Successfully reported this slideshow.
We use your LinkedIn profile and activity data to personalize ads and to show you more relevant ads. You can change your ad preferences anytime.
Ճամփորդությունտոնածառերի հետՏեսավ ու պատմեց՝ ՄարիամըԳրառեց՝ տատիկըԼուսանկարեցին՝ տատիկը և քեռին
Զվարթնոցի զվարթտոնածառըԱյս տարի Նոր Տարին դիմավորել եմԱմերիկայում, Վաշինգտոն քաղաքում:Վաշինգտոն գնալու ճանապարհին ևհետո, Վ...
Նախքան օդանավնստելըԻսկ ահա Զվարթնոց օդանավակայանիներսում, այնտեղ, որտեղից պետք էինքնաթիռ նստեինք, ես տեսա ավելիփոքր, բայց ...
Welcome to the United States of AmericaՀաջորդ տոնածառն արդենԱմերիկայում էր, նույնպեսօդանավակայանում: Նրա վրախաղալիքներ չկա...
Քույրիկիս տոնածառը Նույն օրը, երբ գնացի քեռուս տուն, այնտեղ տեսա քույրիկիս` Անիի համար զարդարված տոնածառը: Շատ մեծ չէր: Վր...
ԱմերիկյանհանրախանութումՀաջորդ օրը գնացինք մոլ: Մոլը շատմեծ խանութ է, որտեղ ամեն ինչվաճառվում է. հագուստ, կահույք,խաղալիք, ...
Ամերիկյանհանրախանութի մեծտոնածառըԱյդ հարկում մի շատ մեծ, շքեղտոնածառ կար, շատ մեծ. կլորխաղալիքներով, շարք-շարք ոսկեգույնու...
Սառցադաշտիտոնածառը Երեկոյան գնացինք սառույցի սահարան: Շատ լավն էր, իսկ գլխավորը` շուրջ բոլորը ծառերը զարդարված էին լույսեր...
Եկեղեցու դիմացԴեկտեմբերի քսանչորսին գնացինքԱմերիկայի ամենամեծ եկեղեցին:Այնտեղ նշում էին Հիսուս Քրիստոսիծննդյան օրը: Դեկտեմ...
ՀրեշտակներըԲայց եկեղեցում ոչ Ձմեռ պապ կար, ոչտոնածառ: Բեմի վրա շատ-շատերեխաներ կային, հրեշտակի թևերով ևարծաթագույն պսակներ...
Նվերներով տոնածառը Հաջորդ օրը, Սուրբ Ծննդյան առավոտյան գնացինք Անիի մյուս, ամերիկյան տատիկ-պապիկի տուն: Նրանք մեծ տոնածառ ...
Ես և քույրիկսգուլպաների հետ Այդ նվերները Ձմեռ պապը չի անում: Այստեղ Ձմեռ պապը միայն փոքրիկ նվերներ է դնում մեծ գուլպաների ...
Ձմեռ պապի նվիրածգուլպաներըԵս միանգամից այնքան շատ նվերներստացա, որ նույնիսկ զարմանալի էր.գիրք, երեք տեսակ խաղալիք, որոնցից...
Ես նվերներշաաաաատ եմ սիրում Հետո նվեր ստացա Նոր տարվա մի զգեստ, դա կարծեմ Շանթի նվերն էր: Շանթը Անիի քեռին է: Նա հայերեն չ...
Մեր ընթրիքըՆվերները բաժանելուց հետո բոլորովխաղում էինք իմ նոր խաղալիքով, իսկհետո բոլորով ընթրեցինք: Կարծեմտաս մարդուց շատ ...
Փուչիկներն իմ ետևումՄի օր Արսեն քեռուս հետ գնացինքԱմերիկայի ձայն կոչվող ռադիո, թեհեռուստատեսություն: Նա այնտեղ էաշխատում: ...
ՄարիամԲադալյան, Ամերիկայիձայն, Վաշինգտոն  Այնտեղ հանդիպեցինք վրացիների,  ռուսների, ադրբեջանցիների: Այստեղ էլ  շատ նվերներ ...
Ես և կենդանաբանական այգու   լուսավորված ծառը (դինոզավրերի   թանգարանինը չեմ գտնում )Դրա հաջորդ օրը գնացի դինոզավրերիթանգա...
Հնդկացիների հագուստըշատ տոնական է  Վաշինգտոնում կա Հնդկացիների  թանգարան: Հնդկացիները Ամերիկայի  ամենահին բնակիչներն էին: ...
Հյուր գնացած տներիցմեկի տոնածառն ու ես Մենք շատ ընտանիքիների ենք հյուր գնացել, և բոլորի տանն էլ տոնածառ կար: Համարյա ոչ մե...
Մենք էլ փորձեցինք մերտոնածառըպատրաստել…
Իմ տոնածառըպատրաստ է Բոլոր տոնածառերն էլ մեր, Հայաստանի տոնածառերի նման են, բայց այստեղ շատ են ժապավենները, իսկ Հայաստանու...
Փոքր Մհերի հետՀունվարի չորսից-յոթը ես տատիկիսհետ գնացել եմ Ֆիլադելֆիա:Ֆիլադելֆիան Ամերիկայի առաջինմայրաքաղաքն է եղել, իսկ ...
Ֆիլադելֆիայի հայկական    Սահակ-Մեսրոպ եկեղեցու    տոնածառը. ձախ անկյունում    երևում են ծաղիկներըՀայկական եկեղեցիներից մեկ...
Շենքերի արտաքինհարդարանքը Շատ պայծառ ու սիրուն են բոլոր տների ու փողոցների զարդարանքները: Լույսերով եղնիկների, ձմեռ պապերի...
Կենդանաբանականայգու լույսերը
Դե, ցտեսությու՛ն
Upcoming SlideShare
Loading in …5
×

Mariam media

  • Be the first to comment

  • Be the first to like this

Mariam media

  1. 1. Ճամփորդությունտոնածառերի հետՏեսավ ու պատմեց՝ ՄարիամըԳրառեց՝ տատիկըԼուսանկարեցին՝ տատիկը և քեռին
  2. 2. Զվարթնոցի զվարթտոնածառըԱյս տարի Նոր Տարին դիմավորել եմԱմերիկայում, Վաշինգտոն քաղաքում:Վաշինգտոն գնալու ճանապարհին ևհետո, Վաշինգտոն քաղաքում,բազմաթիվ տոնածառեր եմ տեսել, ևլուսանկարել եմ դրանց մեծ մասը:Առաջին տոնածառը ես տեսա ԵրևանիԶվարթնոց օդանավակայանում: Դամեծ, գեղեցիկ տոնածառ էր, կլոր մեծխաղալիքներով:
  3. 3. Նախքան օդանավնստելըԻսկ ահա Զվարթնոց օդանավակայանիներսում, այնտեղ, որտեղից պետք էինքնաթիռ նստեինք, ես տեսա ավելիփոքր, բայց շատ գեղեցիկ մեկ այլտոնածառ: Այն ճերմակ էր, կարծեսեղյամ նստած լիներ և սառած: Շատգեղեցիկ էր: Ես նկարվել եմ դրակողքին:
  4. 4. Welcome to the United States of AmericaՀաջորդ տոնածառն արդենԱմերիկայում էր, նույնպեսօդանավակայանում: Նրա վրախաղալիքներ չկային, բայց զարդարվածէր լույսերով և ժապավեններով: Ես դեռչգիտեի, որ այդպիսի տոնածառեր շատպիտի տեսնեմ: Ամերիկայումտոնածառերի վրա շատ-շատ լույսեր ենլինում:
  5. 5. Քույրիկիս տոնածառը Նույն օրը, երբ գնացի քեռուս տուն, այնտեղ տեսա քույրիկիս` Անիի համար զարդարված տոնածառը: Շատ մեծ չէր: Վրայից կախված խաղալիքների մեծ մասը կենդանիներ էին` եղջերու, ուլիկ, շնիկ, հետո` աստղիկներ, սրտիկներ, շեփոր: Դա շատ բարի, հատուկ տոնածառ էր: Անընդհատ ուզում էիր վրայից կախված կենդանիների հետ խոսել: Զարմանալի է, բայց խաղալինքերի մեծ մասը ծղոտից էր հյուսած: Մենք Անիի հետ խաղում էինք այդ խաղալիքներով, հետո կրկին կախում տոնածառից: Անիի տոնածառն էլ շատ լույսեր ուներ, և երբ լույսերը վառված չէին լինում, տոնածառը կարծես տխրում էր: Ավելի գեղեցիկ էր վառվող լույսերով
  6. 6. ԱմերիկյանհանրախանութումՀաջորդ օրը գնացինք մոլ: Մոլը շատմեծ խանութ է, որտեղ ամեն ինչվաճառվում է. հագուստ, կահույք,խաղալիք, ամաններ, ուտելիքներ:Այստեղ առաջին հարկում կայինսրճարաններ՝ հունական, չինական,կորեական, ճապոնական, իտալական,թուրքական, վիետնամականուտելիքներով: Հայկական չկար:
  7. 7. Ամերիկյանհանրախանութի մեծտոնածառըԱյդ հարկում մի շատ մեծ, շքեղտոնածառ կար, շատ մեծ. կլորխաղալիքներով, շարք-շարք ոսկեգույնու կարմիր: Ուրախ տոնածառ էր:Դրա տակ մի մեծ կարմիր մեքենակար, և տոնածառի տակ նստած էր միմեծ Ձմեռ պապ: Ես մտածեցի, որ Ձմեռպապն այդ մեքենայով է գնալունվերներ բաժանելու:
  8. 8. Սառցադաշտիտոնածառը Երեկոյան գնացինք սառույցի սահարան: Շատ լավն էր, իսկ գլխավորը` շուրջ բոլորը ծառերը զարդարված էին լույսերով, և մի հատ էլ շատ մեծ, միայն լույսե տոնածառ կար: Այսինքն իսկական ծառը չկար, բայց լույսերով կլոր օղակներով ծառի պատկեր էին ստեղծել,և դա շատ գեղեցիկ էր: Անընդհատ ուզում էի նայել:
  9. 9. Եկեղեցու դիմացԴեկտեմբերի քսանչորսին գնացինքԱմերիկայի ամենամեծ եկեղեցին:Այնտեղ նշում էին Հիսուս Քրիստոսիծննդյան օրը: Դեկտեմբերի քսանչորս-քսանհինգն այնտեղ կոչվում են Ծննդյանտոների օրեր: Այս երկրում տոնածառըզարդարում են և Ձմեռ պապը գալիս է ոչթե Նոր տարուն, հունվարի մեկին, այլԾննդյան տոնին: Չգիտեմ, թե ինչ կապկա Ձմեռ պապի և Քրիստոսի Ծննդյանմիջև, բայց Ձմեռ պապը նվերներըբաժանում է Ծննդյան տոնի գիշերը:
  10. 10. ՀրեշտակներըԲայց եկեղեցում ոչ Ձմեռ պապ կար, ոչտոնածառ: Բեմի վրա շատ-շատերեխաներ կային, հրեշտակի թևերով ևարծաթագույն պսակներով: Ինձ էլ միպսակ նվիրեցին, և ես հետոլուսանկարվեցի այդ պսակով:Հետաքրքիր էր, բայց ինձ համար շատուրախ չէր: Ինձ այնպես է թվում, որշատ երեխաների համար էլ ուրախ չէր,չնայած նրանց ծնողները ծիծաղումէին:
  11. 11. Նվերներով տոնածառը Հաջորդ օրը, Սուրբ Ծննդյան առավոտյան գնացինք Անիի մյուս, ամերիկյան տատիկ-պապիկի տուն: Նրանք մեծ տոնածառ ունեին: Այդ տոնածառի ամենալավ բանն այն էր, որ տակը շատ, շատ-շատ տուփեր կային, որոնք նվերներ էին բոլորիս համար: Նախորդ օրը ես և տատիկս նույնպես շատ նվերներ էինք գնել, և ես գիտեի, թե ում ինչ ենք նվիրելու: Բայց շատ հետաքրքիր էր, թե ինձ ինչ են նվիրելու:
  12. 12. Ես և քույրիկսգուլպաների հետ Այդ նվերները Ձմեռ պապը չի անում: Այստեղ Ձմեռ պապը միայն փոքրիկ նվերներ է դնում մեծ գուլպաների մեջ: Օրինակ, ինձ բաժին հասած գուլպայի մեջ նույնպես գուլպա էր: Բայց տոնածառի տակի նվերները մարդիկ են միմյանց անում:
  13. 13. Ձմեռ պապի նվիրածգուլպաներըԵս միանգամից այնքան շատ նվերներստացա, որ նույնիսկ զարմանալի էր.գիրք, երեք տեսակ խաղալիք, որոնցիցմեկը հատկապես շատ սիրեցի ևԱմերիկայում ամեն օր խաղում էի:Մտածում եմ, որ տատիկիս կխնդրեմԵրևանի համար այդ խաղալիքից շատգնի և բոլոր երեխաներին նվիրենք:
  14. 14. Ես նվերներշաաաաատ եմ սիրում Հետո նվեր ստացա Նոր տարվա մի զգեստ, դա կարծեմ Շանթի նվերն էր: Շանթը Անիի քեռին է: Նա հայերեն չի խոսում, բայց շատ լավն է: Ինձ անգլերեն մի երգ է սովորեցրել: Չգիտեմ ով, բայց մեկը ինձ նվիրել է նաև մի գիշերազգեստ: Փափուկ, կետիկներով: Լավն է:
  15. 15. Մեր ընթրիքըՆվերները բաժանելուց հետո բոլորովխաղում էինք իմ նոր խաղալիքով, իսկհետո բոլորով ընթրեցինք: Կարծեմտաս մարդուց շատ էինք:
  16. 16. Փուչիկներն իմ ետևումՄի օր Արսեն քեռուս հետ գնացինքԱմերիկայի ձայն կոչվող ռադիո, թեհեռուստատեսություն: Նա այնտեղ էաշխատում: Այստեղ տոնածառ չկար,բայց շատ փուչիկներ կային: Ես դրանցհետ էլ եմ լուսանկարվել: Ահա այդնկարը: Կարծեմ գեղեցիկ է:
  17. 17. ՄարիամԲադալյան, Ամերիկայիձայն, Վաշինգտոն Այնտեղ հանդիպեցինք վրացիների, ռուսների, ադրբեջանցիների: Այստեղ էլ շատ նվերներ կային: Ինձ նվիրեցին մատիտներ, հաշվիչներ, գլխարկ, ծոցատետր և այլ բաներ, որոնց բոլորի վրա էլ գրված է «Ամերիկայի ձայն»: Հիմա ես գրում եմ այնտեղ նվեր ստացած մատիտով:
  18. 18. Ես և կենդանաբանական այգու լուսավորված ծառը (դինոզավրերի թանգարանինը չեմ գտնում )Դրա հաջորդ օրը գնացի դինոզավրերիթանգարան: Հենց առաջին հարկում մի շատմեծ փիղ կար, իսկ փղի կողքին` հսկայականտոնածառ: Չգիտեմ նույնիսկ, փիղն էր ավելիմեծ, թե տոնածառը: Շատ նման էրՀայաստանի տոնածառերին, բայց մերԵրևանի հրապարակի տոնածառն ավելի մեծէ և ավելի գեղեցիկ: ԱռհասարակԱմերիկայում ես մեր Երևանի հրապարակիտոնածառի նման գեղեցիկ տոնածառ չեմտեսել:
  19. 19. Հնդկացիների հագուստըշատ տոնական է Վաշինգտոնում կա Հնդկացիների թանգարան: Հնդկացիները Ամերիկայի ամենահին բնակիչներն էին: Այս Վաշինգտոն քաղաքի տեղում, օրինակ, նախկինում ապրում էին Չիրոկի կոչվող հնդկացիները, որոնք իրենց երկար ու նեղ նավակներով նավարկում էին Պոտոմակ գետով: Հիմա Պոտոմակ գետը կա, չիրոկիներ չկան, իսկ նավակները թանգարանում են:
  20. 20. Հյուր գնացած տներիցմեկի տոնածառն ու ես Մենք շատ ընտանիքիների ենք հյուր գնացել, և բոլորի տանն էլ տոնածառ կար: Համարյա ոչ մեկի տանը փոքր տոնածառ չեմ տեսել, բոլորն էլ հասնում էին մինչև առաստաղ:
  21. 21. Մենք էլ փորձեցինք մերտոնածառըպատրաստել…
  22. 22. Իմ տոնածառըպատրաստ է Բոլոր տոնածառերն էլ մեր, Հայաստանի տոնածառերի նման են, բայց այստեղ շատ են ժապավենները, իսկ Հայաստանում` փայլերը: Հետո, այստեղ տոնածառների տակ միշտ կան ծաղկամաններով ծաղիկներ: Բայց դրանք արհեստական են, ես ստուգել եմ…
  23. 23. Փոքր Մհերի հետՀունվարի չորսից-յոթը ես տատիկիսհետ գնացել եմ Ֆիլադելֆիա:Ֆիլադելֆիան Ամերիկայի առաջինմայրաքաղաքն է եղել, իսկ հիմաՓենսիլվանիա նահանգի մայրաքաղաքնէ: Այստեղ շատ հայեր են ապրում:Կան հինգ հայկական եկեղեցի, մեկհայկական դպրոց, Սասունցի Դավիթէպոսի Փոքր Մհերի արձանը:
  24. 24. Ֆիլադելֆիայի հայկական Սահակ-Մեսրոպ եկեղեցու տոնածառը. ձախ անկյունում երևում են ծաղիկներըՀայկական եկեղեցիներից մեկի այս տոնածառըհիմնական տեսակն էր տոնածառի:Զարդարված էր արհեստական մեծ ծաղկներովև ժապավեններով: Ամերիկայում իմ տեսածտոնածառերից շատերն են այսպիսին:Գեղեցիկ է: Բայց մի տեսակ տխուր է թվում:Ինձ այնպես է թվում, որ դրա շուրջը չեսկարող երգելով պտտվել. «Տոնածառ ջան,տոնածառ, ինչ սիրուն ես ու պայծառ»: Սիրունէ, բայց շատ պայծառ չէ: Գուցե ես սխալվումեմ, և տոնածառն այդպես միայնակ էր թվում,որովհետև եկեղեցում մարդ չկար:
  25. 25. Շենքերի արտաքինհարդարանքը Շատ պայծառ ու սիրուն են բոլոր տների ու փողոցների զարդարանքները: Լույսերով եղնիկների, ձմեռ պապերի կերպարանքներ են համարյա բոլոր տների և տների առջևի թփերի վրա, իսկ ծառերը… Ծառերը շատ-շատ գեղեցիկ են: Երբեմն մի ճյւողը, երբեմն միայն բունը, երբեմն բոլոր ճյուղերը լուսազարդ են, հիմնանաւոմ` արծաթագույն, բայց կան նաև կապույտ, կանաչ, կարմիր, դեղին գույներ:
  26. 26. Կենդանաբանականայգու լույսերը
  27. 27. Դե, ցտեսությու՛ն

×