3. Որպես ընտրությամբ առարկա` լրագրությանը հատկացված է 3 դասաժամ, բայց այն գործել է ամբողջ օրվա ընթացքում: Լրագրությունը ազատ է եղել թե’ ժամանակի և թե’ տարածության մեջ:
4. /: Երեխաներն իրենք են իրենց գործի և ժամանակի տերը/ իհարկե` նախօրոք տեղեկացնելով կամ էլ համաձա յնեցնելով իր ենց անելիքի, ժամանակի և վայրի մասին/: վայր գործ ժամանակ
5. Այսօր լրագրողական աշխատանքով են զբաղվում ոչ միայն լրագրություն ընտրած երեխաները, այլ նրանք, ովքեր բան ունեն ասելու, պատմելու, ովքեր պրպտող են ու որոնող, ավքեր տիրապետում են կամ էլ ուզում են սովորել համակարգչային շատ ծրագրեր, մասնակցում են մեր դպրոցական կյանքին, ուրախանում դպրոցի հաջողություններով և, վերջապես, նրանք, ում հետաքրքրում է այսօրը` իր նորարություններով, պրոբլեմներով և հաղթանակներով: Դիանաներ /Զորյան, Հարությունյան/ Բաբայան Գայանե Խաչատրյան Սոնա
9. Լրագրողները ամեն օր ծանոթացել են կայքի նորություններին, արձագանքել իրեն հետաքրքրող նյութերին,հետևել կայքի փոփոխման աշխատանքներին: Ես չեմ կարող ասել`ընտրությամբ գործունեությո՞ւնը պահանջեց ՏՀՏ-ների լայն գործածություն /սա վերաբերում է բոլոր ընտրությամբ գործունեություններին/, թե՞ ՏՀՏ-ները /նրանց իմացությունն ու գործածությունը/ օգնեցին ավելի լայն ու բազմազան լրագրողական աշխատանք ծավալել, բայց որ ուսուցումը այս կիսամյակ դարձել էր հետաքրքիր, աշխույժ, դյուրըմբռնելի ու ինչու չէ` որակյալ, դա արդեն ակնհայտ է: Այդ են վկայում կիսամյակի ընթացքում ստեղծված տեսանյութերն ու ուսումնական նյութերը, ռադիոլուրերն ու տեսաֆիլմերը: