SlideShare a Scribd company logo
1 of 7
Հետաքրքիր փաստեր
Դնթ- ի մասին
Աննա Հովհաննիսյան
 Փաստ 1.
 Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի «անմահության
տվյալների բազա», որտեղ պահվում են աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի
նմուշները:
2008թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հատուկ
առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային տիեզերական կայան` թռչելով
Երկրի ուղեծրով: Տիեզերանավը տեղափոխում էր հիշողության սարք, որն իր
մեջ պարունակում էր Երկրի տարբեր հայտնի,«կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի
թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ Ստեֆան
Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ Լանս Արմսթրոնգի և
այլքի ԴՆԹ-ներից:
Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով Երկիրը ոչնչանա,
հնարավոր լինի մարդկությունը նորից վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների
շնորհիվ:
 Փաստ 2.
 Բոլոր ընձառյուծների ԴՆԹ-ն գրեթե նույնն է:
Լաբորատորիաներում փորձարկվող մկների ու առնետների վրա փորձարկումներ են
կատարել` դրանց նույնական ԴՆԹ-ներ ստանալու համար: Իսկ ընձառյուծների ԴՆԹ-ն,
պարզվում է, բնականորեն գրեթե նույնական է: Ենթադրվում է, որ 10.000 տարի առաջ
ինչ-որ երևույթի պատճառով ընձառյուծների թիվը կրճատվել է` հասնելով մինչև 7-ը: Եվ
ինչ-որ կերպ նրանց հաջողվել է վերականգնել իրենց քանակը տեսակի նույն
գենետիկական միախառնումով, որն էլ, ենթադրվում է, ապահովում է նրանց այսօրվա
տեսակի ԴՆԹ-ի նույնականությունը:
 Փաստ 3.
 ԴՆԹ-ն աշխարհի ամենալավ թվային պահեստավորման միջոցն է:
Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու գաղափարը
եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն անցած տարի էր, որ
Հարվարդի համալսարանի հետազոտողները կարողացան գտնել
կոդավորելու եղանակը: Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ
ներմուծել մեկ գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ
ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի տևողությամբ
աշխատանք է և բավականին ծախսատար գործընթաց, սակայն
պատկերացրեք, թե հետագայում տարբեր տխնոլոգիական զարգացումների
արդյունքում ինչպես կարելի է օգտագործել այս հայտնագործությունը:
 Փաստ 4.
 Հնարավոր է ստանալ կրկնակի ԴՆԹ:
Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով, սակայն
պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը:
99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ լինում են
եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր մարմնի մեջ զարգացնում է կրկնակի
ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին,
մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ
օրգանների փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը,
երբ 2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և
նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն`
բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ
դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց, և
դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական երեխաներին, երբ ի
վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ երկվորյակն էր:
 Փաստ 5.
 հնարավոր է մարդակապիկ ստեղծել:
 Չնայած շիմպանզեների և մարդկանց տարբերությանը` այս երկու արարածների ԴՆԹ-ն
շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը,
որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին,
գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է խառնել տեսակները և
ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի
առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի և ձիու միավորումից
ստեղծված ջորին, կապիկից և մարդուց ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ`
անկարող խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը
հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-
ի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:
 Փաստ 6.
 1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն ռադիոակտիվ ածխածին:
1950-ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև շարունակվող սառը
պատերազմի ընթացքում միջուկային տարբեր զենքեր օգտագործվեցին, և
ռադիոակտիվ նյութերի արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից
հետո ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-14: Բջիջները,
որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն պարունակի ածխածին-14: Չնայած սա
որևէ լուրջ փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն օգտագործվել է
բժշկական փորձարկումներ իրականացնելու համար, ինչպես օրինակ մարդու սրտի
բջիջների բազմացման արագությունը չափելը:

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Հետաքրքիր փաստեր դնթ-ի մասին

  • 1. Հետաքրքիր փաստեր Դնթ- ի մասին Աննա Հովհաննիսյան
  • 2.  Փաստ 1.  Միջազգային տիեզերական կայանում գոյություն ունի «անմահության տվյալների բազա», որտեղ պահվում են աշխարհի նշանավոր մարդկանց ԴՆԹ-ի նմուշները: 2008թ.-ի հոկտեմբերի 12-ին ռուսական «Սոյուզ» տիեզերանավը հատուկ առաքելությամբ բաց թողնվեց դեպի Միջազգային տիեզերական կայան` թռչելով Երկրի ուղեծրով: Տիեզերանավը տեղափոխում էր հիշողության սարք, որն իր մեջ պարունակում էր Երկրի տարբեր հայտնի,«կարևոր» մարդկանց ԴՆԹ-ի թվայնացված տարբերակները: Նմուշներ էին վերցվել կոմիկ Ստեֆան Քոլբերտի, ֆիզիկոս Ստեֆան Հոուքինգի, հեծանվորդ Լանս Արմսթրոնգի և այլքի ԴՆԹ-ներից: Իսկ նպատակը այն է, որ եթե ինչ-որ երևույթի պատճառով Երկիրը ոչնչանա, հնարավոր լինի մարդկությունը նորից վերականգնել այս ԴՆԹ-ների նմուշների շնորհիվ:
  • 3.  Փաստ 2.  Բոլոր ընձառյուծների ԴՆԹ-ն գրեթե նույնն է: Լաբորատորիաներում փորձարկվող մկների ու առնետների վրա փորձարկումներ են կատարել` դրանց նույնական ԴՆԹ-ներ ստանալու համար: Իսկ ընձառյուծների ԴՆԹ-ն, պարզվում է, բնականորեն գրեթե նույնական է: Ենթադրվում է, որ 10.000 տարի առաջ ինչ-որ երևույթի պատճառով ընձառյուծների թիվը կրճատվել է` հասնելով մինչև 7-ը: Եվ ինչ-որ կերպ նրանց հաջողվել է վերականգնել իրենց քանակը տեսակի նույն գենետիկական միախառնումով, որն էլ, ենթադրվում է, ապահովում է նրանց այսօրվա տեսակի ԴՆԹ-ի նույնականությունը:
  • 4.  Փաստ 3.  ԴՆԹ-ն աշխարհի ամենալավ թվային պահեստավորման միջոցն է: Չնայած թվային ինֆորմացիան ԴՆԹ-ի մեջ պահեստավորելու գաղափարը եղել է դեռևս 1980-ականներին, սակայն միայն անցած տարի էր, որ Հարվարդի համալսարանի հետազոտողները կարողացան գտնել կոդավորելու եղանակը: Նրանք կարողացան 700 տերաբայթ տվյալներ ներմուծել մեկ գրամ ԴՆԹ-ի մեջ: Արդի տեխնոլոգիաների միջոցով ԴՆԹ ներմուծված տեղեկատվության վերականգնումը ժամերի տևողությամբ աշխատանք է և բավականին ծախսատար գործընթաց, սակայն պատկերացրեք, թե հետագայում տարբեր տխնոլոգիական զարգացումների արդյունքում ինչպես կարելի է օգտագործել այս հայտնագործությունը:
  • 5.  Փաստ 4.  Հնարավոր է ստանալ կրկնակի ԴՆԹ: Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով, սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն ու տեսնելը: 99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է, սակայն հազվադեպ լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին, մինչև որ այնպիսի առողջական խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ օրգանների փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ 2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն` բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին, քանի որ ըստ դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ հարուցվեց, և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ երկվորյակն էր:
  • 6.  Փաստ 5.  հնարավոր է մարդակապիկ ստեղծել:  Չնայած շիմպանզեների և մարդկանց տարբերությանը` այս երկու արարածների ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ, սակայն այն փաստը, որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր արվել են դեռևս 100 տարի առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես ավանակի և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող խաչասերվելու: Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը հումանզե է, այսինքն` մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ- ի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է:
  • 7.  Փաստ 6.  1955թ.-ից հետո ծնված մարդիկ իրենց ԴՆԹ-ում ունեն ռադիոակտիվ ածխածին: 1950-ականներին ԱՄՆ-ի և Սովետական Միության միջև շարունակվող սառը պատերազմի ընթացքում միջուկային տարբեր զենքեր օգտագործվեցին, և ռադիոակտիվ նյութերի արտազատումը մթնոլորտ հանգեցրեց նրան, որ 1955թ.-ից հետո ծնված մարդկանց ԴՆԹ-ում սկսվեց հայտնաբերվել ածխածին-14: Բջիջները, որոնք չեն կիսվել մինչև մարդու ծնվելը, չեն պարունակի ածխածին-14: Չնայած սա որևէ լուրջ փոփոխության չի ենթարկում օրգանիզմը, սակայն այն օգտագործվել է բժշկական փորձարկումներ իրականացնելու համար, ինչպես օրինակ մարդու սրտի բջիջների բազմացման արագությունը չափելը: