Սրբուհին որոշում է նիհարել... բայց մի օր պատահում է նրա համար շատ տհաճ մի բան:
Դատեք ինքներդ՝ Սրբուհին ճի՞շտ որոշում է կայացնում: Նա հաջողության կհասնի՞:
Եվ դատեք ինքներդ ձեզ ու ձեր գործողությունների մասին. բոլորս էլ կարող ենք Սրբուհու վիճակում հայտնվել:
3. Դրա համար նա հրաժարվում է իր շատ
սիրելի պոնչիկներից:
4. Մի օր տեսնելով, որ փողոցում ինչ-
որ մեկը պոնչիկ է ուտում, Սրբուհին
ուժեղ կատաղում է…
5. Նա որոշում է, որ պետք է այնպես
անի, որ ոչ ոք այլևս պոնչիկ չուտի:
6. Ըստ քեզ, Սրբուհու ռեակցիան ռացիոնա՞լ
է, ճի՞շտ է: Նա հաջողության կհասնի՞:
7. Եթե անձամբ դեմ ես գեյերի
ամուսնությանը, ազատ հավաքներին ու
մարդկանց հավասարությանը ցանկացած
հարցում՝ ելնելով քո կրոնից,
սեռականությունից կամ ցանկացած
համոզմունքից կամ ուսմունքից, ինչո՞ւ
գեյերը կամ ցանկացած այլ խումբ պետք է
լիարժեք ու կատարյալ կյանքով չապրեն
միայն այն պատճառով, որ քեզ դա դուր չի
գալիս:
8. Դու կարող ես քո ընկերոջ / ընկերուհու
հետ ձեռք ձեռքի ման գալ, իսկ ոմանք չե՞ն
կարող նույնն անել:
Դու կարող ես կինոթատրոններում
հետերոսեքսուալ սիրո մասին ֆիլմեր
նայել, իսկ ուրիշները չե՞ն կարող նույն
կինոթատրոնում նայել այն, ինչ իրենց է
դուր գալիս:
9. Դու կարող ես թատրոնում Ռոմեո և
Ջուլիետ նայել, իսկ ուրիշները չե՞ն
կարող Ռոմեո և Ռոմեո կամ Ջուլիետ և
Ջուլիետ նայեն, եթե այդպես են
ցանկանում:
12. Մեր օրերում գեյերն են, որ կտտանքների
ու հալածանքների են ենթարկվում.
նրանց փորձում են ստիպել ապրել
լռության մեջ, տանը փակված, առանց
լիարժեք սոցիալական ազատության ու
հավասարության:
13. Վաղը, երբ քաղաքակիրթ դառնանք, դու
քո երեխային ի՞նչ ես պատմելու քո
երիտասարդությունից:
14. Պատմության ճի՞շտ կողմում էիր: Հանուն
հավասարության ու արդարությա՞ն էիր
պայքարում: Թե՞ փորձում էիր ճնշել
մարդկանց:
Ազատամիտ ու հայրենանվեր Մոնթե
Մելքոնյանի՞ պես կերպար ես լինելու, թե՞
Ադոլֆ Հիտլերի կամ Գեբելսի նման:
15. Մարդը, նրա արժանապատվությունը,
հիմնական իրավունքները և
ազատությունները բարձրագույն արժեքներ
են:
Հարգո՞ւմ ես լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու
տրանսգենդեր մարդու
արժանապատվությունը:
Եթե այո, ուրեմն չես կարող պահանջել, որ
մարդիկ ապրեն խավարի մեջ, տանը փակված,
խաբեն իրենց կամ ուրիշներին, ունենան
սահմանակումներ կամ կյանքի ցածր որակ:
16. Ես սիրում եմ թխվածք, և ուտում եմ
թխվածք: Իսկ եթե դու չես ցանկանում
ինքդ ուտել թխվածք, դեռևս չի
նշանակում, որ թխվածք վաճառելը պետք
է ապօրինի լինի կամ ուրիշները թխվածք
չպետք է ուտեն: