«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»
ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Գեղարվեստի դպրոց-պարտեզ
2-րդ դասարան
ՀԱՆԵԼՈՒԿ – ՀԱՆՄԱՆԵԼՈՒԿ
(ընթերցարան 1-ին դասարանցիների համար)
Կարմիր կլոր է,
Շրջան չէ,
Թռչում է,
Թռչուն չէ:
Ավետիսյան Միքայել
Ճստիկ, պստիկ,
Գնդակ է,
Կարմիր ու սև ներկված է:
Մարտիրոսյան Արամ
Թևեր ունի, թռչուն չէ:
Հագին ունի կարմիր շորեր,
Վրան սիրուն սև-սև պուտեր:
Ստեփանյան Արտյոմ
Մարմինը սև է,
Հագուստը՝ կարմիր,
Թևերը՝ պուտավոր,
Երեխաները նրան բռնել են ուզում:
Առաքելյան Մարի
Այն ինչն է, այն ինչը,
Գարնանն է գալիս,
Տոն բերում իր հետ:
Պստլիկ է, կարմիր գույնի:
Գրիգորյան Լիլիթ
Կարմիր մեջքով,
սև պուտիկներով:
Կոնուեյ Պատրիկ
Կլոր միջատ է՝
կարմիր գույնով,
և սև պուտերով:
Գրիգորյան Դավիթ

հանելուկներ