SlideShare a Scribd company logo
1 of 9
Իմ ամառը
Մանե Բոյախչյան
5-2
 Ողջու`յն, ես Մանե Բոյախչյանն եմ: Հուսով
եմ, դուք ինձ ճանաչեցիք: Այսօր շատ
հետաքրքիր նյութ եմ ձեզ ներկայացնելու՝
այն մասին, թե որտե՞ղ եմ հանգստացել: Ես,
տատիկս, պապիկս և եղբայրս եղել ենք
շատ տեղերում: Օրինակ, Ռոստովում,
Վորոնեժում, Տամբովի Տիտովկա ռուսական
գյուղում և Կրասնադարում: Բայց նախ, ձեզ
կպատմեմ ճանապարհի մասին:
Ճանապարհը շատ գեղեցիկ էր, մենք
անցանք մի շա՜տ գեղեցիկ ջրամբարի մոտով,
որը Վրաստանում էր: Գնալուց ես
ուշադրություն դարձրեցի բնությանը, այն
շատ գեղեցիկ էր:
Ռոստով
 Մեր առաջին կանգառը Ռոստովում էր: Այն մի
քաղաք է Ռուսաստանում, Դոն գետի վրա:
Ռոստովում մենք մնացինք մեկ օր: Այնտեղ
շատ լավ էր, և այնտեղ են ապրում իմ
քույրիկները և նրանց մայրիկները, և
քեռիներս: Մեզ նրանք տարան մեծ
կինոթատրոն, և մենք դիտեցինք
<<Մինյոններ >>երեքը: Դա շատ ծիծաղելի և
շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր: Իսկ հետո
գնացինք պաղպաղակ ուտելու: Հետո
գնացինք մյուս քույրիկներիս տեսնելու: Բացի
նրանից, որ Ռոստովը շատ գեղեցիկ է, այնտեղ
կան լիքը մոծակներ: Խորհուրդ չեմ տալիս
գնաք Ռոստով: Բայց դե այնտեղ իմ
հարազատներն են, ինչպես չգնամ նրանց
տեսակցության:
Վորոնեժ
 Վորոնեժ մենք գնացինք երկու անգամ՝ մեկ Տամբով
գնալուց, մեկ էլ Տամբովից վերադառնալիս: Մենք
գնացինք հորոքրոջս տեսնենք: Իմ քույրիկն ու
եղբայրը ամբողջ ամռանը Հայստանում էին, մեր
տանը, իսկ երբ մենք հասանք իրենց տուն
Վորոնեժում, իրենք էլ ավտոբուսով եկան և մենք
նորից հանդիպեցինք արդեն Վորոնեժում, իրենց
տանը: Մեկ ամռան ընթացքում մենք հասցրեցինք
լինել իրենց տանը, իրենք էլ՝ մեր:
 Այնտեղ մենք մնացինք մեկ շաբաթ: Այնտեղ էլ ենք
շատ հետաքրքիր անցկացրել: Մենք գնում էինք
եկեղեցու այգի, անվաչմուշկ էինք քշում, իսկ
տղաները սքեյթ էին քշում: Երբեմն իջնում էինք
բակ:
Տամբով
 Տամբով: Տամբովում նույնպես մնացինք մեկ
շաբաթ: Այնտեղ իմ Մոսկվայի բարեկամների
գյուղն է, ամառանոցը: Այստեղ են ապրում իմ
հայրիկի հորեղբայրը՝ Աշոտ հորեղբայրը, իմ
հորեղբայր Հայկը, և իմ հորաքույր Արմինեն և
նրանց մայրիկը՝ Հեղինե մորաքույրը: Այնտեղ
շատ մեծ բանջարանոց կա, որտեղ աճում էր
լոբի, կաղամբ, դդում, ձմերուկ, գազար, լոլիկ,
վարունգ, պղպեղ, կարտոֆիլ և այլն: Ես և իմ
հորեղբայր Հայկը գնացինք բանջարանոց և
պղպեղ, վարունգ և լոլիկ բերեցինք, որպեսզի
ուտենք:
 Այնտեղ կային փասիաններ, ճագարներ,
հնդկահավեր, շներ, աքաղաղներ և բադեր: Մի
հետաքրքիր բան պատմեմ. մի օր երգ էինք դրել,
պարում էինք, և պատկերացրեք՝ հնդկահավերը
վազելով եկան և իրենց փետուրները բացեցին,
կարծես միացան պարին: Այնքան հետաքրքի՜ր էր,
որ նրանք զգացել էին երաժշտությունը և
ուրախացել:
 Այնտեղ երեք շուն կար, ամենամեծի անունը Նիկի
էր, միջնեկինը՝ Գոնչ, իսկ փոքրինը՝ Վոլչոկ, այսինքն
փոքրիկ գայլուկ:
 Հա, մի բան էլ հիշեցի. այնտեղ մենք գնացել էինք
մեղրի տոնին: Այդ օրը Հայաստանում խաղողի
օրհնության տոնն էր, իսկ այնտեղ՝ մեղրի
օրհնության օրը: Եկեղեցում անցկացնում էին
մեղրի օրհնության արարողությունը, և պետք էր
գոնե մեկ գդալ մեղր ուտել, դա այնքան հետաքրքիր
էր: Տեսնես ուրիշ երկրներում օգոստոսի 15-ը ինչի՞
տոն է:
Կրասնադար
 Կրասնադար: Կրասնադարում շատ լավ
էր, այնտեղ էր իմ եղբայրը, հորաքույրը,
հորաքրոջս ամուսինը, քույրս և եղբորս
կինը ու նաև նրանց երեխաները՝
Էդիտան և Արան: Էդիտան մեկ
տարեկան էր, իսկ Արան երեք
ամսեկան: Նրանք այնքան լավն են:
Ամբողջ օրը ես, Սերգեյը և Էդիտան
մուլտֆիլմ էինք նայում և խաղում, իսկ
երեկոյան գնում էինք բակ՝ խաղալու:
Երբեմն տեղ էինք գնում: Օրինակ, մի օր
գնացել էինք երգող շատրվանների մոտ:
Այնտեղ գեղեցիկ էր:
Հետադարձ ճանապարհ
 Երևանի ճանապարհին: Երևան գալուց մենք
անցնում էինք Թիֆլիսով: Այդ ժանակ ես շատ
ուրախ էի, որովհետև ես երկրորդ անգամ եղա
այս գեղեցիկ քաղաքում: Նաև Վրաստանի
սահմանին մի մեծ լեռ կար՝ Կազբեկը: Երբ
գնացինք ամպամած էր և գագաթը հասել էր
ամպին:
 Լավ, հիմա ասեմ, թե որտեղ ամենաշատը
կմնայի՝ ես կնախընտրեի մնալ Ռոստովում և
Տամբովում:
 Ցտեսություն, ամառ:
 Ես քեզ կկարոտեմ

More Related Content

Similar to Amar

Goris, Armenia
Goris, ArmeniaGoris, Armenia
Goris, Armeniasertachki
 
Mariam media
Mariam mediaMariam media
Mariam medianelaT
 
Տոնական Երևան
Տոնական ԵրևանՏոնական Երևան
Տոնական Երևանdavit-tt
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyunsertachki
 

Similar to Amar (7)

Ես օրագիր
Ես օրագիրԵս օրագիր
Ես օրագիր
 
sveta
svetasveta
sveta
 
sveta
svetasveta
sveta
 
Goris, Armenia
Goris, ArmeniaGoris, Armenia
Goris, Armenia
 
Mariam media
Mariam mediaMariam media
Mariam media
 
Տոնական Երևան
Տոնական ԵրևանՏոնական Երևան
Տոնական Երևան
 
Hashvetutyun
HashvetutyunHashvetutyun
Hashvetutyun
 

More from sertachki

Aполлон
AполлонAполлон
Aполлонsertachki
 
Железный Человек
Железный ЧеловекЖелезный Человек
Железный Человекsertachki
 
Школьное образование в Италии
Школьное образование в ИталииШкольное образование в Италии
Школьное образование в Италииsertachki
 
British and american english
British and american englishBritish and american english
British and american englishsertachki
 
Фразеологизмы
ФразеологизмыФразеологизмы
Фразеологизмыsertachki
 
Dictionary with the words from my favourite computer
Dictionary with the words from my favourite computerDictionary with the words from my favourite computer
Dictionary with the words from my favourite computersertachki
 
Նյարդային Համակարգ
Նյարդային ՀամակարգՆյարդային Համակարգ
Նյարդային Համակարգsertachki
 
Mane boyakhchyan easter
Mane boyakhchyan easterMane boyakhchyan easter
Mane boyakhchyan eastersertachki
 
5 Ամենավտանգավոր շները
5 Ամենավտանգավոր շները5 Ամենավտանգավոր շները
5 Ամենավտանգավոր շներըsertachki
 
Տափակ որդեր
Տափակ որդերՏափակ որդեր
Տափակ որդերsertachki
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանsertachki
 
хачатрян давид, животные
хачатрян давид, животныехачатрян давид, животные
хачатрян давид, животныеsertachki
 
The travelers
The travelersThe travelers
The travelerssertachki
 
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըՔիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըsertachki
 
Սարդեր
ՍարդերՍարդեր
Սարդերsertachki
 
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներ
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներՀայկական ավանդական ամանորյա ուտեստներ
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներsertachki
 
Բնության թանգարան
Բնության թանգարանԲնության թանգարան
Բնության թանգարանsertachki
 

More from sertachki (20)

Aполлон
AполлонAполлон
Aполлон
 
Железный Человек
Железный ЧеловекЖелезный Человек
Железный Человек
 
Школьное образование в Италии
Школьное образование в ИталииШкольное образование в Италии
Школьное образование в Италии
 
British and american english
British and american englishBritish and american english
British and american english
 
Фразеологизмы
ФразеологизмыФразеологизмы
Фразеологизмы
 
Dictionary with the words from my favourite computer
Dictionary with the words from my favourite computerDictionary with the words from my favourite computer
Dictionary with the words from my favourite computer
 
Նյարդային Համակարգ
Նյարդային ՀամակարգՆյարդային Համակարգ
Նյարդային Համակարգ
 
Mane boyakhchyan easter
Mane boyakhchyan easterMane boyakhchyan easter
Mane boyakhchyan easter
 
5 Ամենավտանգավոր շները
5 Ամենավտանգավոր շները5 Ամենավտանգավոր շները
5 Ամենավտանգավոր շները
 
Տափակ որդեր
Տափակ որդերՏափակ որդեր
Տափակ որդեր
 
Հովհաննես Թումանյան
Հովհաննես ԹումանյանՀովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյան
 
хачатрян давид, животные
хачатрян давид, животныехачатрян давид, животные
хачатрян давид, животные
 
Գրեր
ԳրերԳրեր
Գրեր
 
Bakh
BakhBakh
Bakh
 
St. Sargis
St. SargisSt. Sargis
St. Sargis
 
The travelers
The travelersThe travelers
The travelers
 
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյուններըՔիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
Քիմիկոսների կյանքը և հայտնագործոթյունները
 
Սարդեր
ՍարդերՍարդեր
Սարդեր
 
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներ
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներՀայկական ավանդական ամանորյա ուտեստներ
Հայկական ավանդական ամանորյա ուտեստներ
 
Բնության թանգարան
Բնության թանգարանԲնության թանգարան
Բնության թանգարան
 

Amar

  • 2.  Ողջու`յն, ես Մանե Բոյախչյանն եմ: Հուսով եմ, դուք ինձ ճանաչեցիք: Այսօր շատ հետաքրքիր նյութ եմ ձեզ ներկայացնելու՝ այն մասին, թե որտե՞ղ եմ հանգստացել: Ես, տատիկս, պապիկս և եղբայրս եղել ենք շատ տեղերում: Օրինակ, Ռոստովում, Վորոնեժում, Տամբովի Տիտովկա ռուսական գյուղում և Կրասնադարում: Բայց նախ, ձեզ կպատմեմ ճանապարհի մասին: Ճանապարհը շատ գեղեցիկ էր, մենք անցանք մի շա՜տ գեղեցիկ ջրամբարի մոտով, որը Վրաստանում էր: Գնալուց ես ուշադրություն դարձրեցի բնությանը, այն շատ գեղեցիկ էր:
  • 3. Ռոստով  Մեր առաջին կանգառը Ռոստովում էր: Այն մի քաղաք է Ռուսաստանում, Դոն գետի վրա: Ռոստովում մենք մնացինք մեկ օր: Այնտեղ շատ լավ էր, և այնտեղ են ապրում իմ քույրիկները և նրանց մայրիկները, և քեռիներս: Մեզ նրանք տարան մեծ կինոթատրոն, և մենք դիտեցինք <<Մինյոններ >>երեքը: Դա շատ ծիծաղելի և շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր: Իսկ հետո գնացինք պաղպաղակ ուտելու: Հետո գնացինք մյուս քույրիկներիս տեսնելու: Բացի նրանից, որ Ռոստովը շատ գեղեցիկ է, այնտեղ կան լիքը մոծակներ: Խորհուրդ չեմ տալիս գնաք Ռոստով: Բայց դե այնտեղ իմ հարազատներն են, ինչպես չգնամ նրանց տեսակցության:
  • 4. Վորոնեժ  Վորոնեժ մենք գնացինք երկու անգամ՝ մեկ Տամբով գնալուց, մեկ էլ Տամբովից վերադառնալիս: Մենք գնացինք հորոքրոջս տեսնենք: Իմ քույրիկն ու եղբայրը ամբողջ ամռանը Հայստանում էին, մեր տանը, իսկ երբ մենք հասանք իրենց տուն Վորոնեժում, իրենք էլ ավտոբուսով եկան և մենք նորից հանդիպեցինք արդեն Վորոնեժում, իրենց տանը: Մեկ ամռան ընթացքում մենք հասցրեցինք լինել իրենց տանը, իրենք էլ՝ մեր:  Այնտեղ մենք մնացինք մեկ շաբաթ: Այնտեղ էլ ենք շատ հետաքրքիր անցկացրել: Մենք գնում էինք եկեղեցու այգի, անվաչմուշկ էինք քշում, իսկ տղաները սքեյթ էին քշում: Երբեմն իջնում էինք բակ:
  • 5. Տամբով  Տամբով: Տամբովում նույնպես մնացինք մեկ շաբաթ: Այնտեղ իմ Մոսկվայի բարեկամների գյուղն է, ամառանոցը: Այստեղ են ապրում իմ հայրիկի հորեղբայրը՝ Աշոտ հորեղբայրը, իմ հորեղբայր Հայկը, և իմ հորաքույր Արմինեն և նրանց մայրիկը՝ Հեղինե մորաքույրը: Այնտեղ շատ մեծ բանջարանոց կա, որտեղ աճում էր լոբի, կաղամբ, դդում, ձմերուկ, գազար, լոլիկ, վարունգ, պղպեղ, կարտոֆիլ և այլն: Ես և իմ հորեղբայր Հայկը գնացինք բանջարանոց և պղպեղ, վարունգ և լոլիկ բերեցինք, որպեսզի ուտենք:
  • 6.  Այնտեղ կային փասիաններ, ճագարներ, հնդկահավեր, շներ, աքաղաղներ և բադեր: Մի հետաքրքիր բան պատմեմ. մի օր երգ էինք դրել, պարում էինք, և պատկերացրեք՝ հնդկահավերը վազելով եկան և իրենց փետուրները բացեցին, կարծես միացան պարին: Այնքան հետաքրքի՜ր էր, որ նրանք զգացել էին երաժշտությունը և ուրախացել:  Այնտեղ երեք շուն կար, ամենամեծի անունը Նիկի էր, միջնեկինը՝ Գոնչ, իսկ փոքրինը՝ Վոլչոկ, այսինքն փոքրիկ գայլուկ:  Հա, մի բան էլ հիշեցի. այնտեղ մենք գնացել էինք մեղրի տոնին: Այդ օրը Հայաստանում խաղողի օրհնության տոնն էր, իսկ այնտեղ՝ մեղրի օրհնության օրը: Եկեղեցում անցկացնում էին մեղրի օրհնության արարողությունը, և պետք էր գոնե մեկ գդալ մեղր ուտել, դա այնքան հետաքրքիր էր: Տեսնես ուրիշ երկրներում օգոստոսի 15-ը ինչի՞ տոն է:
  • 7.
  • 8. Կրասնադար  Կրասնադար: Կրասնադարում շատ լավ էր, այնտեղ էր իմ եղբայրը, հորաքույրը, հորաքրոջս ամուսինը, քույրս և եղբորս կինը ու նաև նրանց երեխաները՝ Էդիտան և Արան: Էդիտան մեկ տարեկան էր, իսկ Արան երեք ամսեկան: Նրանք այնքան լավն են: Ամբողջ օրը ես, Սերգեյը և Էդիտան մուլտֆիլմ էինք նայում և խաղում, իսկ երեկոյան գնում էինք բակ՝ խաղալու: Երբեմն տեղ էինք գնում: Օրինակ, մի օր գնացել էինք երգող շատրվանների մոտ: Այնտեղ գեղեցիկ էր:
  • 9. Հետադարձ ճանապարհ  Երևանի ճանապարհին: Երևան գալուց մենք անցնում էինք Թիֆլիսով: Այդ ժանակ ես շատ ուրախ էի, որովհետև ես երկրորդ անգամ եղա այս գեղեցիկ քաղաքում: Նաև Վրաստանի սահմանին մի մեծ լեռ կար՝ Կազբեկը: Երբ գնացինք ամպամած էր և գագաթը հասել էր ամպին:  Լավ, հիմա ասեմ, թե որտեղ ամենաշատը կմնայի՝ ես կնախընտրեի մնալ Ռոստովում և Տամբովում:  Ցտեսություն, ամառ:  Ես քեզ կկարոտեմ