2. ▪ Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ
մասերն են և ապահովում են շարժումների
բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը
պահպանում է հավասարակշռությունը,
տեղաշարժվում է տարածության մեջ,
իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու
շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները,
ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
3. ՄԿԱՆՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՀԱՐԹ և ՄԻՋԱՁԻԳ
ԶՈԼԱՎՈՐ։ ՄԵՐ ՄԱՐՄՆԻ ԿՄԱԽՔԱՅԻՆ
ՄԿԱՆՆԵՐԸ ԿԱԶՄՎԱԾ ԵՆ ՄԻՋԱՁԻԳ
ԶՈԼԱՎՈՐ ՄԿԱՆԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻՑ
ՉԱՓԱՀԱՍ ՄԱՐԴՈՒ ԿՄԱԽՔԱՅԻՆ ՄԿԱՆՆԵՐԸ
ԿԱԶՄՈՒՄ ԵՆ ՄԱՐՄՆԻ ԶԱՆԳՎԱԾԻ 1/3-Ը, ԻՍԿ
ԵՐԵԽԱՆԵՐԻՆԸ՝ 1/4-Ը։
4. Ծերունական հասակում
մկանային զանգվածի
ծավալը փոքրանում է։
Մարզիկների մոտ այն
կազմում է մարմնի
ընդհանուր ծավալի 50 %-
ը։ Մարդն ունի ավելի
քան 600 մկան։
Մախքային մկանների
գործունեությունը
կարգավորվում
է նյարդային
համակարգով, նրանք
զուրկ են
ինքնավարությունից, որի
համար կոչվում են
կամային։
Մկանները հարուստ
են արյունատար անոթներ
ով, որոնք ապահովում են
նրանցում ընթացող
նյութափոխանակությունը։
5. ՄԿԱՆՆԵՐԻ ՖՈՒՆԿՑԻԱՆ
Միջաձիգ զոլավոր մկանների
դերն օրգանիզմում բազմազան
է։ Նրանք մասնակցում են
մարմնի խոռոչների
և օրգանների պատերի
կազմությանը ապահովում են
մարմնի կեցվածքը,
հավասարակշռությունը,
ձայնի առաջացումը։
▪ Միջաձիգ զոլավոր
մկանները մասնակցում են
շնչառական և կլլման
շարժումներին, ձևավորում
են դիմախաղը, ապահովում
ակնաշարժ և ծամիչ
ապարատի
գործունեությունը։ Նրանց
կծկումը կմախքի հետ
միասին ապահովում է
մարմնի տեղափոխությունը
տարածության մեջ,
ջերմության առաջացումը։