• «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրում մշակված հեղինակային
մանկավարժության ծրագրով աշխատող դպրոցների ցանց
• Ցանցում ընդգրկված ուսումնական հաստատությունները կարող են ունենալ
տարբեր կառուցվածքներ՝
2-5 տարեկանների խմբերով նախադպրոցական հաստատություն,
5 տարեկանների ուսուցման խմբերով նախադպրոցական հաստատություն,
5 տարեկանների ուսուցման խումբ ունեցող տարրական, հիմնական կամ
միջնակարգ դպրոց,
կրթահամալիր, ուսումնական կենտրոն:
• Ցանցը դպրոց-պարտեզների ազատ ընկերակցություն է: Ցանցում ընդգրկվող
հաստատությունում բոլորը, այդ թվում՝ աշխատողները, սաների, սովորողների
ծնողները, ծանոթ են հեղինակային կրթական ծրագրին, ընդունում են ծրագիրը
և պատրաստ են ներդնել հաստատությունում:
• Ցանցում ընդգրկվելը չի պահանջում հաստատության պատկանելության
փոփոխություն:
4.
Կրթահամալիրի տնօրենի՝ ՀՀկառավարության
ծրագրի՝ կրթության ոլորտին
վերաբերող առաջարկություններից
Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով՝
• ՀՀ ԿԳՆ պատվերով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մշակվող-
իրականացվող հեղինակային կրթական ծրագրով հեղինակային ուսումնական
հաստատությունների բաց ցանցի ստեղծում, որ կարող է ներառել պարտեզ,
դպրոց-պարտեզ, հիմնական դպրոց, ավագ դպրոց, կրթահամալիր, ուսումնական
կենտրոն, առանց փոխելու դրա մեջ մտնող հաստատությունների
ենթակայությունը, իրավա-կազմակերպական ձևը, խթանելով մանկավարժական
նորարարությունը, ուսուցչին, մանկավարժական հավաքանին, դպրոցը, համայնքը
դարձնելով իր կրթության հեղինակը, օպտիմալ օգտագործելով համայնքի-
բնակավայրի, նյութական միջավայրը, այդ թվում՝ նաև սոցիալական
նշանակության շինությունները, տարածքները.
5.
• հեղինակային կրթականծրագրով ստեղծված «Կրթական պարտեզ» մոդելի
ներդրում՝ որպես կրթական համայնք՝ բնակավայրը, բնակելի արվարձանը
դիտելով մեկ կենսական, սոցիալ-մշակութային տարածք, պատվիրատու դառնալով
բարեկարգ-կանաչապատ, միասնական, ամբողջական ներառական կրթական
միջավայրի, մարդու կրթական, մշակութային, մարզական, ուսումնական,
ժամանցի, կենցաղի խնդիրները առավել նպաստավոր պայմաններում լուծելու
հնարավորության.
• ռազմամարզական, երաժշտական, գեղարվեստի, բնապահպանական,
հայրենագիտական, միջմշակութային հաղորդակցության, տեխնոլոգիական
հանրակրթական բաց համակարգերի ներդրում. լրացուցիչ կրթական ծրագրերի,
շուրջտարյա ուսումնական ճամբարների, հավաքների, կրթական
փոխանակումների կազմակերպում...
Կրթահամալիրի տնօրենի մայիսյան օրագրից
7.
Բլեյան կրթական բացցանց․ կենդանի, դինամիկ,
զարգացող օրգանիզմ, ստեղծական ու մոբիլ,
կարգապահ ու նախագծող հավաքանու միավորում
9.
• Ինչո՞ւ մերմանկավարժությունը կրթահամալիրի Բանգլանդեշից չի մոտենում
ձեր բնակավայրին… 2018-ի մեր անելիքում կա, ու մենք պատրաստված ենք
հեղինակային մանկավարժության բաց ցանց ստեղծելուն
հանրապետությունով մեկ, կրթության բովանդակության ու ձևի՝ ծնողի-
ընտանիքի ընտրությամբ կազմակերպումը մոտեցնելով մարդու բնակավայրին,
մատչելի-հավասար դարձնելով այն Հայաստանով մեկ, որպես ՀՀ
օրենքով սահմանված պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական
ծրագիր, կրթահամալիրի կանոնադրությամբ որոշված, ՀՀ ԿԳՆ պայմանագրով
պատվիրված աշխատանք:
• ․․․Երբ ասում եմ բաց ցանց, նկատի չունեմ հաստատության (շենքի, գույքի)
մեզ՝ կրթահամալիրին պատկանելը, այլ ուսուցման միասնական
կազմակերպումը, երբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես ցանցի
և նրանով տարածվող մանկավարժության համակարգող և կազմակերպիչ։
Մեջբերումներ Աշոտ Բլեյանի բլոգից
10.
• Վճռական ենքմեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական,
տարրական, հիմնական, բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին
Երևանում և Երևանից դուրս, կազմավորելով հեղինակային
նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց՝
պահպանելով դրանց ինքնուրույնությունը․․․
• Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական
նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության
ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության
հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի
ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի
կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության
վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր
հեղինակային դպրոցի ծնունդը։
11.
• «Մանկավարժության մեջԲաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական
ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ
քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի
կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն
Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։
Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս
միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ
անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ
ընտրության իրավունքի։
• Հիմա մեր դպրոցները գործում են բաց կրթական ցանցում, Հայաստանով-
Վրաստանով տարածվող հանրակրթական ցանցի ձևավորող հանգույցներ… Սա
իր գործի հեղինակությունը, հեղինակ լինելը պիտի որ շեշտի, դպրոցի
մանկավարժական հավաքանին բերի ինքնուրույն լուծումների-
քննարկումների մի մակարդակ։
12.
Հեղինակային կրթական ծրագրովուսումնական
հաստատությունների բաց ցանցի ուսուցիչ
• Ուսուցիչը՝ իր գործի հեղինակ՝ մշակող, կազմակերպող, տարածող
• Ուսուցումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով,
ուսումնական բլոգներով, ուսուցման թվային միջոցներով
• Տարատարիք սովորողը, ընտանիքը, բնակավայրը, համայնքը, բաց
հասարակությունը՝ կրթության պատվիրատու, մասնակից
• ԿԳ նախարարությունը՝ ցանցի համակարգող
13.
- Մենթորական-մանկավարժական լաբորատորիա
-Կրթական համակարգից դուրս մասնագետների հետ հաղորդակցման հարթակ
- Օժտվածության զարգացման բաց համակարգ
- Մանկավարժական նորարարության շուրջտարյա ճամբար
- Կրթական փոխանակումներ
- 2018-ի ամենամսյա վերապատրաստումներ՝ նախադպրոցական
հաստատությունների ղեկավարների, դաստիարակների, երաժշտության
դաստիարակների, հանրակրպթական հաստատությունների մանկավարժական
աշխատողների՝ դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների,
երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների, պարտիզպանների
- Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար
- Մանկավարժական էլեկտրոնային ամսագիր
- Մեդիագրադարան, ուսուցիչների, սովորողների բլոգներ։
Ցանցը սպասարկող ենթակառուցվածքներ
15.
• կազմակերպական-մանկավարժական օգնությունէ ցուցաբերում ցանցում
ընդգրկված հաստատությանը.
• հաստատությանը էլեկտրոնային տարբերակով տրամադրում է անհրաժեշտ
ուսումնական, մեթոդական նյութեր.
• պարբերաբար կազմակերպում է ցանցում ընդգրկված ուսումնական
հաստատությունների աշխատողների վերապատրաստում.
• ցանցում ընդգրված հաստատությունում իրականացնում է դիտարկումներ.
• տարեկան երկու անգամ կազմակերպում է ցանցում ընդգրկված
հաստատությունների աշխատողների հավաք-ստուգատեսներ։
Կրթահամալիրը՝ որպես ցանցային
մանկավարժության տարածող
16.
• ապահովում էիր աշխատակիցների՝ ծրագրին համապատասխան
վերապատրաստումը.
• հաստատությունում պայմանները համապատասխանեցնում է ծրագրով
ներկայացվող պահանջներին.
• համագործակցում է ցանցում ընդգրկված մյուս հաստատությունների հետ.
• ջանքեր է գործադրում ծրագիրը տարածելու և ցանցում այլ հաստատություններ
ընդգրկելու ուղղությամբ։
Ցանցում ընդգրկված հաստատության
անելիքը