2. Տաթևի անվան ծագումները
• Տաթև անվան հետ կապված ավանդությունը
պատմում է, որ վանքի գլխավոր տաճարի
կառուցումն ավարտված էր: Միայն պետք էր
տեղադրել գմբեթի խաչը: Շինարարությունը
ղեկավարող վարպետի աշակերտներից մեկը
գաղտնի, տաճարի տեսքին արժան մի գեղեցիկ
խաչ ձեռքին, ժամ առաջ` գիշերով, բարձրանում է
գմբեթի վրա ու տեղադրում այն` չհասցնելով
աննկատ իջնել: Տեսնելով զայրացած վարպետին`
աշակերտը գմբեթից վախից ցած է թռչում ուղիղ
անդունդը. գոչելով` “Տա-թև, տա-թև”
3. • Մի այլ ավանդություն էլ այսպես է պատմում՝
կառուցումն ավարտելուց հետո, քարագործ
Վարպետը, դիմելով ցածրում գտնվող
բանվորներին, երկու տաշեղ է պահանջում։
Ստանալով տաշեղները վարպետը համբուրում է
դրանք և ասում՝ «Հոգին սուրբ տա թև»։ Խոսքը
բերանին, նրա ուսերին թևեր են բուսնում։
Վարպետը թռչում, գնում է անհայտ ուղղությամբ։
Բանվորներն առանց վարպետի չեն կարողանում
հանել վանքի փայտյա սկալաները։ Ժամանակ
անց, լսելով, որ նա Պոլսում է գտնվում, վանքի
շրջակայքի բնակիչները մարդ են ուղարկում
վարպետի մոտ և խնդրում, որ նա գա հանի վանքի
սկալաները։ Սակայն վարպետը չի վերադառնում։
Միայն հայտնում է հանելու եղանակը։ Վարպետի
ասած խոսքից «Հոգին սուրբ տա թև» վանքը
կոչվում է Տաթև։