Իմ անձնագիրը
Ողջույն, եսԵվան եմ։
Ես 7 տարեկան եմ։
Ես նման եմ իմ տատիկին։
Իմ անունը դրել են իմ ծնողները։
Երբ ես փոքր էի, շատ էի սիրում խաղալ
տիկնիկներով, նապաստակին ասում էի
մացացակ, իսկ սենյակին՝ սենդա։
Ես ուրախանում եմ, երբ ինձ նվեր են տալիս։
Ես տխրում եմ, երբ ինձ նեղացնում են։
Ես սիրում եմ իմ ծնողներին։
Ես չեմ սիրում չար մարդկանց։
Իմ ընկերը
Իմ ընկերուհուանունը Սառա
է։
Նա 7 տարեկան է։ Սառայի
ծնունդը օգոստոսի 21-ին է։ Նա
շատ խելացի ու բարի է։ Ես ու
Սառան սիրում ենք հեռախոսով
խոսել իրար հետ։ Ես շատ եմ
ուրախանում, երբ Սառայի
զույգն եմ լինում։
5.
Իմ կենդանին
Ես շատէի ուզում ունենալ
նապաստակ, և մի օր հայրիկը
անակնկալ արեց և տուն բերեց մի
գեղեցիկ, սպիտակ նապաստակ։
Մեր նապաստակի անունը
դրեցինք Ֆրանկլին։ Ես ու իմ
եղբայրը խաղում էինք նրա հետ։
Հիմա Ֆրանկլինին տարել ենք
մեր գյուղ և միշտ գնում ենք գյուղ
նրան տեսնելու։ Նա սիրում է
ուտել գազար և կաղամբ։
6.
Իմ դպրոցը
Ես սովորումեմ Արևելյան
դպրոցում։
Մեր դպրոցը ունի գեղեցիկ բակ։
Ընկեր Արմինեի հետ
մաթեմատիկա և մայրենի ենք
անում, համակարգչով ենք
աշխատում, Հայաստանով
ճամփորդում ենք։ Իսկ ընկեր
Անուշի հետ երկարօրյային
տարբեր հետաքրքիր
աշխատանքներ ենք անում։