2. 1. Ի՞նչ էներգիա է անհրաժեշտ կենդանի
օրգանիզմներին։
Պատասխան`
Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց
անհրաժեշտ էներգիան հիմնականում
ստանում են Արեգակից:
3. 2. Ինչպե՞ս են բույսերը և կենդանիները
ստանում օրգանական նյութեր։
Պատասխան`
Նրանք օրգանական նյութերն ընդունում
են պատրաստի ձևով՝ սնվելով այլ
կենդանիներով, բույսերով և
հյութերով։ Նրանց համար այդ
օրգանական նյութերը էներգիայի
աղբյուր են:
4. 3. Ինչո՞ւ են կանաչ բույսերը
համարվում այլ կենդանի օրգանիզմների
էներգիայի աղբյուր։
Պատասխան`
Կանաչ բույսերի բջիջներում
արեգակնային լույսի ազդեցությամբ
կատարվում է լուսասինթեզ, որի
ժամանակ անօրգանական նյութերից
ստեղծվում են օրգանական նյութեր։
5. 4. Ի նչպե՞ս է փոխակերպվում
էներգիան կենդանի օրգանիզմներում։
Պատասխան`
Կենդանի օրգանիզմներում
քիմիական էներգիան փոխակերպվում է
էլեկտրական, լուսային,
մեխանիկական և ներքին
էներգիաների։
6. Կենդանի օրգանիզմների համար
թթվածնի ի՞նչ նոր դեր բացահայտեցի-նք
այս դասանյութից:
Պատասխան`
Օրգանական նյութերի քայքայմանը
մասնակցում է օդի թթվածինը: Թթվածնի
սակավության դեպքում քայքայման
ռեակցիաները դանդաղում են, բնականա
բար պակասում է նաև էներգիան: