Անապատ
Անապատները երկրի շոգ ու ծայրահեղ չորային
շրջաններն են:
   Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և
    տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով:
    Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը
    հասնում է 50–58օC-ի: Բաց մակերևույթից ջրի
    գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է
    մթնոլորտային տեղումների քանակը: Տարեկան
    թափվում են 100–200 մմ տեղումներ: Դա շատ քիչ է
    հողի խոնավությունը պահելու համար, այդ
    պատճառով էլ այստեղ բուսականությունը շատ
    սակավ է, հետևաբար հողում հումուսի
    պարունակությունն էլ է շատ քիչ (հումուսի
    պարունակությունը 1-1.5 տոկոս):
   Ըստ լանդշաֆտային
    առանձնահատկությունների՝ անապատները
    լինում են քարային, կավային, ավազային,
    աղուտային և այլ տիպերի:
   Անապատներում բուսականությունը շատ աղքատ է:
    Բույսերը քսերոֆիլ են՝ սիրում են չոր կլիմա, ունեն
    երկար առանցքային արմատներ` հարմարված չոր
    ցամաքային կլիմային: Նրանց շնորհիվ նրանք
    կարողանում են բավական խոնավություն
    կլանել: Բույսերից շատերը զուրկ են տերևներից, բայց
    դրանց փոխարեն երբեմն առկա են փշերը:
   Անապատներում տարածված է սաքսաուլը,
    ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային
    ակացիան, կակտուսները, անապատային բոշխը,
    վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:
   Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ
    սովորաբար աճում է փարթամ բուսականություն
    (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս
    շրջաններին անվանում են թուգայներ:
   Անապատներում շատ են սողունները,
    կրծողները, սարերը , կարիճները: Անապատում
    ապրող կենդանիները քիչ են, բայց ունիկալ, չէ որ ամեն
    մեկը յուրովի է դիմանում կիզիչ արևին: Նրանցից
    շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը
    թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային
    կենդանիներն աշխուժանում են միայն վաղ
    առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ուղտը մեկ
    շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ, որոշ
    սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում
    են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի
    ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար
    ժամում անցնում է 60 կմ. տարածք: Անապատային
    կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար
    ժամանակ:
   Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է
    անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում:
    Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի
    միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝
    արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել
    շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի
    շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի
    տարածքներ, որոնք ապահովում են տեղական
    բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում
    են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ,
    խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և
    պարարտացման դեպքում օազիսներում տարեկան
    կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի
    մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան
    ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ
    են:
 Զարմանալի է , բայց անապատներում գործում են մեծ
  քանակությամբ ջերմոցներ: Օրինակ Իսրայելում
  անապատը վերածել են վարելահողերի և ջերմոցների:
  Ճիշտ է , ոռոգման ջուրը այնտեղ ավելանում է կաթիլ
  առ կաթիլ, բայց դրանց քանակը գնալով ավելի է
  մեծանում:
 Հնդկաստանում մարդիկ ջուր հայթայթելու համար
  անցնում են հազարավոր կիլոմետրեր: Վերջին 15
  տարիների ընթացքում այստեղ փորվել է
  մոտավորապես 21 միլիոն ջրհոր: Դրանցից 30 %
  հիմա լքված են :
  Չնայած այս ամենին հեռավոր Ամերիկայում՝
  Լաս-վեգասում, որը կառուցված է անապատում ,
  ամեն մարդ օրական միջինում օգտագործում է 800
  լիտր ջուր: Լաս-վեգասի բնակիչները համարվում են
  ջրի ամենամեծ սպառողներից մեկը: Պալմ-սպրինգսը
  նույնպես ԱՄՆ-ում է, Լաս-վեգասի կողքին : Այն
  հայտնի է իր շքեղ գոլֆի դաշտերով:
 Այս քաղաքները
 ջրով սնուցող
գետերից մեն էլ
Կոլորադոն է: Այն
ցավոք այլևս ծով չի
թափվում ինչպես շատ այլ գետեր: Ջրի
  մակարդակը այստեղ արագորեն
  իջնում է:Այսպիսի օրինակներ շատ
  կան: Այս գետերի ջրերը երբեմն
  օգտագործվում են տարբեր մրգեր
  աճեցնելու համար, որոնք ուղվում են
  դեպի տարբեր սուպերմարկետների
  դարակներ:
   Ահա անապատային տարածքների
    օգտագործման ձևերը: Ինչպես
    տեսանք դրանք բազմազան են և
    հիմնականում տեղի են ունենում
    խմելու՝ ստորերկրյա ջրերի հաշվին:
    Իմ կարծիքով դա այդքան ել ձեռնտու
    չէ, չէ որ հիմա առկա է խմելու ջրի
    հիմնախնդիրը: Ես առաջարկում եմ
    այլ տարբերակներ:
   Օրինակ կարելի է օգտագործել
    անապատային հողերը արևային
    էներգիա ստանալու նպատակով: Դա
    շատ ձեռնտու կլինի, չէ որ
    անապատներում միշտ շոգ և արևոտ
    է: Օրինակ Սահարայում շատ են
    քամիները: Քամին կարելի է
    օգտագործել նույնպես էներգիա
    ստանալու համար:
   Սրանք ընդամենը այս խնդրի լուծման
    մի քանի օրինակներ էին, բայց կարծում
    եմ դրան կարելի է տալ տարբեր
    լուծումներ: Այդքան շատ ջերմոցներ,
    տարբեր մեծ և էլիտար քաղաքներ
    կառուցելիս պետք է հաշվի առնել
    մաքուր ջրի օգտագործման հարցը: Մեր
    օրերում այն օգտագործվում է անխնա:
    Մենք չենք խնայում բնությունը,
    չհասկանալով, որ այդպիսով վնասում
    ենք ինքներս մեզ:
Նյութը պատրաստեց՝
Էմմա Խաչատրյանը
Աղբյուրներ՝
 http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5
  %B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5%
  BF_(%D5%A1%D5%B7%D5%AD%D5%
  A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3
  %D6%80%D5%B8%D6%82%D5%A9%
  D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)
 http://www.encyclopedia.am/pages.php?
  bId=1&hId=40
 http://www.youtube.com/watch?v=7hFivb
  gIEqk

Անապատներ

  • 1.
    Անապատ Անապատները երկրի շոգու ծայրահեղ չորային շրջաններն են:
  • 2.
    Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը հասնում է 50–58օC-ի: Բաց մակերևույթից ջրի գոլորշիացումն այստեղ 7–30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակը: Տարեկան թափվում են 100–200 մմ տեղումներ: Դա շատ քիչ է հողի խոնավությունը պահելու համար, այդ պատճառով էլ այստեղ բուսականությունը շատ սակավ է, հետևաբար հողում հումուսի պարունակությունն էլ է շատ քիչ (հումուսի պարունակությունը 1-1.5 տոկոս):
  • 3.
    Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների՝ անապատները լինում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի:
  • 4.
    Անապատներում բուսականությունը շատ աղքատ է: Բույսերը քսերոֆիլ են՝ սիրում են չոր կլիմա, ունեն երկար առանցքային արմատներ` հարմարված չոր ցամաքային կլիմային: Նրանց շնորհիվ նրանք կարողանում են բավական խոնավություն կլանել: Բույսերից շատերը զուրկ են տերևներից, բայց դրանց փոխարեն երբեմն առկա են փշերը:  Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները:  Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն): Այս շրջաններին անվանում են թուգայներ:
  • 6.
    Անապատներում շատ են սողունները, կրծողները, սարերը , կարիճները: Անապատում ապրող կենդանիները քիչ են, բայց ունիկալ, չէ որ ամեն մեկը յուրովի է դիմանում կիզիչ արևին: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ, որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով: Վայրի ավանակը` Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք: Անապատային կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար ժամանակ:
  • 8.
    Մոտավորապես 500 միլիոն մարդ ապրում է անապատներում ,ավելի քան ամբողջ Եվրոպայում: Այնտեղ ջուրը շատ սակավ է և մարդկանց համար ջրի միակ աղբյուրը ջրհորներն են: Դրանց միջի ջրերը՝ արտեզյան ջրերն են, որոնք այդտեղ են կուտակվել շատ ժամանակներ առաջ: Նաև արտեզյան ջրերի շնորհիվ անապատներում ստեղծվում են մշակովի տարածքներ, որոնք ապահովում են տեղական բնակչության սնունդը: Այս տարարածքները կոչվում են օազիսներ: Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ: Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 – 3 տ. բերք: Բայց այդպիսի մշակովի տարածքները թանկ արժեն, չէ որ արտեզյան ջրերը անապատներում չվերականգնվող ռեսուրսներ են:
  • 10.
     Զարմանալի է, բայց անապատներում գործում են մեծ քանակությամբ ջերմոցներ: Օրինակ Իսրայելում անապատը վերածել են վարելահողերի և ջերմոցների: Ճիշտ է , ոռոգման ջուրը այնտեղ ավելանում է կաթիլ առ կաթիլ, բայց դրանց քանակը գնալով ավելի է մեծանում:  Հնդկաստանում մարդիկ ջուր հայթայթելու համար անցնում են հազարավոր կիլոմետրեր: Վերջին 15 տարիների ընթացքում այստեղ փորվել է մոտավորապես 21 միլիոն ջրհոր: Դրանցից 30 % հիմա լքված են : Չնայած այս ամենին հեռավոր Ամերիկայում՝ Լաս-վեգասում, որը կառուցված է անապատում , ամեն մարդ օրական միջինում օգտագործում է 800 լիտր ջուր: Լաս-վեգասի բնակիչները համարվում են ջրի ամենամեծ սպառողներից մեկը: Պալմ-սպրինգսը նույնպես ԱՄՆ-ում է, Լաս-վեգասի կողքին : Այն հայտնի է իր շքեղ գոլֆի դաշտերով:
  • 12.
     Այս քաղաքները ջրով սնուցող գետերից մեն էլ Կոլորադոն է: Այն ցավոք այլևս ծով չի թափվում ինչպես շատ այլ գետեր: Ջրի մակարդակը այստեղ արագորեն իջնում է:Այսպիսի օրինակներ շատ կան: Այս գետերի ջրերը երբեմն օգտագործվում են տարբեր մրգեր աճեցնելու համար, որոնք ուղվում են դեպի տարբեր սուպերմարկետների դարակներ:
  • 13.
    Ահա անապատային տարածքների օգտագործման ձևերը: Ինչպես տեսանք դրանք բազմազան են և հիմնականում տեղի են ունենում խմելու՝ ստորերկրյա ջրերի հաշվին: Իմ կարծիքով դա այդքան ել ձեռնտու չէ, չէ որ հիմա առկա է խմելու ջրի հիմնախնդիրը: Ես առաջարկում եմ այլ տարբերակներ:
  • 14.
    Օրինակ կարելի է օգտագործել անապատային հողերը արևային էներգիա ստանալու նպատակով: Դա շատ ձեռնտու կլինի, չէ որ անապատներում միշտ շոգ և արևոտ է: Օրինակ Սահարայում շատ են քամիները: Քամին կարելի է օգտագործել նույնպես էներգիա ստանալու համար:
  • 15.
    Սրանք ընդամենը այս խնդրի լուծման մի քանի օրինակներ էին, բայց կարծում եմ դրան կարելի է տալ տարբեր լուծումներ: Այդքան շատ ջերմոցներ, տարբեր մեծ և էլիտար քաղաքներ կառուցելիս պետք է հաշվի առնել մաքուր ջրի օգտագործման հարցը: Մեր օրերում այն օգտագործվում է անխնա: Մենք չենք խնայում բնությունը, չհասկանալով, որ այդպիսով վնասում ենք ինքներս մեզ:
  • 16.
    Նյութը պատրաստեց՝ Էմմա Խաչատրյանը Աղբյուրներ՝ http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5 %B6%D5%A1%D5%BA%D5%A1%D5% BF_(%D5%A1%D5%B7%D5%AD%D5% A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%A3 %D6%80%D5%B8%D6%82%D5%A9% D5%B5%D5%B8%D6%82%D5%B6)  http://www.encyclopedia.am/pages.php? bId=1&hId=40  http://www.youtube.com/watch?v=7hFivb gIEqk