3-րդ դասարանի աշակերտները, Զատկի տոնին ընդառաջ, միահամուռ ուժերով ստեղծեցին «Զատկասելուկներ»: Նրանք տեղեկատվական տարբեր աղբյուրներից հավաքեցին հետաքրքիր տեղեկություններ, հորինեցին հանելուկներ, ակրոստիքոսներ, սուտասելուկներ և զատկական խնդիրներ: Աշխատանքը շատ հետաքրքիր էր և ուսանելի:

2. Սուրբ Զատիկը Քրիստոնեական Եկեղեցու մեծագույն տոնն է: Այն
խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Սուրբ
զատիկը ուրախության տոն է: Այդ օրը քրիստոնյաները շնորհավորում են
միմյանց` ասելով` Քրիստոս հարյավ ի մեռելոց, եւ պատասխանում`
օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Զատիկը շարժական տոն է, այսինքն
յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է: Հայ առաքելական
եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի
լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև
ապրիլի 26-ը ժամանակահատվածի վրա:
Զատկի սեղանին սովորաբար դրվում է ձու, ձուկ, չամչով փլավ,
տապակած կանաչի: Ավանդաբար ընդունված է Զատիկին ձուն ներկել
կարմիր գույնով: Այն, ինչպես և Զատիկի գինին, խորհրդանշում է
Քրիստոսի արյունը: