Հին Հունական 
Աստվածները` 
որպես 
Արխետիպներ
Տեսության մասին 
Առաջին հայացքից դժվար է պատկերացնել, 
թե ինչ կապ ունեն հին հունական 
աստվածները ժամանակակից մարդու հետ: 
Սակայն` ավելի խորը դիտարկելով` կարելի է 
նկատել, որ հին հունական 
դիցաբանությունում նկարագրվում են 
մարդկային հիմնական տիպերը, նրանց 
պահելաձևը, որոնք այսօր էլ չեն կորցնում 
իրենց արդիականությունը:
Այսպիսով` լավ ուսումնասիրելով հին 
հունական դիցաբանությունը` կարելի է 
ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և քո կյանքի 
շարժառիթները: 
Յուրաքանչյուր մարդու կյանքում կան 
ներքին ենթագիտակցական հզոր ուժեր և 
ազդակներ, որոնք հոգեբանության մեջ 
կոչվում են արխետիպեր: Այդ կերպարները 
կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների 
լեգենդներում, հեքիաթներում և 
դիցաբանությունում:
Կերպարների ամենաընդգրկուն 
հավաքականը համարվում է հին հունական 
դիցաբանությունը: Իհարկե, շատ քչերը կարող 
են տիպիկ արխետիպ լինել, շատերի մոտ 
դրանք հիմնականում խառնված են կամ էլ 
երկրորդական դերեր, ինչպես օրինակ 
Հեկատան կամ Տիքեն: Սակայն այսօր մենք 
կուսումնասիրենք հիմնական 13 տիպերը` 
Զևս, Հերա, Հեփեստոս, Դիոնիսոս, Աֆրոդիտե, 
Արտեմիս, Ապոլլոն, Դեմետրա, Արես, Հադես, 
Պոսեյդոն, Պերսեփոնե, Աթենաս:
Զևս 
Հին հունական առասպելաբանությունում երկնքի, 
ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի 
տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, 
Քրոնոսի և Ռեյայի երրորդ որդին, Հադեսի, 
Հեստիայի, Դեմետրայի և Պոսերդոնի եղբայրը: 
Զևսի կինը Հերա աստվածուհին է: 
Զևսն Օլիմպոսը բավականին հաջող է 
կառավարում, նրա հիմնական ուղենիշներն են 
ձգտումներն ու իշխանությունը, սոցիալական 
դիրքը և կանայք:
Զևսը ավտորիտար հայր է, որը թելադրում է 
իր երեխաներին իր կամքը: 
Այլ կերպ ասած` Զևսը դասական ալֆա 
տղամարդ է, առաջնորդ: Նա գրավում է 
կանանց իր իշխանությամբ և հաջողությամբ: 
Սովորաբար Զևսի արխետիպ ունեցող 
տղամարդիկ շուտ են ամուսնանում` 
հիմնականում գեղեցիկ կանանց հետ` 
ամուսնանալուց հետո, սակայն, 
շարունակելով դավաճանել նրանց: 
Ավելին կարդացեք այստեղ.
Հերա 
Հերան Օլիմպոսի գլխավոր աստվածուհին է, Զևսի 
կինը, սակայն նրա ամուսնությունը երջանիկ չէ` 
Զևսի բազմաթիվ դավաճանությունների պատճառով: 
Հերան գտնում է իր հակառակորդուհիներին և 
խանդի հողի վրա ոչնչացնում նրանց: Հերան հաճախ 
առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների 
խորհրդի ժամանակ։
Շատ հակասական արխետիպ է: Լինելով շատ 
փոփոխական` նա միաժամանակ նաև շատ 
խանդոտ և բռնկուն է: 
Տղամարդու մեջ Հերան փնտրում է 
վստահություն և ուժ` հիմք ընդունելով 
վերջինիս սոցիալական դիրքը: Նա 
հիմնականում ընտրում է հաջողակ 
տղամարդկանց, որոնք, սակայն հոգեպես ոչ 
հասուն են, ավտորիտար, անտարբեր 
ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերայի 
կյանքը գլխավոր իմաստն ամուսնությունն է: 
Ավելին` այստեղ
Պոսեյդոն 
Պոսեյդոնը հին հունական դիցաբանության մեջ 
ծովերի աստվածն է, Քրոնոսի և Ռեայի երկրոդ 
որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և 
Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ 
նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ 
Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է 
շքեղ դղյակում ծովի հատակում: Զևսի 
նմանությամբ` նա նույնպես ունի իշխելու հակում, 
սակայն ճնշված է, քանի որ առաջնային դերը 
Զևսինն է, իսկ ինքը չունի վերջինիս 
հաշվենկատությունն ու սառնասրտությունը:
Պոսեյդոնը շատ զգացմունքային է, սակայն 
զգացմունքները փակված են և անազատ: Նա 
ժամանակ առ ժամանակ բռնկվում է` 
քանդելով և վրեժ լուծելով: Կանանց հետ 
շփվելիս առաջնորդվում է հայրիշխանական 
տեսակետով` փորձելով կառավարել իր կնոջը: 
Գրավում են հանգիստ, քնքուշ և 
համբերատար կանայք: Նման տղամարդկանց 
համար դժվար է լավ կարիերա ստեղծել 
ժամանակակից հասարակության մեջ: 
Մանրամասն` այստեղ
Հադես 
Հադես ` ըստ հին հունական 
դիցաբանության՝ ստորերկրյա 
աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ 
խղճուկ գոյություն էին քարշ տալիս 
մեռյալների ստվերները։ Քրոնոսի և 
Ռեայի ավագ որդին, Զևսի,Պոսեյդոնի, 
Հերայի, Հեստիայի և Դեմետրայի 
եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը:
Այս արխետիպն ապրում է ներփակ 
աշխարհում: Այս արխետիպի կրող տղամարդը 
հիմնականում ներքաշված է իր մեջ, իր 
աշխարհ` արհամարհելով արտաքին 
աշխարհը: Որպես կանոն` մնացած 
տղամարդիկ նրա մեջ ուժեղ հակառակորդ չեն 
տեսնում, քանի որ վերջինս ինտրովերտ է, 
ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, 
ակտիվ չէ կանանց հետ շփվելիս: Քանի որ այս 
տղամարդու համար դժվար է ոճ ստեղծելը, նա 
չի փնտրում ընկերուհիների, այլ 
առաջնորդվում է հոգու ձայնով: Նրա կյանքում 
քիչ կանայք են լինում: Շարունակությունը
Պերսեփոնե 
Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության 
աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, 
Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի 
թագուհին։ Առևանգվել է Հադեսի կողմից: 
Պերսեփոնեն խելոք և ճնշված կնոջ կերպարն 
է: Մեր մշակույթում, որպես կանացի 
հատկանիշ, խրախուսվում է Պերսեփոնե 
կերպարի պասիվությունը և կախվածությունը`
ակամայից դառնալով շատ կանանց 
արմատական խնդիր: Այնուամենայնիվ 
Պերսեփոնե կերպարը ընկալվում է որպես 
որակ, որը անհապաղ պետք է զարգացնել: 
Պերսեփոնեն ընդունակ է լինել բաց և միևնույն 
ժամանակ ճկուն, ինչը և անհրաժեշտ է 
զարգացնել նաև Դեմետրայի և Հերայի 
արխետիպերին: 
Մնացածը` այստեղ
Արտեմիս 
Որսորդության և Լուսնի աստվածուհի: 
Լետոյի և Զևսի աղջիկը, Ապոլլոնի քույրը, 
հմուտ նետաձիգ: Կնոջ հոգեբանությունում 
Արտեմիսը մարմնավորում է այնպիսի 
հատկանիշներ, ինչպիսիք են 
նպատակասլացությունը, անկախությունը, 
ձգտումը նորանոր տպավորությունների և 
պայքարի ոգու: 
Ավելին…
Աթենաս 
Աթենասը բոլոր արհեստների 
հովանավորն է, իմաստության և 
պատերազմի աստվածուհին: Նա չի 
ունեցել մանկություն, այլ ծնվել է Զևսի 
գլխից` միանգամից մեծ և խելացի:
Ի տարբերություն Արտեմիսի` Աթենասը չի 
թաքնվում տղամարդկանցից, այլ պայքարում է 
կյանքում իր տեղի համար` ցուցաբերելով 
սառնասրտություն, խելք, հաշվենկատություն: 
Նրան գրավում են հիմնականում հերոս 
տղամարդիկ: Աթենասի արխետիպ ունեցող 
կանայք կարիերիստ են, խելացի և գեղեցիկ: 
Մանրամասն` այստեղ
Արես 
Ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին: Արեսը 
համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ 
ամուսինը: 
Այս տեսակին պատկանող տղամարդիկ շատ 
էմոցիոնալ են, նրանք ապրում են «այստեղ և 
հիմա»» սկզբունքով, նրանք զգում են կյանքը, 
ապրում են բնազդներով` իրենց հույզերը 
արձանագրելով արտաքին աշխարհում` 
չմտածելով հետևանքների մասին:
Էմոցիաների վերահսկողության 
բացակայության պատճառով նա երբեմն 
կորցնում է ինքնատիրապետումը: Այսպիսի 
տղամարդուն շատ դժվար է որոշումներ 
ընդունել և առավել դժվար է դրանք 
իրագործել: 
Նրա արտաքին որակներն են` 
իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, 
ֆիզիկական ակտիվությունը, 
հուզականությունը և սեքսուալությունը: 
Երիտասարդության ժամանակ այն կարող է 
կամ բանալի լինել հետագա երջանիկ կյանքի 
համար կամ էլ ոչնչացնել այդ երջանիկ կյանքի 
հույսերը:
Չնայած տարօրինակությանը, Արեսի 
արխետիպին պատկանող տղամարդիկ կարող 
են լինել շատ քնքուշ և սիրալիր կանանց հետ. 
նրանք նախընտրում են ֆիզիկապես 
արտահայտել իր համակրանքը: Արեսին դուր 
են գալիս իր պես հուզական կանայք: Նա 
բարյացակամ է բոլոր կանանց հանդեպ, 
չնայած` ոչ բոլոր կանայք են ընդունում նրա 
հուզականությունը և բարյացկամությունը: 
Ավելին` այստեղ
Դեմետրա 
Հողագործության և բերքատվության 
աստվածուհի: Դեմետրան Քրոնոսի և Ռեայի 
երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է 
Կրետեյում պաշտվող հողագործական 
աշխատանքների աստված Իասիոնի կինը, 
որից ծնել է հարստության աստված 
Պլուտոսին: Նա ունի դուստր` Պերսեփոնեն, 
որին առևանգել էր Հադեսը և դարձրել իր 
կինը:
Դեմետրայի արխետիպը կրող կնոջ համար 
առաջնային է ուրիշներին հոգ տանելը: Եթե 
այդպես չի լինում, կինն իրեն ճնշված է զգում: 
Մարդկանց հետ շփվելիս Դեմետրան վերցնում 
է իրեն մոր, հոգ տանողի դերը: Սա նվիրված, 
ալտրուիստ և համառ կին է, որը չի ձգտում 
հասարակական դիրքի և անկախության, նրա 
համար ամենակարևորը ընտանիքն է: 
Դեմետրան հազվադեպ է սիրահարվում և իր 
տղամարդկանց համար մայրիկ է դառնում: 
Մանրամասն` այստեղ
Հեփեստոս 
Կրակի ու դարբնության հին հունական 
աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում 
է որպես տգեղ, ծեր և կաղ: Ըստ 
դիցաբանության` Հեփեստոսի ծննդյան 
ժամանակ Հերան` զայրանալով մանկան 
տգեղությունից և թուլակազմությունից, նրան 
նետում է ծովը, սակայն վերջինս փրկվում է 
ծովային աստվածների կողմից:
Հեփեստոսի արխետիպ ունեցող 
տղամարդը շատ ներփակ և 
նյարդային է: Նա ապրում է 
զգացմունքների փոթորիկի մեջ, 
սակայն չի կարողանում դրանք 
արտահայտել խոսքերով: 
Հիմնականում այսպիսի տղամարդը 
ներկայացնում է իր աշխարհը 
արվեստի կամ արհեստի միջոցով:
Այս մարդը չի ապրում հասարակության 
կանոններով և չի կարողանում 
ծանոթություններ հաստատել: Նա դիտում է, 
բայց երբեք չի դառնում հասարակության 
մասնիկը: Այսպիսի տղամարդիկ շատ փխրուն 
են և նրանք ընտրում են անկախ և ուժեղ 
կանանց, որոնք և ապահովում են իրական և 
ներքին կյանքի կապը: 
Մանրամասն` այստեղ
Աֆրոդիտե 
Սիրո և գեղեցկության աստվածուհի, հավերժ 
գարնան և կյանքի դիցուհի: Հեփեստոսի կինը 
և Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի արխետիպին 
պատկանող կանանց հիմնական 
առանձնահատկությունն աներևակայելի 
գրավչությունն է: Նա ջերմություն է ճառագում 
և ունի ներքին կախարդանք:
Աֆրոդիտեն անհոգ է, 
ընկերասեր,հետաքրքիր է իր մտքերի 
բազմազանությամբ: Նա կարողանում է 
թաքցնել իր հույզերը և զգացմունքները` 
կապված հարաբերությունների և անգամ 
սիրո հետ` կարողանալով սիրուն տրվել 
ամբողջությամբ և անմնացորդ: Այսպիսի 
կինը շատ հեշտ է կարողանում գայթակղել 
տղամարդկանց և շատ կանայք նրան 
համարում են իրենց պոտենցիալ մրցակից:
Աֆրոդիտեի արխետիպը մաքուր էներգիա է: 
Լիարժեքության և պլանների արդյունավետ 
իրականացման համար անհրաժեշտ է նաև 
զարգացնել Աթենասի և Հերայի տիպերը: 
Աֆրոդիտեն կենսուրախ է և խանդավառ, 
ուղղակի պետք է սովորել նրան ղեկավարել: 
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ
Դիոնիսոս 
Բնության արտադրող ուժերի, 
խաղողագործության ու գինեգործության 
աստված: Զևսի և Սեմելեի որդին: Հաճախ 
պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ 
շքախմբի ուղեկցությամբ: Դիոնիսոսը շատ 
հակասական արխետիպ է, քանի որ նրա մեջ 
համադրվում են և միստիկ, վերերկրային 
ձգտումները, և երկրային կրքերը: Դիոնիսոսը 
էքստրովերտ և էքսցենտրիկ է, բայց նրա 
զգացմունքները կայուն չեն:
Տղամարդ Դիոնիսոսը միշտ 
անհանգիստ է, նա փորձում է ամեն ինչ 
փոխել և կարող է պահել իրեն կանացի 
կամ վուլգար: Էքստրավագանտ է, վառ, 
թեթև: Նրա մոտ զարգացած է ավելի 
շուտ կանացի աշխարհընկալումը. Նա 
սիրում է կանանց և շատ ընկերուհիներ 
ունի: Սակայն Դիոնիսոսին սիրելը 
դժվար է, քանի որ նա ուղղված է դեպի 
ինքն իր անձը:
Սովորաբար այսպիսի տղամարդը իրեն 
հասկացված չի զգում տղամարդկանց 
միջավայրում, վերջիններս ուղղակի 
նրա մեջ տղամարդ չեն տեսնում: 
Սակայն, այնուամենայնիվ, Դիոնիսոսը 
ունի մի քանի մտերիմ ընկեր, որոնց 
շատ հավատարիմ է: 
Կարդացեք ավելին…
Ապոլլոն 
Արտաքին ներդաշնակություն և շփման մեջ 
հաճելի անձնավորություն է: Այն տղամարդիկ, 
որոնց մեջ գերակշռում է Ապոլլոնի արխետիպը, 
հիմնվում են իրենց մտածողության վրա, սիրում 
են հստակություն և կարգավորվածություն, 
օբյեկտիվ են գնահատում իրավիճակը և 
հազվադեպ են գործում ` ելնելով սուբյեկտիվ 
տպավորություններից: Որպես օրենք, այսպիսի 
տղամարդիկ հաջողակ են իրենց կարիերայում և 
պահանջված հասարակության կողմից:
Այս արխետիպին պատկանող 
տղամարդը ունի տրամաբանական 
միտք, դնում է իր առաջ իրատեսական 
նպատակներ և գիտի, ինչպես հասնել 
դրանց: 
Չնայած նա ունի բոլոր հատկանիշները 
բարձր արդյունավետության համար, 
սակայն չունի ձգտում` հասնելու իր իսկ 
նպատակներին:
Ապոլլոնը ապրում է բանականությամբ, այլ ոչ 
թե սրտով, անգամ կնոջ հետ շփման 
ժամանակ: Սովորաբար այսպիսի 
տղամարդուն ձգում են ուժեղ և անկախ 
կանայք, որոնց մեջ նա գտնում է ավելի շուտ 
հետաքրքրություն, քան վախ, չնայած որ 
երբեմն փորձում է նրան կառավարել: 
Ավելին կարդացեք այստեղ…
Հին Հունական Աստվածները` 
որպես Արխետիպներ 
Թարգմանեցին և կազմեցին` 
Շուշան Բալայան, Մերի Շարոյան 
Խորհրդատու` Մարգարիտ Սարգսյան

Random 130528114933-phpapp02

  • 1.
    Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ
  • 2.
    Տեսության մասին Առաջինհայացքից դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունեն հին հունական աստվածները ժամանակակից մարդու հետ: Սակայն` ավելի խորը դիտարկելով` կարելի է նկատել, որ հին հունական դիցաբանությունում նկարագրվում են մարդկային հիմնական տիպերը, նրանց պահելաձևը, որոնք այսօր էլ չեն կորցնում իրենց արդիականությունը:
  • 3.
    Այսպիսով` լավ ուսումնասիրելովհին հունական դիցաբանությունը` կարելի է ավելի լավ ճանաչել ինքդ քեզ և քո կյանքի շարժառիթները: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան ներքին ենթագիտակցական հզոր ուժեր և ազդակներ, որոնք հոգեբանության մեջ կոչվում են արխետիպեր: Այդ կերպարները կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների լեգենդներում, հեքիաթներում և դիցաբանությունում:
  • 4.
    Կերպարների ամենաընդգրկուն հավաքականըհամարվում է հին հունական դիցաբանությունը: Իհարկե, շատ քչերը կարող են տիպիկ արխետիպ լինել, շատերի մոտ դրանք հիմնականում խառնված են կամ էլ երկրորդական դերեր, ինչպես օրինակ Հեկատան կամ Տիքեն: Սակայն այսօր մենք կուսումնասիրենք հիմնական 13 տիպերը` Զևս, Հերա, Հեփեստոս, Դիոնիսոս, Աֆրոդիտե, Արտեմիս, Ապոլլոն, Դեմետրա, Արես, Հադես, Պոսեյդոն, Պերսեփոնե, Աթենաս:
  • 5.
    Զևս Հին հունականառասպելաբանությունում երկնքի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ: Օլիմպոսի աստվածներից գլխավորը, Քրոնոսի և Ռեյայի երրորդ որդին, Հադեսի, Հեստիայի, Դեմետրայի և Պոսերդոնի եղբայրը: Զևսի կինը Հերա աստվածուհին է: Զևսն Օլիմպոսը բավականին հաջող է կառավարում, նրա հիմնական ուղենիշներն են ձգտումներն ու իշխանությունը, սոցիալական դիրքը և կանայք:
  • 6.
    Զևսը ավտորիտար հայրէ, որը թելադրում է իր երեխաներին իր կամքը: Այլ կերպ ասած` Զևսը դասական ալֆա տղամարդ է, առաջնորդ: Նա գրավում է կանանց իր իշխանությամբ և հաջողությամբ: Սովորաբար Զևսի արխետիպ ունեցող տղամարդիկ շուտ են ամուսնանում` հիմնականում գեղեցիկ կանանց հետ` ամուսնանալուց հետո, սակայն, շարունակելով դավաճանել նրանց: Ավելին կարդացեք այստեղ.
  • 7.
    Հերա Հերան Օլիմպոսիգլխավոր աստվածուհին է, Զևսի կինը, սակայն նրա ամուսնությունը երջանիկ չէ` Զևսի բազմաթիվ դավաճանությունների պատճառով: Հերան գտնում է իր հակառակորդուհիներին և խանդի հողի վրա ոչնչացնում նրանց: Հերան հաճախ առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների խորհրդի ժամանակ։
  • 8.
    Շատ հակասական արխետիպէ: Լինելով շատ փոփոխական` նա միաժամանակ նաև շատ խանդոտ և բռնկուն է: Տղամարդու մեջ Հերան փնտրում է վստահություն և ուժ` հիմք ընդունելով վերջինիս սոցիալական դիրքը: Նա հիմնականում ընտրում է հաջողակ տղամարդկանց, որոնք, սակայն հոգեպես ոչ հասուն են, ավտորիտար, անտարբեր ուրիշների զգացմունքների նկատմամբ: Հերայի կյանքը գլխավոր իմաստն ամուսնությունն է: Ավելին` այստեղ
  • 9.
    Պոսեյդոն Պոսեյդոնը հինհունական դիցաբանության մեջ ծովերի աստվածն է, Քրոնոսի և Ռեայի երկրոդ որդին, Զևսի, Հերայի, Դեմետրայի, Հեստիայի և Հադեսի եղբայրը: Աշխարհի բաժանման ժամանակ նրան բաժին ընկան ծովերը: Պոսեյդոնն իր կնոջ՝ Ամփիտրիտայի և որդու՝ Տրիտոնի հետ բնակվում է շքեղ դղյակում ծովի հատակում: Զևսի նմանությամբ` նա նույնպես ունի իշխելու հակում, սակայն ճնշված է, քանի որ առաջնային դերը Զևսինն է, իսկ ինքը չունի վերջինիս հաշվենկատությունն ու սառնասրտությունը:
  • 10.
    Պոսեյդոնը շատ զգացմունքայինէ, սակայն զգացմունքները փակված են և անազատ: Նա ժամանակ առ ժամանակ բռնկվում է` քանդելով և վրեժ լուծելով: Կանանց հետ շփվելիս առաջնորդվում է հայրիշխանական տեսակետով` փորձելով կառավարել իր կնոջը: Գրավում են հանգիստ, քնքուշ և համբերատար կանայք: Նման տղամարդկանց համար դժվար է լավ կարիերա ստեղծել ժամանակակից հասարակության մեջ: Մանրամասն` այստեղ
  • 11.
    Հադես Հադես `ըստ հին հունական դիցաբանության՝ ստորերկրյա աշխարհի՝ դժոխքի աստված, որտեղ խղճուկ գոյություն էին քարշ տալիս մեռյալների ստվերները։ Քրոնոսի և Ռեայի ավագ որդին, Զևսի,Պոսեյդոնի, Հերայի, Հեստիայի և Դեմետրայի եղբայրը։ Պերսեփոնեի ամուսինը:
  • 12.
    Այս արխետիպն ապրումէ ներփակ աշխարհում: Այս արխետիպի կրող տղամարդը հիմնականում ներքաշված է իր մեջ, իր աշխարհ` արհամարհելով արտաքին աշխարհը: Որպես կանոն` մնացած տղամարդիկ նրա մեջ ուժեղ հակառակորդ չեն տեսնում, քանի որ վերջինս ինտրովերտ է, ուշադրություն չի դարձնում իր արտաքինին, ակտիվ չէ կանանց հետ շփվելիս: Քանի որ այս տղամարդու համար դժվար է ոճ ստեղծելը, նա չի փնտրում ընկերուհիների, այլ առաջնորդվում է հոգու ձայնով: Նրա կյանքում քիչ կանայք են լինում: Շարունակությունը
  • 13.
    Պերսեփոնե Ընդերքի, ծլարձակման,պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին։ Առևանգվել է Հադեսի կողմից: Պերսեփոնեն խելոք և ճնշված կնոջ կերպարն է: Մեր մշակույթում, որպես կանացի հատկանիշ, խրախուսվում է Պերսեփոնե կերպարի պասիվությունը և կախվածությունը`
  • 14.
    ակամայից դառնալով շատկանանց արմատական խնդիր: Այնուամենայնիվ Պերսեփոնե կերպարը ընկալվում է որպես որակ, որը անհապաղ պետք է զարգացնել: Պերսեփոնեն ընդունակ է լինել բաց և միևնույն ժամանակ ճկուն, ինչը և անհրաժեշտ է զարգացնել նաև Դեմետրայի և Հերայի արխետիպերին: Մնացածը` այստեղ
  • 15.
    Արտեմիս Որսորդության ևԼուսնի աստվածուհի: Լետոյի և Զևսի աղջիկը, Ապոլլոնի քույրը, հմուտ նետաձիգ: Կնոջ հոգեբանությունում Արտեմիսը մարմնավորում է այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են նպատակասլացությունը, անկախությունը, ձգտումը նորանոր տպավորությունների և պայքարի ոգու: Ավելին…
  • 16.
    Աթենաս Աթենասը բոլորարհեստների հովանավորն է, իմաստության և պատերազմի աստվածուհին: Նա չի ունեցել մանկություն, այլ ծնվել է Զևսի գլխից` միանգամից մեծ և խելացի:
  • 17.
    Ի տարբերություն Արտեմիսի`Աթենասը չի թաքնվում տղամարդկանցից, այլ պայքարում է կյանքում իր տեղի համար` ցուցաբերելով սառնասրտություն, խելք, հաշվենկատություն: Նրան գրավում են հիմնականում հերոս տղամարդիկ: Աթենասի արխետիպ ունեցող կանայք կարիերիստ են, խելացի և գեղեցիկ: Մանրամասն` այստեղ
  • 18.
    Արես Ռազմի աստված,Զևսի և Հերայի որդին: Արեսը համարվում էր Աֆրոդիտեի սիրեկանը կամ ամուսինը: Այս տեսակին պատկանող տղամարդիկ շատ էմոցիոնալ են, նրանք ապրում են «այստեղ և հիմա»» սկզբունքով, նրանք զգում են կյանքը, ապրում են բնազդներով` իրենց հույզերը արձանագրելով արտաքին աշխարհում` չմտածելով հետևանքների մասին:
  • 19.
    Էմոցիաների վերահսկողության բացակայությանպատճառով նա երբեմն կորցնում է ինքնատիրապետումը: Այսպիսի տղամարդուն շատ դժվար է որոշումներ ընդունել և առավել դժվար է դրանք իրագործել: Նրա արտաքին որակներն են` իմպուլսիվությունը, ագրեսիվությունը, ֆիզիկական ակտիվությունը, հուզականությունը և սեքսուալությունը: Երիտասարդության ժամանակ այն կարող է կամ բանալի լինել հետագա երջանիկ կյանքի համար կամ էլ ոչնչացնել այդ երջանիկ կյանքի հույսերը:
  • 20.
    Չնայած տարօրինակությանը, Արեսի արխետիպին պատկանող տղամարդիկ կարող են լինել շատ քնքուշ և սիրալիր կանանց հետ. նրանք նախընտրում են ֆիզիկապես արտահայտել իր համակրանքը: Արեսին դուր են գալիս իր պես հուզական կանայք: Նա բարյացակամ է բոլոր կանանց հանդեպ, չնայած` ոչ բոլոր կանայք են ընդունում նրա հուզականությունը և բարյացկամությունը: Ավելին` այստեղ
  • 21.
    Դեմետրա Հողագործության ևբերքատվության աստվածուհի: Դեմետրան Քրոնոսի և Ռեայի երկրոդ դուստրն էր, որոշ ժամանակ եղել է Կրետեյում պաշտվող հողագործական աշխատանքների աստված Իասիոնի կինը, որից ծնել է հարստության աստված Պլուտոսին: Նա ունի դուստր` Պերսեփոնեն, որին առևանգել էր Հադեսը և դարձրել իր կինը:
  • 22.
    Դեմետրայի արխետիպը կրողկնոջ համար առաջնային է ուրիշներին հոգ տանելը: Եթե այդպես չի լինում, կինն իրեն ճնշված է զգում: Մարդկանց հետ շփվելիս Դեմետրան վերցնում է իրեն մոր, հոգ տանողի դերը: Սա նվիրված, ալտրուիստ և համառ կին է, որը չի ձգտում հասարակական դիրքի և անկախության, նրա համար ամենակարևորը ընտանիքն է: Դեմետրան հազվադեպ է սիրահարվում և իր տղամարդկանց համար մայրիկ է դառնում: Մանրամասն` այստեղ
  • 23.
    Հեփեստոս Կրակի ուդարբնության հին հունական աստված, Զևսի և Հերայի որդին: Պատկերվում է որպես տգեղ, ծեր և կաղ: Ըստ դիցաբանության` Հեփեստոսի ծննդյան ժամանակ Հերան` զայրանալով մանկան տգեղությունից և թուլակազմությունից, նրան նետում է ծովը, սակայն վերջինս փրկվում է ծովային աստվածների կողմից:
  • 24.
    Հեփեստոսի արխետիպ ունեցող տղամարդը շատ ներփակ և նյարդային է: Նա ապրում է զգացմունքների փոթորիկի մեջ, սակայն չի կարողանում դրանք արտահայտել խոսքերով: Հիմնականում այսպիսի տղամարդը ներկայացնում է իր աշխարհը արվեստի կամ արհեստի միջոցով:
  • 25.
    Այս մարդը չիապրում հասարակության կանոններով և չի կարողանում ծանոթություններ հաստատել: Նա դիտում է, բայց երբեք չի դառնում հասարակության մասնիկը: Այսպիսի տղամարդիկ շատ փխրուն են և նրանք ընտրում են անկախ և ուժեղ կանանց, որոնք և ապահովում են իրական և ներքին կյանքի կապը: Մանրամասն` այստեղ
  • 26.
    Աֆրոդիտե Սիրո ևգեղեցկության աստվածուհի, հավերժ գարնան և կյանքի դիցուհի: Հեփեստոսի կինը և Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի արխետիպին պատկանող կանանց հիմնական առանձնահատկությունն աներևակայելի գրավչությունն է: Նա ջերմություն է ճառագում և ունի ներքին կախարդանք:
  • 27.
    Աֆրոդիտեն անհոգ է, ընկերասեր,հետաքրքիր է իր մտքերի բազմազանությամբ: Նա կարողանում է թաքցնել իր հույզերը և զգացմունքները` կապված հարաբերությունների և անգամ սիրո հետ` կարողանալով սիրուն տրվել ամբողջությամբ և անմնացորդ: Այսպիսի կինը շատ հեշտ է կարողանում գայթակղել տղամարդկանց և շատ կանայք նրան համարում են իրենց պոտենցիալ մրցակից:
  • 28.
    Աֆրոդիտեի արխետիպը մաքուրէներգիա է: Լիարժեքության և պլանների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է նաև զարգացնել Աթենասի և Հերայի տիպերը: Աֆրոդիտեն կենսուրախ է և խանդավառ, ուղղակի պետք է սովորել նրան ղեկավարել: Մանրամասն կարող եք կարդալ այստեղ
  • 29.
    Դիոնիսոս Բնության արտադրողուժերի, խաղողագործության ու գինեգործության աստված: Զևսի և Սեմելեի որդին: Հաճախ պատկերվում էր խրախճասեր ու կենսուրախ շքախմբի ուղեկցությամբ: Դիոնիսոսը շատ հակասական արխետիպ է, քանի որ նրա մեջ համադրվում են և միստիկ, վերերկրային ձգտումները, և երկրային կրքերը: Դիոնիսոսը էքստրովերտ և էքսցենտրիկ է, բայց նրա զգացմունքները կայուն չեն:
  • 30.
    Տղամարդ Դիոնիսոսը միշտ անհանգիստ է, նա փորձում է ամեն ինչ փոխել և կարող է պահել իրեն կանացի կամ վուլգար: Էքստրավագանտ է, վառ, թեթև: Նրա մոտ զարգացած է ավելի շուտ կանացի աշխարհընկալումը. Նա սիրում է կանանց և շատ ընկերուհիներ ունի: Սակայն Դիոնիսոսին սիրելը դժվար է, քանի որ նա ուղղված է դեպի ինքն իր անձը:
  • 31.
    Սովորաբար այսպիսի տղամարդըիրեն հասկացված չի զգում տղամարդկանց միջավայրում, վերջիններս ուղղակի նրա մեջ տղամարդ չեն տեսնում: Սակայն, այնուամենայնիվ, Դիոնիսոսը ունի մի քանի մտերիմ ընկեր, որոնց շատ հավատարիմ է: Կարդացեք ավելին…
  • 32.
    Ապոլլոն Արտաքին ներդաշնակությունև շփման մեջ հաճելի անձնավորություն է: Այն տղամարդիկ, որոնց մեջ գերակշռում է Ապոլլոնի արխետիպը, հիմնվում են իրենց մտածողության վրա, սիրում են հստակություն և կարգավորվածություն, օբյեկտիվ են գնահատում իրավիճակը և հազվադեպ են գործում ` ելնելով սուբյեկտիվ տպավորություններից: Որպես օրենք, այսպիսի տղամարդիկ հաջողակ են իրենց կարիերայում և պահանջված հասարակության կողմից:
  • 33.
    Այս արխետիպին պատկանող տղամարդը ունի տրամաբանական միտք, դնում է իր առաջ իրատեսական նպատակներ և գիտի, ինչպես հասնել դրանց: Չնայած նա ունի բոլոր հատկանիշները բարձր արդյունավետության համար, սակայն չունի ձգտում` հասնելու իր իսկ նպատակներին:
  • 34.
    Ապոլլոնը ապրում էբանականությամբ, այլ ոչ թե սրտով, անգամ կնոջ հետ շփման ժամանակ: Սովորաբար այսպիսի տղամարդուն ձգում են ուժեղ և անկախ կանայք, որոնց մեջ նա գտնում է ավելի շուտ հետաքրքրություն, քան վախ, չնայած որ երբեմն փորձում է նրան կառավարել: Ավելին կարդացեք այստեղ…
  • 35.
    Հին Հունական Աստվածները` որպես Արխետիպներ Թարգմանեցին և կազմեցին` Շուշան Բալայան, Մերի Շարոյան Խորհրդատու` Մարգարիտ Սարգսյան