SlideShare a Scribd company logo
1 of 33
Պլաստիկ վիրաբուժության պատմություն
Դավիթ Ակունց
26.12.13թ.
Պլաստիկ վիրաբուժության պատմություն
Պլաստիկ վիրաբուժությունը զարգացել է դարերի
ընթացքում: Եվ այդ ժամանակային սկզբունքով այն
բաժանվում է 3 պայմանական շրջանների`
 Էմպիրիկ շրջան` Մ.թ.ա ժամանակաշրջանից մինչև
19-րդ դարի կեսեր
 Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան` 19-րդ դարի կեսերից մինչև 20-
րդ դարի 50-ականներ
 Ժամանակակից շրջան` 20-րդ դարի 60-ականներից
մինչ այսօր
Էմպիրիկ շրջան
Առաջին նկարագրությունները
պլաստիկ վիրաբուժության
մասին գալիս են Հին
Հնդկաստանից: Կան
նկարագրություններ, որ մոտ
1000տ. առաջ, երբ գողերի,
ավազակների պատժման
միջոց էր կիրառվում քթի
հատումը, որոշ բժիշկներ
վերականգնում էին այն
դեմքից կամ ճակատից
վերցված մաշկով:
Եվրոպայում այս ամենը
նկրագրվեց 1794թ. Անգլիական
ամսագրում, բժիշկներ
Կարուզոյի և Թրինդելեյի
կողմից: Այդ պատճառով քթի
դեֆեկտների այդպիսի
վերականգնումը կոչվեց
Հնդկական եղանակ:
Էմպիրիկ շրջան
Հին Չինաստանում մ.թ.ա 5-րդ դարում չինացի բժիշկ
Բեն Կեյը կատարում էր քթի, ականջների
վերականգնողական վիրահատություններ:
Սակայն հետագայում արգելվեց կատարել
վիրահատական միջամտություններ, ինչը
պայմանավորված էր չինական ավանդույթներով և
միայն մ.թ. 6-7րդ դարերում կան
նկարագրություններ, մասնավորապես Թանի
կառավարման ժամանակ: Նկարագրվում էր
փեղեքված շրթունքի վերականգնողական
վիրահատությունների մասին:
Էմպիրիկ շրջան
Եվրոպայում տեղային հյուսվածքներով, դեֆեկտների
փակման նպատակով կատարվող
վիրահատությունների մասին առաջին
նկարագրությունները նկարագրվել են Հին Հռոմում
Աուրելիուս Կոռնելիուս Ցելսիուսի կողմից, մ.թ.1 դար:
Ավիցեննայի կամ Իբն-Սինա- 980-1037թթ.
աշխատանքներում նկարագրված են
վիրահատություններ` վերին կոպի մաշկի ավելցուկի
հատում և հեռացում, որը նպատակ ուներ լավացնել
տեսողությունը:
Ֆրանսիայում 1260-1320թ, Անրի դե Մոնդեվիլը իր
աշխատություններում նկարագրում է դեմքի
դեֆեկտների վերականգնման մասին և դրա էսթետիկ
գործոնի կարևորության մասին:
Էմպիրիկ շրջան
Հետագայում գալիս է պլաստիկ վիրաբուժության մեծ
դադարի շրջանը, ինչը պայմանավորված էր <<մութ>>
միջնադարյան ժամանակահատվածով: Միայն 15-րդ
դարում սկսվում է պլաստիկ վիրաբուժության վերելքը,
մասնավորապես Իտալիայում: Այդ ժամանակ
Իտալիայում բժշկությունը համարվում էր Եվրոպայում
լավագույնը և բացառություն չէր նաև պլաստիկ
վիրաբուժությունը: Սկսեցին ուշադրություն դարձնել
դեմքի վնասվածքներին, դեֆեկտներին: Հայտնի էին
Բրանկայի ընտանիքը: Անտոնիո Բրանկան առաջինն
էր, որ կիրառեց քթի, շրթունքներ, ականջների
վերականգնման համար ուսագոտուց վերցված լաթը:
Իտալիայում այն կոչվում էր chirurgia decoratoria:
Էմպիրիկ շրջան
16-րդ դարի կեսերին մեծ ճանաչում
ստացավ Գասպարե Տալյակոցին-1545-
1599թթ.: Նա տարված էր
ռինոպլաստիկայով և նրա նոր
տեխնիկաների զարգացմամբ,
մասնավորապես այն անձանց մոտ
ովքեր տառապում էին սիֆիլիսով: Այն
կոչվում է իտալական պլաստիկայի
եղանակ:Այն բաղկացած էր 6 էտապից:
Ակզբում կատարվում էր նշագծում
բազկի վրա, այնուհետև կատարվում
կտրվածք և շերտազատում ստորադիր
հյուսվածքներից: Նրա տակ
անցկացնում էին հատուկ կտոր և
փոխում այն ամեն օր 14 օրվա
ընթացքում: 2 շաբաթ անց լաթի
պերիֆերիկ ոտիկը հատվում էր և
թողնվում պրոքսիմալ ոտիկի վրա ևս
14 օր: Երբ լաթը սկսում էր կնճռոտվել,
այն փոխպատվաստում էին քթի
դեֆեկտի շրջանին: Այն պահում էին
հատուկ վիրակապով, հատուկ դիրքով
20 օր, որից հետո միայն հատվում էր
լաթի պրոքսիմալ ոտիկը և 14 օր անց
կատարվում պլաստիկա:
Էմպիրիկ շրջան
Հետագայում եկեղեցին դեմ
դուրս եկավ Տալյակոցիին,
նրան մեղադրում էին
Աստծո դեմ գործունեության
մեջ: Այդ պատճառով իր
մահից հետո նրան
թաղեցին չմկրտված
գերեզմանոցում: Չնայած
դրան Բոլոնիայում նա շատ
հայտնի էր և ժողովրդի
կողմից սիրված: Նրա
պատվին Բոլոնիայում
կանգնեցրեցին հուշարձան,
որտեղ նա իր ձեռքում
պահում է քիթ:
Էմպիրիկ շրջան
16-րդ դարում շատ հայտնի
էր նաև ֆրանսիացի
վիրաբույժ Ամբրուա
Պառեն: Նա զբաղվում էր
հրազենային վերքերով,
նա հայտնաբերեց
անոթային լիգատուրան,
որը մեծ կիրառում գտավ
ամբողջ վիրաբուժության
մեջ, մասնավորապես
անդամահատումների
ժամանակ: Նա առաջինն
էր , որ կիրառեց գծային
խեյլոպլաստիկան, որը
նկարագրվում էր Լե
Դրայի գրքում:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Այս շրջանը սկսվում է 19-րդ դարի
կեսերից և ավարտվում 20-րդ դարի
կեսերին: Այս էտապը կապում են
այնպիսի վիրաբույժների հետ,
ինչպիսիք են` Կարլ Ֆեռդինանտ ֆոն
Գռեֆեն, Դիֆենբախը, Լանգենբեկը և
այլն: Գռեֆեն Տալյակոցիի
գործունեության մեծ սիրահարն և
հետևորդն էր: Նա առաջարկեց նույն
իտալական պլաստիկան, միայն թե
լաթը վերցնել բազկի միջային
մակերեսից: Գռեֆեն նաև մեծ
ներդրում ունի դեմքի արատների
վերականգնման մեջ, մասնավորապես
քիմքի և շրթունքների փեղեքումների
ժամանակ: Նա առաջինն էր ով,
կիրառեց օվալաձև կտրվածքները և
դեֆեկտի փակումը նապաստակի
շրթունքի ժամանակ: Նա առաջինն էր,
ով գրականության մեջ կիրառեց
Ռինոպլաստիկա տերմինը:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
19-րդ դարի կեսերին, կարելի է ասել, որ սկսվեցին
կատարվել դեմքի վերկանգնման համար լայնածավալ
վիրահատություններ: Եվ այդ իրագործողներից էր
Բեռլինյան հայտնի վիրաբույժ Յոհան Ֆրիդրիխ
Դիֆենբախը, որին շատերը համարում են պլաստիկ
վիրաբուժության հիմնադիրներից մեկը: Նա ևս
զբաղվում էր դեմքի բնածին արատներով,
ռինոպլաստիկայով: Նա առաջարկեց միջնապատի
ռեկոնստրուկցիայի համար կիրառել ոսկե թիթեղ: Նա
առաջարկեց թշի և շրթունքների վերականգնումը
տեղային լաթերով: Հետաքրքիր է, որ նա առաջարկեց
լաթի կենսունակության համար կիրառել կատարել
կտրվածքներ և օգտագործել տզրուկներ, բացատրելով
նրանով, որ լաթի նեկրոզման հիմնական պատճառը,
դա արյան երակային կանգն է լաթում:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Այս շրջանի կարկառուն ներկայացուցիչներից է նաև
Բեռնառդ Ռուդոլֆ Կոնռադ ֆոն Լանգենբեկը: Նա
նույնպես զբաղվում էր դեմքի բնածին արատների
շտկման համար կիրառվող վիրահատություններով: Նա
առաջարկում էր մաշկային լաթը վերցնել վերնոսկրի հետ
միասին: Վերին ծնոտի ռեզեկցիայի ժամանակ,
վերնոսկրը թողնելով նա նկատեց, որ որոշ ժամանակ
անց ոսկրը վերականգնվում է: Հիմնվելով դրան` նա
մաշկային լաթը, վերնոսկրի հետ միասին օգտագործում
էր ռինոպլաստիկայում, որը տալիս էր ամրություն:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Ռուսաստանում մաշկային պլաստիկայի առաջին
կիրառողն էր Պիրոգովը: Նա նույնպես կատարում էր
ռինոպլաստիկա և ստորաբաժանում էր 4 տիպի`
հանկարծակի կտրված քթի կարում, քթի առանձին
հատվածների վերականգնում, ձևի վերականգնում,
բացակայող քթի վերականգնում: Պիրոգովը
առաջարկում էր վերականգնել վերքը շերտ առ շերտ,
չձգել այն: Շատ մեծ արդյունքներ էին գրանցվում նաև
այն պատճառով , որ 1867թ. Լիստերը հայտնագործեց
վիրահատական անտիսեպտիկ մեթոդը` կարբոլաթթվի
փոշեցրման միջոցով: Զուգահեռ զարգանում էր
անեսթեզիոլոգիան` Դեվին հայտնաբերեց ազոտի
օքսիդը: Հետագայում և անտիսեպտիկայի, և
անեսթեզիոլոգիայի զարգացումը կնպաստեն
վիրաբուժության, այդ թվում նաև պլաստիկ
վիրաբուժության զարգացմանը:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Մաշկի ազատ տրանսպլանտացիայի մեթոդները
բազմազան են և առաջարկվել են շատերի կողմից,
բայց առաջինը ով կիրառել է մաշկի հատվածների
փոխպատվաստում դա Ժակ Լուի Ռեվեռդենն է:
Նա փոխպատվաստում էր 2-6մմ2
տրանսպլանտատներ, երկար չլավացող վերքի
փակման համար: Հետագայում Կարլ Թիրշը
հատուկ դանակի օգնությամբ հատում էր մինչև
պտկիկային շերտը, 3x3 սմ չափի և անմիջապես
փոխպատվաստում: Լաթերը հիմնականում
վերցնում էին ազդրի դրսային մակերեսից և
ուսագոտու շրջանից:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Այս շրջանում ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունում
սկսվեց կիրառվել մկանային պլաստիկան: Այն
կիրառվում էր վերջույթների թարախա-բորբոքային
պրոցեսների, օստեոմիելիտների բարդությունների,
շարժողական ֆունկցիայի վերականգնման,
հյուսվածքների դեֆեկտների լրացման
ժամանակ:1910թ. Նելատոնը կրառեց մկանային
լաթը սրունքի օստեոմիելտի ժամանակ,
օգտագործելով ձկնամկանը: Հետագայում 1934թ.
Վագենսթինը այն կիրառեց պառկելախոցերի
բուժման նպատակով:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
20-րդ դարի սկզբին կատարվեցին առաջին
ռեպլանտացիայի փորձերը: Այս տերմինը առաջին
անգամ առաջարկեց Հոփֆները 1903թ.: Փորձը
հաջողված էր, կատարվել էր շան վերջույթի
ռեպլանտացիա, անոթը վերականգվել էր հատուկ
խողովակի շնորհիվ: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում
վիրաբույժ Գաֆրին կատարեց նույն փորձը և այս
անգամ անոթը վերականգնվեց անոթակարի միջոցով:
1900թ. Կատարվեց աճառի փոխպատվաստման
առաջին փորձը: Այն կատարեց Ֆրիդրիխ Մանգոլդը
քթըմպանի դեֆեկտը փակելու համար: Նույն
թվականին Դյակոնովը կիրառեց կողային աճառը
ռինոպլաստիկայի ժամանակ:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
20-րդ դարի սկզբին Չիկագոյում,
Միլլերի կողմից առաջին
անգամ կատարվեց դեմքի
ձգում: Նա կատարում էր
կտրվածքներ քունքային, առաջ-
և հետ ականջային
հատվածներում: Այնուհետեև
իր գործը շարունակեցին
Ջոզեֆը և այլ վիրաբույժներ: 20-
ական թթ. Սկսեց զարգանալ և
ձևավորվել ժամանակակից
բլեֆարոպլաստիկան:
Նկարագրվեցին Բուրժեի,
Նոելի, Բետմանի
աշխատություններում: Նրանք
հեռացնում էին կոպի մաշկի
ավելցուկային հատվածը
հարակնակապճային բջջանքի
հետ միասին:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Առաջին համաշխարհային պատերազմը իր ազդեցությունն
ունեցավ պլաստիկ վիրաբուժության զարգացման վրա:
Բնականաբար շատ էին հրազենային և պայթյունային
վնասվածքները: Նույնիսկ այդ պատճառով հիվանդների
ռեաբիլիտացիայի համար Անգլիայում հիմնվեցին բազմաթիվ
պլաստիկ վիրաբուժության ստացիոնարներ: Եվ այս ամենը
նպաստեց և հիմք հանդիսացավ նոր պլաստիկ
վիրաբուժության մեթոդների առաջացման` մեծ դեֆեկտների
փակման, դեմքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների
համար: Այս շրջանում պլաստիկ վիրաբուժության
գագաթնակետը հանդիսացավ Վ.Պ. Ֆիլատովի կողմից
առաջարկած և 1916թ. կիրառած կլոր ցողունային լաթի
կիրառումը դեֆեկտների փակման համար, մասնավորապես
առաջին անգամ կիրառեց ստորին կոպի ուռուցքի հեռացման
դեֆեկտը լրացնելու համար: Պետք է նշել, որ սրա նախատիպ
կարելի է համարել Տալյակոցիի առաջարկած իտալական
պլաստիկան: Մի քանի տարի անց Բրիտանացի վիրաբույժ
Գարոլդ Գիլիսը կրկնեց Ֆիլատովի մեթոդը և տարածեց այն
ամբողջ աշխարհով:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Ֆիլատովի մեթոդը ընդգրկում է մի քանի
էտապ: Սկզբում նշագծում և
կատարում են իրար զուգահեռ
կտրվածքներ և անջատում ստորադիր
հյուսվածքներից, այնուհետև լաթի
եզրերը շրջվում են դեպի ներս և
կարվում միմյանց, այնպես, որ
ձևավորվում է խողովակ: Ստորադիր
վերքը կարվում առաջնային կարերով:
Սրա շնորհիվ լաթը սնուցում է
ստանում կամրջակի միջոցով: 10-14 օր
անց, կամրջակի մի ոտիկը
աստիճանաբար, մի քանի օրերի
ընթացքում էլաստիկ բինտով
կապվում է , որպեսզի սնուցում ուղղվի
դեպի մյուս ոտիկը: 2-3 շաբաթ անց
ոտիկը հատվում է և լաթի մի եզրը
դառնում է ազատ: Նոր տեղամասում
կատարում են կտրվածք և կարում
ոտիկի ազատ եզրի հետ: 10-15 օր անց
հատում են նաև մյուս ոտիկը:
Երկարություն/լայնություն 2/1:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Պլաստիկ վիրաբուժության զարգացման մեջ մեծ
ներդրում ունեցավ Դերմատոմի հայտնաբերումը
Պեջետի կողմից 1930թ.: Այն թույլ տվեց ստանալ
մաշկային լաթեր մեծ դեֆեկտներ փակելու համար,
հատկապես ջերմային վնասվածքների ժամանակ:
Հետագայում տարբեր վիրաբույժներ առաջարկեցին
դեֆեկտների փակման տարբեր մեթոդներ`
Դուգլաս, Դրագշտեդտ, Վիլսոն և այլն: Դուգլասին է
պատկանում մաշկային լաթի ցանցավորումը
(meshing): Նրան հաջողվել է լրացնել 225սմ2
մակերես:
Պլաստիկ վիրաբուժության հիմունքների
ձևավորման շրջան
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
մեծ նվաճումների հասավ դիմա-ծնոտային
վիրաբույժ Ռաուերը: Նա հիմնեց ծնոտի
վերականգնման համար բազկա-կրծքային մեթոդը:
ԽՍՀՄ պլաստիկ վիրաբուժության և դիմա-ծնոտային
վիրաբուժության հիմնադիրներից է հանդիսանում
Ա.Ա. Լիմբերգը: Նա մշակեց տեղային
հյուսվածքներով դեֆեկտների փակման համար
մեթոդներ, հիմնվելով մաթեմատիկական
տվյալների և լաթերի ձևերի վրա: Նրան է
պատկանում Լիմբերգի ռոմբաձև լաթը:
Ժամանակակից շրջան
Այն սկիզբ է առնում 20-րդ դարի 60-ական թվականներից և
շարունակվում մինչ այսօր: Այս շրջանում սկսում է
զարգանալ գանգադիմային վիրաբուժությունը, որի
հիմնադիրն է հանդիսանում ֆրանսիացի Փոլ Տեսիեն:
Այս ամենին զուգահեռ սկսեց զարգանալ
միկրոանոթային վիրաբուժությունը` Յակոբսոն, Բյունկե
Ստենֆորդից: Յակոբսոնը 1960թ. Փոքր անոթներից
թրոմբները հեռացնելու նպատակով ստեղծեց
միկրովիրաբուժական սարքավորումները: 1960թ. Նա և
նեյրովիրաբույժ Դոնահյուն a. Cerebri media –ից
առաջին անգամ հեռացրեցին թարմ թրոմբ: Որոշ
ժամանակ անց նրա կողմից առաջարկվեց կատարել
անոթային բերանակցում ծայրը ծայրին սկզբունքով:
Ժամանակակից շրջան
1963թ. Ճապոնիայում Կոմացու և Տամայի
վիրաբույժները առաջին անգամ կատարեցին
մարդու I մատի ռեպլանտացիա Ցեյսս մակնիշի
հատուկ դիպլոսկոպի միջոցով:
Այսպիսով միկրովիրաբուժությունը շատ կարճ
ժամանակում կատարեց հսկայական թռիչք
պլաստիկ վիրաբուժությունում 1960-1964:
60-ական թթ. Սկսեցին օգտագործել մեծ ճարպոնը
փեղեքված մաշկային տրանսպլանտատների հետ
սկալպի դեֆեկտները փակելու նպատակով:
Մասնավորապես մեծ աշխատություններ է
կատարել սրա մասին Բյունկեն:
Ժամանակակից շրջան
1972թ. Կիյոնորի Հարիին փոխպատվաստեց
քունքային մաշկա-փակեղային լաթ գլխի շրջանի
դեֆեկտները փակելու նպատակով:
1973թ. Դանիելը և Թեյլորը <<Plastic & reconstructive
surgery>> ամսագրում հրապարակեցին
արդյունավետ կատարված կղզյակային լաթի
միկրոանոթային բերանակցումներով
փոխպատվաստման մասին:
1970-ականներին կրկին սկսեցին օգտագործել
մկանային և մաշկա-մկանային լաթերը,
մասնավորապես մեծ ներդրում ունեն ՄաքՔրոուն,
Նահային, Մատհիսը:
Ժամանակակից շրջան
Աշխարհում առաջին
հաջողված
ալլոտրանսպլանտացի
ան իրականացվել է
1998թ. Սեպտեմբերի
23ին Ժան Միշել
Դյուբեռնարդի
ղեկավարությամբ:
Քլինտ Հալլամ, 48տ.,
ցիրկուլյար սղոցով
նախաբազկի ս-մ/3
ամբողջական
անդամահատում:
Ժամանակակից շրջան
Ամպուտացիայի ենթարկված առնանդամի
ռեպլանտացիայի առաջին անհաջող փորձը
նկարագրվում է դեռ 1929թ. Եհռիխի կողմից:
Սակայն անդամահատված առնանդամի հաջողված
առաջին միկրովիրաբուժական փորձը
նկարագրվում է Ճապոնիայում 1976թ. Տամայի և
Նակամուրայի կողմից:
Աշխարհում առաջին անգամ դեմքի մասնակի
ալլոտրանսպլանտացիա իրականացրել է կրկին
Ժան Միշել Դյուբեռնարդը 2005թ. Նոյեմբերի 30
Ֆրանսիայի Լիոն քաղաքում:
Ժան Միշել Դյուբեռնարդ
Ժամանակակից շրջան
1962թ. Կռոնինի և Գեռլոուի կողմից մշակվեցին
սիլիկոնային իմպլանտները, որոնք կիրառվեցին
կրծքագեղձի պլաստիկայի համար:
1984թ. Բեկերը մշակեց առաջին ներարկվող կամ
լցվող իմպլանտը
1976թ. Հյուսվածքային էքսպանսիայի մասին
առաջին անգամ զեկուցեց Ռադովանը, որի
շնորհիվ հնարավոր դարձավ ստանալ մաշկային
ավելցուկային հատված, այլ դեֆեկտները փակելու
համար:
Ժամանակակից շրջան
Ներկայումս պլաստիկ
վիրաբուժությունում
առավել
ժամանակակից
ուղղություն է
ներկայացնում բջջային
ինժեներիան:
Շնորհակալություն

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
Unlocking the Power of ChatGPT and AI in Testing - A Real-World Look, present...
 
12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work12 Ways to Increase Your Influence at Work
12 Ways to Increase Your Influence at Work
 
ChatGPT webinar slides
ChatGPT webinar slidesChatGPT webinar slides
ChatGPT webinar slides
 

History of Plastic Surgery

  • 2. Պլաստիկ վիրաբուժության պատմություն Պլաստիկ վիրաբուժությունը զարգացել է դարերի ընթացքում: Եվ այդ ժամանակային սկզբունքով այն բաժանվում է 3 պայմանական շրջանների`  Էմպիրիկ շրջան` Մ.թ.ա ժամանակաշրջանից մինչև 19-րդ դարի կեսեր  Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան` 19-րդ դարի կեսերից մինչև 20- րդ դարի 50-ականներ  Ժամանակակից շրջան` 20-րդ դարի 60-ականներից մինչ այսօր
  • 3. Էմպիրիկ շրջան Առաջին նկարագրությունները պլաստիկ վիրաբուժության մասին գալիս են Հին Հնդկաստանից: Կան նկարագրություններ, որ մոտ 1000տ. առաջ, երբ գողերի, ավազակների պատժման միջոց էր կիրառվում քթի հատումը, որոշ բժիշկներ վերականգնում էին այն դեմքից կամ ճակատից վերցված մաշկով: Եվրոպայում այս ամենը նկրագրվեց 1794թ. Անգլիական ամսագրում, բժիշկներ Կարուզոյի և Թրինդելեյի կողմից: Այդ պատճառով քթի դեֆեկտների այդպիսի վերականգնումը կոչվեց Հնդկական եղանակ:
  • 4. Էմպիրիկ շրջան Հին Չինաստանում մ.թ.ա 5-րդ դարում չինացի բժիշկ Բեն Կեյը կատարում էր քթի, ականջների վերականգնողական վիրահատություններ: Սակայն հետագայում արգելվեց կատարել վիրահատական միջամտություններ, ինչը պայմանավորված էր չինական ավանդույթներով և միայն մ.թ. 6-7րդ դարերում կան նկարագրություններ, մասնավորապես Թանի կառավարման ժամանակ: Նկարագրվում էր փեղեքված շրթունքի վերականգնողական վիրահատությունների մասին:
  • 5. Էմպիրիկ շրջան Եվրոպայում տեղային հյուսվածքներով, դեֆեկտների փակման նպատակով կատարվող վիրահատությունների մասին առաջին նկարագրությունները նկարագրվել են Հին Հռոմում Աուրելիուս Կոռնելիուս Ցելսիուսի կողմից, մ.թ.1 դար: Ավիցեննայի կամ Իբն-Սինա- 980-1037թթ. աշխատանքներում նկարագրված են վիրահատություններ` վերին կոպի մաշկի ավելցուկի հատում և հեռացում, որը նպատակ ուներ լավացնել տեսողությունը: Ֆրանսիայում 1260-1320թ, Անրի դե Մոնդեվիլը իր աշխատություններում նկարագրում է դեմքի դեֆեկտների վերականգնման մասին և դրա էսթետիկ գործոնի կարևորության մասին:
  • 6. Էմպիրիկ շրջան Հետագայում գալիս է պլաստիկ վիրաբուժության մեծ դադարի շրջանը, ինչը պայմանավորված էր <<մութ>> միջնադարյան ժամանակահատվածով: Միայն 15-րդ դարում սկսվում է պլաստիկ վիրաբուժության վերելքը, մասնավորապես Իտալիայում: Այդ ժամանակ Իտալիայում բժշկությունը համարվում էր Եվրոպայում լավագույնը և բացառություն չէր նաև պլաստիկ վիրաբուժությունը: Սկսեցին ուշադրություն դարձնել դեմքի վնասվածքներին, դեֆեկտներին: Հայտնի էին Բրանկայի ընտանիքը: Անտոնիո Բրանկան առաջինն էր, որ կիրառեց քթի, շրթունքներ, ականջների վերականգնման համար ուսագոտուց վերցված լաթը: Իտալիայում այն կոչվում էր chirurgia decoratoria:
  • 7. Էմպիրիկ շրջան 16-րդ դարի կեսերին մեծ ճանաչում ստացավ Գասպարե Տալյակոցին-1545- 1599թթ.: Նա տարված էր ռինոպլաստիկայով և նրա նոր տեխնիկաների զարգացմամբ, մասնավորապես այն անձանց մոտ ովքեր տառապում էին սիֆիլիսով: Այն կոչվում է իտալական պլաստիկայի եղանակ:Այն բաղկացած էր 6 էտապից: Ակզբում կատարվում էր նշագծում բազկի վրա, այնուհետև կատարվում կտրվածք և շերտազատում ստորադիր հյուսվածքներից: Նրա տակ անցկացնում էին հատուկ կտոր և փոխում այն ամեն օր 14 օրվա ընթացքում: 2 շաբաթ անց լաթի պերիֆերիկ ոտիկը հատվում էր և թողնվում պրոքսիմալ ոտիկի վրա ևս 14 օր: Երբ լաթը սկսում էր կնճռոտվել, այն փոխպատվաստում էին քթի դեֆեկտի շրջանին: Այն պահում էին հատուկ վիրակապով, հատուկ դիրքով 20 օր, որից հետո միայն հատվում էր լաթի պրոքսիմալ ոտիկը և 14 օր անց կատարվում պլաստիկա:
  • 8. Էմպիրիկ շրջան Հետագայում եկեղեցին դեմ դուրս եկավ Տալյակոցիին, նրան մեղադրում էին Աստծո դեմ գործունեության մեջ: Այդ պատճառով իր մահից հետո նրան թաղեցին չմկրտված գերեզմանոցում: Չնայած դրան Բոլոնիայում նա շատ հայտնի էր և ժողովրդի կողմից սիրված: Նրա պատվին Բոլոնիայում կանգնեցրեցին հուշարձան, որտեղ նա իր ձեռքում պահում է քիթ:
  • 9. Էմպիրիկ շրջան 16-րդ դարում շատ հայտնի էր նաև ֆրանսիացի վիրաբույժ Ամբրուա Պառեն: Նա զբաղվում էր հրազենային վերքերով, նա հայտնաբերեց անոթային լիգատուրան, որը մեծ կիրառում գտավ ամբողջ վիրաբուժության մեջ, մասնավորապես անդամահատումների ժամանակ: Նա առաջինն էր , որ կիրառեց գծային խեյլոպլաստիկան, որը նկարագրվում էր Լե Դրայի գրքում:
  • 10. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Այս շրջանը սկսվում է 19-րդ դարի կեսերից և ավարտվում 20-րդ դարի կեսերին: Այս էտապը կապում են այնպիսի վիրաբույժների հետ, ինչպիսիք են` Կարլ Ֆեռդինանտ ֆոն Գռեֆեն, Դիֆենբախը, Լանգենբեկը և այլն: Գռեֆեն Տալյակոցիի գործունեության մեծ սիրահարն և հետևորդն էր: Նա առաջարկեց նույն իտալական պլաստիկան, միայն թե լաթը վերցնել բազկի միջային մակերեսից: Գռեֆեն նաև մեծ ներդրում ունի դեմքի արատների վերականգնման մեջ, մասնավորապես քիմքի և շրթունքների փեղեքումների ժամանակ: Նա առաջինն էր ով, կիրառեց օվալաձև կտրվածքները և դեֆեկտի փակումը նապաստակի շրթունքի ժամանակ: Նա առաջինն էր, ով գրականության մեջ կիրառեց Ռինոպլաստիկա տերմինը:
  • 11. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան 19-րդ դարի կեսերին, կարելի է ասել, որ սկսվեցին կատարվել դեմքի վերկանգնման համար լայնածավալ վիրահատություններ: Եվ այդ իրագործողներից էր Բեռլինյան հայտնի վիրաբույժ Յոհան Ֆրիդրիխ Դիֆենբախը, որին շատերը համարում են պլաստիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը: Նա ևս զբաղվում էր դեմքի բնածին արատներով, ռինոպլաստիկայով: Նա առաջարկեց միջնապատի ռեկոնստրուկցիայի համար կիրառել ոսկե թիթեղ: Նա առաջարկեց թշի և շրթունքների վերականգնումը տեղային լաթերով: Հետաքրքիր է, որ նա առաջարկեց լաթի կենսունակության համար կիրառել կատարել կտրվածքներ և օգտագործել տզրուկներ, բացատրելով նրանով, որ լաթի նեկրոզման հիմնական պատճառը, դա արյան երակային կանգն է լաթում:
  • 13. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Այս շրջանի կարկառուն ներկայացուցիչներից է նաև Բեռնառդ Ռուդոլֆ Կոնռադ ֆոն Լանգենբեկը: Նա նույնպես զբաղվում էր դեմքի բնածին արատների շտկման համար կիրառվող վիրահատություններով: Նա առաջարկում էր մաշկային լաթը վերցնել վերնոսկրի հետ միասին: Վերին ծնոտի ռեզեկցիայի ժամանակ, վերնոսկրը թողնելով նա նկատեց, որ որոշ ժամանակ անց ոսկրը վերականգնվում է: Հիմնվելով դրան` նա մաշկային լաթը, վերնոսկրի հետ միասին օգտագործում էր ռինոպլաստիկայում, որը տալիս էր ամրություն:
  • 14. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Ռուսաստանում մաշկային պլաստիկայի առաջին կիրառողն էր Պիրոգովը: Նա նույնպես կատարում էր ռինոպլաստիկա և ստորաբաժանում էր 4 տիպի` հանկարծակի կտրված քթի կարում, քթի առանձին հատվածների վերականգնում, ձևի վերականգնում, բացակայող քթի վերականգնում: Պիրոգովը առաջարկում էր վերականգնել վերքը շերտ առ շերտ, չձգել այն: Շատ մեծ արդյունքներ էին գրանցվում նաև այն պատճառով , որ 1867թ. Լիստերը հայտնագործեց վիրահատական անտիսեպտիկ մեթոդը` կարբոլաթթվի փոշեցրման միջոցով: Զուգահեռ զարգանում էր անեսթեզիոլոգիան` Դեվին հայտնաբերեց ազոտի օքսիդը: Հետագայում և անտիսեպտիկայի, և անեսթեզիոլոգիայի զարգացումը կնպաստեն վիրաբուժության, այդ թվում նաև պլաստիկ վիրաբուժության զարգացմանը:
  • 15. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Մաշկի ազատ տրանսպլանտացիայի մեթոդները բազմազան են և առաջարկվել են շատերի կողմից, բայց առաջինը ով կիրառել է մաշկի հատվածների փոխպատվաստում դա Ժակ Լուի Ռեվեռդենն է: Նա փոխպատվաստում էր 2-6մմ2 տրանսպլանտատներ, երկար չլավացող վերքի փակման համար: Հետագայում Կարլ Թիրշը հատուկ դանակի օգնությամբ հատում էր մինչև պտկիկային շերտը, 3x3 սմ չափի և անմիջապես փոխպատվաստում: Լաթերը հիմնականում վերցնում էին ազդրի դրսային մակերեսից և ուսագոտու շրջանից:
  • 16. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Այս շրջանում ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունում սկսվեց կիրառվել մկանային պլաստիկան: Այն կիրառվում էր վերջույթների թարախա-բորբոքային պրոցեսների, օստեոմիելիտների բարդությունների, շարժողական ֆունկցիայի վերականգնման, հյուսվածքների դեֆեկտների լրացման ժամանակ:1910թ. Նելատոնը կրառեց մկանային լաթը սրունքի օստեոմիելտի ժամանակ, օգտագործելով ձկնամկանը: Հետագայում 1934թ. Վագենսթինը այն կիրառեց պառկելախոցերի բուժման նպատակով:
  • 17. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան 20-րդ դարի սկզբին կատարվեցին առաջին ռեպլանտացիայի փորձերը: Այս տերմինը առաջին անգամ առաջարկեց Հոփֆները 1903թ.: Փորձը հաջողված էր, կատարվել էր շան վերջույթի ռեպլանտացիա, անոթը վերականգվել էր հատուկ խողովակի շնորհիվ: Որոշ ժամանակ անց ԱՄՆ-ում վիրաբույժ Գաֆրին կատարեց նույն փորձը և այս անգամ անոթը վերականգնվեց անոթակարի միջոցով: 1900թ. Կատարվեց աճառի փոխպատվաստման առաջին փորձը: Այն կատարեց Ֆրիդրիխ Մանգոլդը քթըմպանի դեֆեկտը փակելու համար: Նույն թվականին Դյակոնովը կիրառեց կողային աճառը ռինոպլաստիկայի ժամանակ:
  • 18. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան 20-րդ դարի սկզբին Չիկագոյում, Միլլերի կողմից առաջին անգամ կատարվեց դեմքի ձգում: Նա կատարում էր կտրվածքներ քունքային, առաջ- և հետ ականջային հատվածներում: Այնուհետեև իր գործը շարունակեցին Ջոզեֆը և այլ վիրաբույժներ: 20- ական թթ. Սկսեց զարգանալ և ձևավորվել ժամանակակից բլեֆարոպլաստիկան: Նկարագրվեցին Բուրժեի, Նոելի, Բետմանի աշխատություններում: Նրանք հեռացնում էին կոպի մաշկի ավելցուկային հատվածը հարակնակապճային բջջանքի հետ միասին:
  • 19. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Առաջին համաշխարհային պատերազմը իր ազդեցությունն ունեցավ պլաստիկ վիրաբուժության զարգացման վրա: Բնականաբար շատ էին հրազենային և պայթյունային վնասվածքները: Նույնիսկ այդ պատճառով հիվանդների ռեաբիլիտացիայի համար Անգլիայում հիմնվեցին բազմաթիվ պլաստիկ վիրաբուժության ստացիոնարներ: Եվ այս ամենը նպաստեց և հիմք հանդիսացավ նոր պլաստիկ վիրաբուժության մեթոդների առաջացման` մեծ դեֆեկտների փակման, դեմքի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների համար: Այս շրջանում պլաստիկ վիրաբուժության գագաթնակետը հանդիսացավ Վ.Պ. Ֆիլատովի կողմից առաջարկած և 1916թ. կիրառած կլոր ցողունային լաթի կիրառումը դեֆեկտների փակման համար, մասնավորապես առաջին անգամ կիրառեց ստորին կոպի ուռուցքի հեռացման դեֆեկտը լրացնելու համար: Պետք է նշել, որ սրա նախատիպ կարելի է համարել Տալյակոցիի առաջարկած իտալական պլաստիկան: Մի քանի տարի անց Բրիտանացի վիրաբույժ Գարոլդ Գիլիսը կրկնեց Ֆիլատովի մեթոդը և տարածեց այն ամբողջ աշխարհով:
  • 21. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Ֆիլատովի մեթոդը ընդգրկում է մի քանի էտապ: Սկզբում նշագծում և կատարում են իրար զուգահեռ կտրվածքներ և անջատում ստորադիր հյուսվածքներից, այնուհետև լաթի եզրերը շրջվում են դեպի ներս և կարվում միմյանց, այնպես, որ ձևավորվում է խողովակ: Ստորադիր վերքը կարվում առաջնային կարերով: Սրա շնորհիվ լաթը սնուցում է ստանում կամրջակի միջոցով: 10-14 օր անց, կամրջակի մի ոտիկը աստիճանաբար, մի քանի օրերի ընթացքում էլաստիկ բինտով կապվում է , որպեսզի սնուցում ուղղվի դեպի մյուս ոտիկը: 2-3 շաբաթ անց ոտիկը հատվում է և լաթի մի եզրը դառնում է ազատ: Նոր տեղամասում կատարում են կտրվածք և կարում ոտիկի ազատ եզրի հետ: 10-15 օր անց հատում են նաև մյուս ոտիկը: Երկարություն/լայնություն 2/1:
  • 22. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Պլաստիկ վիրաբուժության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցավ Դերմատոմի հայտնաբերումը Պեջետի կողմից 1930թ.: Այն թույլ տվեց ստանալ մաշկային լաթեր մեծ դեֆեկտներ փակելու համար, հատկապես ջերմային վնասվածքների ժամանակ: Հետագայում տարբեր վիրաբույժներ առաջարկեցին դեֆեկտների փակման տարբեր մեթոդներ` Դուգլաս, Դրագշտեդտ, Վիլսոն և այլն: Դուգլասին է պատկանում մաշկային լաթի ցանցավորումը (meshing): Նրան հաջողվել է լրացնել 225սմ2 մակերես:
  • 23. Պլաստիկ վիրաբուժության հիմունքների ձևավորման շրջան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ նվաճումների հասավ դիմա-ծնոտային վիրաբույժ Ռաուերը: Նա հիմնեց ծնոտի վերականգնման համար բազկա-կրծքային մեթոդը: ԽՍՀՄ պլաստիկ վիրաբուժության և դիմա-ծնոտային վիրաբուժության հիմնադիրներից է հանդիսանում Ա.Ա. Լիմբերգը: Նա մշակեց տեղային հյուսվածքներով դեֆեկտների փակման համար մեթոդներ, հիմնվելով մաթեմատիկական տվյալների և լաթերի ձևերի վրա: Նրան է պատկանում Լիմբերգի ռոմբաձև լաթը:
  • 24. Ժամանակակից շրջան Այն սկիզբ է առնում 20-րդ դարի 60-ական թվականներից և շարունակվում մինչ այսօր: Այս շրջանում սկսում է զարգանալ գանգադիմային վիրաբուժությունը, որի հիմնադիրն է հանդիսանում ֆրանսիացի Փոլ Տեսիեն: Այս ամենին զուգահեռ սկսեց զարգանալ միկրոանոթային վիրաբուժությունը` Յակոբսոն, Բյունկե Ստենֆորդից: Յակոբսոնը 1960թ. Փոքր անոթներից թրոմբները հեռացնելու նպատակով ստեղծեց միկրովիրաբուժական սարքավորումները: 1960թ. Նա և նեյրովիրաբույժ Դոնահյուն a. Cerebri media –ից առաջին անգամ հեռացրեցին թարմ թրոմբ: Որոշ ժամանակ անց նրա կողմից առաջարկվեց կատարել անոթային բերանակցում ծայրը ծայրին սկզբունքով:
  • 25. Ժամանակակից շրջան 1963թ. Ճապոնիայում Կոմացու և Տամայի վիրաբույժները առաջին անգամ կատարեցին մարդու I մատի ռեպլանտացիա Ցեյսս մակնիշի հատուկ դիպլոսկոպի միջոցով: Այսպիսով միկրովիրաբուժությունը շատ կարճ ժամանակում կատարեց հսկայական թռիչք պլաստիկ վիրաբուժությունում 1960-1964: 60-ական թթ. Սկսեցին օգտագործել մեծ ճարպոնը փեղեքված մաշկային տրանսպլանտատների հետ սկալպի դեֆեկտները փակելու նպատակով: Մասնավորապես մեծ աշխատություններ է կատարել սրա մասին Բյունկեն:
  • 26. Ժամանակակից շրջան 1972թ. Կիյոնորի Հարիին փոխպատվաստեց քունքային մաշկա-փակեղային լաթ գլխի շրջանի դեֆեկտները փակելու նպատակով: 1973թ. Դանիելը և Թեյլորը <<Plastic & reconstructive surgery>> ամսագրում հրապարակեցին արդյունավետ կատարված կղզյակային լաթի միկրոանոթային բերանակցումներով փոխպատվաստման մասին: 1970-ականներին կրկին սկսեցին օգտագործել մկանային և մաշկա-մկանային լաթերը, մասնավորապես մեծ ներդրում ունեն ՄաքՔրոուն, Նահային, Մատհիսը:
  • 27. Ժամանակակից շրջան Աշխարհում առաջին հաջողված ալլոտրանսպլանտացի ան իրականացվել է 1998թ. Սեպտեմբերի 23ին Ժան Միշել Դյուբեռնարդի ղեկավարությամբ: Քլինտ Հալլամ, 48տ., ցիրկուլյար սղոցով նախաբազկի ս-մ/3 ամբողջական անդամահատում:
  • 28. Ժամանակակից շրջան Ամպուտացիայի ենթարկված առնանդամի ռեպլանտացիայի առաջին անհաջող փորձը նկարագրվում է դեռ 1929թ. Եհռիխի կողմից: Սակայն անդամահատված առնանդամի հաջողված առաջին միկրովիրաբուժական փորձը նկարագրվում է Ճապոնիայում 1976թ. Տամայի և Նակամուրայի կողմից: Աշխարհում առաջին անգամ դեմքի մասնակի ալլոտրանսպլանտացիա իրականացրել է կրկին Ժան Միշել Դյուբեռնարդը 2005թ. Նոյեմբերի 30 Ֆրանսիայի Լիոն քաղաքում:
  • 29.
  • 31. Ժամանակակից շրջան 1962թ. Կռոնինի և Գեռլոուի կողմից մշակվեցին սիլիկոնային իմպլանտները, որոնք կիրառվեցին կրծքագեղձի պլաստիկայի համար: 1984թ. Բեկերը մշակեց առաջին ներարկվող կամ լցվող իմպլանտը 1976թ. Հյուսվածքային էքսպանսիայի մասին առաջին անգամ զեկուցեց Ռադովանը, որի շնորհիվ հնարավոր դարձավ ստանալ մաշկային ավելցուկային հատված, այլ դեֆեկտները փակելու համար: