SlideShare a Scribd company logo
1 of 13
Download to read offline
ìð²ò-²´Ê²¼²Î²Ü вβزðîàôÂÚàôÜÀ ºì
                вÚÎ²Î²Ü ¶àðÌàÜÀ

                Գրիգոր Արշակյան*, Արման Եղիազարյան**



                Աբխազիայի հայ համայնքի պատմությունից
Աբխազիայում հայերը բնակվել են 17-րդ դարի վերջերից, երբ Օսմանյան կայ-
սրությունը բռնի կերպով սկսեց իսլամացնել հայերին: Դրա հետևանքով Աբ-
խազիա գաղթեցին ավելի քան 100 հազար հայեր: Աբխազիայի հայերի մոտ
95%-ը համշենահայեր են, որոնք եկել են Թուրքիայի մերձսևծովյան Օրդու,
Ջենիկ, Տրապիզոն և այլ բնակավայրերից: Համշենահայերը Սև ծովի հա-
րավային ռուսական ափերում սկսել են բնակություն հաստատել 1870-ական
թվականներից: Համշենահայերի առավել մեծ հոսք է սկսվել 1877-1878թթ.
ռուս-թուրքական պատերազմից հետո: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության
ժամանակ համշենահայերի զգալի մասը կոտորվել է, իսկ փրկվածներն
ապաստան են գտել Աբխազիայում և Սև ծովի ռուսական ափերում [1, с. 195]:
      Խորհրդային տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, Աբխազիա-
յում ապրում էր 76 հազ. 541 հայ (239.872 վրացի, 93.267 աբխազ, 74.914 ռուս):
1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, ինչպես նաև նրա
ավարտից հետո զգալի թվով հայեր հեռացան Աբխազիայից, և այժմ մոտավոր
տվյալներով այնտեղ մնացել է 60-70 հազ. հայ1:
      Աբխազիայի ծովափի երկայնքով սփռված են հայկական բնակավայրեր,
որտեղ խոսում են հայերեն, իսկ հայ երեխաների մի մասը հաճախում է հայկա-
կան դպրոց: Աբխազիայում հայերը հիմնականում զբաղվում են գյուղատնտե-
սությամբ, իսկ հարավարևելյան մասում` նաև առողջարանային բիզնեսով:
      Աբխազիայի 7 շրջաններից 6-ում հայկական բնակչություն կա, որոնցից
երկուսում` Լաբրայում և Հայկական Աթարայում, հայերը մեծամասնություն
* Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար-

ձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ։
** Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար-

ձության և հետազոտությունների վարչության պետ։
1 Якубян В., Турция пошла в Абхазию со своей "правдой" об армянах,

http:// www.hamshen.org/forum/viewtopic.php?f=9&t=200.

                                         54
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                                   Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


են: 1890թ. հայերի կողմից հիմնադրված Լաբրա գյուղը գտնվում է Սուխումից
արևմուտք Օչամչիրայի շրջանում: Լաբրան պատերազմի ժամանակ ամենից
շատ վնասված հայկական գյուղերից է: Լաբրայում են բնակվում աբխազական
պատերազմի երեք հերոսներ: Մինչև պատերազմն այստեղ բնակվել է 650 ըն-
տանիք, այժմ մնացել է մոտ 150-ը: Օչամչիրայի մյուս հայկական գյուղում`
Հայկական Աթարայում, 800 տնտեսություններից միայն 50-ն է մնացել: Մինչ
պատերազմը Լաբրայի գլխավոր եկամուտի աղբյուրը ծխախոտն է եղել1:
      Աբխազիայի ամենահին բնակավայրերից է Մցարա (Մեծ Արա) գյուղը,
որի 130-ամյակը նշվեց 2009թ. սեպտեմբերին: Գյուղն Աբխազիայում համ-
շենահայերի կողմից հիմնադրված առաջին բնակավայրերից է:

        Աբխազիայի հայ համայնքը և վրաց ազգայնական շարժումը
Աբխազիայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում երկրի
հայ համայնքի դերակատարությունն ու կշիռը հստակ պատկերացնելու հա-
մար կարևոր նշանակություն ունի 1992-1993թթ. վրաց-աբխազական պատե-
րազմում աբխազահայերի մասնակցության, դրա հիմնական դրդապատճառ-
ների և նշանակության ուսումնասիրությունը:
     1980-ական թթ. Աբխազիայի հայ համայնքում գործում էին երկու խոշոր
հայկական կազմակերպություններ` Սուխումի «Կռունկ»-ը, Գագրայի «Մաշ-
տոց»-ը, որոնք ստեղծվել էին որպես մշակութային-բարեգործական կազմա-
կերպություններ, սակայն նրանց միջև կային նաև որոշակի տարբերություն-
ներ: Այդ տարբերություններն առավել նկատելի էին դառնում այն ժամանակ,
երբ առավել սրվում էին հարաբերությունները Վրացական ԽՍՀ-ի և Աբխազա-
կան ԻԽՍՀ-ի միջև:
     Ալբերտ Թոփալյանի ղեկավարությամբ գործող Սուխումի հայկական հա-
մայնքն ակտիվորեն մասնակցում էր Աբխազիայի քաղաքական կյանքին: Մաս-
նավորապես Սուխումի հայ համայնքը ներկայացնող պատգամավորներ կային
հանրապետության Գերագույն խորհրդում: Սուխումի հայկական համայնքը
նկատելի քաղաքական ազդեցություն ուներ նաև Հայաստանի բազմաթիվ քա-
ղաքական ուժերի հետ իր ղեկավարության սերտ կապերի շնորհիվ: Շրջափակ-
ման և պատերազմի մեջ գտնվող Հայաստանը` ի դեմս իր պաշտոնական ղեկա-
վարության, դժկամությամբ էր կապեր հաստատում քաղաքականացված
«Կռունկ» մշակութային-բարեգործական ընկերության հետ` քաջ գիտակցելով,
որ այդ շփումները բարդացնում են երկրի առանց այդ էլ դժվարին իրավիճակը
տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունների փոխարեն, Սուխումի
հայկական համայնքը հայտնվեց ազգայնական ուղղվածություն ունեցող հայ
քաղաքական կուսակցության սևեռուն ուշադրության ներքո:
1 Vahan Ishkhanyan, ABKHAZIA ARMENIANS: HOLDING A HOME IN AN UNSTABLE TERRITORY, 11.01.2004,

http://www.agbu.org/publications/article.asp?A_ID=159.

                                            55
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                                   «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.


      Ի տարբերություն Սուխումի համայնքի` Արսեն Չաքրյանի ղեկավարու-
թյամբ գործող Գագրայի հայկական համայնքը հեռու էր մնում Աբխազիայի
քաղաքական կյանքին մասնակցելուց: Գագրայի հայկական համայնքն առա-
վել մշակութային-բարեգործական ուղղվածության ընկերություն էր, ակտիվ և
բացահայտ կերպով համագործակցում էր Հայաստանի մշակույթի նախարա-
րության հետ և զբաղվում բարեգործական գործունեությամբ:
      Գագրայի համայնքը, որպես առավել բազմաքանակ և ռազմավարական
առումով առավել նշանակալից համայնք, գտնվում էր հանրապետության ինչ-
պես վրացական, այնպես էլ աբխազական մասի մշտական ճնշման ներքո:
Եթե «Կռունկ»-ի հետ կապված ամեն ինչ պարզ էր և այն հստակորեն նշում էր
իր քաղաքական համակրանքը հօգուտ Գերագույն խորհրդի աբխազական
խմբակցության, ապա «Մաշտոց»-ը ակտիվորեն դիմագրավում էր իրեն քաղա-
քականության մեջ ներքաշելու բոլոր փորձերին: Այդ դիմադրությունն առաջ
էր բերում Աբխազիայի բոլոր քաղաքական ուժերի դժգոհությունը, քանի որ
Գագրայի շրջանում բնակվող ավելի քան 10 հազար հայերը բավական ազդե-
ցիկ ուժ էին և կարող էին օգտագործվել նրանց կողմից1:
      Վրացիների և աբխազների միջև բախումները, որոնք տեղի ունեցան
1989թ., այնուամենայնիվ, չբացահայտեցին, թե ում օգտին են հանդես գալիս Աբ-
խազիայի հայերը: Ավելին, աբխազները չէին վստահում Գագրայի հայերին, քա-
նի որ այդ դեպքերից քիչ առաջ նրանք վրացիների հետ կանգնել էին թուրք-մես-
խեթների շարասյան ճանապարհին, որը փորձում էր Ադլերով անցնել Վրաս-
տան: 1992թ. Աբխազիայում աբխազների և վրացիների հակամարտությունը
հասավ գագաթնակետին: Վրաց ազգայնականները հանդես էին գալիս առավել
ագրեսիվ կերպով, և զգացվում էր, որ զինված հակամարտությունն ան-
խուսափելի է: Ե՛վ վրացիները, և՛ աբխազները ստեղծեցին քաղաքական շար-
ժումներ, որոնց ղեկավարության կազմի մեջ մտցնում էին ազդեցիկ հայերի:
      Վրացիները չէին վստահում հայերին, քանի որ Սուխումի «Կռունկ»-ը
համառորեն պաշտպանում էր Հայկական սփյուռքի շահերն Աբխազիայի
Գերագույն խորհրդում` առավել հաճախ անցնելով աբխազական խմբակցու-
թյան կողմը: Աբխազիայի վրաց ազգայնականները՝ Թամազ Նոդարեյշվիլու
ղեկավարությամբ, հասկանալով, որ հայերն ազդեցիկ ուժ են և ի վիճակի են
փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը հանրապետությունում,
հանդես եկան կոշտ ազգայնական կարգախոսներով: Այդ ելույթների նպա-
տակը հայ, ինչպես նաև ռուս բնակչության վրա ճնշում գործադրելն էր, որ-

1Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, Ноябрь 2002,
http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm.

                                         56
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                 Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


պեսզի վերջիններիս ստիպեն հրաժարվել աբխազներին աջակցելուց1: Սպառ-
նալիքն ազդեց. որոշ հայ գործիչներ հրաժարվեցին աշխատել համայնքներում:
Այդ ժամանակ կտրուկ սրվել էր իրադրությունը նաև Լեռնային Ղարաբաղում:
Հայկական սփյուռքը մարտնչող հայրենակիցներին օգնելու նպատակով կազ-
մակերպեց միջոցների հավաք և օգնություն ցուցաբերեց` Լեռնային Ղարաբաղ
ուղարկելով ռազմական բեռների խմբաքանակ: Բացի այդ, Աբխազիայից Ղա-
րաբաղ մեկնեցին նաև կամավորներ տեղի հայ բնակչությունից:
      Այդ ֆոնին Վրաստանում շարունակում էր ուժգնանալ վրաց ազգայնա-
կան շարժումը: «Վրաստանը` վրացիներին» կարգախոսները հնչում էին առա-
վել հաճախ, որի հետևանքով սրվում էին վրաց-աբխազական հարաբերու-
թյունները: «Մաշտոց» հայկական ընկերության նախկին ղեկավարների կար-
ծիքով՝ հենց վրաց ազգայնական շարժման ծավալումը դարձավ իրենց հիմնա-
կան խնդիրը: Գագրայի հայկական համայնքը գաղտնի սկսեց իր կազմակերպ-
չական կառույցի վերադասավորումը: Համայնքի կառուցվածքը վերածվեց
ճկուն մեխանիզմի: Գագրայի շրջանում (իսկ Գագրա քաղաքում յուրաքան-
չյուր փողոցում, որտեղ հոծ բնակվում էր հայ բնակչությունը) նշանակվեց
ավագ (հայերեն` «մեծ»): Յուրաքանչյուր ավագին կցվում էր տղամարդկանց
խումբ, որոնց խնդիրն էր ազդանշանի դեպքում հավաքվել նշանակված վայ-
րում: Միևնույն ժամանակ, «Մաշտոց»-ը շարունակում էր չեզոքություն պահ-
պանել և ուշադիր հետևել Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների
զարգացմանը2:

             Վրաց-աբխազական հակամարտության խորացումը և
           այդ հակամարտությանն աբխազահայերի մասնակցության
                     հիմնական դրդապատճառները
Վրաց-աբխազական հակամարտության խորացմանը զուգահեռ, Աբխազիայի
հայ համայնքում գործող խոշոր հայկական կառույցների միջև տեղի ունեցան
առաջին բախումները, որոնց հիմնական դրդապատճառը վրաց-աբխազական
հակամարտությունում աբխազահայության մասնակցել-չմասնակցելու հարցն
էր: Աբխազական կողմին ակտիվորեն աջակցող «Կռունկ»-ը փորձեց իրեն
ենթարկել «Մաշտոց»-ը: Գագրայում տեղի ունեցած համատեղ ժողովում բա-
խում տեղի ունեցավ «Կռունկ»-ի և «Մաշտոց»-ի ներկայացուցիչների միջև: Ի
պատասխան «Կռունկ»-ի ներկայացուցչի` միասնական համաձայնեցված քա-
ղաքականություն վարելու պահանջին` «Մաշտոց»-ի ներկայացուցիչը հայ-
տարարեց, որ վրաց-աբխազական հակամարտությանը Գագրայի համայնքը

1   Նույն տեղում։
2   Նույն տեղում։

                                  57
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                        «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.


չի մասնակցի, և եթե նույնիսկ հարկադրված լինի մասնակցել, ապա, բացի
հայերի շահերից, ոչ մեկի շահերը չի պաշտպանի1: Այդ պահից երկու հա-
մայնքների միջև խոր անդունդ ձևավորվեց:
      1992թ. օգոստոսի 14-ին վրացական զորքերը մտան Աբխազիայի տա-
րածք, և սկսվեց պատերազմը [2, с. 16]: Առաջին իսկ օրերից Սուխումի հա-
մայնքի ղեկավարությունն աջակցեց աբխազական կողմին, որի հետևանքով
Վլադիսլավ Արձինբայի գլխավորությամբ երկրի ղեկավարության հետ էվա-
կուացվեց Գուդաուտա: Չնայած «Կռունկ»-ի ղեկավար Ալբերտ Թոփալյանի
կոչին, Սուխումի և մերձակա շրջանների հայ բնակչությունը զանգվածային
մասնակցություն չցուցաբերեց վրացական ագրեսիայի դեմ կազմակերպված
դիմադրությանը: «Կռունկ»-ը կազմալուծվեց, և համայնքի անդամները
սկսեցին ինքնուրույն լուծել ծագած խնդիրները, Ռուսաստան և Հայաստան
տեղափոխել իրենց ընտանիքներին, բարեկամներին, ունեցվածքը:
      Նույն խնդիրն առկա էր նաև Գագրայում: Սակայն Գագրայի շրջանում
հստակորեն աշխատեց համայնքի ճկուն մեխանիզմը: Տղամարդկանց մեծ մասը
մոբիլիզացվեց և լիակատար պատրաստ վիճակում էր: Հարկ է նշել, որ թեև հա-
յերը զենք չունեին, տղամարդիկ անընդհատ հետևում էին իրավիճակին, և ամ-
բողջ տեղեկատվությունն ուղղվում էր հատուկ ստեղծված հայկական կենտրոն:
      Գագրայի շրջանի մեծ մասի` վրացական վարչակազմի վերահսկողու-
թյան տակ հայտնվելուց հետո, հայ համայնքի հետ կապված լուրջ խնդիրներ
առաջացան: Քաղաք մտած վրացական զորքերը սկսեցին թալանը: Սկզբում
կողոպուտի ենթարկվեցին աբխազների լքված տները, իսկ հետո արդեն քա-
ղաքում գտնվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում վրացական զորքերը
սկսեցին բռնի գործողություններ հայերի և ռուսների (ավելի ուշ թալանեցին
նաև տեղի վրացիներին) նկատմամբ2:
      Տեղի հայերը պատրաստվեցին դիմադրության: Սեպտեմբերի սկզբներին
վրացիները և հայերը հայտնվեցին զինված հակամարտության եզրին: Լար-
ված հարաբերությունների սկիզբը դարձավ քաղաքում գործող վրաց գվար-
դիականների կողմից Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավար Արսեն Չաքր-
յանին թալանելը: Երբ համայնքի ներկայացուցիչները փորձեցին այդ հարցը
լուծել խաղաղ ճանապարհով և դիմեցին Գագրայի վարչակազմին, նրանց ձեր-
բակալեցին և հանձնեցին իրավապահ մարմիններին: Միայն Գագրայի ղեկա-
վար Միխայիլ Ջինչարաձեի անձնական միջամտությունը հայերին փրկեց մա-
հից: Վախենալով հաշվեհարդարից` «Մաշտոց»-ի ղեկավար Արսեն Չաքրյանը

1   Նույն տեղում։
2   Նույն տեղում։

                                 58
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                  Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


հեռացավ քաղաքից` հրաժարվելով հայ համայնքի ղեկավարի պաշտոնից:
Նրան փոխարինեց հայկական դպրոցի նախկին ուսուցիչ Խաչիկ Մինասյանը1:
Համայնքի նոր ղեկավարը կարողացավ խուսափել հակամարտությունից`
հասկանալով, որ անզեն մարդիկ չեն կարող դիմադրել լավ զինված վրաց գրո-
հայիններին, որոնց աջակցում էր տեղի վրացիների մեծ մասը: Միակը, ինչին
գնաց համայնքը, հնչեցված խիստ հրամանի կատարումն էր՝ ոչ մի դեպքում
չմասնակցել ռազմական գործողություններին վրացական կողմում:
     Հայ համայնքի խնդիրները դրանով չավարտվեցին: Տեսնելով իրենց լիա-
կատար անպատժելիությունը` վրաց գրոհայինները սկսեցին առավել հաճախ
հարձակվել հայկական տների վրա` հարկադրելով մարդկանց փախչել քա-
ղաքից` թողնելով իրենց տունն ու ունեցվածքը:
     Նոր հակամարտությունը հայերի և վրացիների միջև երկար սպասել
չտվեց: Վրաց զինվորականներն անցկացրին առաջին ծրագրված զանգվածային
հակահայկական գործողությունը: 1992թ. սեպտեմբերի կեսերին Գագրայի մեր-
ձակա Կոլխիդա գյուղի հայկական մաս մտավ վրացական ուժերի զրահատեխ-
նիկան: Մարտական մեքենաները շրջափակեցին գյուղի կենտրոնական փո-
ղոցը երկու կողմից, իսկ զինվորականները սկսեցին մտնել տները և մարդկանց
զգուշացնել, որպեսզի վերջիններս անմիջապես հավաքվեն և հեռանան գյուղից:
Դրա հետ մեկտեղ մարդկանց արգելում էին իրենց հետ վերցնել ունեցվածքը:
Վրաց զինվորականներն իրենց գործողությունները բացատրում էին նրանով,
որ աբխազները պատրաստվում են հրետանային կրակ բացել գյուղի ուղղու-
թյամբ, և անհրաժեշտ է շտապ տեղափոխություն: Վախից սարսափահար
մարդիկ վերցնում էին առաջին անհրաժեշտության իրերը և փախչում գյուղից:
Գյուղում մնացին միայն հայկական համայնքի դիտորդները, որոնք սարսափով
հաղորդում էին այն մասին, որ վրաց զինվորականները կողոպտում են լքված
տները: Երկու օր անց գյուղի ուղղությամբ կրակ բացեց ծանր հրետանին:
Կողոպտված գյուղն ամբողջությամբ հրկիզվեց, տուժեց նաև գյուղի վրացական
մասը: Ի պատասխան՝ հուզումներ սկսվեցին Գագրայի շրջանի հայերի մեջ:
Վրացական կողմը հարկադրված էր ճակատից բանակային մասեր
տեղափոխել և տեղավորել քաղաքում, որպեսզի հայերի բացահայտ ելույթի
դեպքում ուժով ճնշի այն2: Օրեր շարունակ տեղի էին ունենում հայ համայնքի
ղեկավարության անդադար նիստեր, խորհրդակցություններ վրաց առավել
հեղինակավոր քաղաքական գործիչների հետ: Գագրայի շրջանը գտնվում էր
հայ-վրացական բախման եզրին, ինչի արդյունքում 1992թ. սեպտեմբերին
սկսվեց Աբխազիայից հայերի զանգվածային հոսք դեպի Ռուսաստան:


1   Նույն տեղում։
2   Նույն տեղում։

                                  59
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                        «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.


      Լարված էր իրավիճակը նաև Արևելյան Աբխազիայում: Գրեթե դատարկ-
վեցին Օչամչիրայի և Գուլրիպշսկի շրջանների հայկական գյուղերը, որոնցում
ծավալվել էին մարտական գործողություններ: Աբխազիայի մայրաքաղաքում
վրաց գրոհայիններն իսկական որս սանձազերծեցին Սուխումի «Կռունկ» հա-
մայնքի ղեկավարների ընտանիքների նկատմամբ: Ձերբակալվեցին բազ-
մաթիվ հայեր, Սուխումի իր բնակարանում սպանվեց «Կռունկ»-ի ղեկավար
Ալբերտ Թոփալյանի մայրը1:
      Այս ամենը հանգեցրեց նրան, որ հայերը սկսեցին մասնակցել վրաց-աբ-
խազական պատերազմական գործողություններին` աջակցելով աբխազական
կողմին: Սակայն աբխազահայության մասնակցությունը համակարգված չէր
հայկական համայնքի ղեկավարների կողմից և նման էր առանձին մարդկանց
ինքնակոչ ելույթների, որոնց մասնակիցները կոչ էին անում աջակցել աբխազ-
ներին: Հարկ է նշել, որ վրացական կողմն արդեն հայերին բացահայտ մեղադ-
րում էր նրանում, որ վերջիններս հրաժարվում են աջակցել Վրաստանի տա-
րածքային ամբողջականության համար մղվող պայքարին:
      1992թ. հոկտեմբերի 2-ին աբխազական աշխարհազորայինները և Կով-
կասի լեռնային ժողովուրդների համադաշնության (ԿԼԺՀ) կամավորական ջո-
կատները մտան Գագրա, և քաղաքի փողոցներում սկսվեցին դաժան մարտեր
վրացական զորքերի հետ: Անհրաժեշտ է նշել, որ թեև աբխազական ուժերը
հարձակման էին անցնում քաղաքի գերազանցապես հայերով բնակեցված
շրջանների միջով, սակայն մարտերի ամբողջ ընթացքում քաղաքում չարձա-
նագրվեցին աբխազական ուժերի կողմից դաժանության և այլ անօրինական
գործողությունների փաստեր հայ բնակչության հանդեպ: Անկասկած, դա
դրական ազդեցություն գործեց աբխազական կողմի նկատմամբ հայության
վերաբերմունքի ձևավորման հարցում: Արդյունքում՝ հայ բնակչությունն
օգնում էր աբխազական աշխարհազորայիններին և ԿԼԺՀ-ի կամավորական-
ներին Գանթիադիի մատույցներում:
      1992թ. հոկտեմբերին աբխազահայերի ամենագործուն և լուրջ աջակցու-
թյան շնորհիվ Գագրայի շրջանն անցավ աբխազական իշխանությունների
վերահսկողության ներքո, ինչից հետո «Մաշտոց» համայնքը վերսկսեց
գործունեությունը: Խմբակցության քաղաքականությունը, ինչպես և նախկի-
նում, լիակատար չեզոքության պահպանումն էր:
      Սուխումի ազատագրման համար մղվող 1993թ. հունվարյան առաջին
ռազմական գործողություններին աբխազական ուժերի կողմից մարտնչում էին
հայ համայնքի գրեթե 100 ներկայացուցիչներ: Նրանք հիմնականում Պիցուն-
դա գումարտակի զինվորներն էին, Գուդաուտիի շրջանի բնակիչները: Սա-

1   Նույն տեղում։

                                 60
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                   Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


կայն հայերը մարտական գործողություններին զանգվածային մասնակցու-
թյուն դեռ չէին ցուցաբերում:
      Այդ ժամանակ Աբխազիային աջակցելու նպատակով երկիր ժամանեցին
չեչենական գրոհայինների ջոկատներ, որոնք մասնակցել էին Լեռնային Ղարա-
բաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: 1993թ. ձմռանն առաջին անգամ հայ
բնակչությունը բախվեց չեչենական կամավորականների կողմից իր հասցեին
հնչած սպառնալիքներին: 1993թ. ձմռանը հայերի և չեչենների միջև տեղի ունե-
ցավ երկու բախում, որի արդյունքում սպանվեց 2 հայ: Աբխազիայի առաջնորդ
Վլադիսլավ Արձինբայի անմիջական մասնակցությամբ հարթվեց հայ-
չեչենական լարվածությունը և վերջ տրվեց բախումներին1: Բացի այդ, տեղային
բախումներն աբխազական ուժերի թիկունքում չվերածվեցին լայնամասշտաբ
մարտական գործողությունների հայկական համայնքի ներկայացուցիչների և
Աբխազիայի կառավարության ակտիվ գործողությունների շնորհիվ:
      Միևնույն ժամանակ, վրաց-աբխազական ռազմական գործողություննե-
րի վայրերից շարունակվում էր խաղաղ բնակիչների զանգվածային արտա-
գաղթը, որոնք վրաց զինվորների կողմից ենթարկվում էին կողոպուտի և
բռնությունների: Վրացական ռազմական վարչակազմն իր կողմից քայլեր էր
ձեռնարկում Վրաստանի հայ բնակչությանը մարտական գործողությունների
մեջ ներքաշելու ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար մշակվեց մի
համալիր ծրագիր, որի առաջին քայլը եղավ Արևելյան Վրաստանի (հիմնակա-
նում Բորժոմի, Քութայիսիի և Թբիլիսիի) հայ բնակչության մոբիլիզացումը:
Հայերին ներառում էին այն զորամասերի կազմում, որոնք ուղևորվում էին աբ-
խազական ճակատ: Ուղարկելուց առաջ հայերի նկատմամբ տանում էին հա-
մապատասխան գաղափարական աշխատանք: Մասնավորապես հաղորդ-
վում էր, որ «մահմեդական աբխազները հյուսիսային կովկասցիների հետ հա-
մատեղ, կազմակերպում և իրականացնում են հայերի երկրորդ ցեղասպանու-
թյունն Աբխազիայում, և անհրաժեշտ է շտապ օգնություն ցուցաբերել եղբայր-
ներին»2: Սակայն «քրիստոնյա եղբայրներին փրկելու համար» մոբիլիզացվեց
ընդամենը մի քանի տասնյակ հայ: Այսպիսով, հայկական համայնքին վրացա-
կան կողմից պատերազմի մեջ ներքաշելու Վրաստանի առաջին փորձը ձա-
խողվեց: Այդ իրավիճակում վրացական իշխանությունները հորինեցին նոր
առասպել այն մասին, որ «Աբխազիայի հայերը, ըստ էության, թուրքեր են և
այդ պատճառով էլ աջակցում են աբխազներին»:
      Աբխազիայի` վրացական կողմից վերահսկվող տարածքներում իրավի-
ճակն առավել բարդ էր, հայ բնակչությունը նախկինի պես հրաժարվում էր
զենք վերցնել: Վրացական վարչակարգը Սուխումում սկսեց ստեղծել «ինքնա-

1   Նույն տեղում։
2   Նույն տեղում։

                                  61
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                                                   «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.


պաշտպանական» ջոկատներ, որոնց խնդիրն էր պաշտպանել քաղաքի փո-
ղոցները` բացահայտորեն գործող վրաց կողոպտիչներից: Ստեղծված «ինքնա-
պաշտպանական» ջոկատները չէին կարող կասեցնել հանցավորության
ալիքը, քանի որ այդ ջոկատները ստեղծվել էին այլ նպատակով: Դրանց
ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի
ոչ վրացի բնակչությունը, խուսափելով աբխազների վրեժից, ակտիվորեն
մասնակցի «Վրաստանի տարածքային ամբողջականության համար» մղվող
պատերազմին: Վրացական ռազմական վարչակարգի այդ քայլն արդյունքում
ճակատագրական դեր խաղաց:
      1993թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցավ իրադարձու-
թյունների շղթա, որոնք վճռական դերակատարություն ունեցան վրաց-աբխա-
զական հակամարտությունում աբխազահայերի դիրքորոշման վրա: Բանն այն
է, որ վրացական բանակը մի շարք հարձակումներ իրականացրեց Աբխազիա-
յի Սուխումի, Գուլրիպշի, Օչամչիրայի շրջանների հայկական գյուղերի դեմ և
դաժան հաշվեհարդար տեսավ հայ բնակիչների նկատմամբ, որոնք բնորոշ-
վում էին որպես ցեղասպանություն:
      Վրացիների կողմից Աբխազիայի հայ բնակչության ցեղասպանության
մասին լուրն Աբխազիայի հայ համայնքի շրջանում զայրույթ առաջացրեց:
Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավարության շտապ հրավիրած հավա-
քում որոշվեց աջակցել աբխազական կողմին և զենքը ձեռքերին հանդես գալ
վրացական զորքի դեմ: Հավաքում նաև հայտարարվեց հայկական ստորաբա-
ժանման ձևավորման մասին1: Այսպիսով, վրացիների վայրագությունները
հարկադրեցին հայերին իրականացնել պաշտպանական միջոցառումներ և
ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտությանը:
      Շտապ գումար հավաքվեց հայկական գումարտակի ձևավորման հա-
մար: Հարկ է նշել, որ Աբխազիայի «Մաշտոց» համայնքի ներկայացուցիչները
շրջայց են կատարել Ռուսաստանի բոլոր հայ համայնքներով, հանդիպել
ազդեցիկ և հայտնի հայ մարդկանց հետ: 1993թ. կեսերին «Մաշտոց» հայկա-
կան համայնքը զինամթերք ձեռք բերեց: Այդ ժամանակ արդեն խումբ էր ձևա-
վորվել Գագրայի հայերից (մոտ 100 մարդ):
      Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի 1993թ. փետրվարի 3-ի
հրամանով ստեղծվեց Հովհաննես Բաղրամյանի անվան հայկական մոտո-
հրաձգային գումարտակը (հայկական գումարտակում կար մոտ 300 մարտիկ),
որն էլ 1993թ. մարտի 15-ին կազմակերպված ձևով մուտք գործեց Աբխազիայի
զինված ուժերի շարքերը2:

1   Նույն տեղում։
2   Армянский вопрос" в Абхазии глазами грузинских СМИ, http://www.regnum.ru/news/772350.html.

                                                    62
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                              Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


      Հայկական գումարտակը համալրվեց նաև Լեռնային Ղարաբաղում
մարտնչած աբխազահայ մարտիկներով` գումարտակում զինվորների թիվը
հասցնելով 350-ի: Բացի այդ, աբխազահայության անմիջական մասնակցու-
թյամբ Գագրայում կազմակերպվեց երկրորդ հայկական գումարտակը: Վրաց-
աբխազական պատերազմում Աբխազիայի զինված ուժերի շարքերում կռված
աբխազահայերի թիվը, տարբեր տվյալներով, կազմել է ավելի քան 1500 մարդ:
      Աբխազական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում շարունակ-
վում էր նաև ակտիվ ներքաղաքական կյանքը: Այդ ժամանակահատվածում
Սուխումի «Կռունկ» հայկական համայնքի ներկայացուցիչներն Աբխազիայի
իշխանությունների ազդեցության ներքո փորձեցին հերթական անգամ իրենց
ամբողջական հսկողության տակ առնել հայկական գումարտակները: Ալբերտ
Թոփալյանը կտրուկ հարց բարձրացրեց «Մաշտոց» և «Կռունկ» համայնքներն
իր ղեկավարությամբ մեկ ընկերակցության մեջ միավորելու վերաբերյալ: Ներ-
քաղաքական այս իրավիճակը բերեց Աբխազիայի հայ համայնքի պառակտ-
ման: Մասնավորապես, Ալբերտ Թոփալյանի ճնշման ներքո Վաղարշը` գան-
թիադյան գումարտակի հրամանատարը, հայտարարեց, որ իր ստորաբաժա-
նումը ենթարկվում է Սուխումի «Կռունկ» համայնքին: Միևնույն ժամանակ,
Կիվորը` Գագրայի գումարտակի հրամանատարը, կտրականապես հրաժար-
վեց միավորվելուց1:
      Իրավիճակն էլ ավելի բարդացրեց Գուդաուտայում տեղի ունեցած պա-
տահարը: Աբխազական զինվորի կողմից կռվի ժամանակ սպանվեց Ալբերտ
Թոփալյանի թիկնապահը: Չցանկանալով այդ կոնֆլիկտին էթնիկ երանգա-
վորում տալ` «Կռունկի» ղեկավարը փորձեց կանխել խնդրի բարդացումը: Սա-
կայն պատահարի մասին լուրը շտապ հասավ Գագրա: Միջադեպը բավական
սրեց տեղացի հայերի և աբխազների հարաբերությունները` սպառնալով
վերածվել լայնածավալ բախման: Կոնֆլիկտի թեժ պահին «Մաշտոց»-ի ղեկա-
վարների պատվիրակությանն ընդունեց Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ
Արձինբան: Խոսակցության արդյունքում կոնֆլիկտը հարթվեց2:
      Հարկ է նշել, որ վերոնշյալ միջադեպի հանգուցալուծումից հետո բարե-
լավվեցին հայերի և աբխազների հարաբերությունները: 1993թ. սեպտեմբերին
աբխազական կողմը սկսեց վրացական ուժերի դուրսմղման գործողություն-
ներն Աբխազիայի տարածքից: Այդ գործողություններին ակտիվ մասնակցու-
թյուն էին ցուցաբերում հայկական գումարտակները, որոնք, ականատեսների
վկայությամբ, լավ զինված և համալրված էին:
      Աբխազիայի մայրաքաղաքի ազատագրումից անմիջապես հետո հայկա-
կան գումարտակն ուղարկվեց Կոդորի կիրճ: Գումարտակի խնդիրը Լատա
գյուղի և թունելների մոտ գտնվող վրացական հզոր պաշտպանական շրջանի

1 Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, ноябрь 2002,

http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm.
2 Նույն տեղում։



                                         63
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                        «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.


ոչնչացումն էր: Եռօրյա թեժ մարտերից հետո պաշտպանական շրջանում
գտնվող սվանները ջախջախվեցին և փախան Կոդորի կիրճի լեռնաշղթայից
այն կողմ: Մարտերի ակտիվ փուլի ավարտից հետո, երբ Աբխազիան արդեն
լիովին ազատագրվել էր, նորից սրվեցին հարաբերությունները «Կռունկի» և
«Մաշտոցի» միջև: Մոտիկ կանգնած լինելով իշխանություններին` «Կռունկ»-
ին հաջողվեց իրականացնել համայնքների միավորման խնդիրն Ալբերտ Թո-
փալյանի ղեկավարությամբ, որը բարձր պաշտոն զբաղեցրեց Աբխազիայի կա-
ռավարությունում և գլխավորեց միավորված համայնքը1:
      Պատերազմի ավարտից հետո Աբխազիայի հայ համայնքը կազմալուծեց
երկու հայկական գումարտակները և սկսեց ակտիվորեն զբաղվել Արևելյան
Աբխազիայի հայ բնակչության խնդիրներով: Սակայն, չնայած նախաձեռնված
անվտանգության միջոցառումներին, 2001թ. հոկտեմբերին չեչեն հրամանա-
տար Ռուսլան Գիլաևի և Կոդորի կիրճում Վրաստանի նախագահի ներկայա-
ցուցիչ Էմզար Կվիցիանիի հանցագործ խմբավորումները ներխուժեցին Նաա
և Գեորգիևսկ հայկական գյուղերը: Սպանվեց մոտ 14 հայ: Առաջինն այդ
խմբավորումների դեմ դուրս եկան Աբխազիայի պաշտպանության նախարա-
րության մարտիկները և Ցեբելդա հայկական գյուղի բնակիչները, որը գտնվում
էր Կոդոր գետի ներքին հոսանքի շրջանում2: Արդյունքում՝ նրանց հաջողվեց
հետ շպրտել հակառակորդին և նախարարությանը ժամանակ տալ այդ շրջան
տեղափոխել ռազմական տեխնիկա և զինվորական ստորաբաժանումներ:
      Հարկ է նշել, որ վրաց-աբխազական պատերազմում հայերն ակտիվորեն
մասնակցել են ոչ միայն «Բաղրամյանի գումարտակում», այլև աբխազական
գումարտակներում ևս: Մասնավորապես, հայերը լուրջ մասնակցություն են
ունեցել առաջին հրաձգային, երկրորդ մոտոհրաձգային, Գանթիադիի, Սու-
խումի, Էշերա-Աֆոնի, Գագրայի «Ասափշ» վաշտերում [3]: Ռազմական գործո-
ղություններին մասնակցել է 1500-ից ավելի հայ: Նրանցից 140-ը զոհվել է,
ռազմական ծառայությունների համար 11 հայի շնորհվել է Աբխազիայի հերո-
սի կոչում (Կ.Գուրգենյան, Գ.Տրապիզոնյան, Ա.Ասխանյան, Շ.Կիրակոսյան,
Ա.Ասատրյան և ուրիշներ), 5-ը պարգևատրվել են «Լեոնի» շքանշանով, իսկ 10-
ը` «Քաջության համար» մեդալներով: Հայկական գումարտակը մասնակցել է
նաև 1998թ. մայիսին Գալիի շրջանում վրացիների դեմ իրականացված պատ-
ժիչ գործողություններին [3]:
      Հարկ է նշել, որ չնայած Աբխազիայի հայ համայնքը լուրջ դերակատա-
րություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությունում, ներկայումս
Աբխազիայում հայերի վիճակը բավական անմխիթար է, և մի շարք բնակա-
1   Նույն տեղում։
2   Նույն տեղում։

                                 64
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.                                Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան


վայրերում հայերն իրենց ճնշված և վախեցած են զգում: Վերջին տարիներին
աբխազահայության շրջանում նկատվում են արտագաղթի ահագնացող տեմ-
պեր: Դա, ինչ խոսք, լուրջ սպառնալիք է Աբխազիայի հայ համայնքի համար:
      Թեև հայերն Աբխազիայում թվաքանակով պաշտոնական վիճակագրու-
թյամբ գրավում են 2-րդ տեղն աբխազներից հետո, սակայն հայերի իշխանու-
թյունը երկրում, իրենց թվի համեմատ, սահմանափակ է: Ի տարբերություն
խորհրդային տարիների, երբ Աբխազիայում հայերը զբաղեցրել են բավական
բարձր պաշտոններ (մասնավորապես, նախարարների խորհրդի նախագահի
տեղակալը հայ է եղել), ներկայումս հայերի զբաղեցրած ամենաբարձր պաշ-
տոնն Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն է: Իսկ ընդհանուր
առմամբ հայերը կառավարական մարմիններում ներկայացված են փոխնախա-
րարների և շրջանային ղեկավարների տեղակալների մակարդակով: 2007թ.
մարտի 4-ին Աբխազիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների
արդյունքում Աբխազիայի չորրորդ գումարման խորհրդարանի 35 պատգա-
մավորներից 3-ը ընտրվեցին հայեր` Վալերի Մայրոմյանը, Սերգեյ Մաթոսյանը
և Ալբերտ Հովսեփյանը (վերջինս նաև խորհրդարանի փոխխոսնակն է)1:
      Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ Աբխազիայի հայ համայնքը
լուրջ դերակատարություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությու-
նում, թեև հակամարտության սկզբնական շրջանում աբխազահայերի մեծ մա-
սը ձգտում էր չեզոքության: Սակայն վրացական ազգայնականների և զորքի
ընդգծված հակահայկական քայլերը, վայրագություններն ու թալանը հար-
կադրեցին աբխազահայերին անցնել աբխազների կողմը` միևնույն ժամանակ
պաշտպանելով սեփական ժողովրդին, նրանց կյանքը և ունեցվածքը:

                                                                        Հունիս, 2011թ.



                                  Աղբյուրներ և գրականություն
1.   Рафаэл Абрамян, Армянский некрополь Абхазии, «Генеалогия Северного
     Кавказа», № 2, 2002.
2.   Абхазия сегодня, Доклад Крайсис Груп N176 Европа, 15 сентября 2006.
3.   Թեմուր Մժավիա, «Կռունկի» հիմնադրումը տեղի ունեցավ «Դաշնակցու-
     թյան» ակտիվ օժանդակությամբ, «Ջորջիան թայմս», 05.10. 2007:




1 Աբխազիայի խորհրդարանում կլինի 3 հայ պատգամավոր,

http://www.panorama.am/am/society/2007/03/06/abxazia/?sw.

                                                  65
Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան                           «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.



 ГРУЗИНО-АБХАЗСКИЙ КОНФЛИКТ И АРМЯНСКИЙ ФАКТОР

                     Григор Аршакян, Арман Егиазарян

                                 Резюме
В статье рассматривается фактор армянской общины Абхазии в грузино-
абхазской войне. Дается краткий исторический обзор становления армянской
общины Абхазии, ее деятельности, а также внутриобщинных противоречий.
Внимание уделяется демографическому облику армянской общины Абхазии в
советский и постсоветский периоды.
      При рассмотрении активности армянства Абхазии дается сравнительный
анализ деятельности армянской общины Сухума и Гагры, выявляются их воз-
можности и степень влияния на внутри- и внешнеполитическую жизнь Абхазии.
      Детально анализируются причины и предпосылки вовлечения армянства
Абхазии в грузино-абхазский конфликт, освещаются позиции и подходы раз-
ных частей армянской общины Абхазии к грузино-абхазскому конфликту, а
также действия грузинской армии против армянского населения Абхазии.




                                   66

More Related Content

Featured

How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
ThinkNow
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Kurio // The Social Media Age(ncy)
 

Featured (20)

2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot2024 State of Marketing Report – by Hubspot
2024 State of Marketing Report – by Hubspot
 
Everything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPTEverything You Need To Know About ChatGPT
Everything You Need To Know About ChatGPT
 
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage EngineeringsProduct Design Trends in 2024 | Teenage Engineerings
Product Design Trends in 2024 | Teenage Engineerings
 
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental HealthHow Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
How Race, Age and Gender Shape Attitudes Towards Mental Health
 
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdfAI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
AI Trends in Creative Operations 2024 by Artwork Flow.pdf
 
Skeleton Culture Code
Skeleton Culture CodeSkeleton Culture Code
Skeleton Culture Code
 
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
PEPSICO Presentation to CAGNY Conference Feb 2024
 
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)Content Methodology: A Best Practices Report (Webinar)
Content Methodology: A Best Practices Report (Webinar)
 
How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024How to Prepare For a Successful Job Search for 2024
How to Prepare For a Successful Job Search for 2024
 
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie InsightsSocial Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
Social Media Marketing Trends 2024 // The Global Indie Insights
 
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
Trends In Paid Search: Navigating The Digital Landscape In 2024
 
5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary5 Public speaking tips from TED - Visualized summary
5 Public speaking tips from TED - Visualized summary
 
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd ChatGPT and the Future of Work - Clark Boyd
ChatGPT and the Future of Work - Clark Boyd
 
Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next Getting into the tech field. what next
Getting into the tech field. what next
 
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search IntentGoogle's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
Google's Just Not That Into You: Understanding Core Updates & Search Intent
 
How to have difficult conversations
How to have difficult conversations How to have difficult conversations
How to have difficult conversations
 
Introduction to Data Science
Introduction to Data ScienceIntroduction to Data Science
Introduction to Data Science
 
Time Management & Productivity - Best Practices
Time Management & Productivity -  Best PracticesTime Management & Productivity -  Best Practices
Time Management & Productivity - Best Practices
 
The six step guide to practical project management
The six step guide to practical project managementThe six step guide to practical project management
The six step guide to practical project management
 
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
Beginners Guide to TikTok for Search - Rachel Pearson - We are Tilt __ Bright...
 

Abkhazian conflict and armenians

  • 1. ìð²ò-²´Ê²¼²Î²Ü вβزðîàôÂÚàôÜÀ ºì вÚÎ²Î²Ü ¶àðÌàÜÀ Գրիգոր Արշակյան*, Արման Եղիազարյան** Աբխազիայի հայ համայնքի պատմությունից Աբխազիայում հայերը բնակվել են 17-րդ դարի վերջերից, երբ Օսմանյան կայ- սրությունը բռնի կերպով սկսեց իսլամացնել հայերին: Դրա հետևանքով Աբ- խազիա գաղթեցին ավելի քան 100 հազար հայեր: Աբխազիայի հայերի մոտ 95%-ը համշենահայեր են, որոնք եկել են Թուրքիայի մերձսևծովյան Օրդու, Ջենիկ, Տրապիզոն և այլ բնակավայրերից: Համշենահայերը Սև ծովի հա- րավային ռուսական ափերում սկսել են բնակություն հաստատել 1870-ական թվականներից: Համշենահայերի առավել մեծ հոսք է սկսվել 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ համշենահայերի զգալի մասը կոտորվել է, իսկ փրկվածներն ապաստան են գտել Աբխազիայում և Սև ծովի ռուսական ափերում [1, с. 195]: Խորհրդային տարիներին, ըստ պաշտոնական տվյալների, Աբխազիա- յում ապրում էր 76 հազ. 541 հայ (239.872 վրացի, 93.267 աբխազ, 74.914 ռուս): 1992-1993թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ, ինչպես նաև նրա ավարտից հետո զգալի թվով հայեր հեռացան Աբխազիայից, և այժմ մոտավոր տվյալներով այնտեղ մնացել է 60-70 հազ. հայ1: Աբխազիայի ծովափի երկայնքով սփռված են հայկական բնակավայրեր, որտեղ խոսում են հայերեն, իսկ հայ երեխաների մի մասը հաճախում է հայկա- կան դպրոց: Աբխազիայում հայերը հիմնականում զբաղվում են գյուղատնտե- սությամբ, իսկ հարավարևելյան մասում` նաև առողջարանային բիզնեսով: Աբխազիայի 7 շրջաններից 6-ում հայկական բնակչություն կա, որոնցից երկուսում` Լաբրայում և Հայկական Աթարայում, հայերը մեծամասնություն * Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար- ձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ։ ** Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի հայրենադար- ձության և հետազոտությունների վարչության պետ։ 1 Якубян В., Турция пошла в Абхазию со своей "правдой" об армянах, http:// www.hamshen.org/forum/viewtopic.php?f=9&t=200. 54
  • 2. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան են: 1890թ. հայերի կողմից հիմնադրված Լաբրա գյուղը գտնվում է Սուխումից արևմուտք Օչամչիրայի շրջանում: Լաբրան պատերազմի ժամանակ ամենից շատ վնասված հայկական գյուղերից է: Լաբրայում են բնակվում աբխազական պատերազմի երեք հերոսներ: Մինչև պատերազմն այստեղ բնակվել է 650 ըն- տանիք, այժմ մնացել է մոտ 150-ը: Օչամչիրայի մյուս հայկական գյուղում` Հայկական Աթարայում, 800 տնտեսություններից միայն 50-ն է մնացել: Մինչ պատերազմը Լաբրայի գլխավոր եկամուտի աղբյուրը ծխախոտն է եղել1: Աբխազիայի ամենահին բնակավայրերից է Մցարա (Մեծ Արա) գյուղը, որի 130-ամյակը նշվեց 2009թ. սեպտեմբերին: Գյուղն Աբխազիայում համ- շենահայերի կողմից հիմնադրված առաջին բնակավայրերից է: Աբխազիայի հայ համայնքը և վրաց ազգայնական շարժումը Աբխազիայի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում երկրի հայ համայնքի դերակատարությունն ու կշիռը հստակ պատկերացնելու հա- մար կարևոր նշանակություն ունի 1992-1993թթ. վրաց-աբխազական պատե- րազմում աբխազահայերի մասնակցության, դրա հիմնական դրդապատճառ- ների և նշանակության ուսումնասիրությունը: 1980-ական թթ. Աբխազիայի հայ համայնքում գործում էին երկու խոշոր հայկական կազմակերպություններ` Սուխումի «Կռունկ»-ը, Գագրայի «Մաշ- տոց»-ը, որոնք ստեղծվել էին որպես մշակութային-բարեգործական կազմա- կերպություններ, սակայն նրանց միջև կային նաև որոշակի տարբերություն- ներ: Այդ տարբերություններն առավել նկատելի էին դառնում այն ժամանակ, երբ առավել սրվում էին հարաբերությունները Վրացական ԽՍՀ-ի և Աբխազա- կան ԻԽՍՀ-ի միջև: Ալբերտ Թոփալյանի ղեկավարությամբ գործող Սուխումի հայկական հա- մայնքն ակտիվորեն մասնակցում էր Աբխազիայի քաղաքական կյանքին: Մաս- նավորապես Սուխումի հայ համայնքը ներկայացնող պատգամավորներ կային հանրապետության Գերագույն խորհրդում: Սուխումի հայկական համայնքը նկատելի քաղաքական ազդեցություն ուներ նաև Հայաստանի բազմաթիվ քա- ղաքական ուժերի հետ իր ղեկավարության սերտ կապերի շնորհիվ: Շրջափակ- ման և պատերազմի մեջ գտնվող Հայաստանը` ի դեմս իր պաշտոնական ղեկա- վարության, դժկամությամբ էր կապեր հաստատում քաղաքականացված «Կռունկ» մշակութային-բարեգործական ընկերության հետ` քաջ գիտակցելով, որ այդ շփումները բարդացնում են երկրի առանց այդ էլ դժվարին իրավիճակը տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունների փոխարեն, Սուխումի հայկական համայնքը հայտնվեց ազգայնական ուղղվածություն ունեցող հայ քաղաքական կուսակցության սևեռուն ուշադրության ներքո: 1 Vahan Ishkhanyan, ABKHAZIA ARMENIANS: HOLDING A HOME IN AN UNSTABLE TERRITORY, 11.01.2004, http://www.agbu.org/publications/article.asp?A_ID=159. 55
  • 3. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Ի տարբերություն Սուխումի համայնքի` Արսեն Չաքրյանի ղեկավարու- թյամբ գործող Գագրայի հայկական համայնքը հեռու էր մնում Աբխազիայի քաղաքական կյանքին մասնակցելուց: Գագրայի հայկական համայնքն առա- վել մշակութային-բարեգործական ուղղվածության ընկերություն էր, ակտիվ և բացահայտ կերպով համագործակցում էր Հայաստանի մշակույթի նախարա- րության հետ և զբաղվում բարեգործական գործունեությամբ: Գագրայի համայնքը, որպես առավել բազմաքանակ և ռազմավարական առումով առավել նշանակալից համայնք, գտնվում էր հանրապետության ինչ- պես վրացական, այնպես էլ աբխազական մասի մշտական ճնշման ներքո: Եթե «Կռունկ»-ի հետ կապված ամեն ինչ պարզ էր և այն հստակորեն նշում էր իր քաղաքական համակրանքը հօգուտ Գերագույն խորհրդի աբխազական խմբակցության, ապա «Մաշտոց»-ը ակտիվորեն դիմագրավում էր իրեն քաղա- քականության մեջ ներքաշելու բոլոր փորձերին: Այդ դիմադրությունն առաջ էր բերում Աբխազիայի բոլոր քաղաքական ուժերի դժգոհությունը, քանի որ Գագրայի շրջանում բնակվող ավելի քան 10 հազար հայերը բավական ազդե- ցիկ ուժ էին և կարող էին օգտագործվել նրանց կողմից1: Վրացիների և աբխազների միջև բախումները, որոնք տեղի ունեցան 1989թ., այնուամենայնիվ, չբացահայտեցին, թե ում օգտին են հանդես գալիս Աբ- խազիայի հայերը: Ավելին, աբխազները չէին վստահում Գագրայի հայերին, քա- նի որ այդ դեպքերից քիչ առաջ նրանք վրացիների հետ կանգնել էին թուրք-մես- խեթների շարասյան ճանապարհին, որը փորձում էր Ադլերով անցնել Վրաս- տան: 1992թ. Աբխազիայում աբխազների և վրացիների հակամարտությունը հասավ գագաթնակետին: Վրաց ազգայնականները հանդես էին գալիս առավել ագրեսիվ կերպով, և զգացվում էր, որ զինված հակամարտությունն ան- խուսափելի է: Ե՛վ վրացիները, և՛ աբխազները ստեղծեցին քաղաքական շար- ժումներ, որոնց ղեկավարության կազմի մեջ մտցնում էին ազդեցիկ հայերի: Վրացիները չէին վստահում հայերին, քանի որ Սուխումի «Կռունկ»-ը համառորեն պաշտպանում էր Հայկական սփյուռքի շահերն Աբխազիայի Գերագույն խորհրդում` առավել հաճախ անցնելով աբխազական խմբակցու- թյան կողմը: Աբխազիայի վրաց ազգայնականները՝ Թամազ Նոդարեյշվիլու ղեկավարությամբ, հասկանալով, որ հայերն ազդեցիկ ուժ են և ի վիճակի են փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը հանրապետությունում, հանդես եկան կոշտ ազգայնական կարգախոսներով: Այդ ելույթների նպա- տակը հայ, ինչպես նաև ռուս բնակչության վրա ճնշում գործադրելն էր, որ- 1Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, Ноябрь 2002, http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm. 56
  • 4. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան պեսզի վերջիններիս ստիպեն հրաժարվել աբխազներին աջակցելուց1: Սպառ- նալիքն ազդեց. որոշ հայ գործիչներ հրաժարվեցին աշխատել համայնքներում: Այդ ժամանակ կտրուկ սրվել էր իրադրությունը նաև Լեռնային Ղարաբաղում: Հայկական սփյուռքը մարտնչող հայրենակիցներին օգնելու նպատակով կազ- մակերպեց միջոցների հավաք և օգնություն ցուցաբերեց` Լեռնային Ղարաբաղ ուղարկելով ռազմական բեռների խմբաքանակ: Բացի այդ, Աբխազիայից Ղա- րաբաղ մեկնեցին նաև կամավորներ տեղի հայ բնակչությունից: Այդ ֆոնին Վրաստանում շարունակում էր ուժգնանալ վրաց ազգայնա- կան շարժումը: «Վրաստանը` վրացիներին» կարգախոսները հնչում էին առա- վել հաճախ, որի հետևանքով սրվում էին վրաց-աբխազական հարաբերու- թյունները: «Մաշտոց» հայկական ընկերության նախկին ղեկավարների կար- ծիքով՝ հենց վրաց ազգայնական շարժման ծավալումը դարձավ իրենց հիմնա- կան խնդիրը: Գագրայի հայկական համայնքը գաղտնի սկսեց իր կազմակերպ- չական կառույցի վերադասավորումը: Համայնքի կառուցվածքը վերածվեց ճկուն մեխանիզմի: Գագրայի շրջանում (իսկ Գագրա քաղաքում յուրաքան- չյուր փողոցում, որտեղ հոծ բնակվում էր հայ բնակչությունը) նշանակվեց ավագ (հայերեն` «մեծ»): Յուրաքանչյուր ավագին կցվում էր տղամարդկանց խումբ, որոնց խնդիրն էր ազդանշանի դեպքում հավաքվել նշանակված վայ- րում: Միևնույն ժամանակ, «Մաշտոց»-ը շարունակում էր չեզոքություն պահ- պանել և ուշադիր հետևել Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը2: Վրաց-աբխազական հակամարտության խորացումը և այդ հակամարտությանն աբխազահայերի մասնակցության հիմնական դրդապատճառները Վրաց-աբխազական հակամարտության խորացմանը զուգահեռ, Աբխազիայի հայ համայնքում գործող խոշոր հայկական կառույցների միջև տեղի ունեցան առաջին բախումները, որոնց հիմնական դրդապատճառը վրաց-աբխազական հակամարտությունում աբխազահայության մասնակցել-չմասնակցելու հարցն էր: Աբխազական կողմին ակտիվորեն աջակցող «Կռունկ»-ը փորձեց իրեն ենթարկել «Մաշտոց»-ը: Գագրայում տեղի ունեցած համատեղ ժողովում բա- խում տեղի ունեցավ «Կռունկ»-ի և «Մաշտոց»-ի ներկայացուցիչների միջև: Ի պատասխան «Կռունկ»-ի ներկայացուցչի` միասնական համաձայնեցված քա- ղաքականություն վարելու պահանջին` «Մաշտոց»-ի ներկայացուցիչը հայ- տարարեց, որ վրաց-աբխազական հակամարտությանը Գագրայի համայնքը 1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։ 57
  • 5. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. չի մասնակցի, և եթե նույնիսկ հարկադրված լինի մասնակցել, ապա, բացի հայերի շահերից, ոչ մեկի շահերը չի պաշտպանի1: Այդ պահից երկու հա- մայնքների միջև խոր անդունդ ձևավորվեց: 1992թ. օգոստոսի 14-ին վրացական զորքերը մտան Աբխազիայի տա- րածք, և սկսվեց պատերազմը [2, с. 16]: Առաջին իսկ օրերից Սուխումի հա- մայնքի ղեկավարությունն աջակցեց աբխազական կողմին, որի հետևանքով Վլադիսլավ Արձինբայի գլխավորությամբ երկրի ղեկավարության հետ էվա- կուացվեց Գուդաուտա: Չնայած «Կռունկ»-ի ղեկավար Ալբերտ Թոփալյանի կոչին, Սուխումի և մերձակա շրջանների հայ բնակչությունը զանգվածային մասնակցություն չցուցաբերեց վրացական ագրեսիայի դեմ կազմակերպված դիմադրությանը: «Կռունկ»-ը կազմալուծվեց, և համայնքի անդամները սկսեցին ինքնուրույն լուծել ծագած խնդիրները, Ռուսաստան և Հայաստան տեղափոխել իրենց ընտանիքներին, բարեկամներին, ունեցվածքը: Նույն խնդիրն առկա էր նաև Գագրայում: Սակայն Գագրայի շրջանում հստակորեն աշխատեց համայնքի ճկուն մեխանիզմը: Տղամարդկանց մեծ մասը մոբիլիզացվեց և լիակատար պատրաստ վիճակում էր: Հարկ է նշել, որ թեև հա- յերը զենք չունեին, տղամարդիկ անընդհատ հետևում էին իրավիճակին, և ամ- բողջ տեղեկատվությունն ուղղվում էր հատուկ ստեղծված հայկական կենտրոն: Գագրայի շրջանի մեծ մասի` վրացական վարչակազմի վերահսկողու- թյան տակ հայտնվելուց հետո, հայ համայնքի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան: Քաղաք մտած վրացական զորքերը սկսեցին թալանը: Սկզբում կողոպուտի ենթարկվեցին աբխազների լքված տները, իսկ հետո արդեն քա- ղաքում գտնվելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում վրացական զորքերը սկսեցին բռնի գործողություններ հայերի և ռուսների (ավելի ուշ թալանեցին նաև տեղի վրացիներին) նկատմամբ2: Տեղի հայերը պատրաստվեցին դիմադրության: Սեպտեմբերի սկզբներին վրացիները և հայերը հայտնվեցին զինված հակամարտության եզրին: Լար- ված հարաբերությունների սկիզբը դարձավ քաղաքում գործող վրաց գվար- դիականների կողմից Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավար Արսեն Չաքր- յանին թալանելը: Երբ համայնքի ներկայացուցիչները փորձեցին այդ հարցը լուծել խաղաղ ճանապարհով և դիմեցին Գագրայի վարչակազմին, նրանց ձեր- բակալեցին և հանձնեցին իրավապահ մարմիններին: Միայն Գագրայի ղեկա- վար Միխայիլ Ջինչարաձեի անձնական միջամտությունը հայերին փրկեց մա- հից: Վախենալով հաշվեհարդարից` «Մաշտոց»-ի ղեկավար Արսեն Չաքրյանը 1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։ 58
  • 6. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան հեռացավ քաղաքից` հրաժարվելով հայ համայնքի ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինեց հայկական դպրոցի նախկին ուսուցիչ Խաչիկ Մինասյանը1: Համայնքի նոր ղեկավարը կարողացավ խուսափել հակամարտությունից` հասկանալով, որ անզեն մարդիկ չեն կարող դիմադրել լավ զինված վրաց գրո- հայիններին, որոնց աջակցում էր տեղի վրացիների մեծ մասը: Միակը, ինչին գնաց համայնքը, հնչեցված խիստ հրամանի կատարումն էր՝ ոչ մի դեպքում չմասնակցել ռազմական գործողություններին վրացական կողմում: Հայ համայնքի խնդիրները դրանով չավարտվեցին: Տեսնելով իրենց լիա- կատար անպատժելիությունը` վրաց գրոհայինները սկսեցին առավել հաճախ հարձակվել հայկական տների վրա` հարկադրելով մարդկանց փախչել քա- ղաքից` թողնելով իրենց տունն ու ունեցվածքը: Նոր հակամարտությունը հայերի և վրացիների միջև երկար սպասել չտվեց: Վրաց զինվորականներն անցկացրին առաջին ծրագրված զանգվածային հակահայկական գործողությունը: 1992թ. սեպտեմբերի կեսերին Գագրայի մեր- ձակա Կոլխիդա գյուղի հայկական մաս մտավ վրացական ուժերի զրահատեխ- նիկան: Մարտական մեքենաները շրջափակեցին գյուղի կենտրոնական փո- ղոցը երկու կողմից, իսկ զինվորականները սկսեցին մտնել տները և մարդկանց զգուշացնել, որպեսզի վերջիններս անմիջապես հավաքվեն և հեռանան գյուղից: Դրա հետ մեկտեղ մարդկանց արգելում էին իրենց հետ վերցնել ունեցվածքը: Վրաց զինվորականներն իրենց գործողությունները բացատրում էին նրանով, որ աբխազները պատրաստվում են հրետանային կրակ բացել գյուղի ուղղու- թյամբ, և անհրաժեշտ է շտապ տեղափոխություն: Վախից սարսափահար մարդիկ վերցնում էին առաջին անհրաժեշտության իրերը և փախչում գյուղից: Գյուղում մնացին միայն հայկական համայնքի դիտորդները, որոնք սարսափով հաղորդում էին այն մասին, որ վրաց զինվորականները կողոպտում են լքված տները: Երկու օր անց գյուղի ուղղությամբ կրակ բացեց ծանր հրետանին: Կողոպտված գյուղն ամբողջությամբ հրկիզվեց, տուժեց նաև գյուղի վրացական մասը: Ի պատասխան՝ հուզումներ սկսվեցին Գագրայի շրջանի հայերի մեջ: Վրացական կողմը հարկադրված էր ճակատից բանակային մասեր տեղափոխել և տեղավորել քաղաքում, որպեսզի հայերի բացահայտ ելույթի դեպքում ուժով ճնշի այն2: Օրեր շարունակ տեղի էին ունենում հայ համայնքի ղեկավարության անդադար նիստեր, խորհրդակցություններ վրաց առավել հեղինակավոր քաղաքական գործիչների հետ: Գագրայի շրջանը գտնվում էր հայ-վրացական բախման եզրին, ինչի արդյունքում 1992թ. սեպտեմբերին սկսվեց Աբխազիայից հայերի զանգվածային հոսք դեպի Ռուսաստան: 1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։ 59
  • 7. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Լարված էր իրավիճակը նաև Արևելյան Աբխազիայում: Գրեթե դատարկ- վեցին Օչամչիրայի և Գուլրիպշսկի շրջանների հայկական գյուղերը, որոնցում ծավալվել էին մարտական գործողություններ: Աբխազիայի մայրաքաղաքում վրաց գրոհայիններն իսկական որս սանձազերծեցին Սուխումի «Կռունկ» հա- մայնքի ղեկավարների ընտանիքների նկատմամբ: Ձերբակալվեցին բազ- մաթիվ հայեր, Սուխումի իր բնակարանում սպանվեց «Կռունկ»-ի ղեկավար Ալբերտ Թոփալյանի մայրը1: Այս ամենը հանգեցրեց նրան, որ հայերը սկսեցին մասնակցել վրաց-աբ- խազական պատերազմական գործողություններին` աջակցելով աբխազական կողմին: Սակայն աբխազահայության մասնակցությունը համակարգված չէր հայկական համայնքի ղեկավարների կողմից և նման էր առանձին մարդկանց ինքնակոչ ելույթների, որոնց մասնակիցները կոչ էին անում աջակցել աբխազ- ներին: Հարկ է նշել, որ վրացական կողմն արդեն հայերին բացահայտ մեղադ- րում էր նրանում, որ վերջիններս հրաժարվում են աջակցել Վրաստանի տա- րածքային ամբողջականության համար մղվող պայքարին: 1992թ. հոկտեմբերի 2-ին աբխազական աշխարհազորայինները և Կով- կասի լեռնային ժողովուրդների համադաշնության (ԿԼԺՀ) կամավորական ջո- կատները մտան Գագրա, և քաղաքի փողոցներում սկսվեցին դաժան մարտեր վրացական զորքերի հետ: Անհրաժեշտ է նշել, որ թեև աբխազական ուժերը հարձակման էին անցնում քաղաքի գերազանցապես հայերով բնակեցված շրջանների միջով, սակայն մարտերի ամբողջ ընթացքում քաղաքում չարձա- նագրվեցին աբխազական ուժերի կողմից դաժանության և այլ անօրինական գործողությունների փաստեր հայ բնակչության հանդեպ: Անկասկած, դա դրական ազդեցություն գործեց աբխազական կողմի նկատմամբ հայության վերաբերմունքի ձևավորման հարցում: Արդյունքում՝ հայ բնակչությունն օգնում էր աբխազական աշխարհազորայիններին և ԿԼԺՀ-ի կամավորական- ներին Գանթիադիի մատույցներում: 1992թ. հոկտեմբերին աբխազահայերի ամենագործուն և լուրջ աջակցու- թյան շնորհիվ Գագրայի շրջանն անցավ աբխազական իշխանությունների վերահսկողության ներքո, ինչից հետո «Մաշտոց» համայնքը վերսկսեց գործունեությունը: Խմբակցության քաղաքականությունը, ինչպես և նախկի- նում, լիակատար չեզոքության պահպանումն էր: Սուխումի ազատագրման համար մղվող 1993թ. հունվարյան առաջին ռազմական գործողություններին աբխազական ուժերի կողմից մարտնչում էին հայ համայնքի գրեթե 100 ներկայացուցիչներ: Նրանք հիմնականում Պիցուն- դա գումարտակի զինվորներն էին, Գուդաուտիի շրջանի բնակիչները: Սա- 1 Նույն տեղում։ 60
  • 8. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան կայն հայերը մարտական գործողություններին զանգվածային մասնակցու- թյուն դեռ չէին ցուցաբերում: Այդ ժամանակ Աբխազիային աջակցելու նպատակով երկիր ժամանեցին չեչենական գրոհայինների ջոկատներ, որոնք մասնակցել էին Լեռնային Ղարա- բաղի պատերազմին Ադրբեջանի կողմից: 1993թ. ձմռանն առաջին անգամ հայ բնակչությունը բախվեց չեչենական կամավորականների կողմից իր հասցեին հնչած սպառնալիքներին: 1993թ. ձմռանը հայերի և չեչենների միջև տեղի ունե- ցավ երկու բախում, որի արդյունքում սպանվեց 2 հայ: Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի անմիջական մասնակցությամբ հարթվեց հայ- չեչենական լարվածությունը և վերջ տրվեց բախումներին1: Բացի այդ, տեղային բախումներն աբխազական ուժերի թիկունքում չվերածվեցին լայնամասշտաբ մարտական գործողությունների հայկական համայնքի ներկայացուցիչների և Աբխազիայի կառավարության ակտիվ գործողությունների շնորհիվ: Միևնույն ժամանակ, վրաց-աբխազական ռազմական գործողություննե- րի վայրերից շարունակվում էր խաղաղ բնակիչների զանգվածային արտա- գաղթը, որոնք վրաց զինվորների կողմից ենթարկվում էին կողոպուտի և բռնությունների: Վրացական ռազմական վարչակազմն իր կողմից քայլեր էր ձեռնարկում Վրաստանի հայ բնակչությանը մարտական գործողությունների մեջ ներքաշելու ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար մշակվեց մի համալիր ծրագիր, որի առաջին քայլը եղավ Արևելյան Վրաստանի (հիմնակա- նում Բորժոմի, Քութայիսիի և Թբիլիսիի) հայ բնակչության մոբիլիզացումը: Հայերին ներառում էին այն զորամասերի կազմում, որոնք ուղևորվում էին աբ- խազական ճակատ: Ուղարկելուց առաջ հայերի նկատմամբ տանում էին հա- մապատասխան գաղափարական աշխատանք: Մասնավորապես հաղորդ- վում էր, որ «մահմեդական աբխազները հյուսիսային կովկասցիների հետ հա- մատեղ, կազմակերպում և իրականացնում են հայերի երկրորդ ցեղասպանու- թյունն Աբխազիայում, և անհրաժեշտ է շտապ օգնություն ցուցաբերել եղբայր- ներին»2: Սակայն «քրիստոնյա եղբայրներին փրկելու համար» մոբիլիզացվեց ընդամենը մի քանի տասնյակ հայ: Այսպիսով, հայկական համայնքին վրացա- կան կողմից պատերազմի մեջ ներքաշելու Վրաստանի առաջին փորձը ձա- խողվեց: Այդ իրավիճակում վրացական իշխանությունները հորինեցին նոր առասպել այն մասին, որ «Աբխազիայի հայերը, ըստ էության, թուրքեր են և այդ պատճառով էլ աջակցում են աբխազներին»: Աբխազիայի` վրացական կողմից վերահսկվող տարածքներում իրավի- ճակն առավել բարդ էր, հայ բնակչությունը նախկինի պես հրաժարվում էր զենք վերցնել: Վրացական վարչակարգը Սուխումում սկսեց ստեղծել «ինքնա- 1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։ 61
  • 9. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. պաշտպանական» ջոկատներ, որոնց խնդիրն էր պաշտպանել քաղաքի փո- ղոցները` բացահայտորեն գործող վրաց կողոպտիչներից: Ստեղծված «ինքնա- պաշտպանական» ջոկատները չէին կարող կասեցնել հանցավորության ալիքը, քանի որ այդ ջոկատները ստեղծվել էին այլ նպատակով: Դրանց ստեղծման հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ոչ վրացի բնակչությունը, խուսափելով աբխազների վրեժից, ակտիվորեն մասնակցի «Վրաստանի տարածքային ամբողջականության համար» մղվող պատերազմին: Վրացական ռազմական վարչակարգի այդ քայլն արդյունքում ճակատագրական դեր խաղաց: 1993թ. փետրվարի վերջին և մարտի սկզբին տեղի ունեցավ իրադարձու- թյունների շղթա, որոնք վճռական դերակատարություն ունեցան վրաց-աբխա- զական հակամարտությունում աբխազահայերի դիրքորոշման վրա: Բանն այն է, որ վրացական բանակը մի շարք հարձակումներ իրականացրեց Աբխազիա- յի Սուխումի, Գուլրիպշի, Օչամչիրայի շրջանների հայկական գյուղերի դեմ և դաժան հաշվեհարդար տեսավ հայ բնակիչների նկատմամբ, որոնք բնորոշ- վում էին որպես ցեղասպանություն: Վրացիների կողմից Աբխազիայի հայ բնակչության ցեղասպանության մասին լուրն Աբխազիայի հայ համայնքի շրջանում զայրույթ առաջացրեց: Գագրայի «Մաշտոց» համայնքի ղեկավարության շտապ հրավիրած հավա- քում որոշվեց աջակցել աբխազական կողմին և զենքը ձեռքերին հանդես գալ վրացական զորքի դեմ: Հավաքում նաև հայտարարվեց հայկական ստորաբա- ժանման ձևավորման մասին1: Այսպիսով, վրացիների վայրագությունները հարկադրեցին հայերին իրականացնել պաշտպանական միջոցառումներ և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտությանը: Շտապ գումար հավաքվեց հայկական գումարտակի ձևավորման հա- մար: Հարկ է նշել, որ Աբխազիայի «Մաշտոց» համայնքի ներկայացուցիչները շրջայց են կատարել Ռուսաստանի բոլոր հայ համայնքներով, հանդիպել ազդեցիկ և հայտնի հայ մարդկանց հետ: 1993թ. կեսերին «Մաշտոց» հայկա- կան համայնքը զինամթերք ձեռք բերեց: Այդ ժամանակ արդեն խումբ էր ձևա- վորվել Գագրայի հայերից (մոտ 100 մարդ): Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբայի 1993թ. փետրվարի 3-ի հրամանով ստեղծվեց Հովհաննես Բաղրամյանի անվան հայկական մոտո- հրաձգային գումարտակը (հայկական գումարտակում կար մոտ 300 մարտիկ), որն էլ 1993թ. մարտի 15-ին կազմակերպված ձևով մուտք գործեց Աբխազիայի զինված ուժերի շարքերը2: 1 Նույն տեղում։ 2 Армянский вопрос" в Абхазии глазами грузинских СМИ, http://www.regnum.ru/news/772350.html. 62
  • 10. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան Հայկական գումարտակը համալրվեց նաև Լեռնային Ղարաբաղում մարտնչած աբխազահայ մարտիկներով` գումարտակում զինվորների թիվը հասցնելով 350-ի: Բացի այդ, աբխազահայության անմիջական մասնակցու- թյամբ Գագրայում կազմակերպվեց երկրորդ հայկական գումարտակը: Վրաց- աբխազական պատերազմում Աբխազիայի զինված ուժերի շարքերում կռված աբխազահայերի թիվը, տարբեր տվյալներով, կազմել է ավելի քան 1500 մարդ: Աբխազական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում շարունակ- վում էր նաև ակտիվ ներքաղաքական կյանքը: Այդ ժամանակահատվածում Սուխումի «Կռունկ» հայկական համայնքի ներկայացուցիչներն Աբխազիայի իշխանությունների ազդեցության ներքո փորձեցին հերթական անգամ իրենց ամբողջական հսկողության տակ առնել հայկական գումարտակները: Ալբերտ Թոփալյանը կտրուկ հարց բարձրացրեց «Մաշտոց» և «Կռունկ» համայնքներն իր ղեկավարությամբ մեկ ընկերակցության մեջ միավորելու վերաբերյալ: Ներ- քաղաքական այս իրավիճակը բերեց Աբխազիայի հայ համայնքի պառակտ- ման: Մասնավորապես, Ալբերտ Թոփալյանի ճնշման ներքո Վաղարշը` գան- թիադյան գումարտակի հրամանատարը, հայտարարեց, որ իր ստորաբաժա- նումը ենթարկվում է Սուխումի «Կռունկ» համայնքին: Միևնույն ժամանակ, Կիվորը` Գագրայի գումարտակի հրամանատարը, կտրականապես հրաժար- վեց միավորվելուց1: Իրավիճակն էլ ավելի բարդացրեց Գուդաուտայում տեղի ունեցած պա- տահարը: Աբխազական զինվորի կողմից կռվի ժամանակ սպանվեց Ալբերտ Թոփալյանի թիկնապահը: Չցանկանալով այդ կոնֆլիկտին էթնիկ երանգա- վորում տալ` «Կռունկի» ղեկավարը փորձեց կանխել խնդրի բարդացումը: Սա- կայն պատահարի մասին լուրը շտապ հասավ Գագրա: Միջադեպը բավական սրեց տեղացի հայերի և աբխազների հարաբերությունները` սպառնալով վերածվել լայնածավալ բախման: Կոնֆլիկտի թեժ պահին «Մաշտոց»-ի ղեկա- վարների պատվիրակությանն ընդունեց Աբխազիայի առաջնորդ Վլադիսլավ Արձինբան: Խոսակցության արդյունքում կոնֆլիկտը հարթվեց2: Հարկ է նշել, որ վերոնշյալ միջադեպի հանգուցալուծումից հետո բարե- լավվեցին հայերի և աբխազների հարաբերությունները: 1993թ. սեպտեմբերին աբխազական կողմը սկսեց վրացական ուժերի դուրսմղման գործողություն- ներն Աբխազիայի տարածքից: Այդ գործողություններին ակտիվ մասնակցու- թյուն էին ցուցաբերում հայկական գումարտակները, որոնք, ականատեսների վկայությամբ, լավ զինված և համալրված էին: Աբխազիայի մայրաքաղաքի ազատագրումից անմիջապես հետո հայկա- կան գումարտակն ուղարկվեց Կոդորի կիրճ: Գումարտակի խնդիրը Լատա գյուղի և թունելների մոտ գտնվող վրացական հզոր պաշտպանական շրջանի 1 Амшенци Лаврентий, АРМЯНСКИЙ АКЦЕНТ ГРУЗИНО-АБХАЗСКОГО КОНФЛИКТА, ноябрь 2002, http://www.abkhazia.narod.ru/lavrik-nov.htm. 2 Նույն տեղում։ 63
  • 11. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. ոչնչացումն էր: Եռօրյա թեժ մարտերից հետո պաշտպանական շրջանում գտնվող սվանները ջախջախվեցին և փախան Կոդորի կիրճի լեռնաշղթայից այն կողմ: Մարտերի ակտիվ փուլի ավարտից հետո, երբ Աբխազիան արդեն լիովին ազատագրվել էր, նորից սրվեցին հարաբերությունները «Կռունկի» և «Մաշտոցի» միջև: Մոտիկ կանգնած լինելով իշխանություններին` «Կռունկ»- ին հաջողվեց իրականացնել համայնքների միավորման խնդիրն Ալբերտ Թո- փալյանի ղեկավարությամբ, որը բարձր պաշտոն զբաղեցրեց Աբխազիայի կա- ռավարությունում և գլխավորեց միավորված համայնքը1: Պատերազմի ավարտից հետո Աբխազիայի հայ համայնքը կազմալուծեց երկու հայկական գումարտակները և սկսեց ակտիվորեն զբաղվել Արևելյան Աբխազիայի հայ բնակչության խնդիրներով: Սակայն, չնայած նախաձեռնված անվտանգության միջոցառումներին, 2001թ. հոկտեմբերին չեչեն հրամանա- տար Ռուսլան Գիլաևի և Կոդորի կիրճում Վրաստանի նախագահի ներկայա- ցուցիչ Էմզար Կվիցիանիի հանցագործ խմբավորումները ներխուժեցին Նաա և Գեորգիևսկ հայկական գյուղերը: Սպանվեց մոտ 14 հայ: Առաջինն այդ խմբավորումների դեմ դուրս եկան Աբխազիայի պաշտպանության նախարա- րության մարտիկները և Ցեբելդա հայկական գյուղի բնակիչները, որը գտնվում էր Կոդոր գետի ներքին հոսանքի շրջանում2: Արդյունքում՝ նրանց հաջողվեց հետ շպրտել հակառակորդին և նախարարությանը ժամանակ տալ այդ շրջան տեղափոխել ռազմական տեխնիկա և զինվորական ստորաբաժանումներ: Հարկ է նշել, որ վրաց-աբխազական պատերազմում հայերն ակտիվորեն մասնակցել են ոչ միայն «Բաղրամյանի գումարտակում», այլև աբխազական գումարտակներում ևս: Մասնավորապես, հայերը լուրջ մասնակցություն են ունեցել առաջին հրաձգային, երկրորդ մոտոհրաձգային, Գանթիադիի, Սու- խումի, Էշերա-Աֆոնի, Գագրայի «Ասափշ» վաշտերում [3]: Ռազմական գործո- ղություններին մասնակցել է 1500-ից ավելի հայ: Նրանցից 140-ը զոհվել է, ռազմական ծառայությունների համար 11 հայի շնորհվել է Աբխազիայի հերո- սի կոչում (Կ.Գուրգենյան, Գ.Տրապիզոնյան, Ա.Ասխանյան, Շ.Կիրակոսյան, Ա.Ասատրյան և ուրիշներ), 5-ը պարգևատրվել են «Լեոնի» շքանշանով, իսկ 10- ը` «Քաջության համար» մեդալներով: Հայկական գումարտակը մասնակցել է նաև 1998թ. մայիսին Գալիի շրջանում վրացիների դեմ իրականացված պատ- ժիչ գործողություններին [3]: Հարկ է նշել, որ չնայած Աբխազիայի հայ համայնքը լուրջ դերակատա- րություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությունում, ներկայումս Աբխազիայում հայերի վիճակը բավական անմխիթար է, և մի շարք բնակա- 1 Նույն տեղում։ 2 Նույն տեղում։ 64
  • 12. «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան վայրերում հայերն իրենց ճնշված և վախեցած են զգում: Վերջին տարիներին աբխազահայության շրջանում նկատվում են արտագաղթի ահագնացող տեմ- պեր: Դա, ինչ խոսք, լուրջ սպառնալիք է Աբխազիայի հայ համայնքի համար: Թեև հայերն Աբխազիայում թվաքանակով պաշտոնական վիճակագրու- թյամբ գրավում են 2-րդ տեղն աբխազներից հետո, սակայն հայերի իշխանու- թյունը երկրում, իրենց թվի համեմատ, սահմանափակ է: Ի տարբերություն խորհրդային տարիների, երբ Աբխազիայում հայերը զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ (մասնավորապես, նախարարների խորհրդի նախագահի տեղակալը հայ է եղել), ներկայումս հայերի զբաղեցրած ամենաբարձր պաշ- տոնն Աբխազիայի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնն է: Իսկ ընդհանուր առմամբ հայերը կառավարական մարմիններում ներկայացված են փոխնախա- րարների և շրջանային ղեկավարների տեղակալների մակարդակով: 2007թ. մարտի 4-ին Աբխազիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում Աբխազիայի չորրորդ գումարման խորհրդարանի 35 պատգա- մավորներից 3-ը ընտրվեցին հայեր` Վալերի Մայրոմյանը, Սերգեյ Մաթոսյանը և Ալբերտ Հովսեփյանը (վերջինս նաև խորհրդարանի փոխխոսնակն է)1: Ամփոփելով՝ կարող ենք եզրակացնել, որ Աբխազիայի հայ համայնքը լուրջ դերակատարություն է ունեցել վրաց-աբխազական հակամարտությու- նում, թեև հակամարտության սկզբնական շրջանում աբխազահայերի մեծ մա- սը ձգտում էր չեզոքության: Սակայն վրացական ազգայնականների և զորքի ընդգծված հակահայկական քայլերը, վայրագություններն ու թալանը հար- կադրեցին աբխազահայերին անցնել աբխազների կողմը` միևնույն ժամանակ պաշտպանելով սեփական ժողովրդին, նրանց կյանքը և ունեցվածքը: Հունիս, 2011թ. Աղբյուրներ և գրականություն 1. Рафаэл Абрамян, Армянский некрополь Абхазии, «Генеалогия Северного Кавказа», № 2, 2002. 2. Абхазия сегодня, Доклад Крайсис Груп N176 Европа, 15 сентября 2006. 3. Թեմուր Մժավիա, «Կռունկի» հիմնադրումը տեղի ունեցավ «Դաշնակցու- թյան» ակտիվ օժանդակությամբ, «Ջորջիան թայմս», 05.10. 2007: 1 Աբխազիայի խորհրդարանում կլինի 3 հայ պատգամավոր, http://www.panorama.am/am/society/2007/03/06/abxazia/?sw. 65
  • 13. Գ.Արշակյան, Ա.Եղիազարյան «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ. ГРУЗИНО-АБХАЗСКИЙ КОНФЛИКТ И АРМЯНСКИЙ ФАКТОР Григор Аршакян, Арман Егиазарян Резюме В статье рассматривается фактор армянской общины Абхазии в грузино- абхазской войне. Дается краткий исторический обзор становления армянской общины Абхазии, ее деятельности, а также внутриобщинных противоречий. Внимание уделяется демографическому облику армянской общины Абхазии в советский и постсоветский периоды. При рассмотрении активности армянства Абхазии дается сравнительный анализ деятельности армянской общины Сухума и Гагры, выявляются их воз- можности и степень влияния на внутри- и внешнеполитическую жизнь Абхазии. Детально анализируются причины и предпосылки вовлечения армянства Абхазии в грузино-абхазский конфликт, освещаются позиции и подходы раз- ных частей армянской общины Абхазии к грузино-абхазскому конфликту, а также действия грузинской армии против армянского населения Абхазии. 66