մասամբ չեն երևում: Մասնավորապես, խավարումներ տեղի են ունենում, երբ Երկիրը, Լուսինը և Արեգակը տարածության մեջ հայտնվում են մեկ ուղիղ գծի վրա: Եթե Երկրի և Արեգակի միջև հայտնվում է Լուսինը, ապա տեղի է ունենում արեգակնային խավարում, իսկ եթե Արեգակի և Լուսնի միջև հայտնվում է Երկիրը, դիտվում է լուսնային խավարում: Լուսինը Երկրի շուրջը լրիվ պտույտ կատարում է 1 ամսում, սակայն ուղիղ Արեգակի առջևով այն անցնում է տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ: Երկրից դիտողին թվում է, թե Լուսինը և Արեգակը մոտավորապես նույն չափերն ունեն: Իրականում Արեգակը բազմաթիվ անգամ մեծ է Լուսնից, պարզապես Արեգակը շատ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը: Ուստի դրանց թվացյալ չափերը զուտ պատահաբար գրեթե ճշգրիտ համընկնում են, այդ պատճառով էլ, երբ Լուսինն անցնում է Արեգակի առջևով, նրա սկավառակն ամբողջապես ծածկում է Արեգակը, և մենք դիտում ենք լրիվ արեգակնային խավարում: Այդ ժամանակ երկինքը մթնում է, իսկ Լուսնի սև սկավառակի շուրջը սկսում է տեսանելի դառնալ արևապսակը՝ շիկացած գազի թույլ լուսարձակումը:
  • 3. Լրիվ արեգակնային խավարում կարելի է դիտել միայն ընդամենը մի քանի կիլոմետր լայնության Երկրի մակերեվույթի նեղ շերտից: Երկրի յուրաքանչյուր կոնկրետ վայրից լրիվ արեգակնային խավարում շատ հազվադեպ է դիտվում: Փոխարենը, մասնակի խավարում, երբ Լուսինը ծածկում է արեգակնային սկավառակի միայն մի մասը, տեղի է ունենում շատ ավելի հաճախ: Շատ ավելի դյուրին է դիտել Լուսնի խավարումները. դրանք երևում են Երկրի այն բոլոր վայրերից, որտեղ Լուսինն արդեն վեր է բարձրացել հորիզոնից: Խավարումների ժամանակ Լուսինը դառնում է ավելի սև ու կարմրավուն, սակայն ամբողջությամբ չի անհետանում: Արեգակի լրիվ խավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինն ամբողջությամբ փակում է Արեգակի սկավառակը: Այն տևում է մինչև 7,5ր: Ահա արեգակի խավարման սխեման․
  • 4. Լուսնի խավարում Լուսնի խավարումը Երկրի՝ Արեգակի և Լուսնի միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա մթնոլորտով, կարմրում են ու բեկվելով՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին»։ Արեգակի ու Լուսնի խավարումները հետազոտության բացառիկ հնարավորություններ են ընձեռում գիտնականներին։ Օրինակ՝ Արեգակի լրիվ խավարման ժամանակ է միայն հնարավոր ուսումնասիրել նրա մթնոլորտի ամենավերին շերտերը՝ գունոլորտը և արևապսակը։ Իսկ Լուսնի խավարման ժամանակ առաջացած գույնի հետազոտման շնորհիվ ուսումնասիրում են Երկրի մթնոլորտի շերտերի կառուցվածքը և մթնոլորտում ընթացող որոշ երևույթներ։
  • 5. Մեկ տարվա ընթացքում առավելագույն խավարումների թիվը 7 է՝ Արեգակի 5 և Լուսնի 2 խավարումներ։ Պատահում է նաև Արեգակի 4 և Լուսնի 3 խավարումներ, սակայն այդպես հազվադեպ է լինում։ Սովորաբար մեկ տարվա ընթացքում լինում է Արեգակի և Լուսնի երկուական խավարում։ Խավարումների ամենափոքր թիվը մեկ տարում երկուսն է։ Քանի որ Լուսինը պտտվում է Երկրի շուրջ մոտավորապես 5° թեքմամբ Երկրի Արեգակի շուրջ պտույտի հարթության նկատմամբ, խավարումները չեն առաջանում ամեն լիալուսնի կամ նորալուսնի ժամանակ։ Խավարումների առաջացման պարբերությունը և հաճախությունը, երբ Արեգակը ծածկվում է Լուսնի կողմից, կամ Լուսինը ծածկվում է Երկրի կողմից, նկարագրված է սարոսի ցիկլում: Դեռևս հին բաբելոնյան աստղագետները հայտնաբերել են, որ խավարումների հաջորդականությունը կրկնվում է 6585,321 օր, կամ 18 տարի 11 օր և 8 ժամ պարբերությամբ և այն անվանել են սարոս (կրկնություն)։ Մեկ սարոսի ընթացքում տեղի է ունենում մոտ 70-71 խավարում, որից Լուսնի 28 և Արեգակի 42-43 խավարում։ Արեգակի խավարումների թիվը մոտ 1,5 անգամ ավելի մեծ է Լուսնի խավարումների թվից։ Բայց Երկրից Լուսնի խավարումները ավելի հաճախ են դիտվում քան Արեգակի, քանի որ Արեգակի խավարումները դիտվում են Երկրի նեղ շերտից, իսկ Լուսնի խավարումը՝ Երկրի ամբողջ գիշերային կիսագնդից։ Լուսնի լրիվ խավարումը առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։
  • 6. Լուսնի խավարումը մշակույթում Ըստ առասպելների և սնահավատությունների Լուսնի խավարումը լավ կամ վատ նշան է։ Օրինակ՝ եգիպտացիները կարծում էին, որ լուսնի խավարումը ոչ այլ ինչ է, քան խոզ, որը որոշ ժամանակով կուլ է տալիս լուսինը։ Կարծում են, որ Լուսինը կուլ են տալիս ուրիշ կենդանիներ, օրինակ հովազը` Մայաների մշակույթում, կամ եռոտանի դոդոշը՝ Չինաստանում։ Չինաստանում նաև հավատում էին, որ կարող էին խանգարել վիշապին, որ կծի Լուսինը՝ զանգերը ղողանջելով։ Մշակութային որոշ խմբեր կարծում էին, որ դև կուլ է տալիս Լուսինը, որին հնարավոր էր քշել՝ քարեր շպրտելով և նրան անիծելով։ Հին հույները կարծում էին, որ Երկիրը կլոր է և օգտագործում էին Լուսնի խավարման ստվերը որպես ապացույց։ Հնդիկները փրկության համար հարկավոր էր խավարումից հետո լողալ Գանգես գետում։ Հարավ-արևելյան ասիացիները կարծում էին, որ հղի կանայք լուսնի խավարման ժամանակ պետք է ոչինչ չանեին, նույնիսկ տնից դուրս չգային, որովհետև նրանց բոլոր արարքները կանդրադառնային երեխայի վրա։ Եթե ճաշ պատրաստելիս լինեին, ապա երեխայի մաշկը կլիներ փոքր-ինչ այրված, եթե ներարկվեին՝ երեխան կծնվեր սպիերով։ Օրինակ Աֆրիկայում կար առասպել, ըստ որի խավարման ժամանակ արևն ու լուսինը միմյանց հետ կռվելուց հետո հաշտվում էին։
  • 7. Շատ գիտնականներ հավատացել են որ ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել Երկրի և ինչ-որ մի այլ մոլորակի բախում, որի չափերը եղել են մոտավոր Մարսի չափերին: Արդյունքում այդ մոլորակը բաժանվել է կտորների, որոնք ստեղծել են մեծ օղակաձև գոտի Երկրի շուրջ: Ավելի ուշ այդ օղակը «խտացել» է և առաջացել է լուսինը: Երբ Լուսինը հեռու է լինում Երկրից, եղանակը դառնում են ավելի կանխատեսելի, իսկ երբ լուսինը մոտենում է Երկրին տեղի է ունենում հակառակը: Լուսինը ավելի շուտ ձվաձև է, քան գնդաձև: Լուսնի ձգողության ուժը ազդում է երկրի պտտման արագության վրա: Երբ այն գոյություն չուներ, Երկիրը շատ ավելի արագ էր պտտվում, և օրերն ավելի կարճ էին: Արևի և Լուսնի չափերը Երկրից անզեն աչքով դիտողի համար նույնն են, քանի որ Լուսինը Արևից փոքր է 400անգամ և մոտիկ Երկրին 400 անգամ: Տիեզերագնացների հետքերը լուսնի վրա կմնան միլիոնավոր տարիներ, և դա զարմանալի չէ, քանզի այնտեղ չկան քամիներ և խոնավություն: Լուսնի վրա չկա մթնոլորտ` այդ պատճառով այնտեղ մթնշաղ չի լինում. ցերեկը և գիշերը իրար են հաջորդում ակնթարթորեն:
  • 9. Արեգակի խավարում Արեգակի խավարում, տիեզերական երևույթ է, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար։ Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից՝ Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում)։ Լինում են նաև օղակաձև և հիբրիդ խավարումներ։ Հիբրիդ խավարում շատ հազվադեպ է դիտվում, երբ երկրագնդի որոշ մասում լրիվ, որոշ մասում օղակաձև խավարում է դիտվում։ Արեգակի լրիվ խավարումը տևում է 2 - 3 (առավելագույնը՝ 8) ր, իսկ մասնակին՝ 2 - 3 ժ։ Երբ խավարման ընթացքում Լուսինը գտնվում է իր ուղեծրի երկրահեռ, իսկ Երկիրը իր ուղեծրի արևամերձ մասերում, Լուսնի անկյունային տրամագիծը դառնում է Արեգակինից փոքր և ծածկում է Արեգակի միայն կենտրոնական մասը։
  • 10. Մեծագույն արեգակնային խավարում ԱՄՆ-ում Հյուսիսային Ամերիկայում 2017 թվականի օգոստոսի 21-ին, երկուշաբթի օրը բացառիկ աստղագիտական իրադարձություն էր Արեգակի լրիվ խավարումը, որը եղել է ամբողջ Միացյալ Նահանգներում, Արեւմտյան ափից մինչև Արեւելյան ափ։ Այն սկսվել է Խաղաղօվկիանոսյան հյուսիս արեւմտյան ափից, անցնել է Օրեգոն, Այդահո, Վայոմինգ, Նեբրասկա, Կանզաս, Միսսուրի, Իլինոյս, Կենտուկի, Թենեսի, Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա ԱՄՆ նահանգներով և ավարտվել է Հարավային Կարոլինա նահանգում։ Տևել է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե 44 վայրկյան։ Ըստ Միացյալ Նահանգների ռազմածովային աստղադիտարանի տվյալների սա Արեգակի խավարման ամենաերկար տևողությունն է։ Այն կդիտվի Հարավային Իլինոյիսի Շոնի ազգային անտառում։