2. Արտույտը
Մի առավոտ արտույտն արթնացավ, հավաքեց անկողինը և
լվացվելիս նկատեց, որ կտուցը չկա: Նա ամեն տեղ փնտրեց, բայց
չգտավ: Երկա~ր լացեց: Մեկ էլ նկատեց, որ կտուցը իր տեղում է.
պարզապես, այնքան էր չաղացել, որ կտուցը չէր երևում:
3. Առավոտ
Առավոտյան արևն արթնացավ ու պատրաստվեց ճամփա
ընկնել: Բայց, ա~յ քեզ բան, կորել էր լուսաբաց տանող
ճանապարհը:
Նա որոշեց ամպից հարցնել ճանապարհը:
4. Ամպը պատասխանեց.
- Ես էլ չգիտեմ:
Արևը գնաց քամու մոտ: Բայց քամին էլ չգիտեր:
Հետո նա երեխաների ձայներ լսեց. «Արև~, արև~, արի՛ դուրս»:
Արևը ձայնի կողմը գնաց և հայտնվեց լուսաբաց տանող
ճանապարհին: Լույսը բացվեց …