2. • Ածխաթթվական գազը՝
• CO2 ածխածնի երօքսիդն է՝ ածխածնի և օրգանական
միացություների այրման վերջնական արդյունքը։
• Ածխաթթվական գազի հատկանիշները
• Ածխաթթնական գազը անգույն, անհոտ, թույլ թթվահամով, օդից 1,5
անգամ ծանր գազ է։ Այդ պատճառով էլ այն կարելի է հեղուկի նման
մի անոթից զգուշորեն տեղափոխել մյուսի մեջ։ Ածխաթթվական
գազը կարելի է նաև հեղուկացնել՝ միայն բարձր ճնշման տակ, իսկ
մթնոլորտային ճնշման պայմաններում պնդացնել՝ վերածելով ՙՙչոր
սառույցի՚՚, որը ձեզ անպայման ծանոթ է։
3. • Բնության մեջ հանդիպում է հսկայական քանակությամբ և
միանգամից 3 ձևով՝ կավճի, կրաքարի և մարմարի։ Այդ
ապարների հզոր շերտերը հասնում են մինչև երկրակեղևի
խորքերը, որտեղ ստորգետնյա խոր հորիզոնների ջերմությունը
քայքայում է կարբոնատները, և անջատվում է ածխաթթվական
գազ։ Ժայթքելով երկրակեղևի ճեղքերի և հրաբուխների
խառնարանների միջով՝ ածխաթթվական գազը դուրս է գալիս
մթնոլորտ։ Մարդկանց և կենդանիների շնչառության, զանազան
նյութերի այրման և փտման ժամանակ նույնպես անջատվում է
ածխաթթվական գազ։