1. Իմ ընտանիքը ապրում է Հայաստանում և խոսում է մայրենի հայերեն լեզվով:
Երբեմն մեր խոսակցականում մենք օգտագործում ենք սխալ բառեր և
իմաստներ, սակայն հայրիկս միշտ ուղղում է: Օրինակ ես հաճախ եմ
օգտագործում եթամ բառը, որի դեպքում պետք է ասել գնալ: Մայրիկս ևս
սիրում է խոսել ճշգրիտ հայերենով, բայց երբեմն օտար լեզուներս բարելավելու
համար փորձում է ներառել նաև այլ լեզուներից բառեր: Ընտանիքիս
անդամները երբեմն շփում են ունենում բարբառով խոսացող անձանց հետ և
երբեմն գործածում են այն առօրյայում, այս դեպքում հումորային իմաստով:
Ես սիրում եմ իմ մայրենի լեզուն: Սիրում եմ հայերենով նյութեր գրել և գրքեր
կարդալ:
Քանի որ ես ևս օգտվում եմ ֆեյսբուք սոցիալական կայքից, այդ իսկ
պատճառով հաճախակի եմ կատարում և տեսնում լատինատառ գրառումներ:
Այս ուղղությամբ կարելի է կատարել փոփոխություններ և գրել միայն
հայատառ: Նույնը կատարվում է նաև հայկական տեղեկատվական կայքերում
և մյուս սոցցանցերում:
Պատմեմ զավեշտալի դեպք: Մի քանի օր առաջ մայրիկիս հետ գնացել էի խանութ:
Խանութի մոտով անցնելուց մայրիկս նկատեց, որ գրել են ցուցափեղկին հետևյալ
գրառումը. ,,Տղամարդկանց և կանանց տեսականին 50 տոկոս զեղչ,,: Այս դեպքում
պետք է նշվեր ոչ թե տղամարդկանց և կանանց տեսականին, այլ հագուստի
տեսականին: