1. Վիտամիներ
Վիտամինները (լատիներեն vita՝ կյանք
բառից), կենսաբանորեն ակտիվ օրգանական
միացություններ են, որոնք անհրաժեշտ են
օրգանիզմի
բնականոն նյութափոխանակության ու կենսագործ
ունեության համար և այդ առումով անփոխարինելի
են։ Վիտամինների մեծ մասը մարդն ստանում է
սննդի միջոցով, և սոսկ մի քանիսն
են սինթեզվումօրգանիզմում։ Կան կազմությամբ
վիտամիններին մոտ նյութեր, այսպես
կոչված, նախավիտամիններ, որոնք, մտնելով
մարդու օրգանիզմ, փոխարկվում են վիտամինների։
2. • Սկզբում վիտամինները
պայմանականորեն նշանակվում էին
լատիներեն այբուբենի տառերով՝ A, B, C,
D, E, K, P և այլն, այնուհետև տրվեցին
միջազգային անուններ, որոնք
արտացոլում են այդ նյութերի քիմիական
կառուցվածքը։ Վիտամինները
բաժանվում են 3 խմբերի՝ ջրալույծ,
ճարպալույծ և վիտամինանման նյութեր։