2. 2006-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի
մասին» գործող օրենքները:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
3. Հայաստանի Հանրապետության դրոշը
Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն
(վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն
պաստառ է` 1 : 2 հարաբերակցությամբ: Այն չափերով և գույներով
Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի
կրկնությունն է:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
4. Հայաստանի Հանրապետության դրոշը
Դրոշի գույները դարեր շարունակ նույնացվել են հայ ազգի հետ:
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ
ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական
հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի
տակ ապրելու կամքը:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական
տաղանդը և աշխատասիրությունը:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
6. ՀՀ դրոշը բարձրացվում և իջեցվում է հանդիսավորությամբ:
Իջեցվելիս դրոշը չպետք է դիպչի գետնին կամ որևէ այլ
առարկայի` բացառությամբ ձեռքերի:
ՀՀ դրոշը պետք է միշտ բարձրացվի առաջինը, իսկ իջեցվի`
վերջինը:
Այն պետք է բարձրացված լինի լուսաբացից մինչև մայրամուտ,
համապատասխան լուսավորության դեպքում դրոշը կարող է
բարձրացված մնալ նաև գիշերային ժամերին:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
7. Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման և
իջեցման ժամանակ բոլորը հոտնկայս` դեմքով շրջված են դեպի
դրոշը:
ՀՀ դրոշը փոխանցվում է հանդիսավորությամբ, ձեռքից ձեռք`
Հայաստանի Հանրապետության օրհներգի ներքո: Փոխանցման
ժամանակ դրոշը պետք է լինի մոտավորապես 75 աստիճան
անկյան տակ:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
8. Հայաստանի Հանրապետության զինանշանը
Հայաստանի
Հանրապետության
զինանշանն է`
կենտրոնում` վահանի
վրա պատկերված են
Արարատ լեռը` Նոյյան
տապանով և պատմական
Հայաստանի
թագավորություններից
չորսի` վերևից ձախ`
Բագրատունիների,
վերևից աջ`
Արշակունիների, ներքևից
ձախ` Արտաշեսյանների,
ներքևից աջ`
Ռուբինյանների
զինանշանները: Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
9. Հայաստանի Հանրապետության զինանշանը
Վահանը պահում են
արծիվը (ձախից) և
առյուծը (աջից), որոնք
խորհրդանշում են ոգու,
իշխանության,
աննկունության և
արիության ուժը։
Վահանից ներքև
պատկերված է սուր, որը
խորհրդանշում է հայ
ժողովրդի պայքարը
հանուն ազատության և
անկախության, ճյուղ,
հասկերի խուրձ, շղթա և
ժապավեն, որոնք
խորհրդանշում են հայ
ժողովրդի ստեղծարար
տաղանդը և Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
խաղաղասիրությունը։ Իջևան-2012
10. Հայաստանի Հանրապետության զինանշանը
ՀՀ զինանշանի
գույները
խորհրդանշում են ՀՀ
դրոշի գույները: Այս
զինանշանը
Հայաստանի Առաջին
Հանրապետության
(1918-1920թթ.)
զինանշանն է, որի
հեղինակներն են
նկարիչ Հակոբ
Կոջոյանը և
Ճարտարապետ
Ալեքսանդր
Թամանյանը:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012
11. Հայաստանի Հանրապետության օրհներգ
.
Հայաստանի Հանրապետության օրհներգը ընդունվել է 1991 թվականի
հունիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության(1918-1920թթ.)
օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխություններով: Օրհներգի տեքստը
մշակվել է Միքայել Նալբանդյանի Իտալացի աղջկա երգը
բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը:
Պատրաստեց Ա.Խաչատրյանը,
Իջևան-2012