3. Մտադիր էի ընդարձակել այս աշխատությունը,տալ Անիի ամբողջ պատմությունը և բոլոր այն ուսումնասիրությունների արդյունքը, որոնք եղել են մինչև այսօր:Պիտի ստացվեր մի ստվար հատոր, և նա պիտի հրատարակվեր մեծ շքեղությամբ:Մնաց...Չկարողացա:Այս դրության մեջ աշխատությունս ավելի թռուցիկ ճամփորդական հիշատակարան է: ԼԵՈ 1914թ. օգոստոսի 28-ին
4.
5. Անին կարելի է նկարագրել անթիվ անգամ, ինչպես նկարագրում են արշալուսյը,լուսինը,ծովը,զեփյուռը:Որովհետև նա էլ այդպիսի մի երևույթ է մեր մարդկային աշխարհում…