2. 1. ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը
ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը
ստորագրող պետությունների թվում էր նաև Հայաստանի
Հանրապետությունը:
Կազմակերպությանն անդամակցում են. Հայաստանի
Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը,
Ռուսաստանյան Դաշնությունը, Ղազախստանի
Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը,
Տաջիկստանի Հանրապետությունը եւ Ուզբեկստանի
Հանրապետությունը:
Պայմանագրի համաձայն, մասնակից պետությունները
համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ
անհրաժեշտության դեպքում նաեւ` վերացնում են, իրենց
ինքնիշխանությանը եւ տարածքային
ամբողջականությանն ուղղված ռազմական
սպառնալիքը:
3. 2. ՀԱՊԿ
Պայմանագրի հիմնարար դրույթը սահմանվում է 4-
րդ հոդվածով, համաձայն որի մասնակից
պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ
ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից
պետությունները տրամադրում են նրան
անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաեւ
ռազմական, ինչպես նաեւ ցուցաբերում
օժանդակություն իրենց տրամադրության տակ
գտնվող միջոցներով:
ՀԱՊԿ մարմիններն են Հավաքական
անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ
արտգործնախարարների խորհուրդը, ՀԱՊԿ
պաշտպանության նախարարների խորհուրը, ՀԱՊԿ
անդամ երկրների անվտանգության խորհուրդների
քարտուղարների հանձնաժողովը:
4. Եվրոպայի անվտանգության և համագործակցության
կազմակերպություն-(ԵԱՀԿ)
ԵԱՀԿ «Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության
Կազմակերպություն») 1973-ին հիմնված տարարածաշրջանի անվտանգության
խոշորագույն կազմակերպություն, որն իր մեջ ներառում է 57
պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից։
Կազմակերպությունը կոչված է կանխվելու ծագող հակամարտությունները
տարածաշրջանում։
Հակամարտությունները կանխելու և կարգավորելու հիմնական միջոցներն են.
Զինամթերքների տարածման վերահսկում
Դիվանագիտական ջանքեր՝ հակամարտությունները կարգավորելու համար
Փոխվստահության և անվտանգության պայմանների ստեղծում
Մարդու իրավունքների պաշտպանություն
Դեմոկրատական ինստիտուտների ստեղծում
Ընտրությունների մոնիտորինգ
Տնտեսական և էկոլոգիական անվտանգություն
Բոլոր ԵԱԿՀ անդամ-երկրներն ունեն հավասար ստատուս։
5. ՄԱԿ
Միացյալ Ազգերի Կազմակերպություն, ՄԱԿ, Միջազգային
կազմակերպություն, որը ստեղծվել է միջազգային
անվտանգության և խաղաղության պահպանման, երկրների
միջև համագործակցության զարգացման համար։
Նրա գործունեության հիմքերը և կառուցվածքը մշակվել են
Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին։
«Միացիալ ազգեր» անվանումը առաջին անգամ օգտագործվել
է 1942 թ. Հունվարի 1-ին ստորագրված Միացյալ Ազգերի
հռչակագրում։
ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի
կոնֆերանսում, որը տևել է 1945 թ. Ապրիլից հունիս, և
ստորագրվել է 1945թ. Հունիսի 26-ին` 51 պետությունների
ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրության ուժի մեջ
մտնելու տարեթիվը (հոկտեմբերի 24) նշվում է որպես Միացյալ
Ազգերի Կազմակերպության Օր:
6. ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1992թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա)
հրավիրվել էր գագաթնաժողով, որի արդյունքում
Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա,
Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան,
Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան,
Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարները
(պետությունների կամ կառավարությունների
մակարդակով) հռչակագիր էին ստորագրել
Սևծովյան տնտեսական համագործակցության
կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին:
Սերբիան, որպես անդամ, կազմակերպությանը
միացել է 2004թ.:
7. ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՍԾՏՀ կազմակերպությունը կոչված է տնտեսական
համագործակցության միջոցով ամրապնդելու
կայունությունը Սևծովյան տարածաշրջանում և
այն վերածելու բարգավաճման գոտու:
Կազմակերպության աշխարհագրությունը ծածկում է
մոտ 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք`
ընդգրկելով երկու մայրցամաքներում գտնվող Սևծովյան,
Բալկանյան եւ Կովկասյան երկրներ և ներկայացնելով
դրանց մոտ 350 միլիոն բնակչությունը: ՍԾՏՀ
տարածաշրջանը, որը հարուստ է նավթով և գազով,
ինչպես նաեւ այլ բնական պաշարներով, աստիճանաբար
վերածվում է Եվրոպայի ամենակարևոր
տրանսպորտային և էներգետիկ փոխադրումների
միջանցքներից մեկը: Անդամ-երկրների միջև տարեկան
առևտրի ծավալը կազմում է ավելի քան 300 միլիարդ ԱՄՆ
դոլար: