մագնիսական դաշտ

2,389 views

Published on

Published in: Education
  • Be the first to comment

  • Be the first to like this

մագնիսական դաշտ

  1. 1. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ
  2. 2. ԻՆՉՊԵՍ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԸ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԵՌ ՇԱՏ ՎԱՂ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ: ԴԵՌևՍ ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ 3000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԱՐԴԻԿ ԳԻՏԵԻՆ, ՈՐ ՈՐՈՇ ՔԱՐԵՐ, ԻՆՃՊԵՍ, ՕՐԻՆԱԿ, ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԿԱԹԱՔԱՐԵՐԸ, ՈՒՆԱԿ ԵՆ ՁԳԵԼՈՒ ՏԱՐԲԵՐ ԱՌԱՐԿԱՆԵՐ: ԱՅԴՊԻՍԻ ՔԱՐԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՅՈՒՄ՝ ՄԱԳՆԵԶԻԱ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ և ՍՏԱՑԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԵՐԿԱԹԱՔԱՐԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ ՄԱՐԴԻԿ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԾԱՆՈԹԱՑԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՁևԱՎՈՐՎԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏԿԵՐՑՈՒՄՆԵՐԸ ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՃԱԽ ՕԳՏՎՈՒՄ ԵՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՍԼԱՔԻՑ: ԱՅՆ ԲԱՐԱԿ, ԵՐԿԱՐԱՎՈՒՆ ՇԵՂԱՆԿՅՈՒՆԱՁև ՄԱԳՆԻՍԻ ԹԻԹԵՂ Է, ՈՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՍԱՅՐԻՆ և ԿԱՐՈՂ Է ԿԱԽՎԱԾ ՄԱԳՆԻՍԸ, ԱՅՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԱԶԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՄԻՇՏ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ:
  3. 3. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՄԱՏԵՐԻԱՅԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿ Է, ՈՐԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ՆՅՈՒԹԻՑ և ԻՐ ՇՈՒՐՋԸ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱԳՆԻՍԱՑԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐՈՎ՝ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ և ՄԱԳՆԻՏՈՒԴՈՎ (ԿԱՄ ՈՒԺՈՎ); ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ԱՅՆ ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ԴԱՇՏ Էֈ ԵՐԿՐԻ ՀԵՂՈՒԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋՈՒԿԸ ՀՈՍՈՒՄ և ԱԼԵԿՈԾՎՈՒՄ Է՝ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ։ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ, ԳՈՒՑԵ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱՄ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋՎՈՒՄ Է, ՈՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԱՆՀԱՅՏ Էֈ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒԺԱԳԾԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ՊԱՐՈՒՐՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ «ԿԱՆԹԵՐ»՝ ՆՐԱ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌՆԵՐԻ ՄԻՋև, ՈՐՈՆՔ ՎԱՀԱՆԻ ՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԸ ԱՐԵԳԱԿԻՑ ԵԿՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ ԿՐՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԻՑ (ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄԻ)։
  4. 4. ԱՅԴ ՎԱՀԱՆԸ ԳՈՅԱՑՆՈՒՄ Է ՄԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԽՈՌՈՉ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍՈԼՈՐՏֈ ԵՐԲ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄՈՒՆ, ԱՊԱ ԴԱՇՏԻ՝ ԱՐԵԳԱԿԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ՊՈՉԱՆՄԱՆ ԵԶՐֈ ԼԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՅՍ ՄՈԴԵԼԸ ՊԱՏԿԵՐՈՒՄ Է ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄՈՒ ՀԵՏ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸֈ ԵՐԿՐԻ ՏԱՐԲԵՐ ԿԵՏԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԻ ՈՐՈՇԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևՅԱԼ ԿԱՐևՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸֈ ԱՌԱՋԻՆ՝ ԵՐԿԻՐԸ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՄԱԳՆԻՍ Է, ՈՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԾԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ԿԵՏՈՒՄֈ ԵՐԿՐՈՐԴ՝ ԵՐԿՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ՝ ՆՐԱ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌՆ Է, ԻՍԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԿԱՆ ԲևԵՌԸֈ ԴԱ Է ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌԸ, ՁԳՎԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌԻՑ, ՈՒՂՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍֈ
  5. 5. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐ
  6. 6. ԱՅՆ ԳԾԵՐԸ, ՈՐՈՆՑ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՍԼԱՔՆԵՐԸ, ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐ: ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐԻՆ ՎԵՐԱԳՐԵԼ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ: ԱՅՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ Է ՏՎՅԱԼ ԿԵՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՍԼԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌԻ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐԸ ՉՈՒՆԵՆ ՍԿԻԶԲ և ՎԵՐՋ: ԴՐԱՆՔ ՓԱԿ ԳԾԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌԻՑ և ՄՏՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌ, ԻՍԿ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍԻ ԿԱՄ ՀՈՍԱՆՔԱԿԻՐ ԿՈՃԻ ՆԵՐՍՈՒՄ ԴՐԱՆՔ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌԻՑ ՄԻՆՉև ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԳԾԵՐԸ ՉՈՒՆԵՆ ՍԿԻԶԲ և ՎԵՐՋ: ԴՐԱՆՔ ՓԱԿ ԳԾԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌԻՑ և ՄՏՆՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌ, ԻՍԿ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍԻ ԿԱՄ ՀՈՍԱՆՔԱԿԻՐ ԿՈՃԻ ՆԵՐՍՈՒՄ ԴՐԱՆՔ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌԻՑ ՄԻՆՉև ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌ:
  7. 7. ՄԱԳՆԻՍ
  8. 8. ԵՐԿՐԻ ՀԵՂՈՒԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋՈՒԿԸ ՀՈՍՈՒՄ և ԱԼԵԿՈԾՎՈՒՄ Է՝ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏֈ ԺԱՄԱՆԱԿ ԱՌ ԺԱՄԱՆԱԿ, ԳՈՒՑԵ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱՄ ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋՎՈՒՄ Է, ՈՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԱՆՀԱՅՏ Էֈ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒԺԱԳԾԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ՊԱՐՈՒՐՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ «ԿԱՆԹԵՐ»՝ ՆՐԱ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ և ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌՆԵՐԻ ՄԻՋև, ՈՐՈՆՔ ՎԱՀԱՆԻ ՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻ ՄԱԿԵՐևՈՒՅԹԸ ԱՐԵԳԱԿԻՑ ԵԿՈՂ՝ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ ԿՐՈՂ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՀԵՂԵՂԻՑ (ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄԻ)։ ԱՅԴ ՎԱՀԱՆԸ ԳՈՅԱՑՆՈՒՄ Է ՄԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԽՈՌՈՉ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍՈԼՈՐՏֈ ԵՐԲ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄՈՒՆ, ԱՊԱ ԴԱՇՏԻ՝ ԱՐԵԳԱԿԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԱՍԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է, ԻՍԿ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՈՒՄ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է ՊՈՉԱՆՄԱՆ ԵԶՐֈ
  9. 9. ԼԱՐԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԱՅՍ ՄՈԴԵԼԸ ՊԱՏԿԵՐՈՒՄ Է ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՔԱՄՈՒ ՀԵՏ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։ ԵՐԿՐԻ ՏԱՐԲԵՐ ԿԵՏԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԻ ՈՐՈՇԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևՅԱԼ ԿԱՐևՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ։ԱՌԱՋԻՆ՝ ԵՐԿԻՐԸ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՄԱԳՆԻՍ Է, ՈՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԾԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ԿԵՏՈՒՄ։ԵՐԿՐՈՐԴ՝ ԵՐԿՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ՝ ՆՐԱ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌՆ Է, ԻՍԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԿԱՆ ԲևԵՌԸ։ԴԱ Է ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌԸ, ՁԳՎԵԼՈՎ ԵՐԿՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌԻՑ, ՈՒՂՂՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ։
  10. 10. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ԱՅՆՊԻՍԻ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ, ՈՐՈՆՔ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼԻՍ ԷԱՊԵՍ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՅԴ ԴԱՇՏԻ ԱՐԺԵՔԸ: ՀՆՈՒՄ ՀԱՅՏՆԻ Է ԵՂԵԼ ԲՆԱԿԱՆ ՄԱԳՆԻՍԱՑԱԾ ՄԻՆԵՐԱԼ ՄԱԳՆԵՏԻՏԸ, ՈՐԻՑ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2000 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔՆԵՐ ԷԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ: ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ ՄԱԳՆԻՍԱՓԱՓՈՒԿ և ՄԱԳՆԻՍԱԿՈՇՏ ՆՅՈՒԹԵՐԻ:ՄԱԳՆԻՍԱՓԱՓՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՇՂԹԱՆԵՐՈՒՄ(ՌԵԼԵ, ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ), ԻՍԿ ՄԱԳՆԻՍԱԿՈՇՏ ՆՅՈՒԹԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒՄ ԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
  11. 11. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿ մագնիսական փոթորիկը սկսվում է արեգակնային նյութի պսակային արտաժայթքման արդյունքում: Պլազմայի ամպը երկրային մագնիսական մթնոլորտի տատանումներ է առաջ բերել: Մագնիսական փոթորիկները վտանգավոր են օդերեւութաբանական երեւույթների նկատմամբ զգայուն մարդկանց համար: Դրանք առաջ են բերում գլխացավեր, միգրեն, անքնություն, ճնշման անկում եւ արագ սրտխփոց: Նաեւ թթվածնային քաղց է առաջանում: Բժիշկները նման մարդկանց խորհուրդ են տալիս նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ շատ հեղուկ օգտագործել:
  12. 12. ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՈՒԹՅՈՒՆ
  13. 13. ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ, ՉՈՐՍ ՀԻՄՆԱՐԱՐ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ: ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԹՈՒՅԼ և ՈՒԺԵՂ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԻՐ ՀԵՌԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹՈՎ՝ ԵՐԿՈՒ ԼԻՑՔԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ՆՎԱԶՈՒՄ Է ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՕՐԵՆՔՈՎ (ԿՈՒԼՈՆԻ ՕՐԵՆՔԸ)։ՆՄԱՆ ՕՐԵՆՔՈՎ Է ՆՎԱԶՈՒՄ ՆԱև ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԷԱՊԵՍ ՄԵԾ Է ԳՐԱՎԻՏԱՑԻՈՆԻՑ, և ՄԻԱԿ ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՈՒԺՈՎ ՉԻ ԴԻՏՎՈՒՄ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍՇՏԱԲՆԵՐՈՒՄ, ՄԱՏԵՐԻԱՅԻ ԷԼԵԿՏՐԱՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅՍԻՆՔՆ՝ ՏԻԵԶԵՐՔԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՆԱԿՈՎ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸֈ
  14. 14. ԵԹԵ ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՈՒԺԵՐԸ ՁԳՈՂԱԿԱՆ ԵՆ, ԱՊԱ ԵՐԿՈՒ ԿԱՄ ԱՎԵԼԻ ԹՎՈՎ ՄԱՍՆԻԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱԶՄԵԼ ԿԱՊՎԱԾ ՎԻՃԱԿֈ ԱՅԴ ՀԱՆԳԱՄԱՆՔՆ ԸՆԿԱԾ Է ՄԱՏԵՐԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ ՄԱՍԵՐԻ՝ ԱՏՈՄՆԵՐԻ ԿԱՄ ՄՈԼԵԿՈՒԼՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄֈ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՆՅՈՒԹԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ և ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳԵՐՀԱՂՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ և ԱՅԼՆ) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆՆԵՐԻ և ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱԳԻՆԻՍԱԿԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲֈ ՍԿԶԲՆԱՊԵՍ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԷԻՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐ ՈՒԺԵՐֈ ԱՅԴ ՏԵՍԱԿԵՏԸ ՓՈԽՎԵՑ 1873Թ., ԵՐԲ ՋԵՅՄՍ ՄԱՔՍՎԵԼԸ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ ԻՐ «ՏՐԱԿՏԱՏ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ՑՈՒՅՑ Է ՏՐՎՈՒՄ, ՈՐ ԴՐԱԿԱՆ և ԲԱՑԱՍԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ Է ՄԵԿ ՈՒԺՈՎֈ
  15. 15. ԱՅԴ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՉՈՐՍ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐ ԿԱՆ 1. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԵՐԸ ՓՈԽԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԻ ՈՒԺՈՎ, ՈՐԸ ՀԱԿԱԴԱՐՁ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ Է ՆՐԱՆՑ ՄԻՋև ԵՂԱԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔԱՌԱԿՈՒՍՈՒՆ. ՆՈՒՅՆԱՆՈՒՅՆ ԼԻՑՔԵՐԸ ՎԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ, ՏԱՐԱՆՈՒՆՆԵՐԸ՝ ՁԳՈՒՄֈ 2. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲևԵՌՆԵՐԸ (ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԲևԵՌԱՑՄԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ) ՆՈՒՅՆ ԿԵՐՊ ԵՆ ՁԳՈՒՄ ԿԱՄ ՎԱՆՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ, և ՄԻՇՏ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶՈՒՅԳԵՐՈՎ. ՈՐևԷ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԲևԵՌ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՌԱՆՑ ՀԱՐԱՎԱՅԻՆԻֈ 3. ՀԱՂՈՐԴԱԼԱՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԸ ՀԱՂՈՐԴԱԼԱՐԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏ, ՈՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ՀՈՍԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑ (ԺԱՄՍԼԱՔԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՀԱԿՈՒՂՂՎԱԾ)։ 4. ՀԱՂՈՐԴԱԼԱՐԻ ՕՂԱԿՈՒՄ ՀՈՍԱՆՔ Է ՄԱԿԱԾՎՈՒՄ, ԵՐԲ ԱՅՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ԿԱՄ ՄԱԳՆԻՍԸ ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ Է ՀԱՂՈՐԴԱԼԱՐԻ ՕՂԱԿԻՆ ՄՈՏ ԿԱՄ ՀԵՌՈՒ. ՀՈՍԱՆՔԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԽՎԱԾ Է ԱՅԴ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑֈ
  16. 16. ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ
  17. 17. ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԸ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՄ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐԻ) ՈՐևԷ ԷԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՄԱՐԱՆՔ Է:ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ և ՀԻԴՐՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ:ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԸ ՍՏԱՏԻԿ (ՇԱՐԺԱԿԱՆ ՄԱՍԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ) ՀԱՐՄԱՐԱՆՔ Է, ՈՐԸ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ԼԱՐՄԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԸ ՄԵԿ ԱՅԼ ԼԱՐՄԱՆ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ՓՈԽԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ:ԲԱՂԿԱՑԱԾ Է ՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԻՑ, ԱՌԱՋՆԱՅԻՆ ՓԱԹՈՒՅԹՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԻՆԴՈՒԿՏԻՎՈՐԵՆ ԿԱՊՎԱԾ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ:ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ Է ԷԼԵԿՏՐԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԻՆԴՈՒԿՑԻԱՅԻ ԵՐևՈՒՅԹԸ:ԵԹԵ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՓԱԹՈՒՅԹԸ ՄԻԱՑՆԵՆՔ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԼԱՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԻՆ, ԱՊԱ ՄԻՋՈՒԿՈՒՄ ԿԱՌԱՋԱՆԱ ՓՈՓՈԽԱԿԱՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՀՈՍՔ: ԱՅԺՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ.ՈՒԺԱՅԻՆ(ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ և ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՌԱՐԱՆԱՅԻՆ ՈՒՂՂԻՉ ՍԱՐՔԵՐՈՒՄ, ԶՈԴՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՒՄ), ԻՆԴՈՒԿՑԻՈՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ(ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԼԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ), ԱՎՏՈՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ(ՈՉ ՄԵԾ ՍԱՀՄԱՆՆՆԵՐՈՒՄ ԼԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ), ՉԱՓԻՉ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ(ԲԱՇԽԻՉ ՀԱՐՄԱՐԱՆՔՆԵՐՈՒՄ և ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՇՂԹԱՆԵՐՈՒՄ ՀՈՍԱՆՔԻ ՈՒԺԻ, ԼԱՐՄԱՆ, ՀԶՈՐՈՒԹՅԱՆ և ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՉԱՓՄԱՆ ՀԱՄԱՐ), ՓՈՐՁԱՐԿՄԱՆ(ԼԱՐՄԱՆ ՏԱԿ ՏԱՐԲԵՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ):
  18. 18. Ուսուցողական, քանդվող-հավաքվող տրանսֆորմատոր
  19. 19. ԱՌԱՎԵԼ ԼԱՅՆՈՐԵՆ ԿԻԱՐԱՌՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՓԱԹՈՒՅԹ և ԵՌԱՓԱԹՈՒՅԹ ՄԻԱՖԱԶ և ԵՌԱՖԱԶ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ:ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԵՌԱՖԱԶ ՅՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ`10 ԿՎԱ-ԻՑ 1600 ՄՎԱ և ԱՎԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ, ՄԻՆՉև 750 ԿՎ և ԱՎԵԼԻ ԼԱՐՈՒՄՆԵՐՈՎ: ՈՒԺԱՅԻՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ՓԱԹՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՒԿՆԵՐՆ ԸՆԿՂՄՈՒՄ ԵՆ ՄԻՆԵՐԱԼԱՅԻՆ ՅՈՒՂՈՎ ԼՑՎԱԾ ԲԱՔԻ ՄԵՋ, ՈՐԻ ՊԱՏԵՐԸ ՀՈՎԱՑՎՈՒՄ ԵՆ ՕԴՈՎ ԿԱՄ ՋՐՈՎ:ՅՈՒՂԱՅԻՆ ՀՈՎԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԸ ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ՉՈՐ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԸ(ԲԱՑ ՄԻՋՈՒԿՈՎ)ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ Է Պ.Ն. ՅԱԲԼՈՉԿՈՎԸ, 1876-ԻՆ` ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ՇՂԹԱՆԵՐՈՒՄ:ԱՆԳԼԻԱՑԻ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿ Է. ՀՈՓԿԻՆՍՈՆԸ 1884-ԻՆ ՄՇԱԿԵԼ Է ՓԱԿ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՄԻՋՈՒԿՈՎ ՄԻԱՖԱԶ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, ՈՐՆ ԻՐ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՎ ՆՄԱՆ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԻՆ:1890-ԻՆ ՌՈՒՍ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿ Մ. Օ. ԴՈԼԻՎՈ-ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻՆ ՍՏԵՂԾԵԼ Է ԵՌԱՖԱԶ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ:ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԸՆԹԱՑԵԼ Է ՆՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ, ՀԶՈՐՈՒԹՅԱՆ և ՕԳԳԻ ՄԵԾԱՑՄԱՆ, ՓԱԹՈՒՅԹՆԵՐ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԼԱՎԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:
  20. 20. ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ
  21. 21. ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՍԼԱՔՆ ԱԶԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ ՄԻՇՏ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ ԴԵՊԻ ՀՅՈՒՍԻՍ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ: ԱՅՍ ԵՐևՈՒՅԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ Է ԱՇԽԱՏՈՒՄ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԸ, ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ՀՈՐԻԶՈՆԻ ԿՈՂՄԵՐԸ: ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՍԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԱՏՈՐԵՆ ՊՏՏՎՈՂ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՍԼԱՔՆ Է:ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՑՈՒՑՆԱԿԻ ՎՐԱ ՎՐԱ ՆՇՎՈՒՄ ԵՆ ՀՈՐԻԶՈՆԻ ԿՈՂՄԵՐԸ (N`ՀՅՈՒՍԻՍ, S`ՀԱՐԱՎ, E` ԱՐևԵԼՔ, W`ԱՐևՄՈՒՏՔ): ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԵՏևԵԼ , ՈՐ ՆՐԱ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ՉԼԻՆԵՆ ՄԱԳՆԻՍՆԵՐ, ԵՐԿԱԹԵ ԿԱՄ ՊՈՂՊԱՏԵ ԶԱՆԳՎԱԾՈՎ ԱՌԱՐԿԱՆԵՐ:ԵՐԿՐԻ ՏԱՐԲԵՐ ԿԵՏԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԻ ՈՐՈՇԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼՈՒ ՓԱՍՏԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏևՅԱԼ ԿԱՐևՈՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: 1)ԵՐԿԻՐԸ ՄԻ ՀՍԿԱՅԱԿԱՆ ՄԱԳՆԻՍ Է, ՈՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԳԾԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ Է ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑԻ ՍԼԱՔԸ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ԿԵՏՈՒՄ: 2)ԵՐԿՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ ՆՐԱ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲևԵՌՆ Է , ԻՍԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲևԵՌԻ ՄՈՏ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԲևԵՌԸ:
  22. 22. ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՓԱՅԼ
  23. 23. ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԱՐԵԳԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ԵՐԿՐԻ ԿՈՂՄ Է ԱՐՏԱՆԱՏՎԵԼ ՎԵՐՋԻՆ 7 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԼԻՑՔԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՈՍՔԸ: ԱՅԴ ԵՐևՈՒՅԹԸ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ, ՈՐ ԱՅՆ 2005 ԹՎԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ ԱՅՆ ԱՄԵՆԱՀԶՈՐ “ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՓՈԹՈՐԻԿՆ” Է:ՉՆԱՅԱԾ ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՆ, ՈՐ ԱՅԴ “ՓՈԹՈՐԻԿԸ” ՏԻԵԶԵՐԱԿԱՆ Է, ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԱՅՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ՎՏԱՆԳ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԻՐ ՄԵՋ: ԱՅԴ ԵՐևՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐՈՎ ԱՇԽԱՏԵԼ ԵՐԿՐԻ ՈՒՂԵԾՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐԸ :ՉՆԱՅԱԾ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ, ԵՐԿՐԻ ՈՐՈՇ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՓՈԹՈՐԻԿԸ ՈՒՐԱԽԱՑՐԵԼ Է: ԴՐԱ ՇՆՈՐՀԻՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԱԼՆԴԻԱՅՈՒՄ և ԱՆԳԼԻԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ԴԻՏԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՓԱՅԼ ԵՐևՈՒՅԹԻՆ: ԱՅՆ ԻՐԵՆՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԲՆՈՒԹՅԱՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ: ՆՄԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐ ՄԻՇՏ ԱՌԿԱ ԵՆ ԵՐԿՐԱԳՆԴԻ ԲևԵՌՆԵՐՈՒՄ, ՍԱԿԱՅՆ ՈՒԺԵՂ ԳԵՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՀԵՏևԱՆՔՈՎ ԱՅՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է ՈՐՈՇ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ:

×