1. Խավարումներ
Խավարումը աստղագիտական երևույթ է,
որի դեպքում երկնային մարմինները, մեկը
մյուսին ծածկելու պատճատով, երկրային
դիտորդին ամբողջությամբ կամ մասնակի
որոշ ժամանակ չեն երևում:
2. Արեգակի խավարում
Նորալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Լուսինն ու Երկիրը
գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Լուսնի ստվերն ընկնում
է Երկրի վրա և Երկրի մակերևույթի որոշ մասերից
դիտելիս Արեգակն ամբողջությամբ կամ մասնակի չի
երևում, որն էլ Արեգակի լրիվ կամ մասնակի խավարումն
է: Տվյալ վայրում Արեգակի լրիվ խավարումը տևում է 2-3,
որոշ դեպքերում մինչև 8 րոպե, իսկ մասնակի խավարումը`
2-3 ժամ:
3. Լուսնի խավարում
Լիալուսնի ժամանակ, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը
գտնվում են գրեթե մի ուղղի վրա, Երկրի ստվերն ընկնում է
Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի
խավարում: Լուսնի լրիվ խավարումը տևում է մինչև 1 ժ 45 ր,
իսկ մասնակին` մի քանի ժամ: