2. Միջերկրական ծովում ջրահարսեր կան· այս
մասին պաշտոնապես հայտարարել են
իսրայելական Կիրյատ-Յամ քաղաքի
իշխանությունները: Քաղաքի տասնյակ
բնակիչներ պնդում են, որ առափնյա շրջաններում
տեսել են լողացող ջրահարսերի:
3. Իշխանությունները 1 միլիոն դոլար են խոստացել
մարդուն, ով փաստերով կապացուցի ջրահարսերի
գոյությունը:
Ձկնորսների միջև վեճ է առաջացել, թե ինչպես է
ավելի ճիշտ ջրահարսերին բռնել` ձկնորսական
կարթո՞վ, ցանցո՞վ, թե՞ պայթուցիկների միջոցով:
4. Որոշ ձկնորսներ փորձում են իրենց ցանցը
գցել ջրահարսերին` նրանց գրավելով
բիսկվիթով, քաղցրեղենով:
7. «Նույնիսկ իմ ընկերներից մեկը, ով շատ
լուրջ մարդ է, խոստովանել է, որ տեսել է
ջրահարսերի, սակայն չի բարձրաձայնել`
վախենալով ծաղրուծանակի
արժանանալուց»,-
8. ասել է Կիրյատ-Յամ քաղաքի
տեղական ինքնակառավարման
մարմնի մամուլի պատասխանատու
Կայ-Զիլմերմանը:
Ջրահարսերին որոնող նավերից
«Հաիմ-Ամիտ»
9. նավի կապիտանի կարծիքով` ջրահարսերի
գոյությունը հնարավոր է. դրանք կարող են լինել
մարդու և դելֆինի գեների կամ մարդու և շնաձկան
գեների մուտացիայի արդյունք:
10. «Հին ավանդույթն ասում է, որ իսրայելական
ափերին ջրահարսերի երևալուց հետո բոլոր
պատերազմները կդադարեն»,- ասում է նա: