Բարև: Ես Վահան
Մանուչարյանն եմ,
սովորում եմ «Մխիթար
Սեբաստացի»
կրթահամալիրում, Նոր
դպրոցի 3-2 դասարանում:
Ես մեր ընտանիքի միջնեկ
սեբաստացին եմ:
Ազգականներիցս շատ
սեբաստացիներ կան: Այդ ցանկը
գլխավորում է տատիկս, հետո
քեռիներս ու մայրիկս, հիմա էլ
ես, քույրիկս ու եղբայրներս:
Ես շատ ուրախ եմ, որ հաճախում
եմ այսպիսի կրթահամալիր:
Ես կպատմեմ, թե մեր դպրոցը
ինչով է տարբերվում մյուս
դպրոցներից:
Այստեղ մենք աշխատում ենք
նեթբուքերով, շատ հաճախ
ճամփորդում ենք, լողում,
շախմատ խաղում, երգում,
պարում:
Իմ մայրիկը սեբաստացի է: 1990
թ. ընդունվել է դպրոց: Արդեն 24
տարի է, ինչ նա սեբաստացի է
,հիմա ևս աշխատում է
կրթահամալիրում :
Փոքր եղբայրս էլ է: Արդեն 2
տարի է, ինչ նա պարտեզ է
հաճախում:

Վահան. մեր ընտանիքի սեբաստացիները