SlideShare a Scribd company logo
Պիցցա և սենդվիչ
Հիմնական դպրոց Արսենյան Միլենա 4-րդ դաս.
       Դասվար` Անահիտ Ավագյան
ՊԻՑՑԱ
• Այսօր պիցցան հայտնի է ողջ աշխարհում, և
  շատերը պիցցայի մասին խոսելիս անմիջապես
  Իտալիան են հիշում, միայն թե նրանք չգիտեն,
  որ պիցցան ավելի քան 2500 տարվա
  պատմություն ունի և այդ պատմության մեջ էլ
  խառն է շատ այլ ժողովուրդների «մատը»:
Մաս 2
• Իհարկե, այն ժամանակ պիցցայի նախնիները մի փոքր այլ
  տեսք ունեին: Հայտնի է, որ պարսկական Դարեհ արքայի
  (կառավարել է մ. թ. ա 521-486թթ.) զինվորները իրենց
  արշավանքների ժամանակ վահանների վրա պատրաստում էին
  հաց՝ վրան թզի և պանրի կտորներ: Պիցցայի մասին մեզ
  պատմում է նաև Պլատոնը: Նրա աշխատություններում
  պիցցան արդեն պատրաստված է ձիթապտղով և պանրով:
Մաս 3
• Այս ուտեստը սիրում էին նաև հույները և հացը թխում էին՝
  վրան շարելով տարբեր տեսակի մթերքներ: Ամենից հաճախ
  օգտագործում էին ձիթապտուղ, սխտոր, սոխ, կանաչեղեն և
  այլն:  Հույները այս ուտեստը կոչում էին Պլակունտոս:  Մի
  փոքր ավելի ուշ այս ուտեստը հայտնվեց նաև հռոմեացիների
  «ճաշացանկում»՝ արդեն Պլակենտա անվամբ: Միայն թե
  հռոմեացիները բոլոր մթերքներն ավելի մեծ չափաբաժնով էին
  օգտագործում և ամենից շատ՝ պանիրը:
•
Մաս 4
• Պիցցային միայն ինչ-որ բանով հիշեցնող ուտեստներ այս
  երկրներում դեռ շատ պատրաստվեցին, մինչև 16-րդ դարում
  Եվրոպայում հայտնվեց լոլիկը և տոմատի մածուկի շնորհիվ
  պիցցայի պատմության մեջ նոր շրջան սկսվեց: Պիցցայի
  բաղադրության մեջ ավելացան նաև այլ համեմունքներ և 17-րդ
  դարից սկսած պիցցան տարածում գտավ ողջ Եվրոպայով:
  Անգամ հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնց կոչեցին
  «պիցցայոլի»՝ պիցցա պատրաստելու հատուկ մասնագետներ:
Մաս 5
•   Սակայն պիցցայի փառքի ճանապարհը Ամերիկայից էր սկսվելու,
    այնտեղից, որտեղից տարիներ առաջ լոլիկն էր մուտք գործել Եվրոպա:
    Ամերիկայում պիցցան հայտնվեց 19-րդ դարավերջին: Այն սկսեց
    վաճառվել քաղաքների փողոցներում: Չիկագոն հռչակվեց «պիցցայի
    քաղաք», և այնտեղ կարելի էր պիցցա գնել՝ մեկ կտորի համար վճարելով
    ընդամենը 2 ցենտ: Առաջին ամերիկյան «պիցցայանոցը» հիմնեց
    Ջենարրո Լոմբարդին Նյու Յորք քաղաքում: Եվ ամենակարևորն այն է, որ
    այն մինչև այսօր էլ աշխատում է: 1940-ական թվականներին ի հայտ
    եկավ այսպես կոչված ամերիկյան պիցցան ՝ վեր բարձրացված ծայրերով
    ու շատ սոուսով:
Մաս 6
• Հետո իհարկե պիցցան տարածում գտավ ամբողջ աշխարհում և
  հայտնվեցին պիցցայի հազարավոր տեսակներ ու համեր:Այդ
  տարիներին պիցցան համարվում էր հասարակ ժողովրդի ու
  աղքատների ուտելիք: Այն պատրաստում էին գյուղացիները,
  իրենց փոքրիկ խոհանոցներում: Այդպես շարունակվեց մինչև
  19-րդ դարը, երբ մի անգամ պիցցա մատուցեցին Նեապոլի
  արքա Ֆերդինանտ 4-րդին: Դրանից հետո թագուհու
  ամառանոցում հատուկ վառարան տեղադրեցին, որպեսզի
  արքայական խոհարարը արքայական պիցցաներ պատրաստի
  թագուհու համար:
Մաս 7
• Ինքնատիպ ու հեշտ պատրաստվող
  պիցցաների բաղադրատոմսեր խոստանում ենք
  ներկայացնել նաև մենք: Չէ որ ոչինչ չի կարող
  փոխարինել սեփական ձեռքերով պատրաստված
  ուտելիքին, որտեղ ամենակարևոր բաղադրիչը
  միշտ էլ ոգևորությունն ու սերն են լինում…
Սենդվիչ
• Առավոտյան դասի շտապելիս նախաճաշել երբեմն չենք
  հասցնում, մինչդեռ մեզ այնքան շատ է հարկավոր
  էներգիա՝ դասերն ուշադրությամբ լսելու և
  դասամիջոցին վազվզելու համար: Հենց այս դեպքում էլ
  օգնության են հասնում փոքրիկ, համեղ ու սննդարար
  բրդուճիկները՝ սենդվիչները:
ՄՍԱ 2
• Իհարկե, դպրոցականներ աշխարհում միշտ էլ եղել են
  ու միշտ էլ, առավոտյան դասի շտապելիս, քեզ պես
  մոռացել են նախաճաշելու մասին,
  մինչդեռ սենդվիչները միայն 18-րդ դարում լույս
  աշխարհ եկան: Եվ հենց ի պատիվ իրենց հեղինակի՝
  լորդ Ջոն Մոնտեքյու Սենդվիչի, նրանք հենց այդպես
  էլ կոչվեցին՝ սենդվիչ …
ՄԱՍ 3
• Լորդ Սենդվիչը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի
  նախարարն էր և, ասում են, նաև շատ մեծ խաղամոլ էր: Նա
  կարող էր խաղալ օրեր շարունակ, առանց ընդմիջման: Եվ մի
  անգամ էլ, լորդը խաղասեղանի առջև նստած էր մնացել ամբողջ
  24 ժամ, ու անգամ չէր զգացել, թե որքան քաղցած է ինքը: Երբ
  վերջապես հիշեց դրա մասին, պատվիրեց իր համար հացի երկու
  կտորի մեջ դնել տապակած տավարի մսի շերտիկ և բերել հենց
  խաղասեղանի մոտ: Այս արագ պատրաստվող ուտելիքի շնորհիվ
  նա կարող էր օրեր շարունակ խաղասեղանի մոտ նստել
  արդեն կուշտ փորով:
ՄԱՍ 4
• Բայց պետք է ասել, որ Լորդ Սենդվիչը ոչ միայն խաղամոլ էր,
  այլև շատ կարևոր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչ: Եվ
  գրասենյակում աշխատելիս նրան օգնության էին
  հասնում կրկին սենդվիչները: Լորդի օրինակին հետևելով,
  շատերը սկսեցին այսպիսի բրդուճիկներ պատրաստել և դրանք
  կոչեցին լորդ Սենդվիչի անունով: Սենդվիչները կարելի էր
  ուտել առանց դանակի ու պատառաքաղի, և դա բոլորին
  անմիջապես դուր եկավ:
ՄԱՍ 5
• Սենդվիչը տարածում գտավ ամբողջ աշխարհում և եկավ
  հասավ նաև Հայաստան: Այսօր նրանք արագ սննդի
  ամենատարածված բաղադրիչներից մեկն են, սակայն միշտ
  ավելի համեղ են ստացվում, երբ պատրաստում ես դրանք քո
  սեփական ձեռքերով: Այնպես որ, առավոտյան արթնանալիս
  անմիջապես անցիր գործի, պատրաստիր քո համեղ սենդվիչը,
  և այն կդառնա քո ուրախ ու առողջ օրվա երաշխիքը …
•Վ Ե Ր Ջ

More Related Content

More from ganyan

Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022
ganyan
 
Ալեն
ԱլենԱլեն
Ալեն
ganyan
 
Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում
ganyan
 
Lezu
LezuLezu
Lezu
ganyan
 
Ամեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էԱմեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի է
ganyan
 
1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin
ganyan
 
Էլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերԷլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքեր
ganyan
 
Random 170419180902
Random 170419180902Random 170419180902
Random 170419180902
ganyan
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
ganyan
 
Fizika
FizikaFizika
Fizika
ganyan
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
ganyan
 
գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)
ganyan
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqner
ganyan
 
Ajk
AjkAjk
Ajk
ganyan
 
Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]
ganyan
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppll
ganyan
 
բանջարեղեն
բանջարեղենբանջարեղեն
բանջարեղեն
ganyan
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
ganyan
 
Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան
ganyan
 
Jrain kendaniner
Jrain kendaninerJrain kendaniner
Jrain kendaniner
ganyan
 

More from ganyan (20)

Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022Հաշվետվություն 2021-2022
Հաշվետվություն 2021-2022
 
Ալեն
ԱլենԱլեն
Ալեն
 
Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում Առաջին շրջանի ամփոփում
Առաջին շրջանի ամփոփում
 
Lezu
LezuLezu
Lezu
 
Ամեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի էԱմեն ինչ անսպասելի է
Ամեն ինչ անսպասելի է
 
1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin1945 tvin mtanq berlin
1945 tvin mtanq berlin
 
Էլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքերԷլեկտրական լիցքեր
Էլեկտրական լիցքեր
 
Random 170419180902
Random 170419180902Random 170419180902
Random 170419180902
 
New microsoft power point presentation
New microsoft power point presentationNew microsoft power point presentation
New microsoft power point presentation
 
Fizika
FizikaFizika
Fizika
 
թթվածին
թթվածինթթվածին
թթվածին
 
գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)գիտագործնական հավաք(2)
գիտագործնական հավաք(2)
 
Hyusvacqner
HyusvacqnerHyusvacqner
Hyusvacqner
 
Ajk
AjkAjk
Ajk
 
Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]Day earth [ինքնապահված]
Day earth [ինքնապահված]
 
Ppllppllppllppllppll
PpllppllppllppllppllPpllppllppllppllppll
Ppllppllppllppllppll
 
բանջարեղեն
բանջարեղենբանջարեղեն
բանջարեղեն
 
արեգակնային համակարգի կառուցվածքը
արեգակնային համակարգի  կառուցվածքըարեգակնային համակարգի  կառուցվածքը
արեգակնային համակարգի կառուցվածքը
 
Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան Սարգիս Մարգարյան
Սարգիս Մարգարյան
 
Jrain kendaniner
Jrain kendaninerJrain kendaniner
Jrain kendaniner
 

Pizza

  • 1. Պիցցա և սենդվիչ Հիմնական դպրոց Արսենյան Միլենա 4-րդ դաս. Դասվար` Անահիտ Ավագյան
  • 2. ՊԻՑՑԱ • Այսօր պիցցան հայտնի է ողջ աշխարհում, և շատերը պիցցայի մասին խոսելիս անմիջապես Իտալիան են հիշում, միայն թե նրանք չգիտեն, որ պիցցան ավելի քան 2500 տարվա պատմություն ունի և այդ պատմության մեջ էլ խառն է շատ այլ ժողովուրդների «մատը»:
  • 3. Մաս 2 • Իհարկե, այն ժամանակ պիցցայի նախնիները մի փոքր այլ տեսք ունեին: Հայտնի է, որ պարսկական Դարեհ արքայի (կառավարել է մ. թ. ա 521-486թթ.) զինվորները իրենց արշավանքների ժամանակ վահանների վրա պատրաստում էին հաց՝ վրան թզի և պանրի կտորներ: Պիցցայի մասին մեզ պատմում է նաև Պլատոնը: Նրա աշխատություններում պիցցան արդեն պատրաստված է ձիթապտղով և պանրով:
  • 4. Մաս 3 • Այս ուտեստը սիրում էին նաև հույները և հացը թխում էին՝ վրան շարելով տարբեր տեսակի մթերքներ: Ամենից հաճախ օգտագործում էին ձիթապտուղ, սխտոր, սոխ, կանաչեղեն և այլն:  Հույները այս ուտեստը կոչում էին Պլակունտոս:  Մի փոքր ավելի ուշ այս ուտեստը հայտնվեց նաև հռոմեացիների «ճաշացանկում»՝ արդեն Պլակենտա անվամբ: Միայն թե հռոմեացիները բոլոր մթերքներն ավելի մեծ չափաբաժնով էին օգտագործում և ամենից շատ՝ պանիրը:
  • 5.
  • 6.
  • 7. Մաս 4 • Պիցցային միայն ինչ-որ բանով հիշեցնող ուտեստներ այս երկրներում դեռ շատ պատրաստվեցին, մինչև 16-րդ դարում Եվրոպայում հայտնվեց լոլիկը և տոմատի մածուկի շնորհիվ պիցցայի պատմության մեջ նոր շրջան սկսվեց: Պիցցայի բաղադրության մեջ ավելացան նաև այլ համեմունքներ և 17-րդ դարից սկսած պիցցան տարածում գտավ ողջ Եվրոպայով: Անգամ հայտնվեցին այնպիսի մարդիկ, որոնց կոչեցին «պիցցայոլի»՝ պիցցա պատրաստելու հատուկ մասնագետներ:
  • 8. Մաս 5 • Սակայն պիցցայի փառքի ճանապարհը Ամերիկայից էր սկսվելու, այնտեղից, որտեղից տարիներ առաջ լոլիկն էր մուտք գործել Եվրոպա: Ամերիկայում պիցցան հայտնվեց 19-րդ դարավերջին: Այն սկսեց վաճառվել քաղաքների փողոցներում: Չիկագոն հռչակվեց «պիցցայի քաղաք», և այնտեղ կարելի էր պիցցա գնել՝ մեկ կտորի համար վճարելով ընդամենը 2 ցենտ: Առաջին ամերիկյան «պիցցայանոցը» հիմնեց Ջենարրո Լոմբարդին Նյու Յորք քաղաքում: Եվ ամենակարևորն այն է, որ այն մինչև այսօր էլ աշխատում է: 1940-ական թվականներին ի հայտ եկավ այսպես կոչված ամերիկյան պիցցան ՝ վեր բարձրացված ծայրերով ու շատ սոուսով:
  • 9. Մաս 6 • Հետո իհարկե պիցցան տարածում գտավ ամբողջ աշխարհում և հայտնվեցին պիցցայի հազարավոր տեսակներ ու համեր:Այդ տարիներին պիցցան համարվում էր հասարակ ժողովրդի ու աղքատների ուտելիք: Այն պատրաստում էին գյուղացիները, իրենց փոքրիկ խոհանոցներում: Այդպես շարունակվեց մինչև 19-րդ դարը, երբ մի անգամ պիցցա մատուցեցին Նեապոլի արքա Ֆերդինանտ 4-րդին: Դրանից հետո թագուհու ամառանոցում հատուկ վառարան տեղադրեցին, որպեսզի արքայական խոհարարը արքայական պիցցաներ պատրաստի թագուհու համար:
  • 10. Մաս 7 • Ինքնատիպ ու հեշտ պատրաստվող պիցցաների բաղադրատոմսեր խոստանում ենք ներկայացնել նաև մենք: Չէ որ ոչինչ չի կարող փոխարինել սեփական ձեռքերով պատրաստված ուտելիքին, որտեղ ամենակարևոր բաղադրիչը միշտ էլ ոգևորությունն ու սերն են լինում…
  • 11.
  • 12. Սենդվիչ • Առավոտյան դասի շտապելիս նախաճաշել երբեմն չենք հասցնում, մինչդեռ մեզ այնքան շատ է հարկավոր էներգիա՝ դասերն ուշադրությամբ լսելու և դասամիջոցին վազվզելու համար: Հենց այս դեպքում էլ օգնության են հասնում փոքրիկ, համեղ ու սննդարար բրդուճիկները՝ սենդվիչները:
  • 13. ՄՍԱ 2 • Իհարկե, դպրոցականներ աշխարհում միշտ էլ եղել են ու միշտ էլ, առավոտյան դասի շտապելիս, քեզ պես մոռացել են նախաճաշելու մասին, մինչդեռ սենդվիչները միայն 18-րդ դարում լույս աշխարհ եկան: Եվ հենց ի պատիվ իրենց հեղինակի՝ լորդ Ջոն Մոնտեքյու Սենդվիչի, նրանք հենց այդպես էլ կոչվեցին՝ սենդվիչ …
  • 14. ՄԱՍ 3 • Լորդ Սենդվիչը Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարն էր և, ասում են, նաև շատ մեծ խաղամոլ էր: Նա կարող էր խաղալ օրեր շարունակ, առանց ընդմիջման: Եվ մի անգամ էլ, լորդը խաղասեղանի առջև նստած էր մնացել ամբողջ 24 ժամ, ու անգամ չէր զգացել, թե որքան քաղցած է ինքը: Երբ վերջապես հիշեց դրա մասին, պատվիրեց իր համար հացի երկու կտորի մեջ դնել տապակած տավարի մսի շերտիկ և բերել հենց խաղասեղանի մոտ: Այս արագ պատրաստվող ուտելիքի շնորհիվ նա կարող էր օրեր շարունակ խաղասեղանի մոտ նստել արդեն կուշտ փորով:
  • 15. ՄԱՍ 4 • Բայց պետք է ասել, որ Լորդ Սենդվիչը ոչ միայն խաղամոլ էր, այլև շատ կարևոր պաշտոն զբաղեցնող քաղաքական գործիչ: Եվ գրասենյակում աշխատելիս նրան օգնության էին հասնում կրկին սենդվիչները: Լորդի օրինակին հետևելով, շատերը սկսեցին այսպիսի բրդուճիկներ պատրաստել և դրանք կոչեցին լորդ Սենդվիչի անունով: Սենդվիչները կարելի էր ուտել առանց դանակի ու պատառաքաղի, և դա բոլորին անմիջապես դուր եկավ:
  • 16. ՄԱՍ 5 • Սենդվիչը տարածում գտավ ամբողջ աշխարհում և եկավ հասավ նաև Հայաստան: Այսօր նրանք արագ սննդի ամենատարածված բաղադրիչներից մեկն են, սակայն միշտ ավելի համեղ են ստացվում, երբ պատրաստում ես դրանք քո սեփական ձեռքերով: Այնպես որ, առավոտյան արթնանալիս անմիջապես անցիր գործի, պատրաստիր քո համեղ սենդվիչը, և այն կդառնա քո ուրախ ու առողջ օրվա երաշխիքը …
  • 17.
  • 18.