SlideShare a Scribd company logo
ԳԼՈՒԽ 3
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ
ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՈՒՄ
3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱ5ՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այս կաս այն կազմակերպությանը ծանոթանալու, այն մոտիկից ճանաչելու
համար ամենից առաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչքան և ինչպիսի ակտիվներ
ունի, որոնք են այդ ակտիվների առաջացման աղբյուրները: Նշված հարցերի
պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրել տփալ կազմակերպության
հաշվեկշիռը:
Հաշվապահական հաշվեկշիռը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի
ձախ մասը կոչվում է ակտիվ, իսկ աջ մասը պասիվ: Ակտիվում արտացոլվում են
կազմակերպության բոլոր ակտիվները' ըստ կազմի և տեղաբաշխման, իսկ
պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային նշանակման:
Հաշվեկշռում ակտիվները և ակտիվների գոյացման աղբյուրները
արտացոլվում են առանձին բաժիններով: Յուրաքանչյուր բաժին ընդգրկում է
ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին տեսակներ,
որոնք կոչվում են հաշվեկշռի հոդվածներ: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների
գումարների հանրագումարը միշտ հավասար է լինում հաշվեկշռի պասիվի
հոդվածների գումարների հանրագումարին: Այդ հավասարությունը հետևանք է այն
բանի, որ հաշվեկշռի և' ակտիվում, և' պասիվում արտացոլվում են նույն
կազմակերպության ակտիվները՝ ըստ տարբեր հատկանիշների, ակտիվում ըստ՞
կազմի և տեղաբաշխման, պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային
նշանակման:
Հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարակշռությունը
հաշվապահական հաշվառման առաջին և հիմնական պահանջներից մեկն է:
Հաշվապահական հաշվառման հետագա բոլոր աշխատանքները հիմնվում են այդ
հավասարության վրա:
Այսպիսով, հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների
ընդհանրացված արտացոլման մի եղանակ է երկու խմբավորումներով, ըստ այդ
ւսկտիվների կազմի և տեղաբաշխման և ըստ դրանց գոյացման աղբյուրների ու
նպատակային նշանակման, որոշ ժամանակի դրությամբ, դրամական
արտահայտությամբ:
Հաշվեկշռի ակտիվը և պասիվը բաժանվում են առանձին բաժինների:
Հաշվեկշիռը ըստ բաժինների ունի հետևյալ կառուցվածքը.
30
ԱԿՏԻՎ ՊԱՍԻՎ
1-ին բաժին
Ոչ ընթացիկ ակտիվներ
2-րդ բաժին
Ընթացիկ ակտիվներ
3-րդ բաժին
Սեփական կապիտալ
4-րդ բաժին
Ոչ ընթացիկ պարտավորություններ
5-րդ բաժին
Ընթացիկ պարտավորություններ
ՀԱՇՎԵԿՇԻՌ ՀԱՇՎԵԿՇԻՌ
Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.1 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՌՒՑՎԱ5ՔԸ
Ոչ ընթացիկ ակտիվների մեջ ներառվում են. հիմնական միջոցները,
ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական
ակտիվները, ֆինանսական ակտիվները և այլ ոչ ընթացիկ ակտիվները:
Ընթացիկ ակտիվներ են համարվում, նյութերը, արագամաշ առարկաները,
անավարտ արտադրությունը, արտադրանքը, ապրանքները, առևտրական
դեբիտորական պարտքերը, ընթացիկ ֆինանսական ներդրումները, դրամական
միջոցները և այլ ընթացիկ ակտիվները:
Սեփական կապիտալ բաժնում ներառվում են. կանոնադրական կապիտալը,
էմիսիոն եկամուտը, կուտակված շահույթը, պահուստները և այլն:
Ոչ ընթացիկ պարտավորություններ բաժնում արտացոլվում են.
երկարաժամկետ բանկային վարկերը և փոխառությունները, երկարաժամկետ
պարտավորությունները ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված
հարկային պարտավորությունները և այլ ոչ ընթացիկ պարտավորությունները:
Ընթացիկ պարտավորությունների մեջ ներառվում են. կարճաժամկետ
բանկային վարկերը, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների
ընթացիկ մասը, առևտրական կրեդիտորական պարտքերը, ստացված ընթացիկ
կանխավճարները, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը բյուջեին,
կարճաժամկետ կրեդիտորական պարտքը պարտադիր սոցիալական
ապահովագրության գծով, պւսրտավորություններն անձնակազմին' աշխատանքի
վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը հիմնադիրներին
և այլ ընթացիկ պարտավորությունները:
Ներկայացնենք հաշվապահական հաշվեկշռի հետևյալ պարզեցված և
կրճատված օրինակը (աղյուսակ 3.1):
Փորձենք ուսումնասիրել այս հաշվեկշիռը և դրա միջոցով ծանոթանալ
կազմակերպության ակտիվների դասավորմանն ու դրանց գոյացման աղբյուրներին:
Կազմակերպությունն ունի ակտիվների գոյացման աղբյուրներ 16.500.000
դրամ ընդհանուր գումարով և բնականաբար, նույնքան էլ ակտիվներ:
Ակտիվների գոյացման աղբյուրների ընդհանուր գումարից 9.000.000 դրամը
սեփական է, իսկ մնացած 7.500.000 դրամը ներգրավված է, այսինքն' փոխառու է:
Փոխառղւ աղբյուրներից 1.500.000 դրամը երկարաժամկետ պարտավորություններ
են, իսկ մնացած 6.000.000 դրամը կարճաժամկետ պարտավորություններ:
/*•;
31
ԱՂՅՈՒՍԱԿ 3.1
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
առ 31-ը դեկտեմբերի 2007 թ.
հագար ղուս մ
Ակտիվները
ոստ կացմի U տեոաբա;խման
Գումարը Ակտիվները ըստ գոյացման
ւսոբւուոնեոի և ն?անակման
Գումարը
1. Ոչ ընթացիկ ակտիվներ
Հիմնական միջոցներ
Ոչ նյութական ակտիվներ
5000
2000
3. Սեփական կապիտալ
Կանոնադրական (բաժնեհավաք)
կապիտալի զուտ գումար
Կուտակված շահույթ
7500
1500
Այլ ոչ ընթացիկ ֆինանսական
ակտիվներ
1000 Ընդամենը սեփական կապիտալ 9000
Ընդամենը ոչ ընթացիկ
ակտիվներ
8000 4. Ոչ ընթացիկ
պարտավորություններ
Երկարաժամկետ բանկային վարկեր և
1000
2. Ընթացիկ ակտիվներ
Նյութեր
Անավարտ արտադրություն
1500
2000
փոխառություններ
Հետաձգված հարկային
պարտավորություններ 500
Արտադրանք 2500 Ընդամենը ոչ ընթացիկ
պարտավորություններ 1500
Դեբիտորակւսն
պւսրսոքեր 500
5. Ընթացիկ պարտավորություններ
վաճառքների գծով Կարճաժամկետ բանկային վարկեր
2000
Դրամական միջոցներ 2000 Կրեդիտորական պարտքեր գնումների
գծով
Կարճաժամկետ կրեդիտորական
պարտքեր բյուջեին
1800
400
Ընդամենը ընթացիկ
ակտիվներ
8500 Կրեդիտորական պարտքեր
աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների 1200
գծով
Կարճաժամկետ կրեդիտորական
պարտք մասնակիցներին
(հիմնադիրներին)
600
Ընդամենը ընթացիկ
աաոտաԱոոութւուննեո
6000
ՀԱՇՎԵԿՇԻՌ 16500 ՀԱՇՎԵԿՇԻՌ 16500
Կարճաժամկետ պարտավորություններից 2.000.000 դրամը բանկային
կարճաժամկետ վարկերն են, իսկ 1.800.000 դրամը առևտրական կրեդիտորական
պարտքն է, որը մատակարարներից ստացված նյութերի դիմաց առաջացած
պարտքի գումարն է:
Սա հաշվեկշռի պարզ ընթերցումն է: Ավելի խորն ուսումնասիրելով
ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների տեղաբաշխումը և այն համեմատելով
նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալների հետ կարող ենք կարևոր
եզրակացությունների հանգել տվյալ կազմակերպության տնտեսական ու
ֆինանսական դրության, նրա եկամտաբերության, վճարունակության և այլ
ցուցանիշների մասին, որոնք բացառիկ կարևոր նշանակություն ունեն
32
կազմակերպության տնտեսական գործունեությունը կազմակերպելու, վերահսկելու
և կառսւվարելու գործում:
3.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐօԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արդեն նշել ենք, որ հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների և դրանց
գոյացման աղբյուրների արժեքը արտացոլում է որոշակի ժամանակի դրությամբ:
Սակայն այդ ակտիվները անշարժ վիճակում չեն, այլ տնտեսական գործունեության
գործընթացում կատարվող բազմաթիվ և բազմապիսի գործառնությունների
հետևանքով անընդհատ փոփոխվում են: Կատարված գործառնությունները
փոփոխություններ են առաջացնում ակտիվների, սեփական կապիտալի,
պարտավորությունների կազմում, այսինքն հաշվեկշռի ակտիվի և պասիվի
հոդվածներում: Այդ փոփոխությունները բաժանվում են չորս տիպի
1. Ակտիվսւյին փոփոխություններ:
2. Ակտիվա-պասիվային փոփոխություններ ավելացումով:
3. Ակտիվա-պասիվային փոփոխություններ նվազեցումով:
4. Պասիվային փոփոխություններ:
Ինչպիսի գործառնություն էլ կատարվի կազմակերպությունում, հաշվեկշռում
առաջացնում է թվարկված չորս տիպի փոփոխություններից որևէ մեկը: Նշվածը
ցույց տանք' կազմելով մի շարք գործառնություններ և հաշվարկելով դրանց
ազդեցությունը աղյուսակ 3.1-ում ներկայացված հաշվեկշռի տվյալների վրա:
1. Ենթադրենք կազմակերպությունը կանխիկ գումարով գնել է 1.150.000
դրամի նյութեր: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական
միջոցներ» հոդվածում գումարը կնվազի 1.150.000 դրամով և կկազմի 850.000
(2.000.000-1.150.000) դրամ, իսկ հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում գումարը
կավելանա և կկազմի 2.650.000 (1.500.000+1.150.000) դրամ: Արդյունքում
հաշվեկշռի ակտիվի հանրագումարը չի փոխվի, հետևաբար ակտիվի և պասիվի
հանրագումարների հավասարակշռությունը չի խախտվի:
2. Կազմակերպության պահեստից 200.000 դրամի նյութեր բաց են թողնվել
արտադրությանը: Այս գործառնության հետևանքով կազմակերպության հաշվեկշռի
«Նյութեր» հոդվածում գումարը կնվազի 200.000 դրամով և կկազմի 2.450.000
(2.650.000-200.000) դրամ, իսկ «Անավարտ արտադրություն» հոդվածում գումարը
կավելանա նույն չափով և կկազմի 2.200.000 (2.000.000+200.000) դրամ: Այս
դեպքում ևս հաշվեկշռի երկու կողմերի հանրագումարները մնում են անփոփոխ,
հետևաբար պահպանվում է դրանց հավասարակշռությունը:
3. Կազմակերպությունը դեբիտորներից ստացել է 150.000 դրամ: Այս
գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական միջոցներ» հոդվածում
գումարը կավելանա և կկազմի 1.000.000 (850.000 + 150.000) դրամ, իսկ հաշվեկշռի
«Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հոդվածում գումարը կնվազի և
կկազմի 350.000 (500.000 - 150.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի
հավասարակշռությունը չի խախտվի:
/ Բերված երեք օրինակները փոփոխություններ էին առաջացնում միայն
հաշվեկշռի ակտիվում, ընդ որում միշտ ակտիվի մի հոդվածում գումարը
V
33
ավելանում էր, իսկ մյուսում նվազում էր նույն չափով: Այս տիպի
գործառնությունները կոչվում են ակտիվսւյին գործառնություններ:
Գործնւսկանում կատարվում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք
փոփոխություններ են առաջացնում հաշվեկշռի և՜ ակտիվի, և պասիվի
հոդվածներում: Երկուսում էլ գումարները ավելանում են: Շարունակենք բերել
օրինակներ:
4. Կազմակերպությունը բանկից ստացել է 2.000.000 դրամի կարճաժամկետ
վարկ:
Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական
միջոցներ» հոդվածում գումարը կավելանա և կկազմի 3.000.000 (1.000.000 +
2.000.000) դրամ, իսկ պասիվի «Կարճաժամկետ բանկային վարկեր» հոդվածում
կավելանա կազմակերպության պարտքը բանկին կարճաժամկետ վարկերի գծով և
կկազմի 4.000.000 (2.000.000 + 2.000.000) դրամ: Հաշվեկշռի և ակտիվի, և' պասիվի
հանրագումարները կավելանան միևնույն չափով, հետևաբար հաշվեկշռի
հավասարակշռությունը չի խախտվի:
5. Կազմակերպությունը մատակարարներից ստացել է 1.000.000 դրամի
նյութեր և պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում: Այս գործառնության
հետևանքով հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում կավելանա նյութերի արժեքը և
կկազմի 3.450.000 (2.450.000 + 1000.000) դրամ, իսկ հաշվեկշռի պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կավելանա կազմակեր­
պության կրեդիտորական պարտքի գումարը և կկազմի 2.800.000 (1.800.000 +
1.000.000) դրամ, հետևաբար այս գործառնության հետևանքով չնայած հաշվեկշռի
ակտիվի և պասիվի հանրագումարները ավելանում են, սակայն դրանց
հավասարակշռությունը չի խախտվում:
Կատարված գործառնությունների հետևանքով հաշվեկշռում առաջանում են
նաև ակտիվա-պասիվւսյին փոփոխություններ նվազեցման ուղղությամբ:
6. Կազմակերպությունը փոխանցել է մատակարարներին (նրանց հանդեպ
ունեցած պարտքի մի մասը մարելու համար) 1500.000 դրամ: Այս գործառնության
հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը
կնվազի և կկազմի 1.500.000 (3.000.000 - 1.500.000) դրամ, իսկ պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի կազմակեր­
պության պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 1.300.000 (2.800.000 -
1.500.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի հավասարակշռությունը այս
դեպքում նորից չի խախտվի, չնայած երկու կողմերում էլ գումարները կնվազեն:
7. Կազմակերպությունը իր անձնակազմին վճարել է 800.000 դրամ
աշխատավարձ:
Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կրեդիտորական
պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ
հատուցումների գծով» հոդվածում կնվազի կազմակերպության պարտքի գումարը և
կկազմի 400.000 (1.200.000 - 800.000) դրամ, իսկ հաշվեկշռի ակտիվի «Դրամական
միջոցներ» հոդվածում կնվազի դրամական միջոցների գումարը և կկազմի 700.000
(1.500.000 - 800.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի երկու
կողմերում գումարները կնվազեն, սակայն կմնան իրար հավասարակշռված:
Գործնականում հանդիպում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք
փոփոխություններ են առաջացնում միայն հաշվեկշռի պասիվում: Այդ տիպի
փոփոխությունները կոչվում են պասիվային փոփոխություններ:
34
ԱՂՅՈՒՍԱԿ 3.2
Տնտեսական գործառնությունների առաջացրած փոփոխությունները
հաշվեկշռում
՜_____________________ • Հազարդրամ
Ակտիվի հոդվածի անվանումը
Մնացորդը
31.12.07
I Գործառ­
նության
համարը
Փոփոխու­
թյունները
Նոր
մնացորդ
31,01.08
1. Հիմնական միջոցներ 5000 — — 5000
2. Ոչ նյութական ակտիվներ 2000 — — 2000
3. Այէ ոչ ընթացիկ Ֆինանսական
ակտիվներ
1000 — 1000
1500 1 +1150
4. Նյութեր 2 -200
5 +1000 3450
5. Անավարտ արտադրություն 2000 2 +200 2200
6. Արտադրանք 2500 — — 2500
7. Դեբիտորական պարտքեր 500 3 -150 350
2000 1 -1150
3 +150
8. Դրամական միջոցներ 4 +2000
6 -1500
7 -800 700
Հաշվեկշիռ 16500 17200
Պասիվի հոդվածի անվանումը
Սնացորդը
31.12.07
Գործառ­
նության
համարը
Փոփոխու­
թյունները
Նոր
մնացորդ
31.01.08
1. Կանոնադրական (բաժնեհավաք)
կապիտալ 7500 — ■ • — 7500
2. Կուտակված շահույթ 1500 — 1500
3. Երկարաժամկետ բանկային վարկեր
և փոխառություններ 1000 — — 1000
4. Հետաձգված հարկային պար-
տավորություններ 500 — ՜ — 500
5.Giitfiliillthfj I н t inKi ւ irh ւ irfl ibi ո itninliHn
2000 4 +2000
Ւ-սւսէ|այ|ւս цшришишицииI цшрцир
Ց +1000 5000
1800 5 +1000
6. Կրեդիտորական պարտքեր
գնումների գծով 6 - 1500
8 -1000 300
v՝ Կարճաժամկետ կրեդիտորական
պարտք բյուջեին 400 Ց +200 600
35
8.
Կրեդիտորական պարտքեր
աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճ, հատուցումների գծով
1200 7 -800
9 -200 200
9.
Կարճ. կրեդիտորական պարտք
մասնակիցներին (հիմնադիրներին) 600 — 600
Հաշվեկշիռ 16500 17200
8. Կազմակերպության մատակարարների հանդեպ ունեցած պարտքի մի
մասը մարվել է կարճաժամկետ բանկային վարկերի հաշվին' 1.000.000 դրամ: Այս
գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կարճաժամկետ բանկային
վարկեր» հոդվածում կավելանա կազմակերպության պարտքի գումարը վարկերի
գծով և կկազմի 5.000.000 (4.000.000 + 1.000.000) դրամ, իսկ պասիվի
«Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի
կազմակերպության պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 300.000
(1,300.000 - 1.000.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի
հավասարակշռությունը այս գործառնությունից հետո նույնպես չի խախտվի:
9. Անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձից կատարվել է
եկամտահարկի գումարի պահում' 200.000 դրամ, որը պետք է փոխանցվի
պետական բյուջե: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի
«Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հոդվածում
կազմակերպության պարտքի գումարը ավելանում է և կազմում 600.000 (400.000 +
200.000) դրամ, միևնույն ժամանակ անձնակազմի հանդեպ պարտքը նվազում և
կազմում է 200.000 (400.000 -200.000) դրամ: Հաշվեկշռի հավասարակշռությունը
նորից չի խախտվի:
Նշված չորս տիպի փոփոխություններից հետո, ինչպես հիմնավորեցինք *
բերված օրինակներում, հաշվեկշռի ակտիվի և պասիվի հոդվածների
հանրագումարները միշտ մնում են իրար հավասար, այսինքն' հաշվեկշռի
հավասարակշռությունը կատարված ցանկացած տիպի ւիոփոխությունների
դեպքում չի խախտվում:
Կատարված գործառնությունների առաջացրած փոփոխությունները
արտացոլենք 2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմված հաշվեկշռում
(աղյուսակ 3.1), հետևյալ աղյուսակի միջոցով (աղյուսակ 3.2): Աղյուսակի
տվյալներից երևում է, որ կատարված ինը գործառնությունների առաջացրած
փոփոխությունները հաշվեկշռում արտացոլելուց հետո, չնայած հաշվեկշռի
ակտիվի և պասիվի հանրագումարները փոխվել են, բայց մնացել են իրար
հավասար:
3.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Կազմակերպությունները գործողության մեջ դնելով իրենց տրամադրության
տակ գտնվող ակտիվները ծավալում են տնտեսական գործունեություն:
Տնտեսական գործունեության գործընթացում նրանք կատարում Են բազմաթիվ և
բազմապիսի գործառնություններ: Այդ գործառնությունները կազմակերպության
ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կազմում
36
առաջացնում են փոփոխություններ: Այդ փոփոխությունների հաշվառումը և
արտացոլումը համարվում է հաշվապահական հաշվառման կարևորագույն խնդիրը:
Յուրաքանչյուր գործառնություն հաշվեկշռում առաջ է բերում երկակի
փոփոխություն կամ ակտիվում, կամ պասիվում, կամ հաշվեկշռի երկու կողմերում
միաժամանակ ավելացման կամ նվազման ուղղությամբ: Անիմաստ կլիներ
հաշվեկշռի ակտիվում և պասիվում տեղի ունեցած յուրաքանչյուր փոփոխությունից
հետո նոր հաշվեկշիռ կազմելը: Դա բավականին կծանրաբեռներ հաշվապահական
հաշվառման աշխատանքները և հնարավորություն չէր տա արտացոլելու
հաշվեկշռի ակտիվի և պասիվի շարունակական փոփոխությունները, քանի որ
հաշվեկշիռը արտացոլում է ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների կայուն
դրությունը, այլ ոչ թե դրանց շարժը: Այս խնդիրը լուծվում է հաշվապահական
հաշվառմւ"ն հաշիվների համակարգի օգնությամբ:
Հաշվապահական հաշիվը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի
կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում հաշվի
գումարի նվազեցումը: Հաշվեկշռի ակտիվի և պասիվի յուրաքանչյուր հոդվածի
համար բացվում է են մեկ կամ մի քանի հաշիվներ, և հոդվածի բոլոր
փոփոխությունները գրանցվում են այդ հաշվում (հաշիվներում): Հաշվի ձախ կողմը
կոչվում է Դեբետ, կամ կրճատ Դտ, իսկ աջ մասը Կրեդիտ, կամ կրճատ Կտ:
Հաշվապահական հաշվի կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ
գծապատկերի տեսքով.
Հաշվի անվանումը
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.2. ՍԻՆԹԵՏԻԿ ՀԱՇՎԻ ԿԱՌՈՒՑՎԱ6ՔԸ
Հաշվապահական հաշիվները բաժանվում են երկու խմբի' ակտիվային և
պասիվային: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների համար բացված հաշիվները կոչվում
են ակտիվային, իսկ պասիվի հոդվածների համար բացված հաշիվները
պասիվային հաշիվներ: Հաշիվների բաժանումը ակտիվայինի և պասիվայինի շատ
կարևոր է, քանի որ դրանց դեբետի և կրեդիտի նշանակությունը տարբեր է, որի
հետևանքով տարբեր են նաև դրանցում գրանցումների կատարման կանոնները:
Ակտիվային հաշիվներում գրանցումների կատարման կարգը ցույց տանք
գծապատկերով:
Ակտիվային հաշիվ
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
1
Ակտիվի հոդվածի գումարը որպես
սկզբնական մնացորդ
Ակտիվների ավելացումներ
Ակտիվների վերջնական մնացորդը
ՃՅ)=ճ11+,ա-(4)_______________
4. Ակտիվների նվազեցումները
Գ6ԱՊԱՏԿԵՐ 3.3. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԱԿՏԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ
37
Ակտիվային հաշիվները փակվում են, եթե դրանց դեբետի սկզբնական
մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում է կրեդիտի
նվազեցման գումարին:
Ներկայացնենք պասիվային հւսշիվներում գրանցումների կատարման կարգը:
Պասիվային հաշիվ
ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ
4. Պասիվի նվազեցումները 1. Պասիվի հոդվածի գումարը
որպես սկզբնական մնացորդ
2. Պասիվի ավելացումները
3.Պասիվի վերջնական մնացորդը'
(3) = (1) + (2) — (4)
Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.4. ԳՐԱՆ8ՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՍԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ
Պասիվային հաշիվները նույնպես կարոդ են փակվել, եթե դրանց կրեդիտի
սկզբնական մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում Է
նվազեցման գումարին, որը արտացոլվում է հաշվի դեբետային մասում:
Հաշվապահական ընթացիկ հաշվառման ամբողջ համակարգում բացառիկ
կարևոր նշանակություն ունի այն հարցի ճիշտ որոշումը, թե այս կամ այն
տնտեսական գործառնության առաջացրած փոփոխությունը որ հաշվի դեբետում և
որ հաշվի կրեդիտում պետք Է գրանցվի: Այդ որոշումը կայացնում են
հաշվապահության պատասխանատու աշխատողները: Որոշումը ճիշտ կայացնելու
համար պետք Է ճիշտ պատասխանել հետևյալ հարցերին.
1. Որ հաշիվներն են փոփոխության ենթարկվել տվյալ գործառնության
հետևանքով,
2. Ինչպիսի հաշիվներ են դրանք, ակտիվային, թե պասիվային,
3. Որ հաշվում ինչ փոփոխություն է կատարվել, ավելացում, թե նվազեցում:
Պատասխանելով այս երեք հարցերին և առաջնորդվելով ակտիվային և
պասիվային հաշիվներում գրանցումներ կատարելու կանոններով, հեշտությամբ
կարելի Է որոշել, թե կատարված գործառնության գումարը որ հաշվի դեբետում և որ
հաշվի կրեդիտում պետք Է գրանցել: Բերենք գործառնությունների մի քանի
օրինակներ.
1. Դեբիտորները իրենց պարտքը մարելու համար կազմակերպությանը
փոխանցել են 100.000 դրամ:
Այս գործառնության հետևանքով փոփոխության են ենթարկվում ակտիվային
երկու հաշիվներ' «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»և «Հաշվարկային
հաշիվ»: «Հաշվարկային հաշիվ» հաշվում գումարն ավելացել Է, իսկ
«Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվում գումարը' նվազել:
Հետևաբար կատարված գործառնության գումարը պետք Է գրանցել «Հաշվարկային
հաշիվ» հաշվի դեբետում և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվի
կրեդիտում:
2. Հաշվարկային հաշվից մատակարարներին, նրանց հանդեպ ունեցած
պարտքի դիմաց փոխանցվել Է 200.000 դրամ:
Այս գործառնությունը հաշվեկշռում առաջացնում Է ակտիվա-պասիվային
փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները նվազում են
38
ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում և պասիվի «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հոդվածում: Հետևաբար գործառնության գումարը
պետք է գրանցել «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում:
3. Կազմակերպության դրամարկղից անձնակազմին վճարվել է 500.000 դրամ
աշխատավարձ:
Այս գործառնությունը նույնպես հաշվեկշռում առաջացնում է ակտիվա-
պասիվային փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները
փոխվում են ակտիվային «Դրամարկղ» հաշվում և և «Կրեդիտորական պարտքեր
աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
պասիվային հաշվում: Հետևաբար, գործառնության գումարը պետք է գրանցել
«Դրամարկղ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և
աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում:
4. Մատակարարներից ստացվել և պահեստ են մուտքագրվել 300.000 դրամի
նյութեր, գումարը պետք է վճարվի 30 օրվա ընթացքում: Այս գործառնությունը
հաշվեկշռում առաջացնում է ակտիվապասիվային փոփոխություն, որի հետևանքով
գումարները փոխվում են «Նյութեր» ակտիվային հաշվում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» պասիվային հաշվում: Հետևաբար գործառնության
գումարը պետք է գրանցել «Նյութեր» հաշվի դեբետում և «Կրեդիտորական
պարտքեր գնումների գծով» հաշվի կրեդիտում:
5. Բանկի կարճաժամկետ վարկերի հաշվին մարվել է կազմակերպության
առևտրական կրեդիտորական պարտքի գումարի մի մասը 300.000 դրամ: Այս
գործառնությունը հաշվեկշռում առաջացնում է պասիվային փոփոխություն:
Գումարները փոխվում են «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվում և
«Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվում: Առաջինում պարտքի գումարը
նվազում է, իսկ երկրորդում ավելանում: Հետևաբար գործառնության գումարը
պետք է գրանցել «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում և
«Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտում:
3.4. ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ
Դիտարկված բոլոր օրինակներում յուրաքանչյուր գործառնության գումար
միաժամանակ գրանցվում էր երկու հաշիվներում, ընդ որում մի հաշվի դեբետում և
մի ուրիշ հաշվի կրեդիտում: Հաշիվների միջև առաջացած այդպիսի կապը կոչվում է
հաշիվների թղթակցություն, իսկ հաշիվները թղթակցող: Տնտեսական
գործառնության դեբետագրվող և կրեդիտագրվող հաշիվների և գումարի նշումը
անվանում են հաշվապահական ձևակերպում: Կատարված գործառնության
գումարը մի հաշվի դեբետում և մեկ այլ հաշվի կրեդիտում գրանցելը ոչ թե
պատահականություն է, այլ օրինաչափություն: Դա հետևանք է այն բանի, որ
ակտիվները հաշվեկշռում արտացոլվում են երկակի ձևով, ըստ կազմի և
տեղաբաշխման և ըստ գոյացման աղբյուրների և նշանակման, ինչպես նաև ըստ
այն բանի, որ հաշիվներում գրանցումները կատարվում են սահմանված
կանոններով: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս կարգը կոչվում է
կրկնակի գրանցման Եղանակ, որը բացառիկ կարևոր նշանակություն ունի
տնտեսական գործառնությունները ընթացիկ հաշվառման մեջ արտացոլելու
համար: Կրկնակի գրանցման եղանակն ունի երկու կարևոր նշանակություն
ճանաչողական և ստուգողական: ճանաչողական նշանակությունն այն է, որ
ծանոթանալով համապատասխան հաշիվներում կատարված գրանցումներին
կարողանում ենք կռահել, թե ինչ գործառնություն է կատարվել: Օրինակ' 100.000
39
դրամ գրանցված է «Հիմնական արտադրություն» հաշվի դեբետում և «Նյութեր»
հաշվի կրեդիտում: Այստեղից կհասկանանք, որ գործառնությունն ունեցել է
հետևյալ բովանդակությունը, պահեստից արտադրություն բաց են թողնվել 100,000
դրամի նյութեր: Բերենք մի օրինակ ևս.
Ենթադրենք գործառնության գումարը գրանցվել է «Դրամարկղ» հաշվի
կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների
այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում 500,000 դրամ:
Կարդալով այս գրանցումը կռահում ենք, որ կազմակերպության դրամարկղից
անձնակազմին աշխատավարձ է վճարվել: Կրկնակի գրանցման ստուգողական
նշանակությանը կանդրադառնանք շրջանառության տեղեկագիրը
ուսումնասիրելիս: Կրկնակի գրանցման եղանակը հաշվապահական հաշվառման
մեջ օգտագործվում է 500 տարուց ավելի և հաշվապահական հաշվառման մեթոդի
կարևորագույն տարրերից է:
3.5. ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
ԱՌԱՋԱՏԱՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Ակտիվային և պասիվային հաշիվներում սկզբնական մնացորդների,
գործառնությունների առաջացրած փոփոխությունների գրանցման և վերջնական
մնացորդների հաշվարկման կարգը ցույց տանք մեկ ակտիվային և մեկ պասիվային
հաշվի օրինակով:
ԱՂՅՈՒՍԱԿ 3.3
Ակտիվային հաշիվ
«Հաշվարկային հաշիվ»
Դեբետ Կ|ւեդիտ
Թվականը
Ձևակերպ­
ման
hmriiiinn
Բովանդակությունը
Գումարը
Թվականը
3՜ си
.5՜ о §*
J1!си
Բովանդակությունը
Գումարը
Մնացորդը 1.01 1 Դրամարկղիս 1.150.000
առ 1-ր հունվարի 1.900.000
3.01 3 Դեբիտորներից 150.000 5.01 6 Մատակարարներին 1.500.000
4.01 4 Բանկից կարճա­ 2.000.000
ժամկետ վարկ
Շրջանառությունը 2.150.000 Շրջանառությունը 2.650.000
Մնացորդը
առ 31-ո հունվարի 1.400.000
Բերված ակտիվային հաշվի օրինակում դեբետի «Թվականը» սյունակում
նշվում է կատարված գործառնության թվականը, հաջորդ սյունակում կատարված
գործառնության հերթական համարը, «Բովանդակությունը» սյունակում նշվում է
ակտիվային հաշվի հետ թղթակցող հաշվի անվանումը: Նույն կարգով լրացվում է
նաև հաշվի կրեդիտային մասը: Ակտիվային հաշվի սկզբնական մնացորդը վերցվում
է նախորդ ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեկշռի ակտիվի
համապատասխան հոդվածից (ընդ որում' հաշվեկշռի որոշ հոդվածների համար
կարող են բացվել մի շարք հաշիվներ, օրինակ «Դրամական միջոցներ» հոդվածի
համար բաց են արվում «Դրամարկղ», «Հաշվարկային հաշիվ», «Արտարժութային
40
հաշիվ» հաշիվները) և գրանցվում է հաշվի դեբետում: Հաշվի մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի վերջի դրությամբ որոշելու համար նախ որոշվում է հաշվի
դեբետում ավելացումների հանրագումարը, որը կոչվում է դեբետային
շրջանառության գումար: Հետո որոշվում է կրեդիտում նվազեցումների
հանրագումարը, որը կոչվում է կրեդիտային շրջանառության գումար: Որից հետո
սկզբնական մնացորդին ավելացվում է դեբետային շրջանառության գումարը և
հանվում կրեդիտային շրջանառության գումարը: Ստացված թիվը գրանցվում է
հաշվի դեբետում: Մեր օրինակում այդ գործողությունը կատարվել է հետևյալ կերպ.
1.900.000 + 2.150.000 - 2.650.000 = 1.400.000:
ԱՂՅՈՒՍԱԿ 3.4
Պասիվային հաշիվ
«Կրեդիտորական պարտքեր Սնումների □ ծով»
Դեբետ Կրեդիտ
Թվականը
0
1
f 3
IICi JZ
Բովանդակությունը
Գումարը
Թվականը
Ձևակերպման
համարը
Բովանդակությունը
Գումարը
7.01
8.01
6
8
Հաշվարկային
հաշվից
Կարճաժամկետ
Աարկերից
1.500.000
1.000.000
Մնացորդը
առ 1-ը հունվարի 1.800.000
5.01 5 Նյութերի ստացում 1.000.000
Շր9անառութւունո 2.500.000 Շր9անառութ]ունո 1.000.000
Մնացորդը
առ 31-ր հունԱաոհ 300.000
Բերված պասիվային հաշվի օրինակում կրեդիտային կողմի «Թվականը»
սյունակում նշվում է կատարված գործառնության թվականը, հաջորդ սյունակում
կատարված գործառնության հերթական համարը, «Բովանդակությունը»
սյունակում դեբետագրվող հաշվի անվանումը: Նույն կարգով լրացվում է նաև
հաշվի դեբետային կողմը: Պասիվային հաշվի սկզբնական մնացորդը վերցվում է
նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշռի պասիվի համապատասխան
հոդվածից և գրանցվում է հաշվի կրեդիտում: Հաշվի վերջնական մնացորդը
որոշելու համար նախ որոշվում են հաշվի կրեդիտային և դեբետային
շրջանառությունների գումարները, որից հետո կրեդիտային սկզբնական
մնացորդին գումարվում է կրեդիտային շրջանառության գումարը և հանվում
դեբետային շրջանառության գումարը, ստացված թիվը գրանցվում Է հաշվի
կրեդիտում: Մեր օրինակում այդ գործողությունը կատարվել Է հետևյալ կերպ.
1.800.000 + 1.000.000 - 2.500.000 = 300.000:
Բերված հաշիվներում գրանցված սկզբնական մնացորդները վերցված են
դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմված հաշվեկշռից (պարագրաֆ 3.1), իսկ
գործառնությունների առաջացրած փոփոխությունները տնտեսական
գործառնությունների հետևանքով հաշվեկշռում տեղի ունեցած փոփոխությունների
վերաբերյալ բերված օրինակներից (պարագրաֆ 3.2):
41

More Related Content

What's hot

Aula 5 aprendizagem_organizacional
Aula 5 aprendizagem_organizacionalAula 5 aprendizagem_organizacional
Aula 5 aprendizagem_organizacional
Carlos Alves
 
会計の基礎について
会計の基礎について会計の基礎について
会計の基礎について
e-uru
 
Aula 4 - Financeira - Formas de Tributação
Aula 4 - Financeira - Formas de  TributaçãoAula 4 - Financeira - Formas de  Tributação
Aula 4 - Financeira - Formas de Tributação
MestredaContabilidade
 
Amostra rotinas financeiras
Amostra rotinas financeirasAmostra rotinas financeiras
Amostra rotinas financeiras
Wellington Silva
 
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídiaBrasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
Macroplan
 
Gestão orçamental
Gestão orçamentalGestão orçamental
Gestão orçamental
Universidade Pedagogica
 
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
Garik Yenokyan
 
Contabilidade comercial
Contabilidade comercialContabilidade comercial
Contabilidade comercial
Luciano Cavalcante
 
Planejamento Estratégico
Planejamento EstratégicoPlanejamento Estratégico
Planejamento Estratégico
Pietri Erivaldo
 
Habilidades do administrador slides
Habilidades do administrador   slidesHabilidades do administrador   slides
Habilidades do administrador slides
Vanessa
 
Finance Team
Finance TeamFinance Team
Finance Team
rainie20
 
BSC - Balanced Scorecard
BSC - Balanced ScorecardBSC - Balanced Scorecard
BSC - Balanced Scorecard
Tajra Assessoria Educacional Ltda
 
Novas Tendências - Learning Organizations
Novas Tendências - Learning OrganizationsNovas Tendências - Learning Organizations
Novas Tendências - Learning Organizations
Ines Loureiro
 
Direção Segundo Chiavenato
Direção Segundo Chiavenato Direção Segundo Chiavenato
Direção Segundo Chiavenato
E. AQUINO
 
Contabilidade avançada
Contabilidade avançadaContabilidade avançada
Contabilidade avançada
Ellen Cristina de Matos
 
Contabilidade comercial completo diagramado
Contabilidade comercial completo diagramadoContabilidade comercial completo diagramado
Contabilidade comercial completo diagramado
WILLYAM DA SILVA COSTA
 
Gestão Financeira
Gestão FinanceiraGestão Financeira
Gestão Financeira
Cadernos PPT
 
Custeio por processos
Custeio por processosCusteio por processos
Custeio por processos
Felipe Da Silveira
 
Tributação lucro real lucro presumido simples nacional
Tributação lucro real lucro presumido simples nacionalTributação lucro real lucro presumido simples nacional
Tributação lucro real lucro presumido simples nacional
Glauco Corrêa de Queiróz
 
Contabilidade Geral
Contabilidade GeralContabilidade Geral
Contabilidade Geral
Superprovas Software
 

What's hot (20)

Aula 5 aprendizagem_organizacional
Aula 5 aprendizagem_organizacionalAula 5 aprendizagem_organizacional
Aula 5 aprendizagem_organizacional
 
会計の基礎について
会計の基礎について会計の基礎について
会計の基礎について
 
Aula 4 - Financeira - Formas de Tributação
Aula 4 - Financeira - Formas de  TributaçãoAula 4 - Financeira - Formas de  Tributação
Aula 4 - Financeira - Formas de Tributação
 
Amostra rotinas financeiras
Amostra rotinas financeirasAmostra rotinas financeiras
Amostra rotinas financeiras
 
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídiaBrasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
Brasil 2022: Tendências, cenários e insights para o setor de mídia
 
Gestão orçamental
Gestão orçamentalGestão orçamental
Gestão orçamental
 
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
ԳԼՈՒԽ 13. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 13.1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈ...
 
Contabilidade comercial
Contabilidade comercialContabilidade comercial
Contabilidade comercial
 
Planejamento Estratégico
Planejamento EstratégicoPlanejamento Estratégico
Planejamento Estratégico
 
Habilidades do administrador slides
Habilidades do administrador   slidesHabilidades do administrador   slides
Habilidades do administrador slides
 
Finance Team
Finance TeamFinance Team
Finance Team
 
BSC - Balanced Scorecard
BSC - Balanced ScorecardBSC - Balanced Scorecard
BSC - Balanced Scorecard
 
Novas Tendências - Learning Organizations
Novas Tendências - Learning OrganizationsNovas Tendências - Learning Organizations
Novas Tendências - Learning Organizations
 
Direção Segundo Chiavenato
Direção Segundo Chiavenato Direção Segundo Chiavenato
Direção Segundo Chiavenato
 
Contabilidade avançada
Contabilidade avançadaContabilidade avançada
Contabilidade avançada
 
Contabilidade comercial completo diagramado
Contabilidade comercial completo diagramadoContabilidade comercial completo diagramado
Contabilidade comercial completo diagramado
 
Gestão Financeira
Gestão FinanceiraGestão Financeira
Gestão Financeira
 
Custeio por processos
Custeio por processosCusteio por processos
Custeio por processos
 
Tributação lucro real lucro presumido simples nacional
Tributação lucro real lucro presumido simples nacionalTributação lucro real lucro presumido simples nacional
Tributação lucro real lucro presumido simples nacional
 
Contabilidade Geral
Contabilidade GeralContabilidade Geral
Contabilidade Geral
 

Viewers also liked

Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
silvermlm
 
G9
G9G9
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
Garik Yenokyan
 
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
silvermlm
 
Բագրատ Ասատրյան - Բանկային գործ
Բագրատ Ասատրյան - Բանկային գործԲագրատ Ասատրյան - Բանկային գործ
Բագրատ Ասատրյան - Բանկային գործ
Gevorg Loretsyan
 
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
silvermlm
 
Tarekan hashvetvutyun.
Tarekan hashvetvutyun.Tarekan hashvetvutyun.
Tarekan hashvetvutyun.merigr
 
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Garik Yenokyan
 
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
Garik Yenokyan
 
Arximed Архимед
Arximed АрхимедArximed Архимед
Arximed Архимед
Garik Yenokyan
 
Геометрия помогает считать
Геометрия помогает считатьГеометрия помогает считать
Геометрия помогает считать
Garik Yenokyan
 
խնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայիցխնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայից
Garik Yenokyan
 
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
Garik Yenokyan
 
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёровПрайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Garik Yenokyan
 
Guided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of ItGuided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of It
Jennifer Jones
 

Viewers also liked (15)

Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
Բ Ա Ժ Ի Ն II ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ: Գ Լ Ո Ւ Խ 8. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԷՈՒԹՅՈՒՆ...
 
G9
G9G9
G9
 
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
ԳԼՈՒԽ 12. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ:
 
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
ԳԼՈՒԽ 4. ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԿԱԼԿՈՒԼՅԱՑԻԱ:
 
Բագրատ Ասատրյան - Բանկային գործ
Բագրատ Ասատրյան - Բանկային գործԲագրատ Ասատրյան - Բանկային գործ
Բագրատ Ասատրյան - Բանկային գործ
 
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
ԳԼՈՒԽ 1 1. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ: 11.1. ՆԵՐԴՈՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱՀՄԱՆՈՒ...
 
Tarekan hashvetvutyun.
Tarekan hashvetvutyun.Tarekan hashvetvutyun.
Tarekan hashvetvutyun.
 
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՊԱՐԶԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан   ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
В. А. Гусев, Ю. М. Колягин, Г. Л. Луканкин, Д. И. Хан ВЕКТОРЫ И ИХ ПРИМЕНЕН...
 
Arximed Архимед
Arximed АрхимедArximed Архимед
Arximed Архимед
 
Геометрия помогает считать
Геометрия помогает считатьГеометрия помогает считать
Геометрия помогает считать
 
խնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայիցխնդիրներ մաթեմատիկայից
խնդիրներ մաթեմատիկայից
 
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
ՌԵՆԵ ԴԵԿԱՐՏ
 
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёровПрайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
Прайс лист каталога Фаберлик №5 2017 года - цены для партнёров
 
Guided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of ItGuided Reading: Making the Most of It
Guided Reading: Making the Most of It
 

More from silvermlm

ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
silvermlm
 
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
silvermlm
 
Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015
silvermlm
 
Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16
silvermlm
 
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLICФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
silvermlm
 
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
silvermlm
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДАБЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
silvermlm
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
silvermlm
 
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
silvermlm
 
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
silvermlm
 
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИККазахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
silvermlm
 
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
silvermlm
 
Sengara 2015
Sengara 2015Sengara 2015
Sengara 2015
silvermlm
 
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
silvermlm
 
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
silvermlm
 
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
silvermlm
 
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
silvermlm
 
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 ФаберликКаталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
silvermlm
 
Cat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-smallCat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-small
silvermlm
 
Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015
silvermlm
 

More from silvermlm (20)

ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
ФАБЕРЛИК КАТАЛОГ 07 2016
 
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 18/2015
 
Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015Faberlic by-17-2015
Faberlic by-17-2015
 
Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16Faberlic Armenia Catalog 16
Faberlic Armenia Catalog 16
 
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLICФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
ФАБЕРЛИК РОССИЯ КАТАЛОГ 17 2015 FABERLIC
 
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
ФАБЕРЛИК КАТАЛОГ ГРУЗИЯ 16 2015
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДАБЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
БЕЛАРУСЬ КАТАЛОГ Фаберлик ДЕТСКАЯ ОДЕЖДА
 
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
БЕЛАРУСЬ КАТАЛОГ ФАБЕРЛИК 16 2015
 
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
KATALOG Faberlic TÜRKIYE 13-14 2015
 
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
2 tuganbaev a._zadachi_i_uprazhneniya_po_osnovam_obshchey_algebry (3)
 
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИККазахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
Казахстан FABERLIC 16 2015 ФАБЕРЛИК
 
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
Фаберлик КАЗАХСТАН СЕНГАРА.
 
Sengara 2015
Sengara 2015Sengara 2015
Sengara 2015
 
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
ФАБЕРЛИК УКРАИНА КАТАЛОГ 16 2015
 
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
FABERLIC ARMENIA CATALOG 16.2015
 
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
КАЗАХСТАН ПРАЙС-ЛИСТ №15/2015
 
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
Смотреть онлайн Каталог Faberlic 06/2015
 
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 ФаберликКаталог Faberlic 7 2015 Фаберлик
Каталог Faberlic 7 2015 Фаберлик
 
Cat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-smallCat pdf-05-2015-small
Cat pdf-05-2015-small
 
Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015Фаберлик каталог 4 2015
Фаберлик каталог 4 2015
 

Recently uploaded

Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՄարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxԳևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՎիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Manushak Abrahamyan
 
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptxԻմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Manushak Abrahamyan
 
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումըՔեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Manushak Abrahamyan
 
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptxՆոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Manushak Abrahamyan
 
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptxԱննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Manushak Abrahamyan
 

Recently uploaded (7)

Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՄարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Մարիա Սահակյան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
 
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptxԳևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Գևորգ Պողոսյանի ուսումնական տարվա ամփոփումը.pptx
 
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptxՎիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
Վիլլիամ Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը.pptx
 
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptxԻմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
Իմ տարվա ամփոփումը․ Ռուզաննա Սարգսյան.pptx
 
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումըՔեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
Քեվին Արթհանիան․ Իմ ուսումնական տարվա ամփոփումը
 
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptxՆոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
Նոեմի Մելքոնյանի 2023-20244 տարեկան ամփոփոմը.pptx
 
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptxԱննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
Աննա Մովսիսյան․ ուսումնական տարվա ամփոփում.pptx
 

3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱՑՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:

  • 1. ԳԼՈՒԽ 3 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՈՒՄ 3.1. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՈՒ8ՎԱ5ՔԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Այս կաս այն կազմակերպությանը ծանոթանալու, այն մոտիկից ճանաչելու համար ամենից առաջ անհրաժեշտ է իմանալ, թե ինչքան և ինչպիսի ակտիվներ ունի, որոնք են այդ ակտիվների առաջացման աղբյուրները: Նշված հարցերի պատասխանը ստանալու համար պետք է ուսումնասիրել տփալ կազմակերպության հաշվեկշիռը: Հաշվապահական հաշվեկշիռը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի ձախ մասը կոչվում է ակտիվ, իսկ աջ մասը պասիվ: Ակտիվում արտացոլվում են կազմակերպության բոլոր ակտիվները' ըստ կազմի և տեղաբաշխման, իսկ պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային նշանակման: Հաշվեկշռում ակտիվները և ակտիվների գոյացման աղբյուրները արտացոլվում են առանձին բաժիններով: Յուրաքանչյուր բաժին ընդգրկում է ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների առանձին տեսակներ, որոնք կոչվում են հաշվեկշռի հոդվածներ: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների գումարների հանրագումարը միշտ հավասար է լինում հաշվեկշռի պասիվի հոդվածների գումարների հանրագումարին: Այդ հավասարությունը հետևանք է այն բանի, որ հաշվեկշռի և' ակտիվում, և' պասիվում արտացոլվում են նույն կազմակերպության ակտիվները՝ ըստ տարբեր հատկանիշների, ակտիվում ըստ՞ կազմի և տեղաբաշխման, պասիվում ըստ գոյացման աղբյուրների և նպատակային նշանակման: Հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարակշռությունը հաշվապահական հաշվառման առաջին և հիմնական պահանջներից մեկն է: Հաշվապահական հաշվառման հետագա բոլոր աշխատանքները հիմնվում են այդ հավասարության վրա: Այսպիսով, հաշվապահական հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների ընդհանրացված արտացոլման մի եղանակ է երկու խմբավորումներով, ըստ այդ ւսկտիվների կազմի և տեղաբաշխման և ըստ դրանց գոյացման աղբյուրների ու նպատակային նշանակման, որոշ ժամանակի դրությամբ, դրամական արտահայտությամբ: Հաշվեկշռի ակտիվը և պասիվը բաժանվում են առանձին բաժինների: Հաշվեկշիռը ըստ բաժինների ունի հետևյալ կառուցվածքը. 30
  • 2. ԱԿՏԻՎ ՊԱՍԻՎ 1-ին բաժին Ոչ ընթացիկ ակտիվներ 2-րդ բաժին Ընթացիկ ակտիվներ 3-րդ բաժին Սեփական կապիտալ 4-րդ բաժին Ոչ ընթացիկ պարտավորություններ 5-րդ բաժին Ընթացիկ պարտավորություններ ՀԱՇՎԵԿՇԻՌ ՀԱՇՎԵԿՇԻՌ Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.1 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱՌՌՒՑՎԱ5ՔԸ Ոչ ընթացիկ ակտիվների մեջ ներառվում են. հիմնական միջոցները, ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցները, ոչ նյութական ակտիվները, ֆինանսական ակտիվները և այլ ոչ ընթացիկ ակտիվները: Ընթացիկ ակտիվներ են համարվում, նյութերը, արագամաշ առարկաները, անավարտ արտադրությունը, արտադրանքը, ապրանքները, առևտրական դեբիտորական պարտքերը, ընթացիկ ֆինանսական ներդրումները, դրամական միջոցները և այլ ընթացիկ ակտիվները: Սեփական կապիտալ բաժնում ներառվում են. կանոնադրական կապիտալը, էմիսիոն եկամուտը, կուտակված շահույթը, պահուստները և այլն: Ոչ ընթացիկ պարտավորություններ բաժնում արտացոլվում են. երկարաժամկետ բանկային վարկերը և փոխառությունները, երկարաժամկետ պարտավորությունները ֆինանսական վարձակալության գծով, հետաձգված հարկային պարտավորությունները և այլ ոչ ընթացիկ պարտավորությունները: Ընթացիկ պարտավորությունների մեջ ներառվում են. կարճաժամկետ բանկային վարկերը, երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների ընթացիկ մասը, առևտրական կրեդիտորական պարտքերը, ստացված ընթացիկ կանխավճարները, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը պարտադիր սոցիալական ապահովագրության գծով, պւսրտավորություններն անձնակազմին' աշխատանքի վարձատրության գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքը հիմնադիրներին և այլ ընթացիկ պարտավորությունները: Ներկայացնենք հաշվապահական հաշվեկշռի հետևյալ պարզեցված և կրճատված օրինակը (աղյուսակ 3.1): Փորձենք ուսումնասիրել այս հաշվեկշիռը և դրա միջոցով ծանոթանալ կազմակերպության ակտիվների դասավորմանն ու դրանց գոյացման աղբյուրներին: Կազմակերպությունն ունի ակտիվների գոյացման աղբյուրներ 16.500.000 դրամ ընդհանուր գումարով և բնականաբար, նույնքան էլ ակտիվներ: Ակտիվների գոյացման աղբյուրների ընդհանուր գումարից 9.000.000 դրամը սեփական է, իսկ մնացած 7.500.000 դրամը ներգրավված է, այսինքն' փոխառու է: Փոխառղւ աղբյուրներից 1.500.000 դրամը երկարաժամկետ պարտավորություններ են, իսկ մնացած 6.000.000 դրամը կարճաժամկետ պարտավորություններ: /*•; 31
  • 3. ԱՂՅՈՒՍԱԿ 3.1 ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ առ 31-ը դեկտեմբերի 2007 թ. հագար ղուս մ Ակտիվները ոստ կացմի U տեոաբա;խման Գումարը Ակտիվները ըստ գոյացման ւսոբւուոնեոի և ն?անակման Գումարը 1. Ոչ ընթացիկ ակտիվներ Հիմնական միջոցներ Ոչ նյութական ակտիվներ 5000 2000 3. Սեփական կապիտալ Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումար Կուտակված շահույթ 7500 1500 Այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ 1000 Ընդամենը սեփական կապիտալ 9000 Ընդամենը ոչ ընթացիկ ակտիվներ 8000 4. Ոչ ընթացիկ պարտավորություններ Երկարաժամկետ բանկային վարկեր և 1000 2. Ընթացիկ ակտիվներ Նյութեր Անավարտ արտադրություն 1500 2000 փոխառություններ Հետաձգված հարկային պարտավորություններ 500 Արտադրանք 2500 Ընդամենը ոչ ընթացիկ պարտավորություններ 1500 Դեբիտորակւսն պւսրսոքեր 500 5. Ընթացիկ պարտավորություններ վաճառքների գծով Կարճաժամկետ բանկային վարկեր 2000 Դրամական միջոցներ 2000 Կրեդիտորական պարտքեր գնումների գծով Կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր բյուջեին 1800 400 Ընդամենը ընթացիկ ակտիվներ 8500 Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների 1200 գծով Կարճաժամկետ կրեդիտորական պարտք մասնակիցներին (հիմնադիրներին) 600 Ընդամենը ընթացիկ աաոտաԱոոութւուննեո 6000 ՀԱՇՎԵԿՇԻՌ 16500 ՀԱՇՎԵԿՇԻՌ 16500 Կարճաժամկետ պարտավորություններից 2.000.000 դրամը բանկային կարճաժամկետ վարկերն են, իսկ 1.800.000 դրամը առևտրական կրեդիտորական պարտքն է, որը մատակարարներից ստացված նյութերի դիմաց առաջացած պարտքի գումարն է: Սա հաշվեկշռի պարզ ընթերցումն է: Ավելի խորն ուսումնասիրելով ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների տեղաբաշխումը և այն համեմատելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալների հետ կարող ենք կարևոր եզրակացությունների հանգել տվյալ կազմակերպության տնտեսական ու ֆինանսական դրության, նրա եկամտաբերության, վճարունակության և այլ ցուցանիշների մասին, որոնք բացառիկ կարևոր նշանակություն ունեն 32
  • 4. կազմակերպության տնտեսական գործունեությունը կազմակերպելու, վերահսկելու և կառսւվարելու գործում: 3.2. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐօԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Արդեն նշել ենք, որ հաշվեկշիռը կազմակերպության ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների արժեքը արտացոլում է որոշակի ժամանակի դրությամբ: Սակայն այդ ակտիվները անշարժ վիճակում չեն, այլ տնտեսական գործունեության գործընթացում կատարվող բազմաթիվ և բազմապիսի գործառնությունների հետևանքով անընդհատ փոփոխվում են: Կատարված գործառնությունները փոփոխություններ են առաջացնում ակտիվների, սեփական կապիտալի, պարտավորությունների կազմում, այսինքն հաշվեկշռի ակտիվի և պասիվի հոդվածներում: Այդ փոփոխությունները բաժանվում են չորս տիպի 1. Ակտիվսւյին փոփոխություններ: 2. Ակտիվա-պասիվային փոփոխություններ ավելացումով: 3. Ակտիվա-պասիվային փոփոխություններ նվազեցումով: 4. Պասիվային փոփոխություններ: Ինչպիսի գործառնություն էլ կատարվի կազմակերպությունում, հաշվեկշռում առաջացնում է թվարկված չորս տիպի փոփոխություններից որևէ մեկը: Նշվածը ցույց տանք' կազմելով մի շարք գործառնություններ և հաշվարկելով դրանց ազդեցությունը աղյուսակ 3.1-ում ներկայացված հաշվեկշռի տվյալների վրա: 1. Ենթադրենք կազմակերպությունը կանխիկ գումարով գնել է 1.150.000 դրամի նյութեր: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը կնվազի 1.150.000 դրամով և կկազմի 850.000 (2.000.000-1.150.000) դրամ, իսկ հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում գումարը կավելանա և կկազմի 2.650.000 (1.500.000+1.150.000) դրամ: Արդյունքում հաշվեկշռի ակտիվի հանրագումարը չի փոխվի, հետևաբար ակտիվի և պասիվի հանրագումարների հավասարակշռությունը չի խախտվի: 2. Կազմակերպության պահեստից 200.000 դրամի նյութեր բաց են թողնվել արտադրությանը: Այս գործառնության հետևանքով կազմակերպության հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում գումարը կնվազի 200.000 դրամով և կկազմի 2.450.000 (2.650.000-200.000) դրամ, իսկ «Անավարտ արտադրություն» հոդվածում գումարը կավելանա նույն չափով և կկազմի 2.200.000 (2.000.000+200.000) դրամ: Այս դեպքում ևս հաշվեկշռի երկու կողմերի հանրագումարները մնում են անփոփոխ, հետևաբար պահպանվում է դրանց հավասարակշռությունը: 3. Կազմակերպությունը դեբիտորներից ստացել է 150.000 դրամ: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը կավելանա և կկազմի 1.000.000 (850.000 + 150.000) դրամ, իսկ հաշվեկշռի «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հոդվածում գումարը կնվազի և կկազմի 350.000 (500.000 - 150.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի հավասարակշռությունը չի խախտվի: / Բերված երեք օրինակները փոփոխություններ էին առաջացնում միայն հաշվեկշռի ակտիվում, ընդ որում միշտ ակտիվի մի հոդվածում գումարը V 33
  • 5. ավելանում էր, իսկ մյուսում նվազում էր նույն չափով: Այս տիպի գործառնությունները կոչվում են ակտիվսւյին գործառնություններ: Գործնւսկանում կատարվում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք փոփոխություններ են առաջացնում հաշվեկշռի և՜ ակտիվի, և պասիվի հոդվածներում: Երկուսում էլ գումարները ավելանում են: Շարունակենք բերել օրինակներ: 4. Կազմակերպությունը բանկից ստացել է 2.000.000 դրամի կարճաժամկետ վարկ: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը կավելանա և կկազմի 3.000.000 (1.000.000 + 2.000.000) դրամ, իսկ պասիվի «Կարճաժամկետ բանկային վարկեր» հոդվածում կավելանա կազմակերպության պարտքը բանկին կարճաժամկետ վարկերի գծով և կկազմի 4.000.000 (2.000.000 + 2.000.000) դրամ: Հաշվեկշռի և ակտիվի, և' պասիվի հանրագումարները կավելանան միևնույն չափով, հետևաբար հաշվեկշռի հավասարակշռությունը չի խախտվի: 5. Կազմակերպությունը մատակարարներից ստացել է 1.000.000 դրամի նյութեր և պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի «Նյութեր» հոդվածում կավելանա նյութերի արժեքը և կկազմի 3.450.000 (2.450.000 + 1000.000) դրամ, իսկ հաշվեկշռի պասիվի «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կավելանա կազմակեր­ պության կրեդիտորական պարտքի գումարը և կկազմի 2.800.000 (1.800.000 + 1.000.000) դրամ, հետևաբար այս գործառնության հետևանքով չնայած հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարները ավելանում են, սակայն դրանց հավասարակշռությունը չի խախտվում: Կատարված գործառնությունների հետևանքով հաշվեկշռում առաջանում են նաև ակտիվա-պասիվւսյին փոփոխություններ նվազեցման ուղղությամբ: 6. Կազմակերպությունը փոխանցել է մատակարարներին (նրանց հանդեպ ունեցած պարտքի մի մասը մարելու համար) 1500.000 դրամ: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում գումարը կնվազի և կկազմի 1.500.000 (3.000.000 - 1.500.000) դրամ, իսկ պասիվի «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի կազմակեր­ պության պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 1.300.000 (2.800.000 - 1.500.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի հավասարակշռությունը այս դեպքում նորից չի խախտվի, չնայած երկու կողմերում էլ գումարները կնվազեն: 7. Կազմակերպությունը իր անձնակազմին վճարել է 800.000 դրամ աշխատավարձ: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հոդվածում կնվազի կազմակերպության պարտքի գումարը և կկազմի 400.000 (1.200.000 - 800.000) դրամ, իսկ հաշվեկշռի ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում կնվազի դրամական միջոցների գումարը և կկազմի 700.000 (1.500.000 - 800.000) դրամ: Այս գործառնությունից հետո հաշվեկշռի երկու կողմերում գումարները կնվազեն, սակայն կմնան իրար հավասարակշռված: Գործնականում հանդիպում են նաև այնպիսի գործառնություններ, որոնք փոփոխություններ են առաջացնում միայն հաշվեկշռի պասիվում: Այդ տիպի փոփոխությունները կոչվում են պասիվային փոփոխություններ: 34
  • 6. ԱՂՅՈՒՍԱԿ 3.2 Տնտեսական գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշվեկշռում ՜_____________________ • Հազարդրամ Ակտիվի հոդվածի անվանումը Մնացորդը 31.12.07 I Գործառ­ նության համարը Փոփոխու­ թյունները Նոր մնացորդ 31,01.08 1. Հիմնական միջոցներ 5000 — — 5000 2. Ոչ նյութական ակտիվներ 2000 — — 2000 3. Այէ ոչ ընթացիկ Ֆինանսական ակտիվներ 1000 — 1000 1500 1 +1150 4. Նյութեր 2 -200 5 +1000 3450 5. Անավարտ արտադրություն 2000 2 +200 2200 6. Արտադրանք 2500 — — 2500 7. Դեբիտորական պարտքեր 500 3 -150 350 2000 1 -1150 3 +150 8. Դրամական միջոցներ 4 +2000 6 -1500 7 -800 700 Հաշվեկշիռ 16500 17200 Պասիվի հոդվածի անվանումը Սնացորդը 31.12.07 Գործառ­ նության համարը Փոփոխու­ թյունները Նոր մնացորդ 31.01.08 1. Կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ 7500 — ■ • — 7500 2. Կուտակված շահույթ 1500 — 1500 3. Երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ 1000 — — 1000 4. Հետաձգված հարկային պար- տավորություններ 500 — ՜ — 500 5.Giitfiliillthfj I н t inKi ւ irh ւ irfl ibi ո itninliHn 2000 4 +2000 Ւ-սւսէ|այ|ւս цшришишицииI цшрцир Ց +1000 5000 1800 5 +1000 6. Կրեդիտորական պարտքեր գնումների գծով 6 - 1500 8 -1000 300 v՝ Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին 400 Ց +200 600 35
  • 7. 8. Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճ, հատուցումների գծով 1200 7 -800 9 -200 200 9. Կարճ. կրեդիտորական պարտք մասնակիցներին (հիմնադիրներին) 600 — 600 Հաշվեկշիռ 16500 17200 8. Կազմակերպության մատակարարների հանդեպ ունեցած պարտքի մի մասը մարվել է կարճաժամկետ բանկային վարկերի հաշվին' 1.000.000 դրամ: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կարճաժամկետ բանկային վարկեր» հոդվածում կավելանա կազմակերպության պարտքի գումարը վարկերի գծով և կկազմի 5.000.000 (4.000.000 + 1.000.000) դրամ, իսկ պասիվի «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում կնվազի կազմակերպության պարտքի գումարը մատակարարներին և կկազմի 300.000 (1,300.000 - 1.000.000) դրամ: Բնական է, որ հաշվեկշռի կողմերի հավասարակշռությունը այս գործառնությունից հետո նույնպես չի խախտվի: 9. Անձնակազմի համար հաշվարկված աշխատավարձից կատարվել է եկամտահարկի գումարի պահում' 200.000 դրամ, որը պետք է փոխանցվի պետական բյուջե: Այս գործառնության հետևանքով հաշվեկշռի պասիվի «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հոդվածում կազմակերպության պարտքի գումարը ավելանում է և կազմում 600.000 (400.000 + 200.000) դրամ, միևնույն ժամանակ անձնակազմի հանդեպ պարտքը նվազում և կազմում է 200.000 (400.000 -200.000) դրամ: Հաշվեկշռի հավասարակշռությունը նորից չի խախտվի: Նշված չորս տիպի փոփոխություններից հետո, ինչպես հիմնավորեցինք * բերված օրինակներում, հաշվեկշռի ակտիվի և պասիվի հոդվածների հանրագումարները միշտ մնում են իրար հավասար, այսինքն' հաշվեկշռի հավասարակշռությունը կատարված ցանկացած տիպի ւիոփոխությունների դեպքում չի խախտվում: Կատարված գործառնությունների առաջացրած փոփոխությունները արտացոլենք 2007 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմված հաշվեկշռում (աղյուսակ 3.1), հետևյալ աղյուսակի միջոցով (աղյուսակ 3.2): Աղյուսակի տվյալներից երևում է, որ կատարված ինը գործառնությունների առաջացրած փոփոխությունները հաշվեկշռում արտացոլելուց հետո, չնայած հաշվեկշռի ակտիվի և պասիվի հանրագումարները փոխվել են, բայց մնացել են իրար հավասար: 3.3. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐ Կազմակերպությունները գործողության մեջ դնելով իրենց տրամադրության տակ գտնվող ակտիվները ծավալում են տնտեսական գործունեություն: Տնտեսական գործունեության գործընթացում նրանք կատարում Են բազմաթիվ և բազմապիսի գործառնություններ: Այդ գործառնությունները կազմակերպության ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կազմում 36
  • 8. առաջացնում են փոփոխություններ: Այդ փոփոխությունների հաշվառումը և արտացոլումը համարվում է հաշվապահական հաշվառման կարևորագույն խնդիրը: Յուրաքանչյուր գործառնություն հաշվեկշռում առաջ է բերում երկակի փոփոխություն կամ ակտիվում, կամ պասիվում, կամ հաշվեկշռի երկու կողմերում միաժամանակ ավելացման կամ նվազման ուղղությամբ: Անիմաստ կլիներ հաշվեկշռի ակտիվում և պասիվում տեղի ունեցած յուրաքանչյուր փոփոխությունից հետո նոր հաշվեկշիռ կազմելը: Դա բավականին կծանրաբեռներ հաշվապահական հաշվառման աշխատանքները և հնարավորություն չէր տա արտացոլելու հաշվեկշռի ակտիվի և պասիվի շարունակական փոփոխությունները, քանի որ հաշվեկշիռը արտացոլում է ակտիվների և դրանց գոյացման աղբյուրների կայուն դրությունը, այլ ոչ թե դրանց շարժը: Այս խնդիրը լուծվում է հաշվապահական հաշվառմւ"ն հաշիվների համակարգի օգնությամբ: Հաշվապահական հաշիվը երկու կողմից բաղկացած մի աղյուսակ է, որի մի կողմում գրանցվում է հաշվի գումարի ավելացումը, իսկ մյուս կողմում հաշվի գումարի նվազեցումը: Հաշվեկշռի ակտիվի և պասիվի յուրաքանչյուր հոդվածի համար բացվում է են մեկ կամ մի քանի հաշիվներ, և հոդվածի բոլոր փոփոխությունները գրանցվում են այդ հաշվում (հաշիվներում): Հաշվի ձախ կողմը կոչվում է Դեբետ, կամ կրճատ Դտ, իսկ աջ մասը Կրեդիտ, կամ կրճատ Կտ: Հաշվապահական հաշվի կառուցվածքը կարելի է ներկայացնել հետևյալ գծապատկերի տեսքով. Հաշվի անվանումը ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.2. ՍԻՆԹԵՏԻԿ ՀԱՇՎԻ ԿԱՌՈՒՑՎԱ6ՔԸ Հաշվապահական հաշիվները բաժանվում են երկու խմբի' ակտիվային և պասիվային: Հաշվեկշռի ակտիվի հոդվածների համար բացված հաշիվները կոչվում են ակտիվային, իսկ պասիվի հոդվածների համար բացված հաշիվները պասիվային հաշիվներ: Հաշիվների բաժանումը ակտիվայինի և պասիվայինի շատ կարևոր է, քանի որ դրանց դեբետի և կրեդիտի նշանակությունը տարբեր է, որի հետևանքով տարբեր են նաև դրանցում գրանցումների կատարման կանոնները: Ակտիվային հաշիվներում գրանցումների կատարման կարգը ցույց տանք գծապատկերով: Ակտիվային հաշիվ ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ 1 Ակտիվի հոդվածի գումարը որպես սկզբնական մնացորդ Ակտիվների ավելացումներ Ակտիվների վերջնական մնացորդը ՃՅ)=ճ11+,ա-(4)_______________ 4. Ակտիվների նվազեցումները Գ6ԱՊԱՏԿԵՐ 3.3. ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԱԿՏԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ 37
  • 9. Ակտիվային հաշիվները փակվում են, եթե դրանց դեբետի սկզբնական մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում է կրեդիտի նվազեցման գումարին: Ներկայացնենք պասիվային հւսշիվներում գրանցումների կատարման կարգը: Պասիվային հաշիվ ԴԵԲԵՏ ԿՐԵԴԻՏ 4. Պասիվի նվազեցումները 1. Պասիվի հոդվածի գումարը որպես սկզբնական մնացորդ 2. Պասիվի ավելացումները 3.Պասիվի վերջնական մնացորդը' (3) = (1) + (2) — (4) Գ5ԱՊԱՏԿԵՐ 3.4. ԳՐԱՆ8ՄԱՆ ԿԱՐԳԸ ՊԱՍԻՎԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ Պասիվային հաշիվները նույնպես կարոդ են փակվել, եթե դրանց կրեդիտի սկզբնական մնացորդի և ավելացումների հանրագումարը հավասարվում Է նվազեցման գումարին, որը արտացոլվում է հաշվի դեբետային մասում: Հաշվապահական ընթացիկ հաշվառման ամբողջ համակարգում բացառիկ կարևոր նշանակություն ունի այն հարցի ճիշտ որոշումը, թե այս կամ այն տնտեսական գործառնության առաջացրած փոփոխությունը որ հաշվի դեբետում և որ հաշվի կրեդիտում պետք Է գրանցվի: Այդ որոշումը կայացնում են հաշվապահության պատասխանատու աշխատողները: Որոշումը ճիշտ կայացնելու համար պետք Է ճիշտ պատասխանել հետևյալ հարցերին. 1. Որ հաշիվներն են փոփոխության ենթարկվել տվյալ գործառնության հետևանքով, 2. Ինչպիսի հաշիվներ են դրանք, ակտիվային, թե պասիվային, 3. Որ հաշվում ինչ փոփոխություն է կատարվել, ավելացում, թե նվազեցում: Պատասխանելով այս երեք հարցերին և առաջնորդվելով ակտիվային և պասիվային հաշիվներում գրանցումներ կատարելու կանոններով, հեշտությամբ կարելի Է որոշել, թե կատարված գործառնության գումարը որ հաշվի դեբետում և որ հաշվի կրեդիտում պետք Է գրանցել: Բերենք գործառնությունների մի քանի օրինակներ. 1. Դեբիտորները իրենց պարտքը մարելու համար կազմակերպությանը փոխանցել են 100.000 դրամ: Այս գործառնության հետևանքով փոփոխության են ենթարկվում ակտիվային երկու հաշիվներ' «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով»և «Հաշվարկային հաշիվ»: «Հաշվարկային հաշիվ» հաշվում գումարն ավելացել Է, իսկ «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվում գումարը' նվազել: Հետևաբար կատարված գործառնության գումարը պետք Է գրանցել «Հաշվարկային հաշիվ» հաշվի դեբետում և «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» հաշվի կրեդիտում: 2. Հաշվարկային հաշվից մատակարարներին, նրանց հանդեպ ունեցած պարտքի դիմաց փոխանցվել Է 200.000 դրամ: Այս գործառնությունը հաշվեկշռում առաջացնում Է ակտիվա-պասիվային փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները նվազում են 38
  • 10. ակտիվի «Դրամական միջոցներ» հոդվածում և պասիվի «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հոդվածում: Հետևաբար գործառնության գումարը պետք է գրանցել «Հաշվարկային հաշիվ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում: 3. Կազմակերպության դրամարկղից անձնակազմին վճարվել է 500.000 դրամ աշխատավարձ: Այս գործառնությունը նույնպես հաշվեկշռում առաջացնում է ակտիվա- պասիվային փոփոխություն նվազման ուղղությամբ, որի հետևանքով գումարները փոխվում են ակտիվային «Դրամարկղ» հաշվում և և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» պասիվային հաշվում: Հետևաբար, գործառնության գումարը պետք է գրանցել «Դրամարկղ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում: 4. Մատակարարներից ստացվել և պահեստ են մուտքագրվել 300.000 դրամի նյութեր, գումարը պետք է վճարվի 30 օրվա ընթացքում: Այս գործառնությունը հաշվեկշռում առաջացնում է ակտիվապասիվային փոփոխություն, որի հետևանքով գումարները փոխվում են «Նյութեր» ակտիվային հաշվում և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» պասիվային հաշվում: Հետևաբար գործառնության գումարը պետք է գրանցել «Նյութեր» հաշվի դեբետում և «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի կրեդիտում: 5. Բանկի կարճաժամկետ վարկերի հաշվին մարվել է կազմակերպության առևտրական կրեդիտորական պարտքի գումարի մի մասը 300.000 դրամ: Այս գործառնությունը հաշվեկշռում առաջացնում է պասիվային փոփոխություն: Գումարները փոխվում են «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվում և «Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվում: Առաջինում պարտքի գումարը նվազում է, իսկ երկրորդում ավելանում: Հետևաբար գործառնության գումարը պետք է գրանցել «Կրեդիտորական պարտքեր գնումների գծով» հաշվի դեբետում և «Բանկային կարճաժամկետ վարկեր» հաշվի կրեդիտում: 3.4. ԿՐԿՆԱԿԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ Դիտարկված բոլոր օրինակներում յուրաքանչյուր գործառնության գումար միաժամանակ գրանցվում էր երկու հաշիվներում, ընդ որում մի հաշվի դեբետում և մի ուրիշ հաշվի կրեդիտում: Հաշիվների միջև առաջացած այդպիսի կապը կոչվում է հաշիվների թղթակցություն, իսկ հաշիվները թղթակցող: Տնտեսական գործառնության դեբետագրվող և կրեդիտագրվող հաշիվների և գումարի նշումը անվանում են հաշվապահական ձևակերպում: Կատարված գործառնության գումարը մի հաշվի դեբետում և մեկ այլ հաշվի կրեդիտում գրանցելը ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն: Դա հետևանք է այն բանի, որ ակտիվները հաշվեկշռում արտացոլվում են երկակի ձևով, ըստ կազմի և տեղաբաշխման և ըստ գոյացման աղբյուրների և նշանակման, ինչպես նաև ըստ այն բանի, որ հաշիվներում գրանցումները կատարվում են սահմանված կանոններով: Հաշիվներում գրանցումներ կատարելու այս կարգը կոչվում է կրկնակի գրանցման Եղանակ, որը բացառիկ կարևոր նշանակություն ունի տնտեսական գործառնությունները ընթացիկ հաշվառման մեջ արտացոլելու համար: Կրկնակի գրանցման եղանակն ունի երկու կարևոր նշանակություն ճանաչողական և ստուգողական: ճանաչողական նշանակությունն այն է, որ ծանոթանալով համապատասխան հաշիվներում կատարված գրանցումներին կարողանում ենք կռահել, թե ինչ գործառնություն է կատարվել: Օրինակ' 100.000 39
  • 11. դրամ գրանցված է «Հիմնական արտադրություն» հաշվի դեբետում և «Նյութեր» հաշվի կրեդիտում: Այստեղից կհասկանանք, որ գործառնությունն ունեցել է հետևյալ բովանդակությունը, պահեստից արտադրություն բաց են թողնվել 100,000 դրամի նյութեր: Բերենք մի օրինակ ևս. Ենթադրենք գործառնության գումարը գրանցվել է «Դրամարկղ» հաշվի կրեդիտում և «Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով» հաշվի դեբետում 500,000 դրամ: Կարդալով այս գրանցումը կռահում ենք, որ կազմակերպության դրամարկղից անձնակազմին աշխատավարձ է վճարվել: Կրկնակի գրանցման ստուգողական նշանակությանը կանդրադառնանք շրջանառության տեղեկագիրը ուսումնասիրելիս: Կրկնակի գրանցման եղանակը հաշվապահական հաշվառման մեջ օգտագործվում է 500 տարուց ավելի և հաշվապահական հաշվառման մեթոդի կարևորագույն տարրերից է: 3.5. ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՏԱՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ Ակտիվային և պասիվային հաշիվներում սկզբնական մնացորդների, գործառնությունների առաջացրած փոփոխությունների գրանցման և վերջնական մնացորդների հաշվարկման կարգը ցույց տանք մեկ ակտիվային և մեկ պասիվային հաշվի օրինակով: ԱՂՅՈՒՍԱԿ 3.3 Ակտիվային հաշիվ «Հաշվարկային հաշիվ» Դեբետ Կ|ւեդիտ Թվականը Ձևակերպ­ ման hmriiiinn Բովանդակությունը Գումարը Թվականը 3՜ си .5՜ о §* J1!си Բովանդակությունը Գումարը Մնացորդը 1.01 1 Դրամարկղիս 1.150.000 առ 1-ր հունվարի 1.900.000 3.01 3 Դեբիտորներից 150.000 5.01 6 Մատակարարներին 1.500.000 4.01 4 Բանկից կարճա­ 2.000.000 ժամկետ վարկ Շրջանառությունը 2.150.000 Շրջանառությունը 2.650.000 Մնացորդը առ 31-ո հունվարի 1.400.000 Բերված ակտիվային հաշվի օրինակում դեբետի «Թվականը» սյունակում նշվում է կատարված գործառնության թվականը, հաջորդ սյունակում կատարված գործառնության հերթական համարը, «Բովանդակությունը» սյունակում նշվում է ակտիվային հաշվի հետ թղթակցող հաշվի անվանումը: Նույն կարգով լրացվում է նաև հաշվի կրեդիտային մասը: Ակտիվային հաշվի սկզբնական մնացորդը վերցվում է նախորդ ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեկշռի ակտիվի համապատասխան հոդվածից (ընդ որում' հաշվեկշռի որոշ հոդվածների համար կարող են բացվել մի շարք հաշիվներ, օրինակ «Դրամական միջոցներ» հոդվածի համար բաց են արվում «Դրամարկղ», «Հաշվարկային հաշիվ», «Արտարժութային 40
  • 12. հաշիվ» հաշիվները) և գրանցվում է հաշվի դեբետում: Հաշվի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ որոշելու համար նախ որոշվում է հաշվի դեբետում ավելացումների հանրագումարը, որը կոչվում է դեբետային շրջանառության գումար: Հետո որոշվում է կրեդիտում նվազեցումների հանրագումարը, որը կոչվում է կրեդիտային շրջանառության գումար: Որից հետո սկզբնական մնացորդին ավելացվում է դեբետային շրջանառության գումարը և հանվում կրեդիտային շրջանառության գումարը: Ստացված թիվը գրանցվում է հաշվի դեբետում: Մեր օրինակում այդ գործողությունը կատարվել է հետևյալ կերպ. 1.900.000 + 2.150.000 - 2.650.000 = 1.400.000: ԱՂՅՈՒՍԱԿ 3.4 Պասիվային հաշիվ «Կրեդիտորական պարտքեր Սնումների □ ծով» Դեբետ Կրեդիտ Թվականը 0 1 f 3 IICi JZ Բովանդակությունը Գումարը Թվականը Ձևակերպման համարը Բովանդակությունը Գումարը 7.01 8.01 6 8 Հաշվարկային հաշվից Կարճաժամկետ Աարկերից 1.500.000 1.000.000 Մնացորդը առ 1-ը հունվարի 1.800.000 5.01 5 Նյութերի ստացում 1.000.000 Շր9անառութւունո 2.500.000 Շր9անառութ]ունո 1.000.000 Մնացորդը առ 31-ր հունԱաոհ 300.000 Բերված պասիվային հաշվի օրինակում կրեդիտային կողմի «Թվականը» սյունակում նշվում է կատարված գործառնության թվականը, հաջորդ սյունակում կատարված գործառնության հերթական համարը, «Բովանդակությունը» սյունակում դեբետագրվող հաշվի անվանումը: Նույն կարգով լրացվում է նաև հաշվի դեբետային կողմը: Պասիվային հաշվի սկզբնական մնացորդը վերցվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշռի պասիվի համապատասխան հոդվածից և գրանցվում է հաշվի կրեդիտում: Հաշվի վերջնական մնացորդը որոշելու համար նախ որոշվում են հաշվի կրեդիտային և դեբետային շրջանառությունների գումարները, որից հետո կրեդիտային սկզբնական մնացորդին գումարվում է կրեդիտային շրջանառության գումարը և հանվում դեբետային շրջանառության գումարը, ստացված թիվը գրանցվում Է հաշվի կրեդիտում: Մեր օրինակում այդ գործողությունը կատարվել Է հետևյալ կերպ. 1.800.000 + 1.000.000 - 2.500.000 = 300.000: Բերված հաշիվներում գրանցված սկզբնական մնացորդները վերցված են դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմված հաշվեկշռից (պարագրաֆ 3.1), իսկ գործառնությունների առաջացրած փոփոխությունները տնտեսական գործառնությունների հետևանքով հաշվեկշռում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ բերված օրինակներից (պարագրաֆ 3.2): 41