2. Մարդու աղիքային վարակիչ
հիվանդության՝ ամեոբային
դիզենտերիայի հարուցիչ։
Դիզենթերիայի ամեոբան արտաքինով
նման է սովորական ամեոբային, բայց
նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ
ոտքերով։Դիզենթերիային
ամեոբայի հյուսվածքային ձևն ունի 20-
25 մկմ երկարություն, ինվազիոն մեծ
ունակություն և շարժունակություն։
3. Շարժումներն հրոցանման են և
իրականացվում են
պսևդոպոդիումների օգնությամբ։
Այս ձևը հայտնաբերվում է միայն
սուր ամեոբիազի ժամանակ
ախտահարված օրգաններում,
հազվադեպ նաև
արտաթորանքներում։
4. Նախացիստային ձևն ունի 12-20 մկմ երկարություն, քիչ
շարժուն է, հայտնաբերվում է սուր աղիքային ամեոբիազի
ռեկոնվալեսցենտների և ամեոբակիրների
արտաթորանքներում լուծողականների ընդունումից
հետո։
Լուսանցքային ձևն ունի 15-20 մկմ երկարություն, պակաս
շարժունակ է, բնակվում է հաստ աղու լուսանցքում և
հայտնաբերվում է արտաթորանքներում սուր աղիքային
ամեոբիազի ռեկոնվալեսցենտների, հիվանդության
քրոնիկ ռեցիդիվող ձևերով հիվանդների և
ամեոբակիրների։