ԵՍ ԵՄ
• ԵսԻդան եմ, 9 տարեկան եմ: Ես սիրում եմ խաղալ,
կարդալ, դրսում քայլել և ճամփորդել, սիրում եմ ստանալ
նվերներ: Սիրում եմ ստեղծագործել, ձեռքի աշխատանքներ
եմ սիրում կատարել պլաստիլինով, մանր դետալներ եմ
սիրում: Սիրում եմ մեծ էկրանի վրա ֆիլմեր և մուլտֆիլմեր
դիտել: Շատ եմ ճամփորդում այլ երկրներ:
ԻՄ ԸՆԿԵՐԸ
Այս տարիդասարանցիներիս հետ եմ
ընկերացել, քանի որ նախորդ տարիներին
Հայստանում չեմ ապրել: Հուսով եմ, որ դեռ
կհասցնեմ ավելի մտերմանալ: Իմ ընկերուհին
Աննան է: Նա սիրում է խաղալ և վազել, բարի է,
գեղեցիկ ու մի քիչ նման ենք իրար:
•
:
5.
ԻՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ
•Այսհետաքրքիր ուսումնական տարվա
ընթացքում մենք սովորել ենք մեծ թվերը
բաժանել և բազմապատկել, սովորել ենք մեծ
նախադասությունները կրճատել կամ հակառակը
և սովորել ենք համակարգչից ավելի լավ օգտվել:
6.
ԻՄ ԲԼՈԳԸ
• Իմբլոգի հղումը https://idamanukyan.edublogs.org/
Բլոգում տեղադրում ենք բոլոր առարկաներց
առաջադրանքներ, պատմում ենք մեր մասին,
հետաքրքիր նյութեր պատրաստում:
•«Դղյակն» իմ ամենասիրելի հորինուկն է:
•Բլոգում ունեմ 31 նյութ:
7.
ԻՄ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐԸ
Ես սիրումեմ Հովանես Թումանյանի հեքիաթները,
նաև Ռոդարիի հեքիաթները, իսկ ուսումնական
ծրագրից դուրս, ես ծատ սիրեցի Անտուան դը Սենտ
Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»:
8.
ԻՄ ԱՄԵՆԱՀՈՐԻՆՈՒԿԸ
Լինում էչի լինում,մի դղյակ է լինում: Այս դղյակի անունը
կերպարվեստի դղյակ է լինում, և նրա մոտ աճում են
կերպարվեստի ծաղիկներ, միայն այստեղ են աճում այս
կախարդական ծաղիկները: Այս դղյակի մեջ կա մի
հետաքրքիր ներկ, որով երբ նկարում ես, գույները
փոփոխվում են մեկ վարկյանի ընթացքում: Այստեղ վերջ,
մաղթում եմ լավ ու գունավոր օր:
9.
ՍՈՎՈՐԵԼ ԵՄ, ԻՄԱՑԵԼԵՄ,
ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ
• Զարգացրել ենք մայրենին, անգլերենը, ռուսերենը,
մաթեմատիկան: Ես վարժ խոսում և կարդում եմ
ռուսերեն լեզվով:
•
10.
ԻՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Իմ կարևոր հաջողություններն այն են, որ ես էլ ավելի
խորացրել եմ գիտելիքներս մաթեմատիկա և ռուսերեն
առարկաներից:
• Իսկ իմ դժվարությունները երբեմն լինում են անգլերենից
և մայրենիից:
ԱՄԵՆԱ ԱՄԵՆԱ
• Իմամենասիրելի գիրքը կամ ընթերցանության նյութը՝ Փոքրիկ արքայազնն է
•
• Ամենասիրելի խաղը՝ մոնոպոլիան
•
• Ամենասիրելի երգը՝ Կաքավը
•
• Ամենասիրելի վայրը՝ Հայաստանը
•
13.
ԻՄ ԱՄԱՌԸ
•Ամռանը պատրասվումեմ ճամփորդել ինչպես
Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ընտրելու եմ մի հետաքրքիր գիրք կարդալու
համար: Գնալու եմ մեծ թենիսի դասընթացների:
14.
ԵՎ ՎԵՐՋՈՒՄ
• Շնորհակալություն,ընկեր Մանուշակին, որ այս երեք
տարիների ընթացքում այսքան գիտելիք տվեց ինձ: Ես
սովորել եմ հեռավար, բայց ինձ զգացել եմ մեր դասարանի
լիարժեք սովորող: Ուրախ եմ, որ ընկերներս ինձ ուրախ
դիմավորեցին: Կուզեի, որ բլոգում մեր ցանկությամբ ու ոչ
պարտադիր լիներ աշխատելը: Հաջորդ տարի
պատրաստվում եմ անգլերենը զարգացնել: