2. Եթե թղթի վրա լցված մետաղի խարտուքի տակ
մագնիս պահենք, ապա խարտուքի մասնիկները
կդասավորվեն մագնիսական ուժագծերը
պատկերող դաշտի ձևով:Ցանկացած մագնիսի
մագնիսական ուժագծերը, թվում է, դուրս են գալիս
նրա ծայրերում գտնվող 2 կետերից: Դրանց
անվանում են մագնիսի բևեռներ, որոնցից մեկը
հյուսիսային բևեռն է, մյուսը՝ հարավային: Երկաթի
մետաղական խարտուքը ցույց է տալիս մագնիսի
ուժագծերը. ա. նույնանուն բևեռները վանում են
իրար, բ. տարանուն բևեռները ձգում են իրար:Եթե
ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ
տանը մեզ ամենուրեք շրջապատում են
մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում
սառնարանի ու պահարանի դռները, մյուսները
թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ:
3.
4. Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և
էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ
մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը,
անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց
մագնիսները չեն ձգում:Եթե մագնիսի մոտ դնենք
պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած
կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը
հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը
նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը
հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի,
մեխը կորցնում է իր մագնիսական
հատկությունները: Մագնիսական հատկությունները
պահպանող մագնիսներն անվանում են
հաստատուն մագնիսներ:
Տարանուն
մագնիսական բևեռները
իրար ձգում են իսկ
նույնանուն բևեռները`
վանում
5. Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից
կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր
մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային:
Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի
մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի
հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2
մագնիսների տարանուն բևեռները ձգում են
իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած
մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք
դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող
բևեռներից:
6. Ինչպես են գործում մագնիսները
Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի
գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս:
Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ
էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում:
Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում
յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է: Սովորական
վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր
են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում
են: Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները
շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան
վերածվում է մի մեծ մագնիսի: Մագնիսի շրջապատի
տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ
վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ:
7. Այժմ պարզենք, թե ինչպես են փոխազդում
մագնիսների բևեռները:Եթե մագնիսները
մոտեցնենք թելից կախված մեկ այլ մագնիսի,
ապա կնկատենք, որ վերջինս կպտտվի և կձգվի
դեպի առաջին մագնիսը:Դա տեղի է ունենում
այն պատճառով, որ մագնիսի հյուսիսային
բևեռը ձգում է թելից կախված մագնիսի
հարավային բևեռը և վանում հյուսիսային
բևեռը:Նման փորձերը ցույց են տալիս, որ
տարանուն մագնիսների բևեռները իրար ձգում
են, իսկ նույնանուն բևեռները իրար վանում:
8. Մագնիսական դաշտը էլեկտրական
հոսանքի և մագնիսական
նյութերի մագնիսական ազդեցության
մաթեմատիկական նկարագրությունն է:
Մագնիսական դաշտը ներկայացվում է
երկու բաղադրիչներով՝ ուղղությամբ
և մագնիտուդով (կամ ուժով):Որպես
այդպիսին այն վեկտոր դաշտ է:
Իդեալական
գլանաձև մագնիսի
մագնիսական
դաշտը:
9. Մագնիսական դաշտի մասին
պատկերացում կարելի է կազմել հետևյալ
պարզ փորձով:Սեղանին դրված շերտավոր
մագնիսը ծածկենք թղթի կտորով և նրա
վրա ցանենք երկաթի խարտուք:Եթե
թևթևակի թափահարենք թուղթը
կստանանք նկար 71ում պատկերված
նկարը:Այս դեպքում խարտուքի
մասնիկները մագնիսանում են դառնալով
փոքրիկ մագնիսական սլաքներ, որոնք
դասավորված են որոշակի գծերի
երկայնքով:
10. Այն գծերը, որոնց երկայնքով
դասավորվում են մագնիսական
դաշտում տեղղադրված մագնիսական
սլաքները, կոչվում են մագնիսական
գծեր:Ընդունված է մագնիսական գծերին
վերգրել ուղղություն:Այդ ուղղությունը
համընկնում է տվյալ կետում
տեղադրված մագնիսական սլաքի
հյուսիսային բևեռի ցույց տված
ուղղությանը:
Հաստատուն մագնիսի
մագնիսական դաշտի
գծերը
Հոսանքի կոճի մագնիսական դաշտի գծերը
11. Նյութը պատրաստեց` Ասյա
Թադևոսյանը
9.2դասարան
Միջին դպրոց