ՎԵՐԳԻԼԻՈՍ
ԿՅԱՆՔԸ
• Ծնվել է Հարավային Իտալիայում` Անդես գյուղում,
որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է
ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել
է ճարտասանական արվեստում։ Գերադասելով
գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր
ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը
բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի
զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի
հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիոսը
նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի
վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։
Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.` 49 տարեկան
հասակում:
Ստեղծագործություններ
• Վերգիլիոսը գրել է երեք մեծ պոետիկ
ստեղծագործություն` բոլորը հեկզամետրիկ
(վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ»
(«Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»),
գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ,
«Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30թթ.) և
«Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում
Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր
պոևմներ (Appendix Vergiliana)։
• «Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը
նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի
գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ
ապրելակերպը։
• «Գեորգիկներ» պոեմը դիդակտիկ բնույթ ունի,
նախորդի տրամաբանական շարունակությունն է,
նվիրված է գավառի ստեղծարար կյանքին,
գյուղատնտեսությանը։ Պոեմը բաղկացած է չորս
մասից, առաջինը նվիրված է հողագործությանը,
երկրորդը՝ այգեգործությանը, երրորդը՝
անասնապահությանը և չորրորդը՝
մեղվաբուծությանը։ Նկարագրում է
գյուղատնտեսական աշխատանքները, տալիս
բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ։
• Վերգիլիոսի լավագույն երկը և հին հռոմեական
գրականության գլուխգործոցը «Էնեական»
էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն
կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման,
նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի
թափառումների, քաջագործությունների և
հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է
12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել
հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը
պատմում են Էնեասի թափառումների, իսկ
մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած
կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է
պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում
է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե
թագուհու հետ նրա սիրային կապի մասին։
• Վերգիլիոսը չի ցանկացել իր երկն անավարտ
վիճակով հրապարակել ու մահվանից առաջ
պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս
կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի,
հրապարակել է «Էնեականը»։

վերգիլիոս

  • 1.
  • 2.
    ԿՅԱՆՔԸ • Ծնվել էՀարավային Իտալիայում` Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Գերադասելով գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր Մեկենասի միջնորդությամբ Վերգիլիոսը նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։ Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.` 49 տարեկան հասակում:
  • 3.
    Ստեղծագործություններ • Վերգիլիոսը գրելէ երեք մեծ պոետիկ ստեղծագործություն` բոլորը հեկզամետրիկ (վեցաչափյան) հանգով։ Դրանք են՝ «Բուկոլիկներ» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ»), գրության թվականը՝ մ.թ.ա. 42–39 (կամ 37)թթ, «Գեորգիկներ» («Մշակականք», մ.թ.ա. 37-30թթ.) և «Էնեական» (մ.թ.ա. 29–19 թթ)։ Միջնադարում Վերգիլիոսին վերագրվում էին ևս մի քանի փոքր պոևմներ (Appendix Vergiliana)։ • «Բուկոլիկներ» հովվերգական պոեմում Վերգիլիոսը նկարագրում է գյուղական կենցաղը, գավառի գունավետ և ծաղկավետ աշխարհը, հովվական խաղաղ ապրելակերպը։
  • 4.
    • «Գեորգիկներ» պոեմըդիդակտիկ բնույթ ունի, նախորդի տրամաբանական շարունակությունն է, նվիրված է գավառի ստեղծարար կյանքին, գյուղատնտեսությանը։ Պոեմը բաղկացած է չորս մասից, առաջինը նվիրված է հողագործությանը, երկրորդը՝ այգեգործությանը, երրորդը՝ անասնապահությանը և չորրորդը՝ մեղվաբուծությանը։ Նկարագրում է գյուղատնտեսական աշխատանքները, տալիս բազմաթիվ օգտակար գործնական խորհուրդներ։
  • 5.
    • Վերգիլիոսի լավագույներկը և հին հռոմեական գրականության գլուխգործոցը «Էնեական» էպիկական պոեմն է։ Պոեմում էպիկական լայն կտավի վրա պատմվում է հռոմեացիների ծագման, նրանց առասպելական նախահոր՝ Էնեասի թափառումների, քաջագործությունների և հերոսական կերպարի մասին։ Պոեմը բաղկացած է 12 գրքից, որոնց վերջնական տեսքի բերել հեղինակը չի հասցրել։ Պոեմի առաջին վեց երկերը պատմում են Էնեասի թափառումների, իսկ մյուսները՝ Իտալիայի բնիկների հետ նրա ունեցած կռիվների մասին։ Հատկապես հռչակավոր է պոեմի այն հատվածը, որտեղ պատմվում է Կարթագենում Էնեասի ապաստանելու և Դիդոնե թագուհու հետ նրա սիրային կապի մասին։
  • 6.
    • Վերգիլիոսը չիցանկացել իր երկն անավարտ վիճակով հրապարակել ու մահվանից առաջ պատվիրել է այն ոչնչացնել, սակայն Օգոստոս կայսրը, հակառակ բանաստեղծի վերջին կամքի, հրապարակել է «Էնեականը»։