Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.

Արսեն-Ժայռ ճամբար

148 views

Published on

....

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

Արսեն-Ժայռ ճամբար

  1. 1. Ճամփորդություն դեպի Սևան
  2. 2. Իմ տպավորությունները Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը. ես շատ լավ ժամանակ անցկացրեցի իմ ընկերների հետ:Շատ հետաքրքիր հեքիաթներ կարդացինք և շատ խաղեր խաղացինք, ինձ համար այս ճամփորդությունը շատ ուրախ էր և զվարճալի:Ես շատ ճամփորդությունների եմ գնացել. սա իմ ամենալավ ճամփորդություններից մեկն էր:
  3. 3. Առաջին օր • Ես առավոտյան շատ ուրախ գնացի եկեղեցու բակ և տեսա իմ ընկերներին:Երբ մենք շարժվեցինք և հասանք Հարսնաքարի մոտ, այնտեղ հանդիպեցինք Մարկին և Արմենին:Ես քնել էի և արթնացա, երբ արդեն հասնում էինք:Մենք տեղավորվեցինք և գնացինք խաղալու. ես առաջին անգամ վոլեյբոլ խաղացի և սովորեցի ճիշտ խաղալ:Այսպես անցավ իմ առաջին օրը, որը ինձ համար շատ զվարճալի էր:
  4. 4. Երկրորդ օր Երբ մենք արթնացանք, գնացինք նախավարժանիք, հետո նախաճաշելու ու խաղալու, իսկ հետո գնացինք մի տնակ, որը լճի վրա էր, այնտեղ արտասանեցինք Թումանյան և երգեցինք: Հետո գնացինք զինվորների մոտ և նրանք մեզ ցույց տվեցին տանկերը, շատ լավ ու հետաքրքիր անցկացրեցինք ժամանակը: Հետո երբ եկանք, գնացինք ջուր բերելու՝ ճաշ պատրաստելու համար: Այնուհետև սկսեցինք խաղալ մինչև իրիկուն: Հետո մենք շատ հետաքրքիր գրքեր կարդացինք:Այսպես անցավ իմ երկրորդ օրը, որն իմ կարծիքով ճամփորդության ամենալավ օրն էր:
  5. 5. Երրորդ օր Ընկեր Սոնան բոլորին արթնացնում էր, որ արդեն գնանք:Մենք այդ օրը տարածքի ամբողջ աղբը հավաքեցինք, իսկ հետո խաղացինք: Այդ ժամանակ Արմենի ծնողները եկան և իրեն տարան: Երբ արդեն ավոբուսը գալիս էր, մենք կոշիկները հանեցինք և կանգնեցինք ալիքների տակ, վերջին վայելումի համար, իսկ հետո ավտոբուսը եկավ և մենք վերադարձանք Երևան:

×