SlideShare a Scribd company logo
1 of 5
Ածխածին Ածխածին (լատիներեն Carboneum, carbo – ածուխ բառից), քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011: Բնական ածխածինը բաղկացած է երկու ստաբիլ նուկլիդներից՝ 12C (զանգվածի 98.892%-ը) և 13C (զանգվածի 1.108%-ը): Նուկլիդների բնական խառնուրդում շատ չնչին քանակությամբ միշտ առկա է լինում 14C ռադիոակտիվ նուկլիդը (b- ճառագայթ, կիսատրոհման պարբերությունը՝ 5730 տարի): Այն անընդհատ առաջանում է մթնոլորտի ստորին շերտերում՝ ազոտի 14N իզոտոպի նեյտրոնների տիեզերական ճառագայթման շնորհիվ: 147N + 10n = 166C + 11H Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության IVA խմբում: Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s2p2: Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ IV և II: Ածխածնի նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է: C4+ իոնի շառավիղը` 0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն թիվը 6):
Պատմական տեղեկություններ Ածխածինը հայտնի է հեռու անցյալից: Փայտածուխն օգտագործվել է հանքաքարերից մետաղները վերականգնելու համար, իսկ ալմաստը՝ ինչպես թանկարժեք քար: 1789 թ. ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն հետևություն արեց ածխածնի տարրային հատկությունների մասին: Արհեստական ալմաստները առաջին անգամ ստացվել են 1953 թ. շվեդ հետազոտողների կողմից, սակայն արդյունքները նրանք չհասցրեցին հրապարակել: Արհեստական ալմաստ ստացան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության աշխատակիցները 1954 թ. դեկտեմբերին և 1955-ի սկզբին հրապարակեցին:
Բնության մեջ տարածվածությունը Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը: Կուտակվում է կենսոլորտում.կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածուխում և գորշածուխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%: Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում: +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ: Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը): Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում: Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր:
Ստացումը Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով: 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով): Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ). CH4 = C + 2H2 Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ: Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից: Ածխածին   Carboneum Z=6    C    Ar=12 Կայուն իզոտոպները՝           (98,9%) և            (1,1%): Բնության մեջ հանդիպող ռադիոակտիվ իզոտոպը`           : Արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային կառուցվածքը ատոմի հիմնական վիակում ` 2s22p2 Հարաբերական ատոմային զանգվածը` Ar (C)=12 Մոլային զանգվածը` M(C)= 12 գ/մոլ Վալենտականությունը` 4, հազվադեպ 1, 2, 3: Միացություններում օքսիդացման աստիճանները փոփոխվում են -4-ից մինչև +4: Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում:
Ածխածինը կենդանի բնության հիմնական տարրն է: Ածխածնի բնական միացություններն են ածխածնի (IV) օքսիդը, կարբոնատները՝ կալցիտները (կրաքար, մարմար, կավիճ), որոնց հիմնական բաղադրամասը կալցիումի կարբոնատն է, մագնեզիտը՝MgCO3 , դոլոմիտը՝ CaCO3•MgCO3 , երկաթասպաթը կամ սիդերիտը՝ FeCO3,  մալաքիտը՝ (CuOH)2CO3 : Մեծ քանակությամբ ածխածին է պարունակվում  քարածխի, բնական գազի, նավթի, բուսական և կենդանական օրգանիզմների բաղադրությունում: Ածխածինը փայտածխի, ալմաստի և գրաֆիտի ձևով հայտնի է դեռ հին ժամանակներից: Փայտածուխն օգրագործվում էր մետաղների վերականգնման համար: 1780-ականներին Անտուան Լորան Լաուազիեն առաջինն էր, որն ածխածինը դիտարկեց և հայտարարեց որպես ինքնուրույն քիմիական տարր: Տարածվածությամբ ածխածինը 13-րդ տարրն է երկրի կեղևում, զանգվածի  0,1%:  Հանքային վառելանյութերը՝ ածուխը, նավթը, տորֆը, բնական այրվող գազերը ածխածնի միացությունների խառնուրդներ են: Սրանք երբեմն չափազանց հարուստ են ածխածնով, օրինակ՝ անտրացիտը պարունակում է մինչև 98% ածխածին: Մեծ քանակով ածխածին կա մթնոլորտում (ածխաթթու գազ) և երկրի ջրային ծածկույթում: Կենդանի օրգանիզմների կշռի մոտ 18%-ը ածխածին է: Ածխածինը հայտնաբերված է նաև աստղերի միգամածությունների, Արեգակի և այլ մոլորակների վրա: Այն մասնակցում է երկրի վրա քիմիական տարրերի բնական շրջանառությանը: Այս պրոցեսում կարևոր դեր ունի բուսական և կենդանական օրգանիզմների կենսագործունեությունը:

More Related Content

Viewers also liked

Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7
Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7
Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7CESwan
 
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2Ub0203 developing the skills of academic numeracy & it 2
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2Fadhillah Nudin
 
Climate justice 2 27 2010 PIELC
Climate justice 2 27 2010 PIELCClimate justice 2 27 2010 PIELC
Climate justice 2 27 2010 PIELCCESwan
 
Step support for_design_and_engineering_analys
Step support for_design_and_engineering_analysStep support for_design_and_engineering_analys
Step support for_design_and_engineering_analysTeklemichael Ghirmay
 
Intro to u.s. povisonal patent application writing rev4
Intro to u.s. povisonal patent application writing rev4Intro to u.s. povisonal patent application writing rev4
Intro to u.s. povisonal patent application writing rev4George White
 
PRESENTACIÒN TECNOLECTOR
PRESENTACIÒN TECNOLECTORPRESENTACIÒN TECNOLECTOR
PRESENTACIÒN TECNOLECTORignaciacolv
 
Pertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganPertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganSri Sihaloho
 
Perkembangan organisme skrg multiseluler 6 septem
Perkembangan organisme skrg multiseluler 6 septemPerkembangan organisme skrg multiseluler 6 septem
Perkembangan organisme skrg multiseluler 6 septemSri Sihaloho
 
Pertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganPertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganSri Sihaloho
 

Viewers also liked (14)

Findings
FindingsFindings
Findings
 
EDUC 7109
EDUC 7109EDUC 7109
EDUC 7109
 
Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7
Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7
Cop15 12 11 09 Ceswan Bellona Room 7
 
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2Ub0203 developing the skills of academic numeracy & it 2
Ub0203 developing the skills of academic numeracy & it 2
 
Climate justice 2 27 2010 PIELC
Climate justice 2 27 2010 PIELCClimate justice 2 27 2010 PIELC
Climate justice 2 27 2010 PIELC
 
Aeronautical engineering syllubus
Aeronautical engineering syllubusAeronautical engineering syllubus
Aeronautical engineering syllubus
 
Step support for_design_and_engineering_analys
Step support for_design_and_engineering_analysStep support for_design_and_engineering_analys
Step support for_design_and_engineering_analys
 
Group 2 conceptual
Group 2 conceptualGroup 2 conceptual
Group 2 conceptual
 
Group 2 conceptual
Group 2 conceptualGroup 2 conceptual
Group 2 conceptual
 
Intro to u.s. povisonal patent application writing rev4
Intro to u.s. povisonal patent application writing rev4Intro to u.s. povisonal patent application writing rev4
Intro to u.s. povisonal patent application writing rev4
 
PRESENTACIÒN TECNOLECTOR
PRESENTACIÒN TECNOLECTORPRESENTACIÒN TECNOLECTOR
PRESENTACIÒN TECNOLECTOR
 
Pertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganPertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembangan
 
Perkembangan organisme skrg multiseluler 6 septem
Perkembangan organisme skrg multiseluler 6 septemPerkembangan organisme skrg multiseluler 6 septem
Perkembangan organisme skrg multiseluler 6 septem
 
Pertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembanganPertumbuhan dan perkembangan
Pertumbuhan dan perkembangan
 

C

  • 1. Ածխածին Ածխածին (լատիներեն Carboneum, carbo – ածուխ բառից), քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է 6, ատոմային զանգվածը՝ 12.011: Բնական ածխածինը բաղկացած է երկու ստաբիլ նուկլիդներից՝ 12C (զանգվածի 98.892%-ը) և 13C (զանգվածի 1.108%-ը): Նուկլիդների բնական խառնուրդում շատ չնչին քանակությամբ միշտ առկա է լինում 14C ռադիոակտիվ նուկլիդը (b- ճառագայթ, կիսատրոհման պարբերությունը՝ 5730 տարի): Այն անընդհատ առաջանում է մթնոլորտի ստորին շերտերում՝ ազոտի 14N իզոտոպի նեյտրոնների տիեզերական ճառագայթման շնորհիվ: 147N + 10n = 166C + 11H Ածխածինը տեղակայված է Մենդելեևի պարբերական համակարգի երկրորդ պարբերության IVA խմբում: Ատոմի հիմնական վիճակի արտաքին էլեկտրոնային մակերևույթի դասավորվածությունն է 2s2p2: Օքսիդացման կարևորագույն աստիճաններն են +2, +4, -4, վալենտականությունները՝ IV և II: Ածխածնի նեյտրալ ատոմի շառավիղը 0.077 նմ է: C4+ իոնի շառավիղը` 0.029 նմ (կոորդինացիոն թիվը 4), 0.030 նմ (կոորդինացիոն թիվը 6):
  • 2. Պատմական տեղեկություններ Ածխածինը հայտնի է հեռու անցյալից: Փայտածուխն օգտագործվել է հանքաքարերից մետաղները վերականգնելու համար, իսկ ալմաստը՝ ինչպես թանկարժեք քար: 1789 թ. ֆրանսիացի քիմիկոս Ա. Լ. Լավուազիեն հետևություն արեց ածխածնի տարրային հատկությունների մասին: Արհեստական ալմաստները առաջին անգամ ստացվել են 1953 թ. շվեդ հետազոտողների կողմից, սակայն արդյունքները նրանք չհասցրեցին հրապարակել: Արհեստական ալմաստ ստացան «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության աշխատակիցները 1954 թ. դեկտեմբերին և 1955-ի սկզբին հրապարակեցին:
  • 3. Բնության մեջ տարածվածությունը Ածխածինը զբաղեցնում է երկրակեղևի զանգվածի 0.48%-ը: Կուտակվում է կենսոլորտում.կենդանական նյութերում պարունակվում է 18% ածխածին, բնափայտում՝ 50%, տորֆում՝ 62%, բնական այրվող գազերում՝ 75%, այրվող թերթաքարերում՝ 78%, քարածուխում և գորշածուխում՝ 80%, նավթում՝ 85%, անտրացիտում (լավատեսակ քարածուխ)՝ 96%: Երկրակեղևի ածխածնի նշանակալի մասը կենտրոնացված է կրաքարերում և դոլոմիտներում: +4 օքսիդացման աստիճանի ածխածինը մտնում է կարբոնատային ապարների և հանքանյութերի (կավիճ, կիր, մարմար, դոլոմիտներ) բաղադրության մեջ: Ածխաթթու գազը՝ CO2, մթնոլորտի հիմնական բաղադրիչներից է (զանգվածի 0.046%-ը): Ածխաթթու գազը լուծված վիճակում միշտ առկա է գետերի, լճերի և ծովերի ջրում: Աստղերի, մոլորակների և երկնաքարերի մթնոլորտում հայտնաբերված են ածխածին պարունակող նյութեր:
  • 4. Ստացումը Հնում ածուխը ստանում էին բնափայտի թերի այրման միջոցով: 19-րդ դարում մետաղագործության մեջ փայտածուխը փոխարինեցին քարածուխով (կոքսով): Ներկայումս արդյունաբերության մեջ ածուխ ստանում են բնական գազի՝ մեթանի (CH4) կրեկինգով (նավթաթորմամբ). CH4 = C + 2H2 Բժշկական նպատակների համար ածուխը պատրաստում են կոկոսի կեղևի այրմամբ: Իսկ լաբորատոր անհրաժեշտությունների համար չայրվող խառնուրդներից զերծ ածուխ ստանում են շաքարի թերի այրումից: Ածխածին Carboneum Z=6 C Ar=12 Կայուն իզոտոպները՝ (98,9%) և (1,1%): Բնության մեջ հանդիպող ռադիոակտիվ իզոտոպը` : Արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային կառուցվածքը ատոմի հիմնական վիակում ` 2s22p2 Հարաբերական ատոմային զանգվածը` Ar (C)=12 Մոլային զանգվածը` M(C)= 12 գ/մոլ Վալենտականությունը` 4, հազվադեպ 1, 2, 3: Միացություններում օքսիդացման աստիճանները փոփոխվում են -4-ից մինչև +4: Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում:
  • 5. Ածխածինը կենդանի բնության հիմնական տարրն է: Ածխածնի բնական միացություններն են ածխածնի (IV) օքսիդը, կարբոնատները՝ կալցիտները (կրաքար, մարմար, կավիճ), որոնց հիմնական բաղադրամասը կալցիումի կարբոնատն է, մագնեզիտը՝MgCO3 , դոլոմիտը՝ CaCO3•MgCO3 , երկաթասպաթը կամ սիդերիտը՝ FeCO3, մալաքիտը՝ (CuOH)2CO3 : Մեծ քանակությամբ ածխածին է պարունակվում քարածխի, բնական գազի, նավթի, բուսական և կենդանական օրգանիզմների բաղադրությունում: Ածխածինը փայտածխի, ալմաստի և գրաֆիտի ձևով հայտնի է դեռ հին ժամանակներից: Փայտածուխն օգրագործվում էր մետաղների վերականգնման համար: 1780-ականներին Անտուան Լորան Լաուազիեն առաջինն էր, որն ածխածինը դիտարկեց և հայտարարեց որպես ինքնուրույն քիմիական տարր: Տարածվածությամբ ածխածինը 13-րդ տարրն է երկրի կեղևում, զանգվածի 0,1%: Հանքային վառելանյութերը՝ ածուխը, նավթը, տորֆը, բնական այրվող գազերը ածխածնի միացությունների խառնուրդներ են: Սրանք երբեմն չափազանց հարուստ են ածխածնով, օրինակ՝ անտրացիտը պարունակում է մինչև 98% ածխածին: Մեծ քանակով ածխածին կա մթնոլորտում (ածխաթթու գազ) և երկրի ջրային ծածկույթում: Կենդանի օրգանիզմների կշռի մոտ 18%-ը ածխածին է: Ածխածինը հայտնաբերված է նաև աստղերի միգամածությունների, Արեգակի և այլ մոլորակների վրա: Այն մասնակցում է երկրի վրա քիմիական տարրերի բնական շրջանառությանը: Այս պրոցեսում կարևոր դեր ունի բուսական և կենդանական օրգանիզմների կենսագործունեությունը: