2. Լռությունը լսելի ձայնի բացակայությունն է կամ շատ ցածր
ինտենսիվությամբ ձայնի առկայությունը: Այն կարող է վերաբերել
ցանկացած տեսակի հաղորդակցության՝ այդ թվում խոսքի և
երաժշտության բացակայությանը:
3. Լռությունն օգտագործվում է ընդհանուր հաղորդակցության մեջ
որպես ոչ վերնալ հաղորդակցում և հոգեկան կապ: Լռությունը
նաև կարող է նշանակել, որ սենյակում կամ տարածքում ոչ ոք չի
խոսում և ձայն չի հանում: Լռությունը մեծ դեր ունի շատ
մշակույթների ծեսերում և ծիսակարգերում:
4. Խոսքում կարճատև լռությունը կարող է նշանակել կասկած,
կակազություն, ինքնաուղղում կամ դադար՝ մտքերը և
գաղափարները արտահայտելու, ճշտելու համար:
5. Ըստ մշակութային նորմերի՝ լռությունը կարող է լինել դրական կամ
բացասական: Օրինակ՝ քրիստոնյա մեթոդիստների մոտ ժամերգության
ժամանակ լռությունը դրական երևույթ է համարվում, բայց հյուսիսային
բապտիստական եկեղեցում լռությունը կարող է դիտվել որպես ասվածի
հանդեպ ունեցած անհամաձայնություն:
7. Երաժշտությունը հիմնված է լռության վրա այն առումով, որ ձայների
միջակայքերը դինամիկային, մեղեդուն և ռիթմին տալիս են մարդու վրա
ներգործելու հատկությունը: Ավելին, երաժշտության երկար պաուզաները
կարող են դիտվել որպես լրացուցիչ ժամանակ՝ նախորդող երաժշտական
հատվածը ավելի լավ ընկալելու համար: Լռությունը չի ազդում
երաժշտության որակի վրա, այլ հակառակը՝ կարող է մեծացնել
գործիքների ձայնի և վոկալի ազդեցությունը
8. 4′33″ -ը էքսպերիմենտալ երաժշտական ստեծագործություն է
ավանգարդ կոմպոզիտոր Ջոն Քեյջի կողմից, որը կազմված է
կոմպոզիտորի կողմից նախօրոք չմտածված էմբիենթ ձայների
ընդհարությունից:
11. Փաստարկային լռությունը հռետորության մեջ օգտագործվում է
այն ժամանակ, երբ բանավեճող կողմը սպասում է ինչ-որ
պատասխան ակնկալել: Դա կարող է վիրավորական լինել,
ցուցադրելով պատասխանից խուսափելը, որը սակայն ճիշտ
օգտագործվելու դեպքում բանավիճող կողմին կարող է
հաղթանակ բերել:
13. Լռության իրավունքը ոստիկանության կողմից ձերբակալվելու
դեպքում ժամանակ կամ որոշ երկրներում՝ դատարանում,
մարդկանց ունեցած իրավական պաշտպանությունն է:
15. Ըստ Ջոզեֆ Ջորդանայի հասարակական կենդանիների, այդ թվում՝
մարդու մոտ, լռությունը կարող է լինել վտանգում գտնվելու նշան: Շատ
հասարակական կենդանիներ անկանոն ձայներ են հանում ինչ-որ
կոնտակտ փնտրելու նպատակով (կոնտակտային կանչեր): Շատ
կենդանիներ վտանգի մասին հայտնում են ուղղակի դադարացնելով
կոնտակտային կանչերը և լռելով, սառելով՝ չօգտագործելով վտանգի
մասին զգուշացնող կանչերը: Այս մասին գրել է Չարլզ Դարվինը վայրի
ձիու և խոշոր եղջերավոր անասունների օրինակով:
17. Լռությունը հոգևոր կյանքում հաճախ օգտագործվում է որպես ներքին լռության
փոխաբերություն: Լուռ միտքը, ազատված արտաքին աշխարհից և ներքին
մտքերից կարևոր այլ է հոգեկան զարգացման մեջ: Այսպիսի «ներքին
լռությունը» ձայնի բացակայությունը չէ, այլ աստվածային իրականության,
սեփական իրական եսի և աստվածային բնույթի հետ կոնտակտի առկայութան
ապացույց: Շատ կրոններում մտքի ու հոգու լուռ և հանգիստ լինելը կարևոր է
հոգեկան կերպարանափոխության համար:
19. Ողբերգական իրադարձությունը հիշելու, զոհերին հարգելու
համար շատ հաճախ օգտագործվում է լռության րոպեն, երբ
ներկաները լռելով հարգանքի տուրք են մատուցում
իրադարձության կամ ավելի հաճախ անձի հիշատակին: