Ամուսնալուծության ընթացակարգ, ամուսնալուծություն: Ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը տեղի է ունենում ՀՀ ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման /ՔԿԱԳ/ մարմնի համապատասխան բաժնում ամուսինների կողմից համատեղ դիմում տալու միջոցով: Իմացեք ավելին Լեգիտիմուս իրավաբանական ընկերության կայքում՝ https://www.legitimus.am/
2. Ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում
ամուսնալուծությունը տեղի է ունենում ՀՀ ԱՆ Քաղաքացիական
կացության ակտերի գրանցման /ՔԿԱԳ/ մարմնի համապատասխան
բաժնում ամուսինների կողմից համատեղ դիմում տալու միջոցով: Եթե
ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու
ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու
համար, ապա ամուսնալուծվելու նրա ցանկությունը կարող է
ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարությամբ:
Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է
վավերացված լինի նոտարական կարգով:
02
LEGITIMUST
Կարդալ ավելին
3. Համատեղ դիմում տալու ցանկության բացակայության դեպքում ամուսնալուծությունը
կատարվում է բացառապես դատական կարգով:
Ամուսնալուծության պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ
մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական
հիմնարկներում.
2) ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի
Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ
բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
03
LEGITIMUST
Կարդալ ավելին
4. Ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնալուծության մասին
դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:
Ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացված դիմումը ուժի մեջ է
վեց ամսվա ընթացքում:
Ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ վկայական տալը,
գանձվում է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամ։
Ամուսնալուծության պետական գրանցումը ամուսնալուծվողների ցանկությամբ
նշանակված օրը՝ լրացուցիչ վճար 100.000 ՀՀ դրամ
Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։
04
LEGITIMUST
Կարդալ ավելին